Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցում է երկու հայ գրոսմայստեր

Մայիս 08,2009 00:00

\"\"Այսօր Միացյալ Նահանգներում՝ Սենտ Լուիսի «Chess Club and Scholastic Senter of Saint Louis»-ի մարզասրահում, մեկնարկում է շախմատի Ամերիկայի առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը $130 հազար է:

Առաջնությունում, որը ուժեղագույններից մեկն է համարվում աշխարհում, հանդես է գալու 24 շախմատիստ, որոնցից 18-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող երկու հայ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Նրանք մյուս մասնակիցների հետ միասին շվեյցարական մրցակարգով անցկացվելիք ինը տուրում կպայքարեն ԱՄՆ-ի 2009 թվականի չեմպիոնի եւ մեդալակիրների կոչման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել