Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՆՇՎԵՑ

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, «Տավուշ» գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը հայտնեց, որ այս տարի լրացել է Իջեւանի 200-ամյակը: Ռուբեն Սիմոնյանը բնակավայրի հիմնադրման տարեթվի մասին հիշատակել է իր հոդվածներում, ինչպես նաեւ պատմել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Սակայն բնակավայրի 200-ամյակն այդպես էլ չի տոնվում: Մինչդեռ Տավուշի մարզկենտրոնի 200-րդ տարեդարձի տոնակատարությունը

Տվել են, չեն կարողանում ետ վերցնել

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը (նկարում) 2009թ. մայիսի 7-ին գրությամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ հայտնել, որ  Ազատամուտ համայնքի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքահարկի վերաբերյալ գործառույթները կատարել է Իջեւանի համայնքների միությունը, որ այսուհետեւ համայնքը պատրաստակամ է ինքնուրույն կատարել գույքահարկի հաշվառման եւ հաշվարկման գործը: Համայնքապետը տեղեկացրել է, որ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 8 ՀԱՄԱՅՆՔ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ

Սյունիքի մարզում կան համայնքներ, որտեղ նախորդ տարիներին չվճարված աշխատավարձերի պատճառով խոշոր պարտքեր են կուտակվել, եւ համայնքների գործող ղեկավարները պետք է մարեն ժառանգած պարտավորությունները: Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղն ամենախոշոր պարտքն ունի: Ներկայիս գյուղապետ Արտակ Ավետյանը ընտրվել է 2008 թվականին, երբ նախորդ  գյուղապետի թողած աշխատավարձերի եւ սոցվճարների ընդհանուր պարտքը 34 միլիոն դրամ էր: Պաշտոնավարման 2 տարիներին Ույծի

ԿՐԿԻՆ «ՏԱՊԱԼՎԵՑ»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատալսումը հետաձգվեց մինչեւ այսօր, քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ Համլետ Մկրտչյանը, դատարանին դիմում էր ներկայացրել, որ դժբախտ դեպքի պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Նկատենք, որ

ՁՈՐՈՒՄ՝ ԴԻԱԿ

Նոյեմբերի 14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիսի Արցախյան խճուղու հարակից ձորում դիակ է հայտնաբերվել: Վարարակ գետից դուրս է բերվել ԻԻՀ քաղաքացի՝ 40-ամյա Յագոբ Նեզանավի Քահիտիբոստանաբատի դին:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ Է

Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վարշավա՝ ՆԳ եւ վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով: Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը կհանդիպի Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Եժի Միլլերի եւ Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անջեյ Մատեյուկի հետ:

ՄԵԿ ԶՈՀ, ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ

Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Գյումրիում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 05 ՍԼ 047 եւ «Համմեր» մակնիշի 19 ՍՕ 843 պետհամարանիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի ուղեւոր՝ 48-ամյա Տանյա Զատիկյանը տեղում զոհվել է, իսկ Քրիստինե Զատիկյանը եւ Վարդուշ Խաչատրյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կյուլպենկյան եւ Ավստրիական հիվանդանոցներ: Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: ՁՈՐՆ

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է

Սննդային թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ՝ 74-ամյա Ռիմա Համբարյանը: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար: Իսկ դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Մաստարա գյուղի բնակիչ՝ 3-ամյա Հրանուշ Գալստյանը: Հ. Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Վենդետա՝ օրը ցերեկով, մեկ տարին չլրացած

«Գժոյանների Արտակը»: Նոյեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնի բաժնին տեղեկացրել են, որ պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, Զավարյան 49/1 հասցեից իրենց մոտ են տեղափոխել թիվ 2 վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Սարգիս Դավիթի Վարդիկյանին: Երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր, որտեղ

ՍԵՓԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

2010 թ. նոյեմբերի 9-ին Սեւանում տեղի էր ունեցել ողբերգություն: 23-ամյա երիտասարդը իրենց բնակարանում առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգելով սպանել էր հարազատ ծնողներին: Հարեւանների ահազանգով եկած ոստիկանության աշխատակիցները շենքի մուտքի մոտ նկատել էին փախչել փորձող, արնաթաթախ հագուստով երիտասարդին եւ ձերբակալել: Իրավապահները բնակարանում հայտնաբերել էին ամուսիններ Խաչիկ Բաբայանի (1946թ. ծ.) եւ Մարիետա Թորոսյանի (1953 թ. ծ.) խոշտանգված դիակները եւ

ՄԻ ՔԻՉ ԷԼ ՀԱՄԲԵՐԵՔ

Կոտայքի մարզի Քասախ համայնքի փախստականներն արդեն չորս ամիս է՝  չեն կարողանում բնակարանամուտ տոնել՝ բանալիները չեն տալիս: Չնայած շինարարությունն ավարտվել է, խնդիրն այն է, որ հատակը բետոնապատ է, ինչի համար էլ փախստականներին առայժմ իրենց բնակարանների բանալիները չն հանձնում: «Ա1+»-ի փոխանցմամբ, Միգրացիայի վարչության փախստականների բաժնի վարիչ Արա Հարությունյանը վստահեցրել է. «Միջոցներն արդեն հայթայթվել են՝ հատակը ծածկելու համար»:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ ՔԻՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ

Երեկ ամփոփվեց «Երեխաների թրաֆիքինգը ՀՀ-ում» թեմայով լրագրողական մրցույթի արդյունքները, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցներ: Մրցույթի կազմակերպիչ «People in Need» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի պատասխանատուների խոսքերով, այսօր մեր երկրում երեխաների թրաֆիքինգի թեմայով շատ քիչ է խոսվում, մինչդեռ անելիքներ շատ կան: Նրանց կարծիքով, այն, ինչ կապված է երեխաների հետ, պետք է մշտապես հասարակության եւ իշխանությունների

Տիգրանին պատժախցում մշակե՞լ են

Ոստիկանությունն ամեն կերպ փորձում է իր «գրածներն» առաջ տանել ու խաղից դուրս գալ «Ես Ռոմանից երբեւէ թմրանյութ չեմ գնել ու այդ թեմայով ընդհանրապես Ռոմանի հետ չեմ խոսել: Ռոմանի դեմ ցուցմունք տալու ժամանակ էլ շատ բարձր ջերմություն եմ ունեցել եւ չեմ հիշում, թե ինչեր եմ գրել»,- նոյեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵ՞Ն ՕԳՏՎԵԼ ԲԱՆԿՈՄԱՏԻՑ

Քաղաքակիրթ թոշակ ստանալու տարբերակը կենսաթոշակառուներին մտահոգվելու առիթ է տվել Մեր երկրում կոռուպցիան նվազեցնելու նկատառումներով օրերս կառավարությունը կենսաթոշակառուների համար մի քաղաքակիրթ որոշում կայացրեց: Այսուհետ թոշակառուներն իրենց թոշակը կարող են ստանալ բանկերից եւ ստիպված չեն լինի փոստատարներին առանց այդ էլ չնչին թոշակներից 200 դրամ «սպասարկման» վարձ տալ: Սա, կառավարության պատասխանատուների ներկայացմամբ, այս ոլորտում առկա ստվերային գումարները նվազեցնելու

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է 2011-ԻՆ

ՀՀ ՍԴ-ն քննության է ընդունել քաղաքացի Պերճ Հակոբյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի եւ 13-1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Քաղաքացի Պերճ Հակոբյանի ներկայացուցիչ, հայտնի փաստաբան Ժորա Խաչատրյանը միաժամանակ տեղեկացվել է, որ վերոհիշյալ գործով ՍԴ նիստը տեղի է ունենալու ավելի քան

ԳԱԶԱՏԱՐԸ ԱՃՈՒՐԴԻ՞ Է ՀԱՆՎԵԼ

News.am-ի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Հայաստան-Ռուսաստան գազատարի՝ Վրաստանի տարածքով անցնող հատվածը գնելու հայտ է ներկայացրել: Ընկերությունն արդեն դիմել է գազատարի սեփականատիրոջը՝ Վրաստանի գազային պետական ընկերությանը: Այս առիթով որոշ հայ փորձագետներ հասցրին  հերթական անգամ բարձրաձայնել իրենց մտահոգությունները, թե ինչ է Հայաստանին սպասվում, եթե Ադրբեջանը գնի գազատարը: Չնայած վերջերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն

ԿԸՀ-ն ընդունեց, «ԳեոՊրոՄայնինգը»՝ ոչ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ ընդունում են Վերահսկիչ պալատի՝ վերջերս հրապարակած բացահայտումներն այն մասին, որ 2008-2009 թվականներին հանձնաժողովը գործել է մի շարք խախտումներով՝ պետբյուջեից գրպանելով որոշակի գումար: Հիշեցնենք, որ ՎՊ-ն պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործումը վերահսկելով՝ եզրակացրել էր, որ 2008-ին դասընթացներ կազմակերպելու նպատակով Հայաստանի մարզեր գործուղված հանձնաժողովի աշխատակիցներին ավելի

ԳՈՐԾԱՐԱՐՆ ԻՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՈՎ ԼՔՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

Նա իր բիզնեսը տեղափոխում է հարեւան Վրաստան «Առավոտն» արդեն անդրադարձել է այն փաստին, որ գյումրեցի գործարարները մասսայաբար վաճառքի են հանում իրենց բիզնեսը՝ երկիրն ընդմիշտ լքելու մտադրությամբ: Օրերս էլ քաղաքի մի խումբ մտավորականներ ահազանգել էին մեր խմբագրություն՝ խնդրելով կանխել հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Մուշեղ Մինասյանի՝ գերդաստանով երկիրը լքելու մտադրությունը: Ահազանգողների բնութագրելով, գործարարի ընտանիքն ու ազգականները այնքան «կիրթ

Էլ ջուր չի՞ լցնում ադրբեջանցիների ջրաղացին

Մեկ տարի անց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը փոխել է ՄԻՊ-ի մասին իր տեսակետը: 2009-ի հոկտեմբերի 26-ին, երբ ԱԺ-ն քննարկում էր «2008-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը՝ հարակից զեկուցողը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն անընդունելի էր

«ՀԱՐՎԱԾԸ ԿԼԻՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՎ ՎԵՐՋԻՆԸ»

Արցախում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա են իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր՝ խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում

ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՊՐՈՑԵՍ

Երեկ, ժամը 17:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Գագարին գյուղի սկզբնամասում կառուցված գազալցակայանի դիմաց ինչ-որ անձինք կտրում էին մայրուղու վրա տնկված դալար բարդիները: Ըստ news.am-ի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ կտրողները դա պատճառաբանեցին նրանով, որ իրենք այդ ծառերը հատում են, որպեսզի բացվի գազալցակայանի տեսադաշտը: Նրանք նշում էին, որ գազալցակայանը Գեղարքունիքի մարզի դատախազ Մարգարյանինն է: Հայտնում էին նաեւ,

«ՀԱՎԱՅԻ» (ՕԴԱՅԻՆ) ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Մենք մշտապես շփման մեջ ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- tert.am-ը հղում անելով թուրքական Bugun (Բուգյուն) պարբերականին՝ մեջբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Թուրքիայի նախագահն այս հայտարարությունն արել է Հայաստանի օդային տարածքով թռչելիս՝ Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին: Ի պատասխան լրագրողի հարցին՝ «Ներկա պահին թռչում ենք Հայաստանի օդային տարածքով: Հայաստանի հետ հարաբերություններում խցանում է նկատվում: Որեւէ

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷՐ՝ ԼՌԵԻՔ ՈՒ ՃՇՏԵԻՔ

Նիկոլ Փաշինյանի պնդումների կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հարձակման մասին Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի խոսնակի հայտարարությանը, որում մասնավորապես ասված էր՝ «Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել,

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ Է ՊԵՏՔ

Հակառակ դեպքում պետք է նշվեն համոզիչ փաստարկներ, թե ինչու Արցախի ճանաչումը հիմա նպատակահարմար չէ: Երեկ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնցից մի քանիսը գործում են Ղարաբաղում, հանդես են եկել հայտարարությամբ: Հ/կ-ները «ելնելով այն հանգամանքներից, որ ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանը, առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք

ՑՈՒՅՑՆ ԱՐԳԵԼՎԵՑ 31-ՐԴ ԱՆԳԱՄ

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի Երեւանի քաղաքապետարանը դարձյալ մերժել է ի գիտություն ընդունել Հայ ազգային կոնգրեսի՝ նոյեմբերի 26-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը, որը քաղաքապետարանին ներկայացվել էր դեռ նոյեմբերի 9-ին, ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի կողմից: Քաղաքապետարանը, ինչպես միշտ, այս անգամ էլ ընդդիմությանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում՝ պատճառաբանելով, թե Ազատության հրապարակը զբաղված է՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ ՊՐԱԳԱՅՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ Օֆիկը մի քիչ մտածեց ու քամահրանքով Լենային ասաց՝ «մենակ էդ էր պակաս մնացել», եւ Լենան հարցրեց՝ «ի՞նչը», եւ Օֆիկն արհամարհանքով ասաց՝ «որ շաշ լոռեցիք բանաստեղծություն գրեն», եւ Լենան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ Հովհաննես Թումանյանը ձեր Աշտարակիցն ա», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աշտարակն էլ

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

ՄԱԴԱԹ ՌՈՄԱՆԻՉԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է

«Առավոտի» տեղեկություններով, հայտնի ջազմեն Մադաթ Ռոմանիչը մեկնել է առժամանակ Մոսկվա: Մեր աղբյուրի վկայակոչմամբ, նա Մոսկվայում կնվագի տեղի հայտնի ակումբներից մեկում:

ԹԵ «ԱՋ», ԹԵ «ՁԱԽ»՝ ՀԱՐՈՒԹ

Երգիչ Գագիկ Գրիգորյանն ասում է, որ երբեք չի բախել շոու-բիզնեսի ոսկեկուռ դարպասները, ունի իր ունկնդիրը: «Ես երգիչ-երգահան եմ, առանց գովազդի»,- ասում է նա: Ի դեպ, Գագիկին շատերը գիտեն «Աջ Հարութ» անունով, իսկ թե ինչո՞ւ է այդպես, կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:

ՏԱՆՁԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Կամ՝ ամեն ինչ այս մրգի մասին Տանձի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, պայքարում են դեպրեսիայի, ինչպես նաեւ տարբեր վարակների դեմ: Տանձի բաղադրության մեջ շատ կա երկաթ: Այն շատ կարեւոր է արյան կարմիր գնդիկների վերարտադրման համար: Դրա համար էլ տանձը խորհուրդ է տրվում օգտագործել հոգնածության, գլխապտույտի, սրտի զարկերի հաճախության ավելացման (տախիկարդիա),

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031