Օրվա լրահոսը

ՊՈՌՆՈՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԴԱՐՁՆԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Նրանցում գերիշխում է ագրեսիան, իսկ սեռական ակտը միայն ֆիզիկական շարժում չէ Աշխարհում չկա մի առողջ տղամարդ, որը երբեւէ էրոտիկ ֆիլմերով հետաքրքրված չլինի, դրանք ծնողներից, քույր-եղբայրներից գաղտնի պարբերաբար կամ երբեմն չդիտի, կամ չկարդա էրոտիկ բովանդակությամբ ամսագրեր: Բոլոր նորմալ կողմնորոշում ունեցող արական սեռի ներկայացուցիչների համար, անկախ նրանից՝ դեռահաս են, թե չափահաս, հաճելի է տեսնել կանացի գեղեցիկ ու

Դժգոհ են՝ չնայած մրցանակներին

Հայաստանի 11 պատանի ձյուդոիստներ Բեռլինում մասնակցեցին մինչեւ 17 տարեկանների միջազգային պատանեկան մրցաշարին: Մինչեւ 60 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Դավիթ Ղազարյանը, իսկ նույն քաշային կարգում Գեւորգ Թորոսյանը բավարարվեց 5-րդ տեղով, ինչն այս մարզաձեւում նույնպես մրցանակային տեղ է համարվում: Հինգերորդ տեղ գրավեց նաեւ մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում տեղեկացրին, որ

Մասնակցությունն առայժմ վատ չէ

Սենտ-Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են նաեւ ամերիկաբնակ երկու հայաստանցիներ, գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Խաղացված երեք տուրերում Վարուժանը հաղթել է Աննա Զատոնսկիխին եւ Ռեյ Ռոբսոնին, պարտվել Գատա Կամսկուն եւ 2,0 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Իսկ Մելիքսեթն առավելության է հասել Չարլզ Կեյթոնի նկատմամբ, տանուլ

«Փյունիկի» 4-րդ գավաթային բարձունքը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումն ավանդաբար կազմակերպվում է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը: Հայկական ֆուտբոլում իր նշանակությամբ երկրորդ տիտղոսի համար այս անգամ պայքարեցին Երեւանը ներկայացնող մեր երկու ճանաչված ակումբները՝ «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղը, որ կրկին, ավանդույթի համաձայն, կայացավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում: Այդ պատճառով էլ տրիբունաներում մի քանի հազար

ՆՊԱՏԱԿԸ ՄՇՏԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆ Է

Օրերս «Արարատ» ակումբի ղեկավարությունը հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում կրկին քննադատվեց ֆուտբոլի ֆեդերացիան, մասնավորապես, ֆեդերացիայի նախագահը: Ակումբի համասեփականատերերը՝ գլխավոր սեփականատեր, արտասահմանում բնակվող բիզնեսմեն Հրաչ Կապրիելյանը եւ վերջերս նրա հետ միասին փայիատեր դարձած Արկադի Անդրեասյանը, երդվելու աստիճան հավաստիացնում էին, որ իրենք «մայր հայրենիքում» ֆուտբոլը զարգացնելու համար ոչինչ չեն խնայել, սակայն ֆեդերացիան ամեն բան արել

Գողը տանից է

Երեկ «Հայելի» ակումբում բանաստեղծուհի Մետաքսեն ու դերասան Ազատ Գասպարյանն իրենց վրդովմունքն ու զայրույթն արտահայտեցին վերջերս օրաթերթերից մեկում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի մասին հրապարակված հոդվածի վերաբերյալ: Ըստ panorama.am-ի՝ Մետաքսեն նշեց, որ չի կարելի մոռանալ հայի իսկական արժեքն ու «թքել իր ափսեի մեջ»: Բանաստեղծուհու խոսքով, հասարակության մոտ անտարբերություն է նկատվում, իսկ դա շատ վտանգավոր է: «Անտարբերությունը

Վերջին մոհիկանը

Երեկ առավոտյան, 77 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նա մոտ չորս ամիս ծանր հիվանդ էր: «Մեծ հայ, երեւի այդ սերնդի վերջին մոհիկանը». այս խոսքերով է, ըստ «Ա1+»-ի, բնորոշում Հենրիկ Իգիթյանին Գեղագիտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը: Վերջինս, որ շուրջ 10 տարի

«ԳՐՈՂՆ ԻՆՔՆ Է ՀԵՌԱՑՐԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ»

Կամ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի գրական դեղատոմսը Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Համո Սահյանի 95-ամյակին նվիրված գրական երեկո: Երեկոյի «մեղավոր» Սիլվա Յուզբաշյանի ասմունքի միջոցով հայ պոետների հետ հանդիպումն անցավ լեփլեցուն դահլիճում: Երեկոյին միայն Սահյանի պոեզիան չի հնչել, չնայած, տիկին Սիլվայի խոսքով, առյուծի բաժինը հենց Սահյան է եղել: Իր ձեւի մեջ ինքնատիպ գրական երեկոն

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՍՊԱՆՎԱԾՆԵՐ՝ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ

ՄԱԿ-ը երեկ խստորեն դատապարտել է Շրի Լանկայի կառավարության գործողությունները, որի ընթացքում երկրի հյուսիսում հրետանու օգտագործման պատճառով մահացել է առնվազն 450 խաղաղ բնակիչ: Սպանդը տեղի է ունեցել կառավարական զորքերի եւ «Թամիլի վագրեր» կոչվող անջատողականների հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, զանգվածային գնդակոծությունը սկսվել է շաբաթ ուշ երեկոյան եւ շարունակվել կիրակի առավոտյան: Երեկ ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւս մեկ

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նշել է, որ երբեք չի պնդել, թե Մուխրովանի ռազմական բազայում տեղի ունեցած ապստամբությանը մասնակցել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Վրաստանի իրավապահներն ունեն տեսագրություն, որում ապստամբները խոսում են ռուսաստանյան հնարավոր օգնության մասին: Սահակաշվիլու կարծիքով, դա ապստամբություն չէր, այլ ինչ-որ բան հրահրելու փորձ,

«ՂԱՐԱԲԱՂԸ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Ըստ «Ռեգնումի», ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հետեւյալը. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին եւ այլ տարածքներին, դրանք քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին՝ փախստականների հետ միասին»: Բրայզան դրական գնահատեց Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ պետք է գոյություն ունենա Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցք: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանի

«Աճառյանը» շարունակում է նույն ոգով

«Առավոտը» «Հրաչյա Աճառյան» համալսարանին հազվադեպ է առիթ ունենում անդրադառնալու, սակայն այդ հազվադեպ դեպքերում էլ առնչվում ենք այն փաստի հետ, որ այս բուհում չգիտեն ոչ միայն ԶԼՄ-ների հետ աշխատել, այլեւ՝ տարրական բարեկրթության կանոններն են բացակայում: Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոսներից, որ իրենց 5 ամիս է՝ աշխատավարձ չեն տալիս: Այս խնդրի պարզաբանման համար

ԴՊՐՈՑՆԵՐԻ ԲՈՒՖԵՏՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

Ստուգումները ցույց են տվել, որ դրանցից շատերում վաճառվում է ժամկետանց, առանց մակնշման սննդամթերք Մանկական սննդի հարցերով զբաղվող փորձագետները պնդում են, որ երեխան չի կարող լիովին յուրացնել դպրոցում իրեն մատուցվող հիմնարար գիտելիքները, եթե նրա ստացած սնունդը անվտանգ եւ լիարժեք չէ: ՀՀ հանրակրթական դպրոցների վերաբերյալ «Առավոտին» ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության իրավական ապահովման

Մինսկի խմբի կազմի մեջ պետք է լինեն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը

Հարցազրույց «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիեւի հետ – Ադրբեջանում կա՞ երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հնարավորությունների ու դերի ադեկվատ ընկալում։ – Այդ կազմակերպությունների դերը եւ հնարավորություններն Ադրբեջանում ոչ ադեկվատ են ընկալվում մի քանի պատճառով։ Առաջինն այդ կազմակերպությունների գործունեության, լիազորությունների եւ գործառույթների մասին բավարար տեղեկատվության բացակայությունն է։ Ընդ որում՝ տեղեկատվության

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին ԵՄ-ի հետ համագործակցության նոր՝ «Արեւելյան գործընկերության ծրագիրը»:Ի՞նչ է, բացի ֆինանսական օժանդակությունից, երկու երկրներին տալիս եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, արդյո՞ք համընկնում են միջազգային կազմակերպությունների մասին հասարակությունների միջեւ եղած պատկերացումները եւ միջազգային կազմակերպություների՝ հարավկովկասյան երկրների հետ կապված սպասելիքները: Ստորեւ բերված հարցազրույցներով ավարտում ենք հայ եւ ադրբեջանցի մասնագետների՝ այս թեմային առնչվող

