Օրվա լրահոսը
Թուրքիային չենք հրավիրել Հայաստանում ատոմակայան կառուցելու
Բայց Թուրքիայից հետաքրքրություն կա՝ բաժնեմաս ունենալու այդ ձեռնարկում «Դաշնակցության համար հասկանալի ու ընկալելի չէ ՀՀ վարչապետի՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու թուրքական կողմին արած հրավերը»,- հայտարարել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով, որ եթե քաղաքական հարթությունում նման առաջարկ են անում, ապա ներդրումն էլ գերազանցապես ընկալվում է որպես քաղաքական, ոչ թե շուկայական ներդրում: Այս հայտարարությունը նկատի ունենալով
ԱՆՏՈՒՆ ԲՆԱԿՉԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԾԱՌԻ ՏԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱՆԵԼ
Էրեբունու թաղապետարանը, Գագիկ Գասպարյանի՝ կալանքում եղած ժամանակ, վերջինիս տունը, ազատամարտիկին հատկացնելու պատրվակով, ձեռքից խլել է ու վաճառել: Գագիկը Էրեբունու թաղապետարանի մեղքով մնացել է անտուն: 27 տարվա դատվածությունից հետո, 45-ամյա Գագիկ Գասպարյանն այս տարվա փետրվարին ազատ է արձակվել: 17 տարեկան հասակում Գագիկը դատապարտվել է ազատազրկման: Կալանավայրում անցկացրած տարիներից հետո, Գագիկը որոշել է աշխատել, գումար վաստակել, ընտանիք
Վարչապետին մեղադրանք է ներկայացնում
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ մեր կառավարության նման գործելակերպի շնորհիվ, դոլարի փոխարժեքը կդառնա 800-850 դրամ: Հայաստանի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ եթե լողացող փոխարժեքին անցնեինք աստիճանաբար, ապա կորուստներն ավելի մեծ կլինեին, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը համարում է ոչ խելամիտ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բագրատյանն ասաց. «Այդ դիտարկումները ես խելամիտ չեմ համարում, որովհետեւ դրամը գահավիժեց այն ժամանակ,
«ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ» ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ Է, ԲԱՅՑ ՓՈՂ ՉԿԱ
Թունաքիմիկատների «գերեզմանոցի» փլուզումը աղետաբեր կլինի Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների «գերեզմանոցը» արդեն 10 մետր տեղաշարժվել է: Դեռեւս տարիներ առաջ բնապահպանները ահազանգում էին, որ այն փլուզման եզրին է, եւ պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկել: Այդ ահազանգերին վերջերս կարծես թե արձագանքեց կառավարությունը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտարարեց, որ գտել են «գերեզմանոցը» ոչնչացնելու տարբերակը, ինչի համար անհրաժեշտ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԼԻՆԵԼ ԻՐԱՏԵ՞Ս, ԹԵ՞ ԼԱՎԱՏԵՍ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 12-ին հարցազրույց տվեց 4 ԶԼՄ-ների: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: – Կառավարության վերջին նիստում հայտարարեցիք, թե «ապագայի վերաբերյալ որեւիցե կազմակերպություն այսօր ի վիճակի չէ հստակ կանխատեսումներ իրականացնել», նաեւ, որ անորոշությունները չափազանց մեծ են: Ըստ այդմ, ընդունո՞ւմ եք, որ իրականությանը չէին համապատասխանում անցած ամիսներին Ձեր արած կանխատեսումները, թե ճգնաժամն ինչպես է
ՄԱՐՔՍԻՍՏԸ՝ ՀԱԿ-Ի «ԹՈՒՅԼ ՕՂԱԿ»
Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին «Ժառանգությանը» քննադատում են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության ճամբարներից: Հայ ազգային կոնգրեսի անդամ՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեր թերթում մասնավորապես կշտամբել էր, թե՝ «ուզում է ընդդիմության քաղաքական իմիջի տակ տեղեր զավթել», հավելելով՝ «Դուք ունեք 6 տեղ պառլամենտում, թող այդ ավագանիներն էլ ՀԱԿ-ը ստանա»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Դատ՝ առանց ամբաստանվողների
Երեկ շարունակվել է «Յոթի» գործով դատավարությունը: Դատական հերթական նիստի հենց սկզբում դատարան բերված միակ ամբաստանվող Գրիգոր Ոսկերչյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն վատ է զգում, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորել է դատական նիստը չխանգարել եւ հայտարարել է նիստը շարունակելու մասին: Նա քաղբանտարկյալի այդ հայտարարությանն արձագանքել է միայն այն բանից հետո, երբ Ոսկերչյանը
Կաբինետներում չես ձեւավորի «նոր ընդդիմություն»
Հակադարձում է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Մեր խնդրանքով անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած՝ ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանի արած դիտարկումներին, թե պետք է առաջանա նոր ընդդիմություն, որը պետք է «լինի բոլորովին այլ որակի, այլ մոտեցումներով եւ ոճով»՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ նրա զեկույցում շատ հանգամանքների վրա
ՈՒԺՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ
Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեին Բրյուսովի անվան համալսարանի անվտանգության աշխատակիցները, եթե համալսարան փորձեին մտնել որեւէ օլիգարխի սափրագլուխները: Երեկ, կեսօրին, դաժան ծեծի է ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Այս մի դեպքում հայրենի իրավապահները, բարեբախտաբար, օպերատիվ են գտնվել ու շատ արագ ի հայտ են բերել ու բերման են ենթարկել մեր գործընկերոջ նկատմամբ բռնություն կիրառած
«ՄԵՐ ԸՆԴԵՐՔՈՒՄ ՄԻ ԴԱՎԱԴԻՐ ՄԱՍՍԱ ԿԱ»
Խոստովանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ պնդում, որ «իշխանական կռիվ սկսելու ժամանակը չէ»: – Ինչո՞ւ, ինչպես որ հարկն է, չեք պաշտպանում վարչապետին, նրա գործունեությունը, չէ՞ որ ձեր կուսակցությունն է պաշտպանել նրա թեկնածությունը, եւ այսօր որոշակի տեղեկություններ կան, որ հենց իշխանության ներսից են խանգարում Տիգրան Սարգսյանին: – Ես այդ ամենը կեղծ քաղաքական մշակույթի արդյունք
ՇԱՄՇՅԱՆՆ ԷԼԻ ԿՀԱՅՏՆՎԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ
Երեկ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, իր լրագրողական պարտականությունները կատարելիս, դաժան ծեծի է ենթարկվել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որ Շամշյանին հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց արդեն եկել էր նրա որպիսության մասին անձամբ տեղեկանալու, հանդես է եկել լրագրողի դեմ բռնությունը դատապարտող հայտարարությամբ: ՀՀ օմբուդսմենը, փաստելով, որ նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ եւս մեկ
ԾՆՈՒՆԴԸ ՆՇԵՑ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
«Ոգու փորձություն» հ/կ անդամները շնորհավորել են իրենց զինակից ընկերոջ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ծննդյան 52-ամյակը. «Սիրելի հրամանատար, դու արդեն ռազմի դաշտում ապացուցել ես, որ հայրենիքի նկատմամբ ունեցածդ սերը՝ հաղթող է, հիմա վերստին նոր հաղթանակ արձանագրելու ժամանակն է: Քո Տեսակի հաղթանակի դափնիներն են, որ այսօր մեզանից յուրաքանչյուրին պատգամում են ճշմարտության ճանապարհով
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ հիմնադիր անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, իսկ հիմա՝ քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ծննդյան 52-ամյակը: «Սիրելի հրամանատար, մարտական ընկեր եւ գաղափարական զինակից, մեծ ջերմությամբ եւ կարոտով շնորհավորում ենք ծննդյանդ 52-ամյակը: Ուզում ենք առաջին հերթին քեզ մաղթել ամենակարեւորը՝ առողջություն, համբերություն եւ քո երազած Հայաստանը՝ շատ մոտ ապագայում
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Թերեւս լավ էր, որ մարդն այնքան չկարողացավ անտեսել իր անձը եւ խոնարհվել այնպես, որ տեսներ Աստծուն: Մտածում եմ, սակայն, թե ինչ պիտի խոսեր մարդն Աստծո հետ, երբ հանդիպեր դեմ առ դեմ: Երեւի թե պիտի դժգոհեր իր կյանքից: Քանի որ մարդը կենդանին է միակ, որ անվերջ դժգոհ է ու փնտրում է անվերջ: Փնտրում, գտնում, նորից է
Թաղապետը ոստիկանապետին չի դիմել
Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ամփոփեց 2008 թ. հանցավորության վիճակը մայրաքաղաքում, բերեց բազմաթիվ վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ հանցագործությունները նվազել են, շատերը «հերթ են կանգնում» ոստիկան դառնալու համար, այսինքն՝ ոստիկանությունից արտահոսք չկա, ինչպես փաստում են ԶԼՄ-ները: Նա պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք միայն «Առավոտի» հարցերն ու դրանց պատասխանները: Փետրվարի 6-ին Նորքի իր 16/1 տանը սպանվեց Սեմիդար
ՀՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԵՎՈՐԴԸ
3 տարի առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների կատարմամբ Մոցարտի «Grand Messa»-ն հիանալի մեկնաբանեց ամերիկացի անվանի դիրիժոր Ջոն Նելսընը: Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների ու երգչախմբի հետ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ, նա կմեկնաբանի Բեթհովենի «Missa Solemnis» մեծակտավ երկը: Ջոն Նելսընը ղեկավարել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր կոլեկտիվներ, այդ թվում՝
Մարտի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՆԱՅՔ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՑ
Անգլիացի գիտնականները կանանց շրջանում հետազոտություններ են անցկացրել՝ նրանց խնդրելով պատասխանել հինգ հարցի։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցերն ու դրանց պատասխանները. 1. Ո՞րն է ձեր ամուսնու ամենաանտանելի սովորությունը։ Հարցմանը մասնակցած 100 կանանցից 30-ն ասել է, որ ամուսինն իրեն խենթացնում է, երբ նստած հեռուստացույցի դիմաց անընդհատ ալիքներն է փոխում։ 100-ից 20-ը բողոքել է, որ ամուսինը չի ցանկանում
Կնոջ երջանկության գաղտնիքը բացահայտված չէ
Ըստ հոգեբանի՝ այն թաքնված է կնոջ ինքնարժեքի, ինքնավստահության մեջ «Ես անձնական կյանքում հաջողություններ չունեցա ու ինձ դժբախտ էի զգում: Փոխարենը կարիերայում եմ մեծ հաջողությունների հասել, դրանով եմ ինձ երջանիկ զգում: Ահա թե ինչու կնոջ երջանկության գաղտնիքը, ըստ իս, կյանքում ինքնահաստատվելն է եւ բոլորին ապացուցելը, որ դու ընդունակ ես ամեն ինչի: Իսկ անձնական երջանկությամբ չպետք է
ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ
«Կանայք տղամարդկանց աչքը շոյելու համար չեն» Կինն ու տղամարդը միմյանցից շատ տարբեր են, բայց ունեն հավասար իրավունքներ, սակայն այդ իրավունքների հավասարության հետ ոչ բոլոր տղամարդիկ են համաձայն: Տղամարդկանց մի մասի կարծիքով՝ ընտանիքում կինը պետք է լինի միայն լսողի, ցանկություններ կատարողի դերում, խոհանոցում, մեկ էլ զբաղվի երեխաների դաստիարակությամբ: Մի մասն էլ կարծում է, որ կինը, վերը
Թույլ մրցելույթներ
Լեհաստանում անցկացված նետաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անչափ անհաջող են հանդես եկել: Երիտասարդ աղջիկների պայքարին մասնակցել է 35 մարզուհի: Մեր հանրապետության երկու ներկայացուցիչները տեղ են զբաղեցրել ստորին հորիզոնականներում: Նունե Վարդանյանը գրավել է 22-րդ հորիզոնականը, իսկ Գոհար Շահնազարյանը բավարարվել է 32-րդ արդյունքով: Մեծահասակ տղաների մրցակցությանը մասնակցել է 58 նետաձիգ, որոնց մեջ Գրիգոր Դովմալյանը ճանաչվել է 53-րդը,
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՆ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆ
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի 2010 թվականի գավաթի առաջնության ընտրական մրցաշարի հինգերորդ խմբում մեր ազգային հավաքականի մրցակից Իսպանիան: Լավագույն տասնյակում նրան, ըստ հերթականության, հաջորդում են Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, Բրազիլիան, Արգենտինան, Խորվաթիան, Ռուսաստանը, Անգլիան եւ Պորտուգալիան: Մեր խմբում ընդգրկված Թուրքիայի հավաքականը, որը նախորդ
Մրցանակակիր դժվար թե ունենանք Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 10-րդ առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը խաղացին ոչ-ոքի, իսկ ահա Տիգրան Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը պարտություն կրեցին: Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը տարել է հինգ հաղթանակ
«Honda»-ն դարձավ «Brawn GP»
Մարտի 27-ին Մելբուռնի «Ալբեր Պարկում» Ավստրալիայի «Գրան պրի» մրցաշարով կտրվի աշխարհի ամենադիտարժան ու թանկ մարզաձեւի՝ «Formula 1»-ի, 2009 թվականի առաջնության մեկնարկը: Համաշխարհային ավտոարտադրության ամենահեղինակավոր ընկերությունների թիմերը, տարվա ընթացքում տարբեր մայրցամաքներում հանդես գալով 17 «Գրան պրի»-ներում, կորոշեն թիմային եւ անհատական հաղթողներին: Դեռ մրցաշրջան 2008-ի ավարտին մտավախություն կար, որ հաջորդ առաջնությունում մասնակից թիմերի թիվը կարող է մեկով
ԴԵՊԻ ՎԵՐ
Երեկ Սանկտ Պետերբուրգում Լիլիթ Մկրտչյանը նոր հաղթանակ տոնեց, որից հետո վաստակած միավորներով հավասարվեց առաջատարներին եւ 4,5 միավոր վաստակած չորս շախմատիստուհիների մեջ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական: Ստամբուլում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիում» մեկօրյա հանգստից հետո Էլինա Դանիելյանը երեկ միավորը բաժանեց Ադրբեջանի լավագույն շախմատիստուհի Զեյնաբ Մամեդյարովայի հետ եւ վեցերորդ փուլից առաջ 3,0 միավորով վեցերորդն է: Բուդվայում կայացավ
«Պիտի առաջ գնանք»
Ասում է ՀԱՀ նախագահ Հարութիւն Արմենէանը Վիդեոկոնֆերանսների նորաբաց սրահը՝ ՀԱՀ-ում: Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից ֆինանսավորված՝ վիդեոկոնֆերանսի սրահի բացման արարողությունը: Սրահին, որը տեղակայված է ՀԱՀ «Փարամազ Ավեդիսյան» մասնաշենքում, տրամադրվել է 60.6 մլն դրամ: Այն համալրված է հեռահաղորդակցական ինտերակտիվ տեխնոլոգիաների համակարգով եւ տարբեր վայրերում գտնվող դասախոսին եւ ուսանողներին հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել
«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՆՏԵԳՐՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ»
Մարատ Հայրապետյանը՝ իր ամերիկյան շրջագայության մասին Երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը, շուրջ 7 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո, վերադարձել է Հայաստան: Ասում է՝ այնտեղ զբաղված է ոչ միայն ամերիկյան անգլերեն սովորելով, այլեւ փորձում է ինտեգրվել տեղի շոու-բիզնեսին: Հիշեցնենք, որ անցյալ տարի «American ideal» հայտնի մրցույթում 25000 մասնակից երգիչներից «զտված» լավագույն 100-ի մեջ էր հայտնվել: Գուցե բախտը նրան
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ ԿԻՐԱՌԵՑ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ
Պակիստանյան Կարաչի քաղաքում ոստիկանությունը մահակների եւ փայտերի միջոցով ցրեց հանրահավաքի մասնակիցներին, որոնք պահանջում էին վերականգնել անկախ դատավորների եւ այլ իրավաբանների իրավունքները: Երկրի տարբեր շրջաններից եկած ընդդիմադիր ակտիվիստները պատրաստվում էին հասնել Իսլամաբադ եւ այնտեղ սկսել երկարատեւ նստացույց՝ խորհրդարանի շենքի առջեւ: Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ ցուցարարները ցանկանում են ապակայունացնել երկրի վիճակը: Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ընդդիմության
ԼԱՎՐՈՎՆ ԱՅՑԵԼԵՑ ԲԱՔՈՒ
Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելեց Բաքու եւ բանակցություններ վարեց Ադրբեջանի ղեկավարության հետ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, բանակցությունների թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Թերթը հիշեցնում է, որ անցած տարվա վերջից Մոսկվան փորձում է առանցքային դեր խաղալ այդ գործընթացում: 2008 թվականի նոյեմբերին Մայենդորֆում ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են հակամարտության խաղաղ
«ԻՎԱՆ ԳՐՈԶՆԻՆ» ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Գերմանիայում հրամանաթուղթ է ստորագրվել համակենտրոնացման ճամբարի նախկին պահապանի ձերբակալության վերաբերյալ: ԱՄՆ Օհայո նահանգում ապրող նախկին էսէսական Իվան Դեմյանյուկը ծառայում էր Լեհաստանում տեղակայված ճամբարում եւ իր սադիզմի համար ստացել էր «Իվան Գրոզնի» մականունը: 88-ամյա Դեմյանյուկը նախաքննության տվյալներով մասնակցել է 1943 թվականին այդ ճամբարում 29 հազար հրեայի սպանությանը: Այժմ Գերմանիայի իշխանությունները փորձելու են հասնել հանցագործի տեղափոխմանը Մյունխեն: