Օրվա լրահոսը

ԾՈՐԱԿԻՑ ՋՈՒՐ ՉԽՄԵ՛Ք

Երեկ «Առավոտի» խմբագրություն էին զանգել Կիլիկիա թաղամասի մի խումբ բնակիչներ եւ դժգոհում էին, որ առավոտից ջրի ծորակից կեղտաջուր է գալիս: Նրանց խոսքերով՝ «մեր խմելու ջուրը խառնվել է կոյուղուն, անտանելի հոտ է գալիս ջրից, այն խմել հնարավոր չէ»: Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ շինարարները ջրագիծը վնասել են: Ընկերությունից հորդորեցին

Հանքերը թալանել են

Առանց մի լումա բյուջե վճարելու Երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով «Գեոպրոմայնինգ գոլդ ՍՊԸ»-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերի շահագործման օրինականության հարցը, բազմաթիվ աղմկահարույց փաստեր հայտնեց: ՎՊ-ն իր եզրակացությունն արդեն ներկայացրել է ՀՀ կառավարությանը եւ առաջարկել քննարկել ընկերության հանքային իրավունքները դադարեցնելու հարցը: Ըստ ՎՊ ուսումնասիրությունների, պարզվել է, որ 2004 թվականի

«ՍԱՐՔԱԾ ԳՈՐԾԸ» ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Ռոմանից թմրանյութ չի գնել, նրա դեմ ցուցմունքներն էլ ջերմության մե՞ջ է եղել, երբ գրել է Մեր երկրում մարդկանց «գլխին գործ սարքելու» ու նրանցից ծեծով-ջարդով ցուցմունք կորզելու ավանդույթը ոստիկանությունը սերնդեսերունդ փոխանցում է: Եվ եթե որոշ դեպքերում ոստիկանությունն այդ մեթոդներով առաջնորդվելիս որոշակի հաջողությունների է հասնում ու հանցագործություններ բացահայտում, ապա մի շարք դեպքերում էլ պետությանն ուղղակի վնասներ է

«Մի՛ պիտակավորեք մարդկանց»

 Զգուշացնում է հոգեբանը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետների նախաձեռնությամբ, երեկ համալսարանում երիտասարդ հոգեբանների համար գիտաժողով էր կազմակերպվել: 2 տարին մեկ անգամ կազմակերպվող այս գիտաժողովը, որը սովորաբար մասնակիցներ է ունենում նաեւ հանրապետության այլ բուհերից, այս անգամ ոչ ոքի չէր հետաքրքրել: Նախատեսված ժամանակից մեկ ժամ անց էլ դահլիճը դեռ դատարկ էր, իսկ գիտաժողովն էլ սկսելու մտադրություն չկար:

Գիրքը մնաց Նանյանի վրա

Ղեւոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատության ոդիսականը Օրերս Շիրակի մարզում սկսել են մի հետաքրքիր պատմություն շրջանառել՝ կապված նախկին մարզպետ Լիդա Նանյանի գրահրատարակչական գործունեության հետ: Ինչպես փոխանցում են «Առավոտի» աղբյուրները, դեռեւս այս տարեսկզբին հանրապետության մարզպետներին «պետպատվեր» էր իջեցվել՝ զբաղվել գրահրատարակչական գործունեությամբ ու մասնավորապես վերահրատարակել հայրենագիտական մեծ արժեք ներկայացնող Ղեւոնդ Ալիշանի գրքերը: Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրահանգվել էր

ԷԼԻ ԲՈՒՀԵՐ «ԿԼԻՑԵՆԶԱԶՐԿՎԵՆ»

ՎՊ նոր բացահայտումները Ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման գործընթացի վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել եւ մի շարք բուհերում հայտնաբերել լուրջ խախտումներ: Այս մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրան զարմացրել էր հատկապես այն փաստը, թե ինչպես է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանն արդեն մի քանի տարի

ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏՆՎԱԾ ՉԷ

Ըստ անկախ վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի,  այդ պատճառով է, որ ԼՂՀ հարցում առաջընթաց չկա «Բանակցություններն ընթանում են, չկա որեւէ պատրանք, սակայն խնդիրը մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունների մեջ է, ինչը ե՛ւ ղարաբաղահայաստանյան կողմին, ե՛ւ Ադրբեջանին դարձնում է հակադիր երկու բեւեռներ»,- ի պատասխան վերջին շրջանում Հայաստանում թե Ադրբեջանում հաճախակի հնչող այն տեսակետի, թե ղարաբաղյան հարցում բանակցությունները փակուղու

ԿՆՈՋ ԴԻՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-11:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի եկեղեցուն հարակից գերեզմանոցի տարածքում ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել էին մերկ կնոջ դիակ՝ բռնության հետքերով: Դատական բժշկի տված նախնական եզրակացությունը հիմք

ՄԱՀ՝ ՇՄՈԼ ԳԱԶԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄԻՑ

Երեկ, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 190 դպրոցի ետնամասում՝ Բաբաջանյան 133 շենքի հարեւանությամբ գտնվող թիվ 149 ավտոտնակում, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 890 համարանիշի ավտոմեքենա: Իրավապահները ավտոմեքենայում հայտնաբերել են կիսամերկ վիճակում մահացած երիտասարդ տղայի եւ աղջկա: «Առավոտի» տեղեկություններով՝ երիտասարդների մահվան պատճառը եղել է ավտոմեքենայից արձակված շմոլ գազը: Տղան՝ 20-ամյա

ՄԻՄԻԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ավազակապետական համակարգը համապետական ընտրություններով իշխանությունը չի զիջելու, եթե այդ ընտրության պատվիրատուն հասարակությունը չհանդիսանա»,- երեկ «Սարդարապատ» շարժման հրավիրած «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, ընդդիմության քայլերը պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ վարչախմբին պարտադրվի հրաժարական տալ եւ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: «Միայն

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾ

Նոյեմբերի 9-ին «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կքննարկվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պատրաստած «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցելու են միջազգային կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ փորձագետներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից: Քննարկումը կազմակերպել է GTZ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպությունը երեկ տարածել էր մի հայտարարություն, որում դատապարտում է բանակում որոշ սպաների պահվածքը եւ, միաժամանակ, անընդունելի է համարում այդ դեպքերի քննադատությունը մամուլում եւ սոցիալական ցանցերում:  Հայտարարության մեջ ասված է. «Մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր եւ անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են եւ դեռ պետք է խստագույնս պատժվեն: Այն

Ղարաբաղցի գերին ՀՀ խնդիրը չէ՞

ՀՀԿ փոխնախագահի տրամաբանությամբ՝ հենց այդպես է ստացվում Երեկ ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ասուլիսում անդրադառնալով Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ ստորագրած հայտարարության մեջ տեղ գտած ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման խնդրին՝ բառացիորեն ասել է հետեւյալը. «Հայտարարությունում խնդիրը վերաբերում է ընդամենը գերիների խնդրին եւ դիակների վերադարձին, առավել եւս այն մասով,

ԱԼԳ-Ն ԿՎԵՐԱՑՆԻ՞ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Լյուբլինում երեկ իր աշխատանքներն ավարտած համաժողովի մասնակիցներից մեկի բնորոշմամբ՝ «Արեւելյան գործընկերությունը ոչ միայն գումարներ կարող է տալ՝ այն կարող է նաեւ վերացնել արգելքները մեր երկրների միջեւ»: Լեհաստանից եւ այլ երկրներից շուրջ հարյուր բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, փորձագետներ ու լրագրողներ մասնակցեցին «Արեւելյան գործընկերություն. Ռազմավարություն 2011 թվականի եւ հետագայի համար» միջազգային համաժողովին, որը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտը կազմակերպել

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԻՆ»

Ըստ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի, բանակին բարոյական աջակցություն պետք է ցուցաբերեն բոլորը «Բանակին եւ բանակի պատասխանատուներին բարոյական աջակցություն պետք է տրվի բոլորիս կողմից, եւ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, նպատակ ունեն հաղթահարելու մեր բանակում տարիներ շարունակ կուտակված խնդիրները: Բնական է, որ դրանք մեկ օրում կամ մի քանի ամսում արդյունք տալ չեն կարող: Դրանք համալիր միջոցառումներ

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ 53 ՏԱՐԵԿԱՆ Է

«Սարդարապատ» շարժումը երեկ հայտարարությամբ շնորհավորել է Արցախյան հերոսամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար,  քաղբանտարկյալ, հանիրավի անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ծննդյան 53-րդ տարեդարձը, որը լրանալու է նոյեմբերի 7-ին: Հայտարարության մեջ ասվում է, որ Միքայելյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է, ում քաղաքացիական կեցվածքը օրինակ է շատերիս եւ ապագա սերունդների համար, որ նա «կեղծիքի, անարդարության նկատմամբ անհանդուրժող

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Պատվաստանյութերից՝ դողէրոցք

Հետազոտությունը ցույց է տվել, որ կարմրախտի, խոզուկի, կարմրուկի եւ ջրծաղիկի դեմ MMRV պատվաստանյութը երեխաների մոտ ավելի հաճախ է առաջացնում դողէրոցքային ցնցումներ, քան առանձին պատվաստանյութերը: Դրանք առաջանում են մեծ եւ փոքր երեխաների բարձր ջերմության դեպքում, անվնաս են եւ հանդիպում են միայն երեխաների մոտ: Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտությունը, որին ընդգրկվել են 459,000 երեխաներ, ցույց է տվել, որ

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշները

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այն գլխավորում է Չինաստանի նախագահ Հու Ձին Տաոն, որը կառավարում է երկրագնդի հինգերորդ մասին՝ 1,3 մլրդ բնակչություն, եւ երկրորդ տնտեսությունը՝ ԱՄՆ-ից հետո: Նրան հետեւում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդ Ալ-Ազիզը: Տասնյակում տեղ են զբաղեցնում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, Ռուսաստանի վարչապետ

Գարեջրի օգնությամբ՝ մանրէների դեմ

Այն հետազոտողները, ովքեր հին աֆրիկյան մումիաների ոսկորներում մեծ քանակությամբ տետրացիկլին են հայտնաբերել, հավաստում են, որ մարդիկ արդեն 2000 տարի է՝ ինչ հակաբիոտիկներ են օգտագործում: Գիտնականների կարծիքով, ամենայն հավանականությամբ, նյութն օրգանիզմում է հայտնվել գարեջրի հետ, քանի որ Հին Եգիպտոսի եւ Սուդանի բոլոր բնակիչներն այն խմում էին դեռ մանկուց: Այն ժամանակ, երբ ժամանակակից հակաբիոտիկների դարաշրջանը սկսվեց՝ 1928

Բուսակերությունը վտանգավոր է

Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը՝ Այլցգեյմերի եւ թուլամտության այլ տեսակի հիվանդություններով վարակվելու հավանականությամբ, եթե չհետեւեն վիտամին B12-ի մակարդակին, զգուշացնում են բժիշկները: Ձուկը, կակղամորթը, միսը, ձուն, կաթը եւ կաթնային մթերքները վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են: «B12 վիտամինի դեֆիցիտը կարող է հանգեցնել ուղեղի աշխատունակության նվազման, ինչպես նաեւ հիշողության վատացման, ինչը լրջորեն կազդի մարդու կենսակերպի վրա: Բուսակերության լայն

Ռումինական փիլիսոփայության հայրը

Վասիլե Կոնտա -165 Այս տարի լրանում է 19-րդ դարի անվանի դեմքերից մեկի, ռումինացի օրենսգետ, հրապարակախոս, պետական-քաղաքական գործիչ, ուսուցչապետ եւ փիլիսոփա՝ հայազգի Վասիլե Գրիգորեի Կոնտայի ծննդյան 165-ամյակը: Նրա կենսագրությունը մանրամասն նկարագրել է ռումին մտավորական Օգտավ Մինարը՝ իր 1200 էջանոց հատորում: Վ. Կոնտան ծնվել է 1845 թ. նոյեմբերի 15-ին, Բեսարաբիայի Քահուլ, այլ աղբյուրում՝ Գինդըոան գյուղում, ուր եւ

ԱՅՍՏԵՂ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Եվ նշվում միայն աշխատանքային օրվա սկիզբը Խաղատուն՝ ազարտը, կիրքն ու մոլուցքն աստիճանաբար «հիվանդության» վերածող վայր: Վայր՝ որտեղ եւ՛ հաղթում են, եւ՛ պարտվում: Խաղատան մասին բոլորն էլ պատկերացում ունեն, ոմանք դա գիտեն ուղղակի որպես շինություն, լսել են դրա մասին, ոմանք էլ՝ սեփական այցելություններից, փորձից: Բայց խաղատան «խոհանոցին» ծանոթ չէ նրանցից եւ ոչ ոք: Մենք հիանում ենք

