Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատում են սոցիալիզմին եւ դոլարին

Ապրիլ 29,2009 00:00

\"\"Անցած կիրակի օրը լատինամերիկյան Էկվադորի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Ռաֆայել Կոռեան: Ձախ հայացքներ ունեցող գործչին ձայն է տվել ընտրողների կեսից ավելին: Նրա հիմնական մրցակիցը ստացել է ձայների 1/3-ը: Այդպիսով, Կոռեան վերընտրվում է նախագահի պաշտոնին՝ ընտրությունների առաջին իսկ փուլից հետո: Էկվադորի նախագահը ինքն է նախաձեռնել հանրաքվե, ըստ որի՝ պետք է փոխվեր Սահմանադրությունը եւ նրան հնարավորություն տրվեր երկրի ղեկավար ընտրվել երկու 4-ամյա ժամկետով: Այդպիսով, Կոռեան բոլոր շանսերն ունի իշխանության գլխին մնալ մինչեւ 2017 թվականը: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ լիազորությունները երկարացնելու ճանապարհով գնացել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներ: Ներքին քաղաքականության մեջ Կոռեան պատրաստվում է կառուցել 21-րդ դարի սոցիալիզմ, իսկ արտաքին գործերում հանդես է գալիս ԱՄՆ համաշխարհային տիրապետության դեմ:

Միաժամանակ, Էկվադորի ղեկավարը, ի տարբերություն Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի, խոչընդոտներ չի հարուցում արտասահմանյան ներդրումների համար: Ընտրվելուց անմիջապես հետո Կոռեան, որը կրթությամբ տնտեսագետ է, հայտարարել է, որ երկրում պահպանվելու է ԱՄՆ դոլարը՝ որպես հիմնական շրջանառու միջոց: Միաժամանակ, փորձագետները նշում են, որ ընտրություններում չափից դուրս հեշտ հաղթանակը՝ քաղաքական շատ գործիչների մոտ բերում է իրականության զգացողության կորստի եւ նետում է նրանց անսահմանափակ պոպուլիզմի գիրկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել