Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները արդեն հայտնի են

Մայիս 16,2009 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 2011 թ. երիտասարդների առաջնության որակավորման փուլում 2-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին Շվեյցարիայի իր հասակակիցների հետ արտագնա խաղն անցկացնելու է Վիլ քաղաքի «Բերգհոլցե» ստադիոնում: Այդ հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ սպասարկելու է Սերբիայի մրցավարական բրիգադը՝ գլխավոր մրցավար Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ: Եզրային մրցավարի պարտականությունը կատարելու են Ռադովան Ստեպանովիչը եւ Վլադանկո Պանիչը: 4-րդ մրցավարը Բոյան Ստոյանովիչն է լինելու:

Վիլից չորս օր անց մեր երիտասարդական թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ընդունելու է Թուրքիայի հավաքականին: Խաղի գլխավոր մրցավար նշանակվել է բելգիացի Քրիստոֆ Վիրան: Նրան կօգնեն Տոպ Դենսը եւ Իվ Դե Նեւը: Չորրորդ պաշտոնյան Ժան-Բատիստ Բուլտինկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել