Օրվա լրահոսը
Մերկ՝ ընդդեմ մահապատժի
Ուկրաինայում գործող Femen կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ իրանական իշխանությունների՝ Սաքինե Աշթիանիին մահապատժի ենթարկելու որոշման: Հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին՝ tert.am-ը տեղեկացնում է, որ կիսամերկ ուկրաինուհիները անգլերեն եւ ուկրաիներեն «Կանանց մի սպանեք» գրությամբ ցուցապաստառով ներխուժել են Կիեւում իրանցիների կողմից կազմակերպված միջոցառման անցկացման տարածք: Իրանցի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել իրենց հագուստով
Առավոտյան 7-9-ը՝ կրքի ժամն է
Մի խումբ գիտնականներ, որոնք զբաղվում են մարդկանց բիոռիթմի եւ տարբեր հիվանդությունների միջեւ կապի ուսումնասիրությամբ՝ կազմել են օրվա օպտիմալ ռեժիմ: Նրանք հաշվի են առել աշխատաժամերը, ընկերական հանդիպումները, սեքսը եւ մարզումները: Գիտնականների պնդմամբ՝ առավոտյան 7-9-ը կրքի ժամն է: «Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, սիրով զբաղվելը բարենպաստ է մարդու համար,- ասում է Իլիա Կարացորեոսը՝ Ռոքֆելերի համալսարանի միկրոկենսաբանը:- Այդ ժամանակ
Սպառնալիք՝ քրիստոնեական արժեքներին
Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության երիտասարդական միավորման նախագահ Ֆիլիպ Միսֆելդերը հայտարարել է, թե Հելոուինը սպառնալիք է քրիստոնեական արժեքներին եւ ավանդույթներին: Միսֆելդերի կարծիքով՝ Հելոուինի տոնին դդումներով դիմակահանդեսը շեղում է հավատացյալների ուշադրությունը եւ մտքերը Գերմանիայի համար այնպիսի կարեւոր կրոնական տոներից, ինչպիսիք են Բարեփոխման (Ռեֆորմացիայի) օրը (հոկտեմբեր 31) եւ Բոլոր Սրբերի օրը (նոյեմբեր 1): ՔԴՄ կուսակցության երիտասարդական
Ինչ «զենք» են օգտագործում աղանդավորները
Արձանագրվում են կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություններ Երեկ «Արմատ» ակումբում «Աղանդները՝ սպանությունների եւ ինքնասպանությունների պատճառ» թեմայով զրուցեցին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը, սոցիոլոգ Հայկ Սահակյանը եւ հոգեբան Մարինե Ավետիսյանը: Ա. Ամարյանի ձեւակերպմամբ՝ այսօրվա դրությամբ հոգեւոր կառույցների կողմից կատարված հանցագործությունների մասին Հայաստանում ոչ մի վիճակագրություն չկա, ինչի պատճառն էլ, ըստ նրա, համապատասխան
ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈՒՄԱՐԸ ՉԷ
Նկարիչ-մոդելավորող Միշել Հակոբյանը կարծում է, որ հայաստացիները սկսել են ճիշտ հագնվել Շատ սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ հագուստը մերկությունը ծածկելու միջոց՝ վերջին անգամ Ադամի եւ Եվայի ժամանակներում է եղել: Սովորական տերեւից վերափոխվելով եւ կատարելագործվելով, այսօր մերկությունը ծածկելու միջոցը նաեւ ինքնատիպությունն ընդգծելու, աչքի ընկնելու, նայած տեղին, ժամանակին, հանգամանքին հավուր պատշաճի ներկայանալու հարցերում առաջին եւ հիմնական
Անցած տարվանից շատ մեդալ կլինի
Հայաստանի առաջատար ծանրորդների՝ 2010 թվականի պաշտոնական վերջին մրցումը նոյեմբերի 19-28-ը Լիմասոլում կայանալիք Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների աղջիկների եւ տղաների առաջնությունն է: Մրցաշրջան 2010-ում թե անհատական եւ թե թիմային արդյունքներով հույսերը լիովին արդարացրած մարզաձեւի մեր ներկայացուցիչներն այսօր ուսումնամարզական հավաքների վերջին օրերն են անցկացնում: Մենք մասնակցելու ենք բոլոր չորս (տղաների եւ աղջիկների) առաջնություններին: Երեկ ծանրամարտի ֆեդերացիայի
Ո՞վ կգլխավորի 19 տարեկանների հավաքականը
Armfootball.com-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի 2011 թվականի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի տեղը թափուր է մնացել: ՀՖՖ-ի եւ Ֆլեմինգ Սերիցլեւի միջեւ պայմանագրի ժամկետը լրանալու հետեւանքով դանիացի մասնագետը տեղափոխվել է Իրան, որտեղ աշխատելու է տեղի «Մես» ակումբի հետ: Որպես երիտասարդականի նոր մարզչի հիմնական հավակնորդ, շրջանառվում է Սեւադա
Նալբանդյանը փոխարինել է Ճաղարյանին
ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ, ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը վստահությունը չարդարացնելու հիմնավորմամբ հեռացվել է աշխատանքից: Այդ պաշտոնում նրան փոխարինում է նախորդ մրցաշրջանում ակտիվ մրցավարությունը դադարեցրած եւ տեսչական աշխատանքի անցած Կարեն Նալբանդյանը: Այս մասին Armsport.am-ին տեղեկացրել են ֆուտբոլի ֆեդերացիայից:
Գելֆանդի փոխարեն՝ Գրիշչուկը
Աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարին մասնակցելուց հրաժարված Մագնուս Կարլսենի արած հայտարարությունից հետո, ՖԻԴԵ-ն այդ կազմակերպության փոխնախագահ Գեորգիոս Մարկոպուլոսի ստորագրությամբ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ նորվեգացուն փոխարինելու է Ալեքսանդր Գրիշչուկը: Դրա հետեւանքով փոխվել են նաեւ քառորդ եզրափակչի զույգերը: Մասնավորապես, Արոնյանի մրցակիցը կլինի ոչ թե Բորիս Գելֆանդը, այլ հենց Գրիշչուկը, իսկ իսրայելցին կհանդիպի Մամեդյարովի հետ:
Անդրիասյանն անցավ երրորդ փուլ
Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում 1,5:0,5 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Բոլոգանի նկատմամբ՝ պայքարը շարունակում է երրորդ շրջանում: Այստեղ նրա մրցակիցը ռուսաստանցի Սանան Սյուգիրովն է, որի հետ առաջին հանդիպումը կայանում էր երեկ:
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը
Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարի մասնակից աշխարհի տասն առաջատար գրոսմայստերները վերսկսեցին պայքարը: Հինգերորդ տուրի միակ արդյունավետ ելքը գրանցվեց Էլյանով-Գելֆանդ պարտիայում, որտեղ սպիտակներով խաղացող ուկրաինացին առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Գելֆանդի նկատմամբ: Մյուս չորս զույգերը, այդ թվում նաեւ՝ Լեւոն Արոնյանն ու այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Սերգեյ Կարյակինը բավարարվեցին միավորը միմյանց միջեւ բաժանելով: Շնորհիվ հուշամրցաշարում
«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՓԱԿՎԵՑ
Նոյեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» նախագծի փակման արարողությունը: Արամ Սուքիասյանի պատրաստած կինոհոլովակը՝ համեմված ազգային կինոյի պատառիկներով, որ ներկայացնում էր հայ կինոյի երեկն ու այսօրը, դուր եկավ հանդիսատեսին: Ինչպես նախատեսել էր կինոկենտրոնը, ամփոփվեց գրախոսականների համար սահմանված մրցույթը: Ժյուրիի նախագահ, ճանաչված կինոգետ Դավիթ Մուրադյանը շնորհավորելով հաղթողներին՝ ասաց, որ ժյուրին առաջին մրցանակը ոչ ոքի
ԲՐԵԳՈՎԻՉԸ ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
Նոյեմբերի 15- ին Մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ եւ կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր Հարսանեկան ու Թաղման (Wedding & Funeral Orchestra) նվագախմբով: Նրա այցը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում է: Գորան Բրեգովիչին աշխարհը հիմնականում գիտի որպես ֆիլմերի, մասնավորապես՝ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի որոշ ֆիլմերի («Գնչուների ժամանակը», «Անդերգրաունդ», «Արիզոնական երազանք») երաժշտության հեղինակ: Ի դեպ, պատանեկան
«Ռուսական արջուկ» կամ լեզվաբանություն բոլորի համար
Մրցույթը՝ ինքնադրսեւորվելու միջոց Երեկ Երեւանի թիվ 42 եւ Գյումրիի թիվ 7 դպրոցներում անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի մրցույթը: Ինչպես տեղեկացրեց «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Հովհաննես Մուրադյանը, որը դիտորդ էր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում, մրցույթն անցկացվում է 2-11-րդ դասարանների ավելի քան 2500 աշակերտների միջեւ. «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի
«ՓԱՅՓԱՅԵ՛Ք ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ»
Կոչ է անում կանադահայ կլառնետահար Համբարձում Ջամբուրյանը Ունենալով բարձրակարգ երաժիշտներ, թե խորհրդային տարիներին եւ թե այսօր, հայաստանյան երաժշտական կյանքում հազվադեպ ենք հանդիպում փայտյա փողային նվագարանների (ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, ֆագոտ) մասնակցությամբ համերգների: Մասնագետները դա բացատրում են մասնագիտական գրականության դեֆիցիտով: Ժամանակակից կոմպոզիտորներից, օրինակ՝ Յուրի Գալստյանը, Արամ Սաթյանը եւ այլք, այս թեմայով «Առավոտի» հետ զրույցներում հավաստիացրել են, որ
ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ Է ԽԼԵԼ
Թաիլանդում վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 203-ի: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է թագավորության առողջապահության նախարարությունը: Երեկ երեկոյան տվյալներով, այդ երկրի հարավում զգուշացումներ են եղել սողանքների վտանգի մասին: Սուրատ Թանի նահանգում սողանքի հետեւանքով փլուզվել է 10 տուն, վնասվել է ճանապարհը, մեկ մարդ վիրավորվել է: Դեռ հոկտեմբերի 10-ին
ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԴԱՐՁՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ավստրիայում Թուրքիայի դեսպան Էջեւիթ Թեզջանի՝ Die Presse թերթին տված հարցազրույցը սկանդալի առիթ է դարձել։ News.am-ը, վկայակոչելով թուրքական Aksam-ը, փոխանցում է, թե Էջեւիթ Թեզջանը հարցազրույցում քննադատել է Ավստրիայի քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ՝ նշելով, թե թուրքերին վերաբերվում են ինչպես վիրուսի։ «Եվրոպայի մշակութային կենտրոնն եք, սակայն ծայրահեղ աջերը մոտ 30% ձայն են հավաքում։ Ես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը լինեի՝
ԻՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ C-300-Ն Է ՍՏԵՂԾՈՒՄ
Իրանը պնդում է, որ մոտ ապագայում փորձարկելու է սեփական արտադրության հակահրթիռային եւ ռուսական C-300-ին համարժեք համակարգերը, քանի որ Մոսկվան հրաժարվել է մատակարարել դրանք՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է APA-ն: Այդուհանդերձ, ռուս փորձագետները վստահ են, որ ոչ մի համանման համակարգեր իրանցիներն ունենալ չեն կարող, եւ որ լավագույն դեպքում խոսքը կարող է լինել չինական տեխնոլոգիաների
Ադրբեջանի հարցը կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում
APA-ի փոխանցմամբ, նոյեմբերի 16-ին Փարիզում տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է նաեւ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քննարկումը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեխը եւ Պեդրո Ագրամունտը, որոնք ներկայացնելու են ադրբեջանական ընտրությունների նախօրեին այդ երկիր կատարած այցելության արդյունքների մասին իրենց զեկույցը: Բացի այդ,
Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի
Մոլդովան արդեն 2011թ.- ին Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Newsru-ի փոխանցմամբ, վերջինս ասել է, թե իր երկիրը պատրաստ է այդ քայլին՝ նկատի ունենալով երկրում վերջին շրջանում իրականացված բարեփոխումներն ու Մոլդովայում եվրոպական չափանիշների ներդրումը: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, թե երկրի իշխանություններն ակնկալում են, որ 2012-ին Եվրոպայի
ՍԵՈՒԼՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎՈՒՄ Է
Սեուլում, G20-ի գագաթաժողովի շրջանակներում, համաշխարհային առաջնորդներն իրենց հիմնական ուշադրությունը սեւեռելու են արժույթի կարգավորման եւ համաշխարհային տնտեսության խնդիրների վրա: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Արդեն մտահոգություն է հայտնվել, թե Հարավային Կորեայում տեղի ունեցող գագաթաժողովը կարող է սահուն կերպով վերածվել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «արժութային պատերազմների» եւ առեւտրային դիսբալանսի շուրջ դիմակայության: Սակայն, դեռ մինչեւ բանակցությունների մեկնարկը, Միացյալ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄՈՒՄ
Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեջյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2009-2010 ուստարվա Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիր՝ հրազդանցի չորս դպրոցականների, նրանց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների եւ երեք դպրոցների տնօրենների հանդիպումը Կոտայքի թեմի առաջնորդարանում, օրհնությամբ՝ թեմակալ առաջնորդ տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի: Այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ից ԵՊՀ-ում մեկնարկել է «Երիտասարդ դասավանդողի դպրոց» խորագրով մանկավարժական սեմինարը: Այն նախատեսված էր ռուսաց լեզու առարկա դասավանդողների համար: Երեւանում սեմինարը կազմակերպել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության եւ Ժողովուրդների համերաշխության ռուսական համալսարանի կողմից: Երկօրյա սեմինարի ընթացքում նախատեսված են դասախոսություններ, գիտական գրականության վերաբերյալ ցուցահանդես, կլոր սեղան-քննարկումներ՝ ժամանակակից ռուսերենի դասավանդման մեթոդիկայի կատարելագործման ավանդույթների եւ ուղիների մասին:
«ԱՐԳԵԼԵ՛Լ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳԱԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Առաջարկում է ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը: – Շատերի կողմից արդեն կարծիքներ են հնչում, որ թեմատիկ ֆինանսավորման մրցույթի պայմանները, մեղմ ասած, թերի են, իսկ ֆինանսավորման ենթակա հնարավոր թեմաների թիվը՝ շատ սահմանափակ։ – Նախ ուրախ եմ, որ թեմատիկը դիմացավ նաեւ այս հերթական մեծ պատուհաս-փորձությանը, քանի որ ԳՊԿ-ի դե յուրե ղեկավարն
55. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Հովիկ Գրիգորյանը: Արայիկ Սարգսյանը: Չափարի տարեցների պատմությունները դեռ շարունակում էին հնչել ականջիս մեջ, ասես ուղեղիս ծալքերում հիշողական համապատասխան պահեստեր էին փնտրում, երբ Չափարի եւ Գետավանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Արայիկ Սարգսյանը, Հովիկ Գրիգորյանը, Երեւանում հաստատված չափարցիների համայնքի նախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր Բորիս Սաղյանը եւ բժիշկ Հովհաննես Սարգսյանը ոչ անցյալի պատմություններով ինձ տարան պատերազմական իրադարձությունների թոհ ու
Մեր անտառները խոցելի են
Հայաստանի Հանրապետությունն այն 70 սակավանտառ երկրներից է, որտեղ անտառածածկ տարածքը ընդհանուր մակերեսի 10 տոկոսից էլ քիչ է: Սակավ սաղարթածածկի պայմաններում անտառազրկումն առավել քան էական սպառնալիք է, որը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ՝ եկամուտների նշանակալի կորստի պատճառ դառնալ: Անտառազրկումը հիմնականում շինափայտի եւ վառելափայտի ստացման նպատակով իրականացվող ապօրինի հատումների հետեւանք է: Ապօրինի
ՀԱՐՈՒՍՏԻՆ ԱՎԵԼԻ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏԻՆ՝ ԱՆՏԵՍՈՒՄ
Ըստ գյուղացիների եւ սերմնաբույծների, էլիտար սերմացու բերելով եւ այդ գործից անտեղյակ մարդկանց բաժանելով՝ կառավարությունը տապալելու է սերմաբուծության զարգացման ծրագիրը: Գյուղացիների ուրախությանը չափ չկար, երբ իմացան, որ հայրենի կառավարությունը Ստավրոպոլի երկրամասից հացահատկի էլիտար սերմացու է ներկրում՝ ցորենարտադրողներին տրամադրելու նպատակով: Որոշ գյուղապետեր էլ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Մաստարայի ղեկավարը, իրադարձություններից առաջ ընկնելով, նույնիսկ շտապել էր աչքալուսանք տալ գյուղացիներին,
ՀՐԱՉ ԻՆՋԻՅԱՆ ՀՆԱՐԸ ԳՏԱՆ
Երեկ Հ/Ա Ա3 թաղամասի բնակիչները, զրկված լինելով գազամատակարարումից, նոր հնար գտան ճաշ տաքացնելու, որը լուսանկարի ձեւով փոխանցվեց թերթին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Մեծարգո դեսպան տիկին Յովանովիչ, այլ ելք չունենալով, դիմում եմ Ձեզ՝ հայցելով Ձեր դրական միջամտությունը։ Սույն թվականի հոկտեմբերի 15-ին եւ նոյեմբերի 1-ին երկու անգամ դիմել եմ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժին՝ մուտքի թույլտվություն ստանալու նպատակով, սակայն անհիմն մերժում եմ ստացել։ Գնալուս նպատակն է եղել այցելել Նահանգներում հուղարկավորված ծնողիս շիրիմին։ Կրկնում եմ, անհիմն մերժվել եմ, քանի որ նախկինում
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻԱԿԸ՝ ՁՈՐՈՒՄ
Երեկ ժ. 03.07-ին Մեղրիի Ծիրանաձոր թաղամասի հարակից սարից ձորն է ընկել զինծառայող, 20-ամյա Իշխան Մովսիսյանը: Փրկարարները ձորից դուրս են բերել դիակը:


















































