Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԵՐԿԱՐԱՑՐԵՑ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԵՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իր երկրի պատժամիջոցները Զիմբաբվեի դեմ երկարացվում են եւս 1 տարով: Իր որոշումը նախագահը բացատրեց նրանով, որ աֆրիկյան այս երկիրը շարունակում է գտնվել խորը քաղաքական ճգնաժամի մեջ: Օբամայի հայտարարության մեջ ասված է, որ Զիմբաբվեի կառավարության որոշ անդամների գործողությունները խաթարում են այդ երկրի դեմոկրատական պրոցեսները եւ արտաքին վտանգ են

ՍՏՐՈԵՎԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

Չորեքշաբթի օրը Օրյոլի մարզի նախկին նահանգապետ՝ 72-ամյա Եգոր Ստրոեւին հարցաքննել են դատախազության քննչական կոմիտեի մարզային բաժանմունքում: Քննիչներին հետաքրքրում էր Ստրոեւի նախկին տեղակալներ Իգոր Սոշնիկովի եւ Վիտալի Կոչուեւի դեմ հարուցված քրգործի շրջանակներում վերջիններիս աշխատանքի որոշ մանրամասներ: Ինչպես հայտնում է newru.com կայքը, Ստրոեւը դատախազության շենքին է մոտեցել ուղեկցող մեքենայով եւ անձնական թիկնապահներով, որոնք հարցաքննության ողջ ընթացքում կանգնել

«Անտեր» լրտես՝ ռումինիայում

Ռումինիայում լրտեսական խոշոր սկանդալ է բռնկվել: Սակայն, ըստ lenta.ru-ի, չնայած այն հանգամանքին, որ լրտեսության մեջ մեղադրվողներն արդեն սկսել են դատարանում խոստովանական ցուցմունքներ տալ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ում օգտին էին այդ մարդիկ լրտեսություն անում: Ամենամեծ կասկածներն ընկնում են Ուկրաինայի վրա, սակայն որոշ լրատվամիջոցներ մեղադրում են նաեւ Ռուսաստանին: Պատմությունը հրապարակայնություն ստացավ այն պահից, երբ ձերբակալվեցին

«Նավթոգազի» վրա հարձակումը կասեցվեց

Երեկ Կիեւի դատարաններից մեկը կասեցրեց քննչական գործողությունները ուկրաինական «Նավթոգազ» ընկերության դեմ: «Ռեգնումի» տեղեկություններով, ավելի վաղ քրեական գործը հարուցվել էր երկրի անվտանգության ծառայության կողմից: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, վարչապետ Տիմոշենկոյի կողմնակից Անդրեյ Պորտնովի տեղեկություններով, «Ալֆա» ստորաբաժանման մարտիկները այլեւս իրավունք չունեն գտնվելու «Նավթոգազի» տարածքում: Ինչպես արդեն հաղորդվել էր, մարտի 4-ին՝ օրվա առաջին կեսին, «Նավթոգազի» շենքը գրոհեցին դիմակավոր մարդիկ:

Չինաստանին դժվարին տարի է սպասվում

Երեկ սկսվեց Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարը (խորհրդարանի լիագումար նիստը), որի ընթացքում երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ այս տարի տնտեսության համար կլինի ամենաբարդը հազարամյակի սկզբից: Այդ բարդությունը, ըստ BBC-ի, վարչապետը բացատրեց տնտեսական ճգնաժամով: Հանդես գալով խորհրդարանի առաջ՝ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է $585 միլիարդ հատկացնել երկրի տնտեսությանը սատարելու համար: Վարչապետի ասելով՝ Չինաստանի իշխանությունները

«Տնօրենների մի մասը կասկածելի է»

ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը՝ մարտյան ընթացիկ գնահատումների մասին Որքան մոտենում է մարտի 9-ը՝ ՀՀ դպրոցներում ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով անցկացվելիք ընթացիկ գնահատումների հերթական փուլի մեկնարկը, այնքան ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանում մեծանում է լարվածությունն ու անհանգստությունը: Երեկ «Ուրբաթ» ակումբում սպասվող գործընթացի որոշ մանրամասներ բացահայտեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Երեկվա համարում «Առավոտն» արդեն տեղեկացրել է, թե որ

«ՄԵՂՔԸ ՃԱՆԱՉԵԼԸ՝ ՄԵՂՍԱԳՈՐԾ ԵՐԿՐԻ ԽՆԴԻՐՆ Է»

Գերմանացի գիտնական Պաուլ Իմհոֆի դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության մասին Փիլիսոփայության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր 60-ամյա Պաուլ Իմհոֆը 10 տարի առաջ է ծանոթացել Հայաստանին, այն էլ՝ թուրքերի շնորհիվ: 5 տարի ապրելով Թուրքիայում՝ շատ է լսել Հայաստանի, Եղեռնի եւ հայ ժողովրդի մասին: Ինչպես պրոֆեսորն ասաց «Առավոտի» հետ զրույցում, այժմ Հայաստանի հետ կապվել է ճակատագրով, քանի որ այստեղ հիմնադրել

Օրենք՝ ուղղված անվտանգության դեմ

Երբ տգիտությունն օրենք է դառնում 2008թ. նոյեմբերի 27-ին ԱԺ-ի ընդունած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 9-րդ հոդվածի 3-րդ կետը հետեւյալ վանդալային տեսքն ունի. «Խաղաղ ժամանակ հանրապետության կապի եւ տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ՝ ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է՝ պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնայնությունը հաշվի առնելով, եւ համակարգի զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով

ԾԱՌԱՅԱՄԻՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

Հարգելի «Առավոտ», քանի որ ձեր թերթը ճանաչվել է «անհանդուրժող», իսկ ես անհանդուրժող եմ ստի, կեղծիքի, քծնանքի հանդեպ, ուստի ցանկանում եմ մտքերս կիսել ձեր թերթում տպագրված մի հարցազրույցում տեղ գտած այսպիսի երեւույթների առատության շուրջ: Խոսքս Սուրեն Զոլյանի՝ ձեր թերթին տված հարցազրույցի մասին է: «Մեծարգո» պրոֆեսորը հասարակ մահկանացուիս ցնցում է հենց առաջին իսկ նախադասությամբ, հայտարարելով՝ «Անցած մեկ

Աշխատաշուկայի պահանջներին համահունչ

Եղեգնաձորի պետական քոլեջում ժամանակ առ ժամանակ փոխում են ուսուցանվող մասնագիտությունների ցանկը: Եղեգնաձորի 30-ամյա կենսագրությամբ պետական քոլեջը, վերջին տարիներին միջին մասնագիտական կրթություն իրականացնելուն զուգահեռ, առանձնակի կարեւորում է արհեստագործական մասնագիտությունների ուսուցումը: Արդեն մի քանի տարի է, ինչ քոլեջում գործում է «Փայտի գեղարվեստական մշակում» մասնագիտությունը՝ 8-ամյա կրթության բազայի վրա, ուսման տեւողությունը՝ 3 տարի: Այս ընթացքում փայտի կտորները շունչ

Ի՞ՆՉ ՏՎԵՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Փորձանքի եկած Վարդան Գիշյանը իրեն խաբված է զգում Նոյեմբերյան քաղաքի 50-ամյա բնակիչ Վարդան Գիշյանն իր կյանքը երկու շրջանի է բաժանում՝ մինչ 2008 թ. հուլիսի 1-ը եւ դրանից հետո: 23 տարի էլեկտրամոնտյոր է աշխատել Նոյեմբերյանի հեռախոսային հանգույցում: Հենց նրան էին հանձնարարում ամենաբարդ գործերը, մեծ բարձրության, բարդ տեղանքում գտնվող հեռախոսային լարերի եւ մալուխների նորոգումը: Ղեկավարությունը գոհ էր

Ինչպիսին է Վազգենի երազած Հայաստանը

Հիշում են Սպարապետի ընկերները Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ դեպի Եռաբլուր այցելությունները սկսվեցին վաղ առավոտյան, առաջինը մի փունջ ձնծաղիկն էր, որ Սպարապետի նկարի առաջ դրեց Ղարաբաղյան պատերազմում զոհված, «Տիգրան Մեծ» ջոկատի զինվոր Ռաֆայել Սիմոնյանի մայրը՝ տիկին Արաքսյան: Ասաց՝ այդպես է վարվում, քանի որ գիտի՝ Վազգենը գարուն էր սիրում եւ ամեն մարտի 1-ին ընկերներով գնում էր

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՒԺՈՒՄ Է

Պատասխանատվություն չեն կրում կորցրած սեփականության համար «Առավոտը» տարիներ առաջ անդրադարձավ տխրահռչակ «Բրոքերների գործին»: Հարյուրավոր քաղաքացիներ դարձել էին խարդավանքների զոհ: «Հայտնի բրոքեր» Ռուզաննա Ադամյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան՝ 3 տարով, նրա վարքի նկատմամբ վերահսկողությունն էլ դրվեց

ԿՏԵՂԱՓՈԽԵ՞Ն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

2006թ. ապրիլի 29-ին արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ-ում բռնարարքների ենթարկվեց 14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով): Հարուցվեց քրեական գործ: 2007թ. նույնը կրկնվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ բարձրաստիճան չինովնիկների ներկայությամբ եւ ակտիվ մասնակցությամբ: Արթուրը բազմապատկեց իր մարմնական վնասվածքները: Դեպքից անմիջապես հետո նրան այցելեցին Զարուհի Փոստանջյանը, որն այն ժամանակ դեռ փաստաբան էր, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակի

ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԹԲԻԼԻՍԻ ՏԵՂԱՓՈԽԵԼ

Երեկ Թբիլիսիից Ախալցխա չկարողացան բերել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք-քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին: Պատճառաբանությունը, իհարկե, եղել է ծիծաղելի՝ վառելանյութ չկա կալանավորվածին տեղափոխելու համար: Այդ իսկ պատճառով դատավարությունը հետաձգվեց: Նշենք, որ 7,5 ամսվա ընթացքում տեղի է ունեցել 4 դատական նիստ: Ապրիլի 21-ին կլրանա Չախալյանի՝ կալանքի տակ գտնվելու 9-րդ ամիսը: Ըստ վրացական օրենսդրության, 9 ամիս հետո կալանավորն

«Հայփոստում» աշխատեցնում են, բայց աշխատանքի չեն վերցնում

Չնայած նրան, որ ընկերությունը նոր կադրեր ձեռք բերելու համար գումարներ է ծախսում Շատ ընկերություններում արդեն «ավանդույթ» է դարձել, որ երիտասարդ կադրերին փորձաշրջան անցնելու պատրվակով առանց վարձատրելու մի քանի ամիս աշխատեցնում են ու բարի ճանապարհ մաղթում, պատճառաբանելով, որ իրենց չափանիշներին չեն համապատասխանում կամ էլ՝ արդեն տեղ չունեն: Որոշ կազմակերպություններ էլ գումարներ են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները

ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Ագարակի կոմբինատի նախկին աշխատակիցները անգործ մնալու պատճառով կզրկվեն նաեւ իրենց բնակարաններից Չնայած ՀՀ կառավարությունը վերջին տարիներին սահմանամերձ շրջանների զարգացման համար որոշ ծրագրեր է իրականացնում, սակայն այդ բնակավայրերի բնակչությունը կառավարության աջակցությունն իր մաշկի վրա առանձնապես չի զգում: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը, որը քիչ թե շատ գոյատեւում էր հանքարդյունաբերության հաշվին, այժմ կանգնել է լուրջ խնդրի առջեւ: Ագարակի

Անմիջապես թանկացնում են, իսկ էժանացնելը՝ մոռանում

Տեւական ժամանակ, երբ դոլարն արժեզրկվում էր, սպառողական շուկայում ապրանքների գների էական նվազում չարձանագրվեց: Ա. Շահնազարյանը վստահեցնում է, որ գները վերահսկվում են: «Լողացող փոխարժեքին» անցնելու մասին հայտարարությունից րոպեներ անց՝ սպառողական որոշ ապրանքների գները կտրուկ թանկացան: Որոշ մթերքների, մասնավորապես՝ բուսական յուղի մի քանի տեսակների գնաճը կազմեց նույնիսկ 50%: Մեկը մյուսի ետեւից թանկացան նաեւ ալյուրը, հացը, կարագը, շաքարավազը,

ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ՝ ԻՆՉՔԱՆ ԵՆՔ ԳԱՀԱՎԻԺԵԼՈՒ

Տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ մեր կառավարությունը կարող էր այնպես անել, որ դոլարը արժեւորվի աստիճանաբար: Հայաստանի կենտրոնական բանկի կողմից լողացող փոխարժեքին անցնելու կամ, այլ կերպ ասած՝ դրամի արժեզրկման քաղաքականությունը, որոշ տնտեսագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով՝ խիստ ուշացած էր, բացի այդ, այս որոշման արդյունքում ոտնահարվեցին հասարակության շահերը: Մասնագետները պնդում են, որ եթե անգամ դոլարի արժեւորումն

Արժե՞ր խախտել փխրուն «հրադադարը»

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կարծես տարբեր մոտեցումներ կան առանցքային խնդիրների լուծման շուրջ: Մինչ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 19-21-ի նստաշրջանը՝ այդ կառույցում ադրբեջանական պատվիրակները, ըստ «Նովոստի-Ադրբեջանի»՝ նախապես հայտարարել էին, թե այնտեղ «ճշմարտությունն են ասելու ԼՂ հակամարտության մասին»: Իսկ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության փոխղեկավար Էլդար Իբրահիմովը փետրվարի 16-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել էր, որ նստաշրջանում մտադիր են

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ, ՈՉ ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ

Դրվագներ երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի բանավեճից: «Առավոտ» Պարոն Ավետիսյան, Լարիսա Ալավերդյանն ասել էր, թե այն, ինչ Դուք հայտարարեցիք փետրվարի 24-ին ԱԺ ամբիոնից՝ զրպարտություն է եւ սուտ, եւ եթե ներողություն չխնդրեք, ապա դրան կտրվի իրավական ընթացք: Դուք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել: Սուքիաս Ավ. Ինչի՞ համար: Ճշմարտությունն

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի գլխավոր արդյունքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման մասին կողմերի միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունն է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս մասին հայտնի դարձավ Բաքվում՝ համանախագահների եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից հետո: Անդրադառնալով բանակցային վերջին փուլին՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել

Ի պաշտպանություն հեղափոխության եւ ապստամբության

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը քննադատում է Տեր-Պետրոսյանի մարտավարությունը Հեղափոխությունը եւ ապստամբությունը մերժող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ՀԱԿ անդամ, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը քաղաքագիտական առումով համարում է «սխալ, ժամանակավրեպ, էլ չեմ ասում՝ տգետ, ու չի համապատասխանում հասարակության ոգուն, շնչին»: Որովհետեւ «ոչ մի կուսակցություն կամ կուսակցական լիդեր չի կարող պատվիրել իշխանափոխություն: Դրա պատվիրատուն

«ՈՒՄ ՏԱԼՈՒ ՏԵՂԸ ՉԻ ՑԱՎՈՒՄ, ԹՈՂ ԷԹԱ՝ ՏԱ»

«Առավոտին» տված հարցազրույցում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ «սաղս էլ մեղք ունենք»: – Ո՞վ էր ձեզ համար Սպարապետը: – Ընչի մինչեւ հիմա չեք իմանո՞ւմ՝ Սպարապետն ով է: – Ուզում եմ լսել ձեր գնահատականը: – Իմ գնահատականը թերթով տվել են, կկարդաս: Իմ գնահատականը՝ մեծ մարդ, անհատական հայ, որ իսկական ֆունդամենտալնի հայ էր, արյամբ,

ՀԶՈՐ ՈՒ ՓԽՐՈՒՆ ՄԱՐԴ

Այսպես որակեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանին նրա մտերիմներն ու զինակիցները Երեկ Ազգային հերոս, պետական եւ քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյակն էր: Եռաբլուրը առավոտից բազմամարդ էր, ու շատ դժվար էր կանգնելու տեղ գտնել: Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունն ու ընդդիմությունը այդ տարեդարձն էլ նշեցին առանձին-առանձին: Ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական ուժերի, նաեւ

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽՏԸ՝ ՆՈՐՈՎԻ

Կամ Տիգրան Գասպարյանի «Կովկասի կավճե շրջանը» Ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանն իր գրքերից մեկում գրում է այն մասին, որ ժամանակին Վարդան Աճեմյանը հրաժարվում էր Բերթոլդ Բրեխտից՝ այն պատճառով, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դեռեւս պատրաստ չէր ընկալելու եւ վերարտադրելու բրեխտյան մեթոդը: Հիմա, հավանաբար, Մայր թատրոնն արդեն պատրաստ է անդրադառնալ Բրեխտին. օրերս կայացավ Տիգրան Գասպարյանի «Կովկասի

ԱՅՍ Ո՞ՃՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԶԱՐԴԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե «Ժառանգության» պատգամավորները ՀՀ նախագահին լեգիտիմ չհամարելով հանդերձ՝ երբ որ իրենց պետք է, «վազում են նրա դուռը» հարցեր լուծելու: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ էլ պնդեց, թե իրավական ընթացք կտան այս զրպարտությանը: Իսկ Սուքիաս Ավետիսյանը վերահաստատելով իր պնդումը՝ վստահություն հայտնեց, թե դատ չի լինի:

Խնայեք ձեր նյարդերը

Զայրույթն ազդում է թոքերի վրա Ինչպես վկայում են Նյու Ջերսիի Բժշկության եւ ատամնաբուժության համալսարանի ներկայացուցիչ Փոլ Լերերի ղեկավարությամբ անցկացված հետազոտությունների արդյունքները՝ մարդու կողմից վերապրած չարության զգացումն ու զայրույթը աղետալի ազդեցություն են ունենում թոքերի վրա: Բժիշկները հետազոտել են 45-86 տարեկան 670 տղամարդկանց, որոնց ագրեսիվության աստիճանն առաջադրվել է գնահատել 7-37 բալանոց սանդղակով: Այնուհետեւ ստուգվել է, թե նրանցից

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ՝ ԹՎԵՐՈՎ

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարզի վիճակը բնութագրող որոշ տվյալներ: Լոռու մարզի 113 համայնքներում ապրում է 283 հազար մարդ, որոնք անմասն չեն մնացել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Ալավերդու «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերության 1040 աշխատողից աշխատանքը կորցրել է 370-ը, Վանաձորի «Ավտոգեն-Մ» ընկերության 400, իսկ «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության՝ 310 աշխատող այսօր հարկադիր պարապուրդի մեջ է: Ամենախելացին, ըստ մարզպետի,

SPLEEN

ԶՈՒԼԱԼ ԳԱԶԱՆՃԵԱՆ Իրիկնացած Փարիզ, իմ գինեմոլ աղջիկ. յոգնած երկինք ուր անշարժ են շուք ու տերեւ երբ ամէն ինչ գունաթափ է, արիւնաքամ՝ ալ չերկարող ձեռքի նման: Թափուած գինի: Որու՞ն ինչ հոգ թէ տխրութիւնը պէտք ունի պատրանքներու: Կ’երթայ Սէնը գորշ ու լռին. ոչ մեկ ալիք՝ ալ չկանչող սիրոյ նման: Ալ չարտասուող աչքի նման՝ զուր սեւեռում, հրապուրող երբ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031