Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկները վերանո՞ւմ են

Մայիս 09,2009 00:00

\"\"Ամեն տարի հազարավոր տոննա ձկներ, ծովային թռչուններ, ծովային կաթնասուններ եւ կրիաներ են հայտնվում ծովային աղբի վերածված ցանցերում եւ մահանում: Այդ մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ շրջակա միջավայրի հարցով ծրագրի համատեղ զեկույցին: Ըստ այդ զեկույցի, ձկնորսության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում կորած ձկնորսական ցանցերը կամ այլ ձկնորսական պարագաները, ինչի պատճառով ձկան համաշխարհային պաշարներն արդեն անհետացման եզրին են: Զեկույցի հեղինակների խոսքերով, մաքրվում է միայն ձկնորսական աղբի 10%-ը, ուստի այդ ցանցերը, ինչպես նաեւ այլ պարագաներ, դառնում են, այսպես կոչված, ձկնորս-ուրվականներ, անգամ՝ վթարների պատճառ: Բացի այդ, ընդարձակվել են ձկնորսության ծավալները, որն էլ հանգեցնում է այդ խնդրի սրմանը: Զեկույցի հեղինակները կոչ են արել՝ համապատասխան միջոցներ մշակել այդ երեւույթի դեմ պայքարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել