Օրվա լրահոսը
ԼԱՏՎԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է $666 ՄԻԼԻՈՆ
Լատվիայի մասնագետները հաշվարկել են առաջին գումարը, որը, Ռիգայի կարծիքով, պետք է վճարի Ռուսաստանը՝ փոխհատուցելու համար խորհրդային օկուպացիայի շրջանում հասցրած վնասը: Ըստ Newsru.com-ի, երկրի տնտեսական եւ սոցիալական միջավայրին հասցրած վնասը կազմում է $665,72 միլիոն, իսկ ամբողջ փոխհատուցումը կարող է գերազանցել $18,7 միլիարդը: Լատիշ փորձագետները գտնում են, որ նման փոխհատուցում պահանջելը միանգամայն իրատեսական է, սակայն պարզ չէ,
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԵՎ ՎՈՐՈՆԻՆԸ ՊՐԱՀԱ ՉԵՆ ԳՆԱ
Բելառուսի եւ Մոլդովայի նախագահները չեն մասնակցի Արեւելյան գործընկերությանը նվիրված համաժողովին, որը կայանալու է մայիսի 7-ին՝ Պրահայում: Ըստ Gazeta.ru-ի, դրա մասին հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Մոլդովայի նախագահը (նկարում) ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններից հետո առանձին ձգտում չունի շփվելու եվրոպացիների հետ, իսկ Լուկաշենկոյի Պրահա ժամանելը կարող է առիթ դառնալ քաղաքական սկանդալների: Ըստ որոշ
Հավատում են սոցիալիզմին եւ դոլարին
Անցած կիրակի օրը լատինամերիկյան Էկվադորի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Ռաֆայել Կոռեան: Ձախ հայացքներ ունեցող գործչին ձայն է տվել ընտրողների կեսից ավելին: Նրա հիմնական մրցակիցը ստացել է ձայների 1/3-ը: Այդպիսով, Կոռեան վերընտրվում է նախագահի պաշտոնին՝ ընտրությունների առաջին իսկ փուլից հետո: Էկվադորի նախագահը ինքն է նախաձեռնել հանրաքվե, ըստ որի՝ պետք է փոխվեր
Կոմունիստները պայքարում են քաղաքական տեռորի դեմ
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրում է իշխանությանը բացահայտ էքստրեմիզմի եւ քաղաքական ահաբեկչության համար: Ըստ Newsru.com-ի, նման հայտարարության համար հիմք են հանդիսացել մի շարք փաստեր. Լենինի արձանների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումներ, սպառնալիքներ ընդդիմության ակտիվիստների հասցեին, ավազակային հարձակումներ ընդդիմության առաջնորդների վրա: Բացի այդ, կոմունիստների հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ վտանգավոր միտում է
ՌԴ պետդումայի պատգամավորը՝ միջազգային հետախուզման մեջ
Երկուշբաթի օրը Ինտերպոլը պաշտոնապես միջազգային հետախուզման մեջ հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի զինակից եւ բարեկամ Ադամ Դելիմխանովին (ձախից՝ առաջինը): Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ նման որոշման համար հիմք հանդիսացավ Դուբայի ոստիկանության դիմումը, համաձայն որի՝ Դելիմխանովը մասնակցել է մեկ այլ չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւի դեմ մահափորձին: Ինտերպոլի եւ Դուբայի ոստիկանության բանակցությունների նման արդյունքի
Մանկապարտեզ են փակում
Դեբեդավանի գյուղապետարանը նո՞ր է լսում ֆինանսական ճգնաժամի մասին Վրաստանի հետ սահմանակից Դեբեդավան համայնքի ավագանին մարտի 20-ին որոշում է կայացրել. «Ելնելով համայնքի հնարավորություններից, ֆինանսական-տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, «Դեբեդավանի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել 01.04.09թ. մինչեւ 30.09.09թ.»: Որոշման տակ առկա է Դեբեդավանի գյուղապետ Սալավաթ Բաբայանի ստորագրությունը: Դեբեդավանի մանկապարտեզը ոչ թե պետական ենթակայության ոչ առեւտրային, այլ համայնքայի՛ն ենթակայության ոչ
«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ըստ Իսիկ համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Բյուլենտ Արասի՝ իրենց երկիրը ցեղասպանությունը կընդունի որպես մեծ ցավ: Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2008» միջազգային գիտաժողովի ընթացքում տարածաշրջանի եւ եվրոպական երկրների գիտնականներ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ քննարկեցին այն ուշագրավ իրադարձությունները, որոնք 2008-ի ընթացքում տեղի էին ունեցել Կովկասում: Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի
Հայոց վիշտը՝ ըստ FT-ի
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հայտարարությունը շատ լավ լուր է: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածից եւ զանգվածային արտաքսումից ի վեր՝ երկու ժողովուրդների պատմական թշնամությունը ապակայունացրել է տարածաշրջանը, մեկուսացրել ու աղքատության հասցրել Հայաստանին եւ մթագնել Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի եւ Ամերիկայի հետ: Այժմ վերքերի ապաքինման հնարավորություն է ստեղծվել»,- ըստ «Արմինֆոյի», գրում է
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԱՅՆԵՐԸ ԲԱՇԽՎԵԼՈՒ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
Նվիրվում է հաստիքային սոցիոլոգներին, ՀԱԿ-ին, ՀՀԿ-ին եւ մյուսներին Այս թեմայով գրիչ վերցնելուս մղումը իշխանությունների արդեն սովորություն դարձած այն գործելակերպն է, որով ընտրություններից 2-3 ամիս առաջ հաստիքային սոցիոլոգների միջոցով ասպարեզ են իջեցնում իրենց ընտրական նպատակները նախանշող, միաժամանակ իրականության հետ կապ չունեցող թվեր եւ վերլուծություններ: Այն, ինչ ասելու եմ, իմ անձնական ցանկությունը չէ, ոչ էլ նախասիրություններս են,
Ալավերդին՝ Երեւանին
Մարզերի բնակիչները հույսեր են կապում Երեւանի ավագանու ընտրությունների հետ Երեւանում կատարվող քաղաքական անցուդարձի, մասնավորապես՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ալավերդցիների կարծիքները միանշանակ չէին: Միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով գործազրկության ավելացումն ու ապրիլյան թանկացումներն են պատճառը, որ Ալավերդիում շատերը անտրամադիր են եւ Երեւանի հավեսը չունեն, այնուամենայնիվ, եղան նաեւ կարծիք հայտնողներ: «Ես գտնում եմ, որ մեր երկրի
ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՄ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում փորձում են «ուժով» լուծել աղբահանության հարցը Այս օրերին, երբ ողջ աշխարհում անցկացվում են Երկրի օրվան նվիրված բնապահպանական ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք ձեւավորելու տարատեսակ միջոցառումներ, Հայաստանի որոշ մարզերում այդ ամենից անտեղյակ կամ «անտեղյակ» բնակիչները շարունակում են սառնասրտորեն փչացնել շրջակա միջավայրը՝ «հեղեղելով» այն աղբակույտերով: Արմավիրի մարզխորհրդի նիստերում որքան հաճախակի են անդրադառնում մարզի աղբահանության
Ոստիկանությունը չի վախենում
Ըմբռնողի ասուլիսը Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց հանրապետության քրեական իրավիճակը՝ 3 ամիսների ընթացքում: Նա արձանագրեց, որ նկատվում է հանցագործությունների «աննախադեպ աճ»: Նախորդ տարվա 3 ամիսների ընթացքում 57%-ով դրանք ավելացել են: Ա. Սարգսյանը ողջ ասուլիսի ընթացքում ցանկացած նախադասության մեջ օգտագործում էր վաղուց մոռացված «ըմբռնումով ենք մոտենում» բառակապակցությունը: Այսպես ըմբռնումով էին մոտենում դիտավորյալ մարմնական վնասվածքի դեպքերի
«ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԵՍ ԷԻ»
Նախկին դեկանն իրեն «կալանավոր Ֆեմիդա» է համարում Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում է գտնվում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի նախկին դեկան, ՀՀԿ անդամ Ֆելմիրա Դավթյանը: Նրան առաջադրվել է մեղադրանք՝ կաշառակերության համար: Երեկ Ֆ. Դավթյանը տեղեկացրեց, որ նամակ է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին եւ ՀՀ նախագահին: Նա խնդրում է, որ իրեն թույլ տան 10-ամյա որդու հետ հեռանալ
Երեխաները մրսում են
Մի խումբ ծնողներ դժգոհություն են հայտնում, որ Էրեբունի համայնքի մանկապարտեզներում ջեռուցումը դադարեցված է, ինչի հետեւանքով էլ մանուկները հիվանդանում են: Էրեբունի համայնքի որոշ մանկապարտեզներում, մասնավորապես՝ Սարի թաղի մանկապարտեզներում, ջեռուցում չկա, շատ ցուրտ է: Ծնողների ներկայացմամբ, շատ երեխաներ հիվանդանում են ու մանկապարտեզից բացակայում: Ջեռուցումը այս համայնքում դադարեցվել է մարտի 15-ից եւ մանկապարտեզների աշխատակիցները երեխաների հետ ստիպված են
«ԳՅՈՒՏԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
«Հույսիտ» գյուտի հեղինակ, գիտնական Ռուբեն Յադոյանը պնդում է, որ իր հայտնագործածը ջրակլանիչ եւ ջրապահպան աննախադեպ հնարավորություններով նյութ է եւ կլուծի բնապահպանական, քաղաքաշինական ու գյուղատնտեսական մի շարք խնդիրներ: Մինչ մեր Գիտությունների ազգային ակադեմիան տարեկան հավաքներ է անցկացնում, որտեղ գեղեցիկ ելույթներ են հնչում՝ լի փոխադարձ մեծարանքի խոսքերով ու մեր գիտական ներուժի զարգացման մասին դեկլարատիվ մտքերով, մինչ նորագույն
Հայերը Թուրքիայում աշխատանք կգտնեն
Ըստ «Հանուն ապագայի քաղաքացիական նախաձեռնության» համակարգող Լեւոն Երզնկյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի, որ մեր հայրենակիցներն առանց դժվարությունների գնան Թուրքիայում աշխատելու: «Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ սկսած տրանսպորտից, մինչեւ քաղաքականություն ու սոցիալական հարցեր: Օրինակ, մեր քաղաքացիները կարող են գնալ եւ աշխատել Թուրքիայում: Ճիշտ է, հիմա էլ են գնում, բայց՝ դժվարություններով: Իսկ Ղարաբաղի հարցի
ՈՄԱՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ, ՈՄԱՆՔ՝ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ
Սեփական եկամուտները հավաքելու անկարողությունից դրդված՝ Շիրակի մարզի որոշ գյուղապետեր դիմել են ծայրահեղ քայլերի: Շիրակցի գյուղապետերը իրենց վատ աշխատանքով շարունակում են «խայտառակ անել» մարզպետ Լիդա Նանյանին, որն ամեն անգամ մարզխորհրդի նիստերի ժամանակ ստիպված նրանց հիշեցնում է, որ սեփական եկամուտների չհավաքագրման առումով Շիրակի մարզը «ռեկորդակիր» է: Նախորդ օրը, Շիրակի մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ
Ուրեմն էլ ինչո՞ւ էին մեղադրում թուրքերի հետ քիրվայության համար
ՀՀԿ խոսնակը պնդում է, թե հանրապետականները 2008-ին չեն հնչեցրել նման մեղադրանքներ Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում հյուրընկալված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել եւ ունեցել է հստակ դիրքորոշում, այն է՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց որեւէ նախապայմանի: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ՈՒՄ
Հայ պատվիրակներից եւ ոչ մեկը չի կարողացել կամ չի ցանկացել մասնակցել այդ քննարկմանը Ապրիլի 27-ի երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկել է Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող, Գերմանիայի պատվիրակ Հոլգեր Հայբախի զեկույցը՝ «Արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը»: Եվ ընդունվել է համանուն բանաձեւը, որի քվեարկությանը Հայաստանի պատվիրակության անդամներից մասնակցել է միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը
«…Թե չէ՝ մյուս ոտքդ էլ կկոտրեմ»
Դատախազությունում այսպես էին հարցաքննում մարտի 1-2-ի դեպքերի վիրավորներին Երեկ տեղի ունեցավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարտի 1-ի գիշերը «Չերյոմուխա 7»-ից եւ այլ հատուկ միջոցներից վիրավորված քաղաքացիներ: Խոր Վիրապի բնակիչ Խաչիկ Դավթյանը Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում վիրավորվել էր ոտքից եւ կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել: Երեկ
«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԳԻՇԵՐԸ ՉՔՆԵՑԻՆ»
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում չի բացառում հեղափոխական զարգացումները – Ի՞նչ եք կարծում, ՀՅԴ-ն արդար, ազնիվ մղումներո՞վ լքեց կոալիցիան, թե՞ այլ պատճառներ կային։ – ՀՅԴ-ն չէր կարող դուրս չգալ կոալիցիայից։ Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մտնելով կոալիցիա՝ ՀՅԴ-ն կորցրել էր իր բոլոր գաղափարական ծրագրային հենքերը։ Սոցիալիստ լինելով՝ դարձան լիբերալ կուրսի կողմնակից, ազգային խնդիրներ իրենց առաջ
ՄՏԱՀՈԳՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՄՏԱՀՈԳՎԵԼ
Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այդ հարցի շուրջ տարբեր կարծիքների են: Անկախ պատգամավոր, ՀՀԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանը խաղում է ուրիշի խաղը, եւ այդ խաղը, ըստ մեր զրուցակցի, «ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ Թուրքիայի խաղն է»: Տիգրան Թորոսյանը վստահ է, որ այս պահին լուրջ մտահոգությունների
ԴԵՎԻՍԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ վերստին բարձրաձայնեց իր մտահոգությունը, որը կրկնում է մեկ տարուց ավելի: ‘«Ա1+»-ի խնդրանքով գնահատելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ նա հիշեցրեց, որ չնայած որոշակի առաջընթացին՝ 2008թ. մարտի 1-ի սպանությունների համար որեւէ մեկին մեղադրանք դեռեւս չի առաջադրվել: ‘«Մինչդեռ այդ ոստիկանության գործն է»,- ասաց նա: Պարոն Դեւիսը նկատել է, որ երբ ինքը
«Փյունիկը»՝ միանձնյա առաջատար
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրը կայացավ շաբաթ եւ կիրակի օրերին: Ապրիլի 25-ին Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ կարեւոր հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ եւ վաստակած միավորներով հավասարվեց նրան: Հաջորդ օրն անցկացվեց երեք խաղ: Աշտարակի «Միկան», հյուրընկալելով «Ուլիսին», հանդիպեց համառ դիմադրության եւ ի վիճակի չեղավ երեք միավոր վաստակել: Ճիշտ է, «Ուլիսին» էլ չհաջողվեց հաջողության հասնել:
Կարգը բարձրացրին
Տղաները կկարողանա՞ն կրկնել աղջիկների հաջողությունը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 20-27-ը Մալթայում անցկացված «Fed Cup»-ի կանանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբում հաղթելուց հետո՝ Հայաստանի թենիսի կանանց հավաքականը վերադառնում է Երեւան: Լյուդմիլա Նիկոյան-Աննա Մովսիսյան-Օֆելյա Պողոսյան-Նաիրա Խաչատրյան կազմով մեր քառյակը (թիմի ավագը Աննա Գասպարյանն էր) անցկացրած բոլոր հանդիպումներում պարտության
Հերթական հաղթանակը մոտ է
Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունը մոտենում է եզրագծին: Աշխարհի 14 լավագույն գրոսմայստերների մասնակցությամբ այս ավանդական մրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու տուր: Նախատեսված 13 տուրից երկու օր առաջ երեկ շախմատիստները պայքարում էին 11-րդում: Առաջատարը՝ մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը, սեւերով ոչ-ոքիի հասավ աշխարհի նախկին չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ
ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ
Թբիլիսիում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր հինգ հոգի (4 տղամարդ եւ 1 աղջիկ): Մեր հանրապետության ներկայացուցիչները տատամիի վրա անհաջող մրցելույթներ ունեցան եւ տուն վերադարձան դատարկաձեռն: Մարզասերները բավականին լուրջ ակնկալիքներ ունեին հատկապես մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանից եւ Արմեն Նազարյանից (մինչեւ 66 կգ քաշային կարգ): Սակայն նրանք չարդարացրին սպասելիքները: Հովհաննեսը հենց մեկնարկային
Անիմաստ եւ անհաջող նախագիծ
«Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը չարդարացրեց հանդիսատեսի սպասելիքները Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի լեփլեցուն դահլիճում 3 օր շարունակ հանդիսատեսը դիտեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը (դերերում՝ Արմեն Ջիգարխանյան, Նորա Արմանի, արտերկրում ստեղծագործող մի քանի այլ հայ դերասաններ): Պիեսը բելգիահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանինն էր, երաժշտությունը՝ ԱՄՆ-ում բնակվող Վալդիմիր Ոսկանյանինը,
ՃԱՇԱԿԸ ԺԱՆԳՈՏԱՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ
Հերթական Mea Culpa-ական պրեմիերան՝ «Ժանգոտ բանալին» Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում դիտեցի «Ժանգոտ բանալի» ներկայացումը՝ Հրանտ Թոխատյանի, Սամսոն Ստեփանյանի, Լուիզա Ներսիսյանի, Վիգեն Ստեփանյանի, Լեւոն Հարությունյանի, Արտաշես Ալեքսանյանի եւ այլոց մասնակցությամբ: Բեմադրիչը, ինչպես Mea Culpa-ի դեպքում, Արթուր Սահակյանն է: Հրաշալի կազմ էր հավաքված, մեր տեղեկություններով՝ $80 000 էր ծախսվել, բայց, պարզվում է, դա բավարար չէ
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ ԿՆՎԻՐԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
«Այսօր խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա գնալով հասնում է ահագնացող չափերի»: Երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Դեմպրոս» հ/կ-ն: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այս ամենի պատճառը միայն այն չէ, որ գերտերություններն ու ֆինանսական հզոր կառույցները դեռ դուրս չեն եկել ճգնաճամից, այլ՝ առաջին հերթին այն, որ մեր