Օրվա լրահոսը

Հակասողանք կամ գյուղատնտեսություն

Հայաստանում 2500 սողանքային տարածք-գոտիներ կան, որոնցից 131-ը առավել վտանգավոր են: Հենց այդ վտանգավոր տարածքներում էլ երկրի տնտեսական կյանքում լուրջ ազդեցություն ունեցող կենսական նշանակության օբյեկտներ են գործում, մարդիկ բնակվում: Դեռեւս 2007 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հույժ վտանգավոր 131 սողանքների վերաբերյալ ծրագիր, համաձայն որի, համալիր միջոցառումների արդյունքում 2008-2016 ժամանակահատվածում սողանքների հարցը կկարգավորվի: «Նախ, պետք է ուսումնասիրություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՈՒՆԻՖԻԿԱՑՎՈՒՄ ԵՆ

Այս պահին ամենաշատ կառավարիչները ամենափոքր մարզում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի հաստիքացուցակները, կառուցվածքները կարգավորվել են ՀՀ վարչապետի դեռեւս 1998 թվականին ընդունված 926 որոշմամբ եւ պարբերաբար փոփոխությունների ենթարկվել: Ու հիմա մարզպետարանների կառուցվածքը կամ աշխատակազմը միասնական հստակ տրամաբանություն չունի: Սյունիքը 4506 քառ. կմ տարածք է՝ մոտ 153 հազար բնակիչ, 109 համայնք: Սյունիքի մարզպետը ունի երկու տեղակալ, օգնական

Հեղինակային մանկավարժության հմայքը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ երգեցին, պարեցին, նորաձեւություն ցուցադրեցին եւ քննարկեցին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» տեղի ունեցավ մայիսի 4-ին մեկնարկած «Հեղինակային մանկավարժության հեղինակների» հանրապետական 4-րդ հավաքի եզրափակումը: Բացի այն, որ կրթահամալիրի մասնագետները քննարկեցին հեռավար ուսուցման ապահովման հետ կապված հարցեր, տեղի ունեցավ «Իմացումի հրճվանք» եւ «Ծուղրուղու» ծրագրերի մրցանակաբաշխությունը: Մինչ պաշտոնական մասին անցնելը՝ կրթահամալիրի արհեստագործական դպրոցի 9-11-րդ

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունները ադրբեջանցի քաղաքագետների «օբյեկտիվ» դիրքորոշումների առիթով: Ադրբեջանական մամուլը միշտ էլ աչքի է ընկել իր հակահայկական քաղաքականությամբ, բացահայտ սուտ տեղեկություններ տարածելու շնորհքով: Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ կուրսը հատկապես սրվել է վերջերս՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց: www.day.az կայքում օրերս հանդես էր եկել քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն. «Ռուսաստանը միայն ժամանակավորապես կարող է

Ապահովագրական ընկերությունը խախտել է ժամկետները

Իրավահաջորդներն անհանգստացած են «Առավոտն» անդրադարձել է 2006 թ. մայիսի 16-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Շնայդերի կողմից «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության դեմ ներկայացրած դատական հայցերին: Ցեղասպանության զոհերի ժառանգները՝ իրավահաջորդները, դիմումներ էին ուղարկել «ԱՔՍԱ»-ին, սակայն վերջինս պատասխանելու ժամկետները խախտել է եւ առժամանակ անհետացել: ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական, իրավախորհրդատվական հանձնաժողովի ղեկավար Թամարա Շաքարյանը երեկ «Առավոտին»

ԿՈՂՄ Է, ՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶԵՆՔ ԿՐԵՆ

Քանի որ, ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի՝ բռնություններն աճել են: Ամփոփելով 2009թ. առաջին եռամսյակում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման աշխատանքների հաշվետվությունը, Հովհաննես Թամամյանը նշեց, որ գրանցվել է 1082 դեպք, որը ընդհանուր հանցագործությունների թվի 37,3%-ն է: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը աճել է 337 դեպքով: Աճել են անձնական ունեցվածքի

Ձկները վերանո՞ւմ են

Ամեն տարի հազարավոր տոննա ձկներ, ծովային թռչուններ, ծովային կաթնասուններ եւ կրիաներ են հայտնվում ծովային աղբի վերածված ցանցերում եւ մահանում: Այդ մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ շրջակա միջավայրի հարցով ծրագրի համատեղ զեկույցին: Ըստ այդ զեկույցի, ձկնորսության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում կորած ձկնորսական ցանցերը կամ այլ ձկնորսական պարագաները, ինչի

Տաքություն են ունեցել, բայց խոզի գրիպ չեն

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ իրենց մոտ հայտնաբերվել է A (H1N1) համաճարակով վարակի 3 նոր դեպք: Հիմա Ֆրանսիայում արդեն գրանցվել է H1N1 վարակի 10 դեպք: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունն էլ է երեկ հայտարարել A (H1N1) համաճարակով վարակի եւս 4 դեպքի մասին: Այսպիսով, Անգլիայում արդեն հաստատվել է վարակի

Ամենաթանկ գները «փակ շուկայում» են

Երեւանի շուկաներում օրերս անցկացված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են գյուղատնտեսական մթերքների մանրածախ գների փոփոխություններ: «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ընկերության տվյալներով, տավարի մսի գինը տատանվում է 1500-1600 դրամի սահմաններում: Նախորդ տարվա համեմատությամբ՝ գնաճը կազմում է 2,3%: Այս մասին գրում է «Արմենպրեսը»: Խոզի միսը վաճառվում է 2000-2300 դրամի սահմաններում, նախորդ տարվա համեմատությամբ՝ դրա արժեքը նվազել է 10%-ով, իսկ անցած

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ ՉԿԱ

Մասնագետների կարծիքով, ադամանդագործների բիզնեսին միջամտելը, հատկապես ճգնաժամի պայմաններում, ուղղակի սխալ է: Տարեսկզբին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանդիպելով ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին, խոստացավ պետական աջակցություն ցուցաբերել, որպեսզի մեր երկրում այդ ոլորտը վերակենդանանա: Վարչապետը մասնավորապես վստահեցնում էր, որ պետությունը կարող է երաշխավորել, որպեսզի այդ ձեռնարկությունները, ասենք, պարտքով հումք ձեռք բերեն, վերամշակեն ու վաճառելուց հետո միայն պարտքերը մարեն: Սակայն

2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Չնայած առաջին եռամսյակում արձանագրված գնաճի ցածր մակարդակին, այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած գնաճն էապես ավելանալու է՝ պայմանավորված 2009-ի մարտի սկզբից ազգային արժույթի արժեզրկման, ապրիլի 1-ից սպառողների համար գազի սակագների թանկացման եւ մի շարք այլ գործոններով: Այս կանխատեսումները արվել են Հայաստանի Կենտոնական բանկի կողմից: Ըստ ԿԲ-ի, գնաճի հետագա տեմպերի մասին հստակ դատողություններ կարելի է անել միայն

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԱՐՔ՝ ԻՐԱՆԻ ՀԵՏ

Իրան-Հայաստան գազատարը ներկայումս գտնվում է նորմալ վիճակում, սակայն այն չի օգտագործվում, քանի որ Հայաստանը ունի համապատասխան պայմանագիր Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ գազի քանակությունը ստացվում է այնտեղից: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ընկերության արտաքին կապերի բաժնի պետ Կարեն Խեչումյանն ասել է, որ Իրանի հետ գազատարն այլընտրանքային է եւ անհրաժեշտության դեպքում այն կարող է ցանկացած պահի կիրառվել:

ԱՆՑԱԿԵՏԸ ԿԳՈՐԾԻ, ԵՐԲ ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ «ԲԱՐԻՇԵՆ»

Ռուս-վրացական սահմանի վրա գործող «Վերին Լարս» մաքսային անցակետը երեք տարի տեւած վերանորոգումից հետո հանձնվել է շահագործման։ Նշենք, որ անցակետը ստեղծվել է 1992-ին, սակայն 2006-ից դադարել է գործել: Նորակառույց մաքսակետում տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար առանձնացվել են մուտքի եւ ելքի 6-ական ուղիներ: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, անցակետն օրական կարող է հատել մոտ 400-600 տրանսպորտային միջոց: Աղբյուրի փոխանցմամբ,

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՉԵՆ ՃԱՆԱՉԻ

Ըստ նախընտրական ծրագրերի, Երեւանը կդառնա ֆինանսական, տուրիստական ու արտադրական խոշոր կենտրոն Այս օրերին Երեւանի քաղաքապետի թեկնածուները բակ առ բակ ընկած՝ հանդիպում են երեւանցիների հետ, հարցնում նրանց դարդ ու ցավից ու համոզում, որ եթե բախտն իրենց ժպտա ու իրենք դառնան քաղաքապետ, ապա նրանց բոլոր ցավերին դարման կանեն: Թեկնածուներից ամեն մեկը խոստանում է Հայաստանը դարձնել տնտեսապես կայուն

Ոստիկանությունը չի կատարում իշխանության հանձնարարականները

Լրագրողների դեմ հարձակումների բացահայտման հանձնարարականների կապակցությամբ ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: Ընդամենը մեկ շաբաթում երկու լրագրող ծեծի ենթարկվեց. բռնության այս ալիքն ինչի՞ վկայություն է կամ հետեւանք: Մեկնաբանում է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը. «Ցանկացած բռնություն դատապարտելի է: Իրականում բռնությունների պոռթկման ալիքի մասին

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Կարծում է արցախյան պատերազմի կամավորական մասնակից, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների անդամ Արմեն Եղյանը: – Հայ-թուրքական մերձեցումներ, ԼՂՀ հարց, Երեւանի ավագանու ընտրություններ՝ մի տեսակ թնջուկ է ստեղծվել. ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում: – Թուրքիան ու թրքությունն ընդհանրապես իր ապագան պատկերացրել եւ պատկերացնում է հայության իսպառ վերացման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նրա ծայրահեղ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԵՐԿՐԱՊԱՀ

Շուշիի ազատագրման եւ Երկրապահի տոնի առիթով երեկ իր զինակիցներին «Առավոտի» միջոցով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց «Մարտի 1»-ի գործի շրջանակներում 5 տարվա ազատազրկման դատապարտված երկրապահ Մուշեղ Սաղաթելյանը: «Շնորհավորում եմ բոլոր այն հայ տղամարդկանց, որոնք մասնակցել են Ղարաբաղի ազատագրական պատերազմին եւ ապահովել մեր հաղթանակը: Այն, ինչ մենք արել ենք, արել ենք ինքնաբուխ, կամավոր կերպով, հավաքվել ենք

Ո՞վ է պայթեցրել նռնակը

Քննչական մարմնի ղեկավարը փորձում էր ապացուցել, որ մարտի 1-ին Համլետ Թադեւոսյանը զոհվել է ոչ թե իր, այլ ուրիշի նետած նռնակից: Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբը մարտի 1-ին սպանված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող իր եզրակացությունն էր ուղարկել խորհրդարանական հանձնաժողովին: Փաստահավաք խմբի եզրակացության մեջ նշված է, որ Համլետ Թադեւոսյանի մահվան շատ

ՉՀԱՂԹԵԼ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ

Ասում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Դավիթաշեն համայնքում էր: Կոնգրեսի երեկվա հանդիպումը ընտրողների հետ էապես տարբերվում էր նախորդ՝ Արաբկիրում, Նորք-Մարաշում եւ Աջափնյակում տեղի ունեցած հանդիպումներից: Իսկ պատճառն այն էր, որ երեկ Շուշիի ազատագրման օրն ու Երկրապահի տոնն էր, որն էլ ստիպեց ՀԱԿ-ի բանախոսներին ավելի շատ

ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՏՆԵԼ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՁԵՎԸ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բացահայտում է քաղաքը կառավարելու վերաբերյալ իր գիտելիքները: Երեկ Աջափնյակ համայնքում Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ներկաներին բացատրեց, որ կուսակցությունների թղթի վրա գրված ծրագրերը կամ բանավոր հնչող խոստումներն «ի վերջո, բավականին մոտ են իրար, որովհետեւ բոլորն էլ հասկանում են՝ որոնք են Երեւանի կարեւորագույն

ՀԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՔԱՂԱՔԸ ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ

Երեկ Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե առաջիկա ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանական թեկնածուի, կամ որ այն որոշվելու է ընտրությունների օրը: «Ընտրությունների ելքը կանխորոշված է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մեր թիմը հաղթելու է: Մենք հաղթել ենք վերջին բոլոր ընտրություններում՝

Յոթերորդ եղբոր բացակայությունը

Էրզրումներից գաղթած իմ Հովհաննես պապը վեց երեխա ունեցավ. հինգ աղջիկ, մի տղա, եւ այդ մի տղան իմ հայրն է, եւ պապս երազում էր, որ մայրիկս յոթ տղա ունենա, սակայն մայրս վեց տղա ունեցավ: Պապս երկար ապրեց, բայց այդպես էլ չմոռացավ իր Դավիթ հոր տունը՝ Ջրասուն գյուղի գետափին: Ինչպես որ իմ մայրական պապը, որ իր Փառանձեմ

Մայիսի 8

ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել

ԾԱՂԻԿՆԵՐԸ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Մենք խոլորձը տեսնում ենք իր բնական պայմաններից անջատված, հաճախ՝ առանց ցողունի, պլաստիկ տուփի մեջ թաքնված: Այսպիսի էկզոտիկ երեւույթը, անկասկած, գրավում է տարօրինակություններով ու քմահաճույքներով բարդ եւ յուրօրինակ խառնվածքի տեր մարդկանց: Նրանք ընդունակ չեն հաճույք ստանալ պարզ, մատչելի միջոցներով եւ ամեն ինչում փնտրում են հատուկենտ, եզակի բաներ: Հնարավոր է՝ դրա պատճառը կյանքից անբավարարվածության խորը զգացումն է:

Բանան, նարինջ, թե՝ ելակ…

Իսկ դուք գիտե՞ք ինչ է սիրում ձեր հարսնացուն Աղջիկ ուզելը կամ հարսնացու ընտրելը տարբեր երկրներում տարբեր կերպ է լինում: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ավանդույթներն ու ազգին բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, անգլիացիները հնում հարսնացուին ընտրում էին՝ հաշվի առնելով նրա նախասիրությունները այս կամ այն մրգի եւ հատապտուղների նկատմամբ։ Անգլիացի տղամարդիկ հարսնացուի

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼԸ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Սեքսը հետաքրքրում է բոլոր առողջ մարդկանց Աղջիկներ, մերկ մարմիններ, սեքս… Այս մասին մտածում է յուրաքանչյուր առողջ տղամարդ: Կա՞, արդյոք, մի տարիք, երբ տղամարդն այլեւս սեռական հարաբերությունների կարիք չի զգում, եւ սեքսը նրան այլեւս չի հետաքրքրում: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ: Ըստ նրա՝ սեքսուալ ֆունկցիան տղամարդու կյանքում շատ կարեւոր տեղ է

ԵՁՄ պաշտոնյան ժամանում է Հայաստան

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-13-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով վաղը Հայաստան է ժամանելու Եվրոպայի ձյուդոյի միության (ԵՁՄ) սպորտի տնօրեն, էստոնացի Ինտրեկ Պիտեր Պերտելսոնը: Նախատեսվում է, որ նա Երեւանում կունենա մի շարք գործնական հանդիպումներ, իսկ երկուշաբթի օրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար,

Տեղեկություն առայժմ չկա

Խասավյուրտում ավարտվեց ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որը հովանավորում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Մեր հանրապետությունը մրցավայր ներկայացել էր յոթ հոգով: Տատամի պետք է մտնեին Գոռ Մկրտչյանը եւ Արթուր Վարդանյանը (երկուսն էլ՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ), Փայլակ Վարդազարյանը՝ 66 կգ, Արտակ Աբրահամյանը եւ Անդրանիկ Չափարյանը (երկուսն էլ՝ մինչեւ 73 կգ), Արման

Մասնակցում է երկու հայ գրոսմայստեր

Այսօր Միացյալ Նահանգներում՝ Սենտ Լուիսի «Chess Club and Scholastic Senter of Saint Louis»-ի մարզասրահում, մեկնարկում է շախմատի Ամերիկայի առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը $130 հազար է: Առաջնությունում, որը ուժեղագույններից մեկն է համարվում աշխարհում, հանդես է գալու 24 շախմատիստ, որոնցից 18-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող երկու հայ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Վարուժան

ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏՎԻ ԳՈՐԾՆ Է

Երեկվա «Առավոտում» խոստացել էինք զրուցել Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության անցկացման կազմկոմիտեի պատասխանատուներից մեկի հետ եւ ընթերցողին ավելի մանրամասն ինֆորմացիա տալ նախապատրաստական գործընթացի ավարտական փուլի մասին: Այսօր խոստումը կատարում ենք: Մեր զրուցակիցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխտնօրեն Դերենիկ Գաբրիելյանն է: – Պարոն Գաբրիելյան, առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար դեռ շա՞տ անելիք կա: – Աշխատանքների

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031