Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆիայում եռիշխանություն է

Մայիս 16,2009 00:00

\"\"Բուլղարիայում մեկնարկած շախմատի 21-րդ կարգի «Mtel Masters» միջազգային գերմրցաշարի երկրորդ տուրում միակ հաղթանակը տարավ Չինաստանի ներկայացուցիչ Վան Յուեն:

Նա պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Սա ուկրաինացու երկրորդ անընդմեջ պարտությունն էր Սոֆիայում: Լենյեր Դոմինգես (Կուբա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) եւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Երկու տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է: Կարլսենը, Վան Յուեն եւ Շիրովը ունեն 1,5-ական միավոր, Դոմինգեսը 1,0 միավորով չորրորդն է, Տոպալովը (0,5)՝ հինգերորդը, իսկ Իվանչուկը զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031