Փլուզում՝ Ալավերդիում

Ալավերդու բնակարանային ֆոնդը, որը իր մեջ ընդգրկում է շուրջ 175 բնակելի շենք, ծայրահեղ վթարային վիճակում է: Բնակարանների սեփականաշնորհումից հետո քաղաքապետարանը «ձեռքերը լվացել է» եւ մի կողմ քաշվել, ինչը հատկապես զգալի է սոցիալապես անապահով բնակչության համար: Մարդիկ չեն կարողանում վերանորոգել սեփական բնակարանները: Արդյունքում բնակելի շենքերում փլուզումներ են լինում: Մայիսի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Էնգելսի

ՉԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

«Առավոտը» արդեն ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների նախընտրական ծրագրերի իրավական, մշակութային, սոցիալական, քաղաքական բաժինների վերլուծությունները: Այս հրապարակմամբ անդրադարձել ենք նրան, ինչ Երեւանի կառավարման հայտ ներկայացրած ուժերը չեն խոստանում: Երեւանի շուկաներն ու շուկայամերձ տարածքներն այսօր ոչ հիգիենիկ, ոչ գեղագիտական, ոչ որեւէ այլ հարթությունում նորմալ վիճակում չեն. իրար գլխի լցված կրպակներ, ձեռքն ընկած նյութով

Դատավճիռը հրապարակվեց դատարկ դահլիճում

Սպանություն, որը չի բացահայտվում Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում հրապարակվեց Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով ամբաստանյալներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ Սահակյանի, Սերոբ Տեր-Մելիքսեթյանի դատավճիռը: Նրանք, ճիշտ է, բերվել էին դատարան, սակայն դատական նիստերի դահլիճում չէին եւ, ըստ լուրերի, հրաժարվել էին մտնել նիստերի դահլիճ: Ի դեպ, դահլիճում չէին 19-ամյա սպանված Մեսրոպ Մաքոյանի հայրը՝ Կամո Մաքոյանը,

«ԵՐԵՎԱՆԸ ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՉԷ»

Երեւանաբնակ Ռազմիկ Գեւորգյանի կարծիքով, Երեւանի քաղաքապետի ընտրություններով խախտվում են մայրաքաղաքի անկուսակցական բնակիչների իրավունքները: Զրուցակիցս 1965թ. ազգային-ազատագրական շարժման մասնակից է, խորհրդային տարիներին անլեգալ գործող Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ է: Մինչեւ 1988թ. աշխատել է ֆինանսների նախարարությունում: 1990-ին առաջադրվել էր Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու՝ 53 ընտրատեղամասում: Նրա մրցակիցներն են եղել «Ավանգարդ» թերթի խմբագրի նախկին տեղակալ Այդին Մորիկյանն

Ամուսնությունների թիվն աճել է

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված ամուսնությունների թիվն աճել է 2,2 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքերով՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.569 ամուսնություն: Բաժնի պետի խոսքով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 3,1%-ով՝ նախորդ տարվա

Վետերանը նեղացած է

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ա. Հովսեփյանը: Նա եկել էր ասելու, որ խիստ հիասթափված է, քանի որ այս տարի իրենց նվիրված մեծարման միջոցառումներն ըստ արժանվույն չէին կազմակերպվել: «Այս տարի բոլոր կարգ ու կանոնները վերացած էին: Նախագահը փոխվեց՝ կարգ ու կանոնն էլ հետը»: Վետերանի դժգոհությունն էր առաջացրել այն, որ մայիսի 9-ին ԽՍՀՄ

4 հազարից ավելի մարդ՝ խոզի գրիպ են

Երեկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է ողջ աշխարհում խոզի գրիպով վարակվածների թիվը: Երեկվա դրությամբ՝ աշխարհի 29 երկրներում H1N1-ով հիվանդացել է 4 379 մարդ: Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Մեքսիկայի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ վարակն արդեն անկում է ապրում եւ նույն վտանգն այլեւս չի ներկայացնում: Չնայած դրան, ԱՀԿ-ն բոլոր երկրների, հատկապես՝ Մեքսիկայի առողջապահության ոլորտի

«Արմավիան» ինքնաթիռ կգնի

«Արմավիա» ընկերությունը Ռուսաստանից գնելու է առաջին «Sukhoi Superjet 100» քաղաքացիական ինքնաթիռը: Երեկ այս մասին հայտնել է «Քաղաքացիական ինքնաթիռներ Sukhoi» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օլգա Կայուկովան: Նրա խոսքերով, «Արմավիայի» ղեկավարության ընտրությունը կապված է պատվիրած ինքնաթիռի հասարակ կոնֆիգուրացիայի հետ. «Կոնֆիգուրացիան որոշում է պատվիրատուն: Ինչքան հասարակ է լինում այն, այնքան ավելի հեշտ է պատրաստել ինքնաթիռ»: «Sukhoi

ՕՐ ՕՐԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Թաղապետարաններն անօթեւանների համար ունեն ազատ բնակֆոնդեր, սակայն հատուկենտ անօթեւաններ են դրանից օգտվում: «10 տարի անտուն ենք: Վարձով էստեղից էնտեղ ընկած՝ բնակարան ենք փոխում: Հազիվ ենք հացի փող աշխատում, չենք հասցնում անգամ բնակարանի վարձը մուծել: Արդեն 6 ամիս է՝ տան տիրոջը պարտք ենք: Ես նույնիսկ գործազրկության նպաստ չեմ ստանում: Շուտով էս բնակարանից էլ կզրկվենք ու փողոցում

Իրանական գազը՝ Հայաստանում

Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեր երկիրը կարող է Իրանից ստացված բնական գազի դիմաց արտադրել էլեկտրաէներգիա եւ վերադարձնել նրան: Այս ծրագրի մանրամասները քննարկելու համար երեկ Հայաստան է ժամանել Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերության» կառավարիչ Սեիդ Քասիզադեի գլխավորած պատվիրակությունը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկացմամբ, առաջիկա մի քանի օրերին կքննարկվեն այդ

Հայաստանը կզրկվի՞ ՌԴ-ի օգնությունից

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանն ընդառաջել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին՝ նրանց միջազգային գներից մի քանի անգամ էժան էներգահումք վաճառելով։ Նրա խոսքերով. «Նշված ժամանակահատվածում մենք տասնյակ միլիարդավոր դոլարի չափով սուբսիդավորել ենք այդ երկրների տնտեսություններին: Սակայն այդ փուլն ավարտվել է եւ պետք է անցնել շուկայական հարաբերությունների: Մենք

ԱՄՀ-ն ոչ մի լավ բան չի կանխատեսում

Հայաստանի տնտեսական հեռանկարները 2009-2010 թվականներին բավականին հոռետեսական են: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի 8 երկրների շարքում 5%-ով տնտեսական ետընթաց կարձանագրվի միայն Հայաստանում եւ 2%-ով՝ Ղազախստանում: Բացի այդ, 2010-ին համախառն ներքին արդյունքի աճ է սպասվում տարածաշրջանի բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որտեղ տնտեսական աճը կլինի զրոյական: Այս կանխատեսումները երեկ հրապարակել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): ԱՄՀ-ի հայաստանյան

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած որոշ ընկերությունների հավաստմամբ, հակաճգնաժամային ծրագրերի շարքում տրամադրվող վարկի պայմանները արտոնյալ չեն, քանի որ տոկոսադրույքները խիստ բարձր են: Հակաճգնաժամային ծրագրերի շարքում կառավարության օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել 16 կազմակերպությունների ներկայացրած բիզնես-ծրագրերը, որոնք կարող են հավակնել պետության աջակցությանը: «Առավոտն» այս թեմային արդեն անդրադարձել է (05.05.2009): Մասնավորապես նշել էինք, որ, ուսումնասիրելով այդ ընկերությունների ցանկն

«Ճիշտ ընտրություն կատարեք՝ հօգուտ մեր երկրի»

ԲՀԿ ներկայացուցիչները Գարեգին Նժդեհ հրապարակում հայտարարեցին. «Մենք ոչ մեկին չենք քննադատում, մենք ուղղակի ասում ենք՝ մենք ի վիճակի ենք, մենք կարող ենք»: Ի տարբերություն այլ կուսակցությունների «բակային» հանդիպումների, ԲՀԿ-ն անցկացնում է բազմամարդ հանրահավաքներ, հրապարակ են բերվում անթիվ ճերմակ դրոշներ, ցուցապաստառներ՝ «Մեր խոսքը՝ գործ է» կարգախոսով, բեմ են բարձրանում կուսակցության քաղխորհրդի գրեթե բոլոր անդամները, բեմում ուղղակի

ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՕԳՏԱԿԱ՞Ր ԷԻՆ

Ըստ իշխանության՝ այո, ըստ ընդդիմության՝ ոչ, ըստ Դաշնակցության՝ «եսիմ» Պրահայում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ի՞նչ կստանա մեր երկիրը, ի՞նչ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, ինչպե՞ս կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները. այս եւ մի շարք այլ հարցեր էինք ուղղում մեր մի խումբ զրուցակիցների: Ուրբաթ օրը ստացված պատասխանները խիստ իրարամերժ էին, սակայն ամենից հետաքրքիրը դաշնակցական գործիչների

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031