Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԵՂԱՓՈԽԵ՞Ն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Մարտ 06,2009 00:00

2006թ. ապրիլի 29-ին արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ-ում բռնարարքների ենթարկվեց 14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով): Հարուցվեց քրեական գործ: 2007թ. նույնը կրկնվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ բարձրաստիճան չինովնիկների ներկայությամբ եւ ակտիվ մասնակցությամբ: Արթուրը բազմապատկեց իր մարմնական վնասվածքները:

Դեպքից անմիջապես հետո նրան այցելեցին Զարուհի Փոստանջյանը, որն այն ժամանակ դեռ փաստաբան էր, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակի աշխատակից: Արթուրը քթի շրջանում ստացել էր կոտրվածքներ, որոնք մինչ օրս անհանգստացնում են նրան: 10 օր առաջ նրան «Գորիս» ՔԿՀ-ից տեղափոխել են Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: Նրան այցելել է իր բժիշկը, որը չի համաձայնել, որպեսզի վիրահատությունը տեղի ունենա այդ հիվանդանոցում: Բժիշկն առաջարկել է, որ Ա. Այվազյանը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, քանի որ այնտեղի վիրահատական միջոցները բավարար են դատապարտյալին վիրահատելու համար: «Առավոտի» տեղեկություններով, ՔԿՀ ղեկավարությունը չի համաձայնել այդ առաջարկին եւ վերջնագրի նման պահանջել է. կամ վիրահատվել ԴՀ-ում, կամ տեղափոխել «Գորիս» ՔԿՀ՝ առանց վիրահատման:

Երեկվա դրությամբ դատապարտյալին դեռ չէին վիրահատել:

Երեկ Արթուր Այվազյանին հանձնվել է մի գրություն, որով տեղեկացվում է լրագրողների հետ տեսակցելու նրա դիմումի մերժման մասին: ՔԿՀ-ն «հաշվի էր առել» դատապարտյալի՝ «նախավիրահատական փուլում» գտնվելու հանգամանքը, նաեւ փաստել էր, թե լրագրողների հետ հանդիպումը կարող է հանգեցնել սթրեսի:

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՑ

Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ գիշեր, ժ. 22.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնի բաժնում ստացվել է ահազանգ: Ըստ այդ ահազանգի, Երեւանի Օղակաձեւ այգում, «Ֆլագման» սրճարանի մոտ անհայտ անձինք մոտեցել են «Վան» ռադիոկայանի թղթակցուհուն, հափշտակել նրա պայուսակը: Պայուսակում առկա էր 60 000 դրամ, բջջային հեռախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել