Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ ԿՆՎԻՐԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ապրիլ 28,2009 00:00

«Այսօր խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա գնալով հասնում է ահագնացող չափերի»: Երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Դեմպրոս» հ/կ-ն: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այս ամենի պատճառը միայն այն չէ, որ գերտերություններն ու ֆինանսական հզոր կառույցները դեռ դուրս չեն եկել ճգնաճամից, այլ՝ առաջին հերթին այն, որ մեր կառավարությունն ու հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները բացարձակապես անընդունակ են էքստրեմալ պայմաններում արդյունավետ լուծումներ գտնելու եւ ճգնաժամը, եթե ոչ հաղթահարելու, ապա գոնե մեղմելու հարցում: Դեռ մինչ ճգնաժամը մեր կառավարությունն արդեն գտնվում էր քաղաքական ճգնաժամի ազդեցության տակ, որի արդյունքում էլ կազմել էր տնտեսագիտորեն հիմնազուրկ մի ուռճաչված բյուջե»:

Ըստ հ/կ-ի, մեր իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը նպատակ է հետապնդում երկրում առկա հասարակական անվստահության մթնոլորտը ցրել ֆինանսական աճպարարություններով: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ մեր կառավարության կողմից իրավիճակին ոչ լիարժեք արձագանքելու հետեւանքով երկրում նկատվում է շեշտակի անկում՝ տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ մանրածախ առեւտրի, այն էլ՝ շնորհիվ ՀԴՄ կտրոնների «տխրահռչակ վիճակախաղի», մինչդեռ, եթե պետությունը լիներ հզոր եւ հարուստ, ապա, ինքնաբերաբար, կշահեին մեր պետության բոլոր քաղաքացիները: Հ/կ-ի անդամները որոշել են՝ «ծանր վիճակում հայտնված մեր իշխանություններին աջակցելու նպատակով», նախաձեռնել «կտրոնահավաք» եւ ամեն ամիս նախորդ ամսվա հավաքված ՀԴՄ կտրոնները հանձնել ՀՀ կառավարությանը, որպեսզի շահելու դեպքում այդ գումարները մնան պաշտոնյաների տրամադրության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել