Օրվա լրահոսը

Ռիժկովը հիշեցրեց, որ ՌԴ-ում 3 մլն հայ է ապրում

Եթե Հայաստանը որոշի կտրականապես փոխել իր կողմնորոշումը ռուսերենից դեպի անգլերեն, ապա սրա համար կպահանջվի 20 տարի եւ 20 միլիարդ դոլար: Այս հայտարարությունը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ է, որի հեղինակը հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, սենատոր Նիկոլայ Ռիժկովն է: Ըստ mardik.am-ի՝ Ռիժկովը բավականին տեղեկացված էր «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների մասին, ինչին անդրադարձավ երեկվա

ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՑ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ԿՈՐԶԵԼ

Նրանք մեղադրվում են ավազակային  հարձակում կատարելու մեջ Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչներ մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ ու զենքի հափշտակությամբ: Նրանցից 6-ը մեղադրվում է նույն հանցագործությունը պարտակելու մեջ: Ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Ս.-ի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում ապրող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել

«ՀԱՅ» ԳԻՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ամերիկահայ գործարար Վիգեն Յակուբյանը աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբսի հետ նախատեսում են ստեղծել նոր հայկական գինու բրենդ, որը, նրանց համոզմամբ, որակապես չի զիջի եւ միջազգային շուկայում միանգամայն մրցունակ կլինի: Փոլ Հոբսը ամենախիստ քննադատների կողմից ընդգրկված է գինեգործների աշխարհի լավագույն տասնյակում: Բրենդաստեղծ գինեգործը համագործակցելու իր համաձայնությունը տալուց առաջ նախապայման է դրել. կախված այն բանից, թե հայկական հողի

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԷԼ ԱԶԱՏՎԵՑ

Երեկ, կառավարության որոշմամբ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց նաեւ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի որոշմամբ, իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին առողջապահության նախարարության երկու փոխնախարարներ: Գ. Սայադյանի փոխարեն աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կկատարի նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանը:

ՕՏԱՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՁԵՌՔԻՑ ՁԵՌՔ ԵՆ ԽԼՈՒՄ

Ի տարբերություն հայ տղամարդկանց, Մարոկոյի արաբներին քո անցյալը չի հետաքրքրում Խոնավությունից տան իրերը ստիպված փռում են դրսում: Արաբ վաճառականները այսպես անկաշկանդ հանգստանում էին: Մեդինա շուկան՝ իր ողջ արեւելյան համ ու հոտով: Այս շուկայում 1000 դրամով հագած կոշիկներ էին վաճառում: Թագավորի նկարը նույնիսկ մաշիկների խանութում էր դրված: Բազմակնության պատճառով, Մարոկոյի տները հարթ տանիքով են. ամեն նոր

ՆԱԽԱՐԱ՞ՐՆ Է ՍԽԱԼՎՈՒՄ, ԹԵ՞ ԴԵՊՈՅԻ ՏՆՕՐԵՆՆ Է ՀՈՐԻՆՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հետ նախորդ օրը աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը, պատասխանելով տեղի լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են գյումրեցի երկաթուղայինների աշխատավարձը 40 000 դրամով նվազեցրել, ասել էր. «Ես էդ հարցը նոր ճշտեցի դեպոյի տնօրենից, ասացին, որ 30000 դրամով արդեն ավելացել է, եւ պարոն Շայդուլինը

«ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ՝ ՈՒՐԱՆ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԷ»

Ընդդեմ Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների, կապանցիները երեկ հանրահավաք էին կազմակերպել՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ ուրանի շահագործումը վնասում է շրջակա միջավայրի բնակչության առողջությանը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ կրկնեց, որ «էսօր ուրանի շահագործման մասին խոսք չկա, ընդամենը խոսում ենք ուսումնասիրությունների մասին: Նախ

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

Կառավարությունը հավանություն տվեց պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը: Առաջիկայում պետական բոլոր մարմիններում կստեղծվեն անկախ աուդիտներ, որոնք ֆինանսական ու գույքային խախտումների դեպքում կկրեն պատասխանատվություն:

ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԿՎԵՐԱՆԱ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿԸ

Գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգը: 2012 թվականին նախատեսվող բարեփոխումները ենթադրում են կոմիտեի գործառույթների իրականացման որակի բարձրացում, թափանցիկ գործունեություն, համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ու սպասարկման որակի բարձրացում: Առաջարկվող հայեցակարգով նախատեսվում է նաեւ համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի. «Մենք շահագրգռված ենք, որ

ՈՐ ԱԶԱՏՎԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, «Հիմնական նպատակն այն է, որ գործող կարգի համաձայն, 27 տարեկան երիտասարդները մինչեւ մայիսի 1-ը իրավունք ունեին գումար վճարելով ազատվել զինվորական ծառայությունից, իսկ մենք երկարաձգում ենք մինչեւ նոյեմբերի 1-ը: Այս

ԵՎՍ ՄԻ ՊԱՇՏՈՆՅԱ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման գրասենյակի ղեկավար Արա Մուրադյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը այս ստորաբաժանման աշխատանքից եւս դժգոհել էր: Նա նշել էր, որ ԾԻԳ-ի վատ աշխատանքի պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները զրկվում են անտոկոս վարկերից

ՆԱԽԱՐԱՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՀԱՆՔՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ

«Մենք երբեք հանքի մուշտարու հետեւից ման չենք գալիս, եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքի հետ որեւէ կապ չունի, եւ հանքով էլ շահագրգռված չենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ անդրադառնալով «Սիփան-1» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հայտարարությանը, թե նախարարը վերոնշյալ հանքով հետաքրքրված՝ ապօրինաբար կասեցրել է հանքի

«ԳԻԳԱՆՏ «ՆԱԻՐԻՏԸ» ՄԻ ՔԱՆԻ ՀԻՄԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է»

Վստահեցնում են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները «Մի քանի հիմար տնօրենների պատճառով էդ գիգանտ հսկան կործանվում, լուծարվում է: Որ գաք ու տեսնեք, թե էդ գործարանում քանի տնօրեն կա, քանի տեղակալ ու խորհրդական, օգնականի օգնական կա, դուք կզարմանաք ու կապշեք՝ ինչ է կատարվում գործարանում: 1500 ուպրավլենիայի վարչական աշխատող ի՞նչ իրավունք ունի աշխատել «Նաիրիտում», պահակային ծառայության աշխատողն ի՞նչ իրավունք

Լիցկան՝ ժողովրդի կողքի՞ն

Խաղաղ ցույց Կապանում՝ ընդդեմ ուրանի Երեկ Կապանում կայացավ խաղաղ ցույց՝ ընդդեմ ուրանի ծրագրին: Տեղական հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու էին եկել ոչ միայն Կապան եւ Լեռնաձոր համայնքների բնակիչները, այլեւ հանրապետության այլ մարզերից ու մայրաքաղաքից: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ուրանի հանքի հնարավոր շահագործման ամբողջ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՋԱԿՑԵԼ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ

Այս դրույթը սահմանված է «Հավաքների մասին» օրենքի նախագծով: Սակայն մեր զրուցակիցները հիշեցնում են, որ Հայաստանում օրենքները չեն գործում եւ բացարձակապես էական չէ՝ ինչ կսահմանվի օրենքով:  Ի՞նչ օրենքով կարող է կանխվել սա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից օրերս հանրությանը ներկայացված «Հավաքների մասին» օրենքի նախագծում կան այնպիսի դրույթներ, որոնց իրականացումը պիտի պահանջեր, որ

Ոստիկանը՝ մահվան պատճառ

Երեկ առավոտյան 11.30-ին անձնական օգտագործման «Միթսուբիշի» մակնիշի (ՋԻՓ) 22ՕԼ539 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Դավիթ Սարգսի Հունանյանը 16-րդ թաղամասի 23 շենքի բակում վրաերթի է ենթարկել նշված շենքում բնակվող 62-ամյա Թամարա Համբարձումի Ստեփանյանին, ով տեղում մահացել է: Տեղի ունեցածի կապակցությամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ

Ողբերգական վթար

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում նախօրեին, գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում Ջրաշխարհի դիմաց տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: Վրացական TSO-008 համարանիշի «Մերսեդես G500» մակնիշի (Բրաբուս) ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Մարտիրոսյանը չկարողանալով կառավարել մեքենան՝ բախվել է բետոնե արգելապատնեշին եւ շուռ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ

«Վերջերս հայ-վրացական սահմանային անցակետում տեղի է ունեցել մի միջադեպ, որի ժամանակ Վրաստանի իշխանությունները կրկին անգամ ի ցույց են դրել Հայաստանի ու Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ իրենց լկտի կեցվածքը՝ համահունչ ՀՀ իշխանությունների վարած պարտվողական եւ ամորֆ քաղաքականության»,- ասված է «Սարդարապատ» շարժման երեկ տարածած հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 24-ին Ախալքալաք քաղաքում կայանալիք միջոցառմանը որպես հրավիրյալ պետք է ներկա

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ

«Արդար դատաքննություն եւ դատական իրավունքի անկախություն» թեմայով համաժողովին մասնակցող եվրոպացի իրավապաշտպաններն այդպես էլ չեն հանդիպել «Մարտի 1»-ի զոհերի ծնողների հետ: Այդ մասին փոխանցում է «Ա1+»-ը: Հիշեցնենք, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատները դեռ նոյեմբերի 8-ին նամակ-դիմում էին փոխանցել ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակին, որով խնդրել էին հանդիպել ԵՄ ներկայացուցիչների հետ: Նրանց նամակը պետք է հանձնվեր մարդու

ԱՆԹՎԱՑՅԱԼ

Այսօր ինձ թվաց, թե կյանքս դարձյալ երկար եմ ապրել, ո՞ւմ համար երկար, ինչո՞ւ համար երկար, չգիտեմ: Եվ հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպես են մեր հիշողություններն ու կյանքն անցնում անդին, բայց զարմանալի բան, այսքան երկար ուշացումով՝ նայելով աշնանամուտի հետանձրեւյան ծառերի տարտամ տերեւաթափին՝ ես հստակ հասկացա մի բան, որ մինչեւ այսօր չգիտեի… Եվ հասկացա, որ կյանքը

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ենթարկել անկախ բժշկական փորձաքննության՝ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նոյեմբերի 11-ի լույս գիշերը, ժամը 3-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի իր խցում քնած ժամանակ հերթական հարձակման է ենթարկվել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին երեկ գիշերը ահազանգել են Փաշինյանի հարազատները: Նրանց ահազանգը ստանալուց հետո

«ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ ընդդիմությունն այսպես է գործում – Առաջին նախագահը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում հերթական անգամ իշխանությունների հասցեին խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւություններ անել: – Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած ցանկացած հերթական հանրահավաք նախորդի համեմատ շատ ավելի սակավամարդ է դառնում, եւ դա իրեն պետք է շատ ավելի մտահոգի, քան մյուսներին: Չեմ կարծում,

ԿՈՆԳՐԵՍԸ, Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՊԻԿԵՏ ԿԱՆԻ

Նոյեմբերի 11-ի լույս գիշերը «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած հերթական հարձակման առնչությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով որպես այդ եւ նախորդ միջադեպերի պատասխանատու մատնանշել է Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՔՎ պետ Հայկ Հարությունյանին: Կոնգրեսը մեկ անգամ եւս կոչ է արեկ մարդու իրավունքների, խոսքի, մամուլի

ՀԱՅՏՆԻ Է ԱՄԵՆԱՏԳԵՂ ԿԻՆԸ

Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի «ամենատգեղ կին» է ճանաչել բրիտանուհի Էն Վուդսին, որը ծամածռության առաջնության 27-ակի չեմպիոն է: 62-ամյա կինն իր կյանքի ընթացքում արդեն 30 անգամ մասնակցել է նման մրցույթների: Էնը իրականում բավականին գրավիչ կին է, եւ նրան ամենեւին էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հաղթել է «ամենատգեղ կին» անվանակարգում: «Ամենատգեղ կինը» համոզված է, որ  իր

«ՖՐՈՒՆԶԻԿԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՍԵՆՍԱՑԻԱ ՄԻ ՓՆՏՐԵՔ»

Կայացավ «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմի առաջնախաղը Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Կինոաշուն» Ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում կայացավ «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմի առաջնախաղը՝ Հովհաննես Գալստյանի բեմադրությամբ: «Առավոտի» հետ զրույցում Հ. Գալստյանը ասաց, որ հանդիսականի դատին ներկայացված «Մհեր Մկրտչյան-80» ֆիլմն ավելի շատ տեսանյութ է հիշեցնում, քան վավերագրական ֆիլմ: «Ես բոլորովին ուրիշ Մհեր Մկրտչյան էի պատկերացնում: Պարզապես ինձ

Տարօրինակ պատանիներ

Կամ՝ դրական եւ բացասական էմոները Դրսում հաճախ ենք հանդիպում մուգ ներկված աչքերով, թեք մազափնջով, սեւ ու վարդագույն զգեստներով տարօրինակ դեռահասների: Նրանք էմոներն են: Հայտնի է, որ «էմո» բառը առաջացել է «էմոցիոնալ» բառից: Այն ռոքի ուղղություն է, որ հիմնադրել է ամերիկյան «Ռայթս օֆ սփրինգ» խումբը՝ 20-րդ դարի 80-ականներին: Էմոներն ասում են, որ իրենք լսում են ռոք

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Համոզված է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը Ովքե՞ր են դառնում աղանդավոր, ինչպե՞ս կարելի է մարդուն ներքաշել նման շարժումների մեջ, ինչպե՞ս են աղանդավորները զոմբիացնում մարդու ուղեղը: Երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի սրահում Երեւան-Մոսկվա-Թբիլիսի-Կիեւ տեսակամուրջի ժամանակ չորս քաղաքների մասնագետներ ներկայացրին իրենց երկրում աղանդավորական շարժումների վիճակը, աղանդները հետխորհրդային տարածքում, վտանգի աստիճանը եւ այլն: Երեւանը

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԵԼ Է

Բելգորոդում մեկնարկել է շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը, որի տղամարդկանց մրցաշարի մասնակից 32 շախմատիստների մեջ է հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարում զույգերը միմյանց դեմ խաղում են երկու պարտիա: Անդրիասյանն առաջին փուլում երկու հաղթանակ տանելով տանտերերից Պավել Պանկրատովի նկատմամբ՝ պայքարը շարունակելու իրավունք վաստակեց: Երկրորդ փուլի առաջին տուրում հայ շախմատիստը սեւ խաղաքարերով 54-րդ քայլում առավելության

«Nemiroff»-Ի ԳԱՎԱԹԸ՝ ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿԻՆ

Բուլղարիայիում՝ Սոպոտ քաղաքում անցկացված բազկամարտի «Nemiroff»-ի գավաթի (այն կոչում են նաեւ աշխարհի գավաթ) 8-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներից գերազանց հանդես եկավ Եվրոպայի գործող չեմպիոն, մինչեւ 70 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը: Երեւանցի մարզիկը ձախ ձեռքով պայքարում նվաճեց հաղթողի կոչումը, իսկ աջ ձեռքով դարձավ երկրորդ մրցանակակիր: Այս մասին երեկ մեզ տեղեկացրեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն

Սայլակով ճամփորդը

Սպորտային սայլակի մարզիկ, նախկին «Կամք» հաշմանդամների միության նախագահ 42-ամյա Հովհաննես Լոլոյանը՝ չորս երեխաների հայրը, երկար տարիներ զբաղվում է սպորտով: Նրա խոսքով, սայլակն իրեն չի խանգարում, ավելին՝ օգնում է հաջողությունների հասնել սպորտում: Այս մտքով էլ մարզիկ Հովհաննեսը ժամանակին սայլակով Գյումրիից մինչեւ Հունաստան՝ Աթենք, 2300 կմ-ն հաղթահարեց միայնակ: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց. «2004 թվականի հունիսի 11-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031