Օրվա լրահոսը

Նախարարությունը պարզաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումները «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր ժամանակի սղության պատճառով ամբողջական պատասխաններ չեն ստացել, եւ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ հարկ համարեց տարածել հետեւյալը. «ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՑԵԼ»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Առավոտին» – Գաղտնիք չէ, որ մեր բանակում, երեւի այլ երկրների բանակներում եւս, նորակոչիկները ծառայության սկզբնական շրջանում մի տեսակ անպաշտպան են լինում, «դեդովշչինան» ճնշում է նորերին. իրականացվո՞ւմ են կոնկրետ եւ արդյունավետ միջոցառումներ, որպեսզի նորակոչիկն ապահովագրված լինի «հին» զինվորների ոտնձգություններից: – Ոչ կանոնադրական հարաբերությունները գրեթե բոլոր երկրների զինված ուժերի հիմնական ներքին խնդիրներից

ՊՐԵՍԿՈՏԸ ԽՈՍԵՑ «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ

Ընդհանրապես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ՀՀ իշխանություններին ուղղված նրա քննադատությունը բավականին կոշտ է եղել: Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 16-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն է խոսելու պատեհ առիթ ունեցել եւ անդրադարձել է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքին: Նույնիսկ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, իշխանական

ՀՈՒՅՍՆ ԷԼԻ ԱՍՏԾՈ ՎՐԱ Է

ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել 2011թ.  ՀՀ պետական բյուջեի նախագիծը:  ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ գնաճի վերաբերյալ, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, թե անցած տարվա կանխատեսումները հավանաբար հնարավոր չի լինի ապահովել, ինչը պայմանավորված է արտաքին ու ներքին մի շարք գործոններով. «Հաշվի առնելով այս տարվա բավական բարձր, ոչ բարենպաստ բազան՝ հուսով ենք, որ հաջորդ տարվա համար մեր

Վթարի վայրում ԲՀԿ-ականներն են (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Ո՞ր մասերով են հետաքրքրվում կանայք

Մեծ Բրիտանիայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզվել է, որ կանայք ամենից շատ հետաքրքրվում են տղամարդկանց հետույքով: Wizard Jeans կազմակերպության կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 2000 կին: Հարցման մասնակից յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը հայտարարել է, որ իր համար տղամարդու մարմնի մասերից ամենագրավիչը հետույքն է: Բացի այդ, կանայք գրավիչ են համարում նաեւ տղամարդու աչքերն ու շուրթերը:

2 500 ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Գրքի մարդը եւ նրա նոր գիրքը Լույս է տեսել նոր կենսագրական հանրագիտակ՝ «Արմատներ, անհատներ, ավանդներ»: Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ալբերտ Միքայելյանը իսկական գրքասեր է, թեեւ ավարտել է ոչ բանասիրական թեքումով 2 բուհ՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտը եւ ԵՊՀ-ն: Հիմնական աշխատանքին զուգահեռ՝ Ա. Միքայելյանը զբաղվել է նաեւ լրագրությամբ, գիտամեթոդական եւ մշակութային բնույթի բազում ակնարկներ եւ հոդվածներ է

Թե «աջ», թե «ձախ», բայց՝ Հարութ

Երգիչ Գագիկ Գրիգորյանին հանրությունը գիտի «Աջ Հարութ» անունով: Իսկ թե ինչո՞ւ է այդպես, որոշեցինք պարզել հենց նրանից: – Ինչո՞ւ են Ձեզ «Աջ Հարութ» ասում, երբ Դուք Գագիկն եք: – 1995թ.-ին, երբ սկսեցի երգել Հարութ Փամբուկչյանի երգերը, նա ուղղակի զարմացավ իր ձայնի նմանության համար: Նա Արամ Ասատրյանի հետ ինձ կնքեցին «Աջ Հարութ»: – «Աջի» կամ «Ձախի»

ԿԱԶՄԱԿԵՐՊԵ՞Լ ՀԱՐՍԱՆԻՔԸ, ԹԵ՞ ՈՉ

Շատերի համար դա թանկ հաճույք է, մյուսներն էլ չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը Ջայլամի խաշլամա, սեւ ավտոմեքենաների շքերթ, էկզոտիկ մրգերի տեսականի, արտասահմանից տոննաներով բերված ծաղիկներ. Հայաստանում, այսպես կոչված, էլիտայի շրջանակներում այժմ մոդայիկ են դարձել հարսանեկան նշված տարրերը: Անկախ նրանից՝ օլիգարխիկ էլիտայի՞, թե՞ միջին խավի ներկայացուցիչներ են ամուսնացողները, հարսանիքի նախապատրաստությունը նրանց համար հեշտ գործ չէ: Եվրոպական երկրներում

Էդուարդ Ասլանյանը` լավագույն մրցավար

Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) հրապարակել է 2010 թվականի լավագույն մրցավարների տասնյակը, որում արդեն 11-րդ անգամ ընդգրկված է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Մարզակա՞ն կարիերան, թե՞ գործարարինը

Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ (Մեծ Բրիտանիա) մենամարտին, որում խաղարկվելու է նաեւ WBC վարկածի չեմպիոնական թափուր տեղը, ընդամենը 10 օր է մնում: «Sauerland Event» պրոումոթերական ընկերության կայքէջը տեղեկացնում է, որ, ի տարբերություն Ֆրոչի, որը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշում է, թե գերազանց է նախապատրաստվել եւ արդեն հասցրել է 200

Մեկնարկեց աշխարհի կայծակնային առաջնությունը

Երեկ Մոսկվայում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որում Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցներին (բացի Ալեքսեյ Շիրովից) միացել են եւս 11 գրոսմայստերներ: Նրանք միմյանց հետ խաղալու են երկու շրջանով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին տրվում է 3 րոպե, գումարած 2 վայրկյան՝ ամեն քայլի համար: Իսկ նախորդ օրը «Armchess.am»-ը հրապարակել էր աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշային ցանկը, որի առաջին

«ՀԱՏԻՍՆ» ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԿԱԶՄԸ

Նոյեմբերի 18-ին կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը հերթական խաղն է անցկացնելու Եվրագավաթի 2010/2011 թթ. խաղարկության շրջանակներում: Այդ օրը մեր բասկետբոլիստուհիները պատասխան հանդիպումում ընդունելու են Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ին: «Հատիսն» այլեւս նահանջելու տեղ չունի եւ թիմին միայն հաղթանակներ են հարկավոր: Սակայն «Հատիսի» առանցքային՝ կենտրոնական խաղացող Էրիկա Դեւիսը ոտքի վնասվածքի պատճառով այդ պատասխանատու հանդիպմանը մասնակցել չի կարող: Այդ պատճառով

ՌՈՒՄԻՆԱՑԻՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կոնստանտին Բոգդան   :        Կրիոտուրու Ադրիան: Դեռ սեպտեմբեր ամսվա սկզբներին, երբ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում հասունացած խմորումների արդյունքում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստ հրավիրեց, որին ներկա եղավ նաեւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (ՁՄՖ) նախագահ Մարիուս Վիզերը, նախնական քննարկումների արդյունքում պարոնայք Ծառուկյանի եւ Վիզերի միջեւ փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց, որ ՁՄՖ

«ԳՐԱՆՏՆԵՐ՝ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ»

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման գաղափարն ի սկզբանե ձախողված էր, որովհետեւ դրա կազմակերպման ոչ ժամանակը, ոչ էլ տեղը ճիշտ չէին ընտրված։ Ըստ tert.am-ի, երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց բլոգեր Տիգրան Քոչարյանը։ Նրա խոսքով, Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը իր այս «պայծառ մտահղացմամբ» PR ակցիա էր անում, խաղաղասիրության

«Հին աստվածները»՝ 100-րդ անգամ

60000 հանդիսատես է դիտել Շանթի արգելված պիեսը Թատերական տոնացույցը միայն Թատրոնի միջազգային օրով ու արվեստագետների հոբելյանով չի սահմանափակվում: Ներկայացումները եւս իրենց հոբելյաններն ունեն: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 20-ին Լեւոն Շանթի «Հին աստվածներ» բեմադրության 100-րդ ներկայացումն է, որը կարեւոր իրադարձություն է թատրոնի կյանքում: Սակայն հոբելյանական բեմադրության հայտագիրը չի առանձնանում մյուսներից: «Հին աստվածները» բեմադրել

«ՆՌԱՆ ԾԱՂԻԿԸ» ՓԱԽԱՎ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՆԻՑ

Կամ՝ ինչպես Անի-Աթիկան դարձավ ինքնաբավ եւ ուժեղ կին Անին բարետես կին է, երեք երեխաների մայր, սփյուռքահայի շեշտադրությամբ է հայերեն խոսում: Նա ազգությամբ արաբ է, անունն էլ Աթիկա է, որ թարգմանաբար նշանակում է նռան ծաղիկ: Ասում է՝ «ազգանունս Բառադի է. հայերեն շատ խնդալու բան է նշանակում, բայց ես բառադի մարդ չեմ»: Նա ժամանակին շատ փորձությունների միջով

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 53 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Երեքշաբթի, Չինաստանի Շանհայ քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 53 մարդ, շուրջ 90 վիրավորներից 70-ը տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի պատճառով չորս մարդ ձերբակալվել է: Հրդեհը 28 հարկանի շենքում բռնկվել էր այն բանից հետո, երբ բարձրահարկ շենքի ճակատային մասում վերանորոգման աշխատանքների ընթացքում զոդման աշխատանքներ էին կատարվել: Կրակն արագորեն տարածվել էր՝ հասնելով մինչեւ բարձրահարկի

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նոյեմբերի 17-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ Իրանի ԱԳՆ-ի՝ Բաքվում գտնվող ներկայացուցիչ Մեջիդ Ֆեյզոլահին: Վերջինիս ասելով, այցը կրում է պատասխան բնույթ: 2009-ի մարտին Իրան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ֆեյզոլահի ասելով, ներկայումս երկու երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն աշխատում է ստորագրման ենթակա փաստաթղթի վրա: «Վաղը հայտնի կդառնա, թե

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

BBC-ի փոխանցմամբ, բրիտանական կառավարությունը մտադիր է դրամական փոխհատուցում տալ Գուանտանամոյի բանտի նախկին մի քանի կալանավորների: Նրանցից մեկը, աղբյուրի ասելով, կարող է ստանալ մոտ 1 մլն ֆունտ ստերլինգի փոխհատուցում: Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե համապատասխան գրավոր հայտարարությունն արդեն ուղարկվել է խորհրդարան: Ենթադրվում է, որ բրիտանական իշխանություններին հաջողվել է արտադատարանական համաձայնության հասնել Գուանտանամոյի 12 նախկին բանտարկյալների

Իսրայելը պաղեստինցի գրոհայիններին ներում է շնորհել

Մահմեդական Իդ-ալ-Ադհա տոնի կապակցությամբ Իսրայելը բանտերից ազատ է արձակել պաղեստինցի 45 գրոհայինի: Նրանք բոլորը եղել են Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի ղեկավարած «Ֆատխ» շարժմանը մոտ կանգնած «Ալ-Ակսայի մարտիրոսների բրիգադայի» անդամներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ազատ արձակվածների մի մասին ներում է շնորհվել՝ Հորդանան գետի Արեւելյան ափի տարածքում ազատ տեղաշարժի իրավունքով, մյուսները կարող են վերադառնալ բացառապես Պաղեստինի ինքնավարության տարածքում

Օբամայից պահանջում են պատասխանատվության ենթարկել Բուշին

Թվով 73 երկրներում կտտանքների զոհերի վերականգնողական 146 կենտրոններ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կոչ են արել դատական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին՝ կտտանքները բաց տեքստով արդարացնելու եւ պաշտպանելու համար: Օբամային ուղղված բաց նամակում Կտտանքների զոհերի վերականգնողական միջազգային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ փորձագետները Օբամային կոչ են արել նաեւ կատարել ԱՄՆ-ի ստանձնած համապատասխան պարտավորություններն

Վրաստանը երկրորդ մայրաքաղաք էլ կունենա

2011 թվականին Վրաստանի կառավարության մի մասը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիսի: Այդ մասին, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Քութայիսիում Կառավարության տան հիմնարկեքի ժամանակ։ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է, թե «մինչ այժմ մենք հայտարարում էինք, որ միայն խորհրդարանն է տեղափոխվելու Քութայիսի, սակայն այժմ ուզում ենք ձեզ զարմացնել. հաջորդ տարի գործադիր իշխանությունը եւս Թբիլիսիից

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ ԿՅԱՆՔԸ

Այս տարվա հունիսի 1-ից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Ապագան քոնն է» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունների համագործակցության շրջանակներում Աբովյան ՔԿՀ դեռահասների, գիշերային խնամքի եւ հանրակրթական դպրոցների սաների շրջանում մեկնարկեց «Կրթական կամուրջ» ծրագիրը: Երեկ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց ծրագիրը: «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե

ԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈ՞Ղ Է

Ըստ Police.am-ի, նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սամվել Ս.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16-ին, «Բուկինիստ» գրախանութից գողացել է «Սալվադոր Դալի» եւ «Միրովոյե իսկուստվո» գրքերը: Կատարվում է հետաքննություն:

«Ֆրանսիականի» ֆենոմենը

Իրենց իրավունքների համար պայքարող դասախոսները միություն են ստեղծել Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը ապօրինաբար աշխատանքից ազատեց 29 դասախոսների՝ տարբեր ամբիոններից, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Ի սկզբանե այդ որոշումը հակաօրինական էր, քանի որ նշված պայմանագրերը կնքվել էին մեկ տարի ժամկետով՝ 25.10.2007-01.09.2008թթ. եւ ժամկետը լրանալուց հետո դասախոսների հետ շարունակվել են աշխատանքային հարաբերությունները,

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԻ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ

Իսկ ԿԳ նախարարը անխռով զրուցեց նրանց ներկայացուցչի հետ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ նոյեմբերի 16-18-ը Մոսկվայի տանը կանցկացվի «Կրթություն եւ կարիերա expo 2010» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Երեկ կայացավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ըստ ցուցահանդեսի ղեկավար Ադելինա Քոչարյանի, «Կրթություն եւ կարիերա expo 2010»-ի նպատակն է՝ դպրոցականներին եւ ուսանողներին տեղեկություն տրամադրել ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների եւ

Փակ սահմաններ, բաց գաղափարներ՝ «Անի երկխոսության» հետ

Վերջին տարիներին, երբ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում որոշակի առաջընթաց է զգացվում, տարբեր ծրագրերը՝ կազմակերպված հատկապես ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից, կարեւոր դեր են խաղում երկու երկրների եւ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները վերականգնելու հարցում: Ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք քաղաքական գործիչների տապալումները փոխակերպել են հաջողությունների, կարող են համախմբել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց՝ անցնելով պարտադրված սահմաններից: «Անի

«ԱՅՍ ՕՐԵՆՔԸ ՆԱԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ»

Կարծում է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը – Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՊԱ (ավտոմեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության) օրենքին: – Ծանոթ լինելով այս օրենքի ընդունման եւ իրագործման հետ կապված քաղաքացիների մտահոգություններին, այնուամենայնիվ` դրական: Կարծում եմ, որ ավտոմեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը նաեւ կարեւոր սոցիալական բաղադրիչ է պարունակում եւ առավել անհրաժեշտ է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031