Այսօր մեկնարկում է Միխայիլ Տալլի հուշամրցաշարը

Այսօր Մոսկվայում՝ նշանավոր ԳՈՒՄ-ի ցուցադրության սրահում, մեկնարկում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալլի ավանդական՝ 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցող 10 ուժեղագույն շախմատիստների մեջ է նաեւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարի միջին վարկանիշը շատ բարձր է, այն համապատասխանում է ՖԻԴԵ-ի դասակարգման 21-րդ կարգին: Շախմատասերներին հիշեցնենք, որ հուշամրցաշարի առաջին հաղթողը 2006 թվականին եղել է Լեւոն Արոնյանը: Շախմատային կյանքը

Հորիզոնում չեն երեւում

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում տեղ գտած 350 ակումբների մեջ Հայաստանը ներկայացուցիչ չունի: Մինչդեռ ժամանակին «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան» նրանց շարքում ընդգրկվել են, թեկուզ միջին կամ ստորին հորիզոնականներում: Իսկ ակումբների առաջատար տասնյակը, ըստ հերթականության, կազմել են. 1. «Ինտեր», Իտալիա 2. «Բարսելոնա», Իսպանիա 3.

Վարչապետը՝ պատվավոր նախագահ

Երեկ կայացած ընդլայնված նիստում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ընտրել է պատվավոր նախագահ: Վարչապետի թեկնածությունն առաջադրել է ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Կարեւորելով մարզական ենթակառուցվածքների աշխատանքը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սպորտը պետք է էական դերակատարություն ունենա հասարակության կյանքում, եւ հույս հայտնել, որ ֆեդերացիան արժանի ներդրում կունենա վոլեյբոլը Հայաստանում մասսայական

Նահանջը շարունակվում է

Սանկտ Պետերբուրգում շարունակվող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում համեմատաբար հաջող մեկնարկած հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին երկու պարտիաներում միավորը բաժանել է մրցակիցների հետ, որի հետեւանքով յոթերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 5,0 միավորով նահանջել է եւս չորս աստիճան եւ հայտնվել 17-րդ հորիզոնականում: Հակառակ նրա՝ Կարեն Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը, շնորհիվ հաղթանակների, վաստակած միավորների քանակով հավասարվեցին նրան եւ

«ՀԱՏԻՍ»-«ԷԼԻՏԶՈՒՐ»՝ 69:82

Երեկ Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը «Միկա» ՄԱ մարզադահլիճում ընդունեց Իսրայելի «Էլիտզուր Ռամլային» եւ պարտվեց 69:82 հաշվով: Սա գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի թիմի՝ Եվրոպայի 2010/11 թթ. գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի «F» խմբում անցկացրած երկրորդ խաղն էր եւ այս մրցաշրջանում կրած երկրորդ անընդմեջ պարտությունը: «Առավոտը» երեկվա համարում բասկետբոլի սիրահարներին տեղեկացրել էր, որ «Էլիտզուրն» իր կազմի խաղացողների

Խորհրդաժողով՝ Հռոմում

Օրերս Հռոմում կայացել է բնիկ ժողովուրդների ոչնչացմանը եւ ցեղասպանութունների հիշատակմանը նվիրված եռօրյա խորհրդաժողով, որը կազմակերպել էր «11 հոկտեմբեր» համախմբումը։ Հայկական կողմը ներկայացնում էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետօ Դեմիրճյանը: Խորհրդաժողովի աշխատանքների մեջ առաջին անգամ ներառվեցին Հայոց եւ Ռուանդայի ցեղասպանությունները։ Նշենք, որ «11 հոկտեմբեր» համախմբումը բաղկացած է Իտալիայի տարածքում գտնվող զանազան կազմակերպություններից, որոնց աշխատանքի առանցքում

Հանուն երեխաների

Արդեն 5 տարի է՝ ինչ «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը քաղցկեղից բուժվող երեխաների համար տարատեսակ ծրագրեր է իրականացնում եւ միջոցառումներ կազմակերպում՝ այս երեխաների առօրյան ավելի գունեղ ու հիշարժան դարձնելու համար: Կազմակերպության հերթական նախաձեռնությունը՝ «Ուխտագնացություն Հայաստանի եկեղեցիներ» ծրագիրն էր: «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Չախալյանը եւ եւս մոտ 60 հեծանվորդներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031