Օրվա լրահոսը
ԲԱԽՈՒՄ
Շաբաթ օրը, ժ.19.30-20-ի սահմաններում, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում տեղի էր ունեցել վթար: «Առավոտի» լրագրողը պատկերել էր «Մինուտկա» տաքսի սերվիսի ավտոմեքենան: Թե ոստիկանության, թե արտակարգ իրավիճակների ամփոփագրերում այդ բախման մասին տեղեկատվություն չկար:
Դեբեդը՝ աղբավայր
Ջիլիզա սահմանամերձ գյուղում աշխատող ուսուցչուհի Լենա Մուրադյանն ասաց. «Ամեն անգամ տուն գալով, երբ սաղարթախիտ լեռնազանգվածից բացվում է Ալավերդին՝ առաջին հերթին վախվորած դիտում եմ, թե ինչ աղտոտված մթնոլորտի ներքո ենք գոյատեւում»: Սա քաղաքի ճակատագիրը դարձած գործարանի արտանետումների մասին չէ միայն: Քաջածանոթ եմ իմ բնակավայրը շարունակ ապականող տարատեսակ թափոններին, որի դեմը որեւէ պետական այր այդպես էլ չփորձեց
Բանավիճեցին պատգամավորն ու մորմոնը
«Չեմ կարծում, որ մենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար եւ պետական անվտանգության գերակայությունից ելնելով՝ պարանոցներս պետք է թեքենք օվկիանոսից այն կողմ»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սահմանադրության «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններն այսպես մեկնաբանեց օրինագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի (մորմոնների) Երեւանի կրոնական
Փետրվարի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ
ՆԱ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՆՈՐԻՑ ԿՔԱՅԼԻ
2008 թվականի մարտի 16-ը 26-ամյա Դավիթ Սմբատյանի համար ճակատագրական օր էր: Այդ օրը տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վնասվել էր Դավիթի ողնաշարը, ստորին վերջույթները թուլացել էին: Նա ենթարկվել է երկու վիրահատության, բայց դրանից հետո էլ արդեն շուրջ մեկ տարի գամված է անվասայլակին: Բժիշկները ախտորոշել են՝ Th5 -Th6 ողների բարդացած կոտրվածք: Մարտի 19-ին նա ենթարկվել է վիրահատության՝
Բար գնում են համբուրվելո՞ւ
Երիտասարդներն իրենց անկաշկանդ են զգում միայն բարերում Երեւանում կան տարբեր ոճի, նախասիրության եւ յուրաքանչյուրի տրամադրությանը հարմար սրճարաններ, ռեստորաններ, ակումբներ, դիկսոտեկներ, բարեր, հարյուրավոր ժամանցի վայրեր: Ովքե՞ր են այս հասարակական, ժամանց ապահովող վայրերի այցելուները՝ ընկերուհիների խմբեր, ընկերներ, գործարարներ, սիրահար զույգեր, ընտանիքներ, թե՝ պարզապես մեկ գավաթ սուրճ ցանկացողներ: Որտե՞ղ են սիրահար զույգերը անցկացնում իրենց ժամանցը, սրճարան-ռեստորաններո՞ւմ, թե՞ մութ
ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ՌՈԲՈՏԱՑՈՒՄ
Ինտերնետ ակումբները՝ հասարակաց տների տարատեսա՞կ Տարիներ առաջ քչերն էին տիրապետում համակարգչին, եւ շատ քչերին էին հասանելի ինտերնետի ընձեռած հնարավորությունները, այդ թվում ծանոթության կայքերը, չաթերը, icq-ով, skype-ով հաղորդակցվելը, web kamera-ի միջոցով շփվելը եւ այլն: Այժմ գրեթե բոլորին հասանելի են ինտերնետով շփման բազմաթիվ եւ բազմապիսի ձեւերը, նույնիսկ՝ բջջային հեռախոսով: Եթե նախկինում ինտերնետ ակումբները Հայաստանում հատուկենտ էին, ապա
Սկսեցին ոչ-ոքիով
Երեկ Սոֆիայում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի հավակնորդներ բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ ամերիկացի Գատա Կամսկու միջեւ մրցաշարը: Բացման պաշտոնական արարողության ժամանակ կատարված վիճակահանությունով առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերը բաժին հասան «դաշտի տիրոջը»՝ Տոպալովին: Անկասկած, սկանդալային բնավորությամբ առանձնացող այս երկու գրոսմայստերների միջեւ խաղատախտակի առջեւ ծավալվելիք պայքարի բոլոր մանրամասները կլինեն մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն այսօր մենք նպատակահարմար
«Օղակների արքան» 80 տարեկան է Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի անցած դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակը: Վերադարձ՝ հոբելյանի առթիվ WBO-ի վարկածով թեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա Արթուր Գրիգորյանը, որն իր մարզական
ՂԱԶԱԽՆԵՐԻՆ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
Իսկ Ռուսաստանն առավելության հասավ Վրաստանի նկատմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների մասնակցությամբ միջազգային ընկերական մրցաշարը: Թիմային հաշվարկով ընթացող պայքարի առաջին օրը վիճակահանությամբ միմյանց դեմ ելած Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ պայքարն ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 21:18: Իսկ երկրորդ մրցահերթում Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորած
Իրար գրքեր կնվիրենք
Գրողների միությունը ցանկանում է գիրք նվիրելու ավանդույթ ստեղծել, իսկ հրատարակիչները դժգոհում են հարկերից Մ. Բարսեղյանը (ձախից), Ա. Մարտիրոսյանը եւ Մ. Կարապետյանը: Փետրվարի 19-ը առաջին անգամ հայտարարված է միմյանց գիրք նվիրելու օր: Ոմանք իրար առանձնատներ ու ավտոմեքենաներ, մեծ հարստություններ են նվիրում, իսկ ահա Գրողների միությունն էլ ցանկանում է գիրք նվիրելու ավանդույթ ստեղծել: Ասել է թե, այլեւայլ
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դաշնակցական պատգամավորի հայացքով Ա. Շահբազյանը կարեւորում է ազգային արժեքները: Վերջին շրջանում շատ բուռն են քննարկումները օգոստոսի 11-ը Ազգային ինքնության տոն հռչակելու թեմայով: Նման տոն ունենալու նախաձեռնությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներին է պատկանում: Ասում են՝ դա ամենահարմար օրն է, որովհետեւ այդ օրը Հայկ Նահապետը նետահարել է Բելին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանին հարցրինք՝ ի՞նչ է
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիբ Էրդողանը թուրքական պաշտոնաթող դիվանագետների հետ հանդիպման ժամանակ կոպտորեն ծաղրել է իր զրուցակիցներին, երբ վերջիններս վարչապետին զգուշացրել էին, որ Դավոսում տեղի ունեցած միջադեպի պատճառով Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կարող են փչանալ: Ինչպես գրում է «Հուրիեթ» թերթը, Էրդողանը նախկին դիվանագետներին արհամարհական դիմեց «mon cher» ֆրանսիական բնորոշմամբ եւ նկատեց, որ
Վերջինը՝ պոլիտբյուրոյից Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոններից ազատեց մի շարք նահանգապետերի: Խորհդանշականը Օրյոլի մարզի նահանգապետ Եգոր Ստրոեւի պաշտոնանկությունն էր: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, 72-ամյա Ստրոեւը գործող վերջին պաշտոնյան էր, որի կենսագրությունում գրված էր՝ «ԽՄԿԿ ԿԿ պոլիտբյուրոյի անդամ էր»: Ստրոեւի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր 2010 թվականի գարնանը: Նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում կոմունիստների, Գորբաչովի,
Մայիսին՝ գիտաժողով ԵՊՀ-ում Ինչպես հաղորդում է panorama.am կայքը, Երեւանի պետական համալսարանում մայիսի 11-15-ը տեղի կունենա ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հոբելյանական նստաշրջանը՝ նվիրված Երեւանի պետական համալսարանի 90-ամյակին: Գիտաժողովում ներառված կլինի 24 բնագավառ՝ սկսած աշխարհագրությունից, աստվածաբանությունից, երկրաբանությունից մինչեւ օտար լեզուներ եւ արտասահմանյան գրականություն: Գիտաժողովի կազմկոմիտեն նշում է, որ մասնակցության հայտերի քանակից կախված՝ կարող են փոփոխությունների ենթարկել գիտաժողովի
«ԴԺԳՈՀ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ»
Պարսիկ ուսանողը՝ հայաստանյան կյանքի մասին «Ավելի շատ անհանգստանում եմ Հայաստանի համար, քան հայրենիքիս՝ Իրանի»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամադի Մոհամադը: «Առավոտի» զրուցակիցը մեծագույն երջանկություն է համարում այն, որ անձը գումար է վաստակում իր մասնագիտությամբ, ինչը մեր երկրում դեռ հասու չէ Սամադիին: «Չնայած մասնագիտությունս առնչվում է կենսատեխնոլոգիական հետազոտություններին, ինչը համեմատաբար նոր զարգացող
Աղերս եւ հրամայական… ցպահանջ
Հայերին ոտքի է հանում միայն գերխնդիրը Անհնար է այլեւս հանդուրժել ողորմելի երկրի վերածվելու մեզ պարտադրած դավադրությունը: Մեծագործությունների կարոտ այս ֆոնի վրա աններելի ազգադավություն է քաղաքական դաշտի քիթ քչփորելուն համարժեք գործունեությունը, ժանտախտի պարագայում իշխանական համակարգի պարզունակ կենդանական խրախճանքը: Դեռ որքան կարելի է շարունակել այս ինքնագոհ մանկամիտ խաղը, ֆիգուրներն ի սկզբանե սխալ շարած եւ վաղուց տանուլ տված
«7-Ի ԳՈՐԾՈՒՄ» ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ
Նախկին քննիչի դիտարկումները Ես ՀՀ գլխավոր դատախազության նախկին քննիչ եմ, ներկայումս ապրում եմ Ռուսաստանում: Հեռակա ծանոթանալով «Մարտի 1»-ի գործի հետ կապված մամուլի հրապարակումներին, իմ դիտարկումներն եմ ուզում հայտնել «Առավոտի» ընթերցողներին: Ազգաբնակչության մեծամասնությունը գիտի, որ հանրապետությունում շարունակվող սպառնալից ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է փետրվարի 19-ին անցկացված ընտրությունները բացահայտ կեղծելու հետ: Այն հանգեցրեց նաեւ մարտի 1-ի իրադարձություններին: Սպանվեց
Ազատության մունետիկ՝ Արթուր Մկրտչյան
Այս օրերին Ղարաբաղի բոլոր քաղաքներում եւ մի փոքրիկ գյուղում՝ Ուխտաձորում, տեղի են ունենում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներ: Հադրութում եւս մարդիկ հավաքվում են հիշելու իրենց հայրենակցին, ընկերոջը, բարեկամին: Ամենուր գեղեցիկ խոսքեր են ասվում Արթուր քաղաքական գործչի, մարդու, ընկերոջ մասին, բայց դրանք մեկ այլ երանգ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ Է
Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն մինչ օրս դիմել է 100-ից ավելի քաղաքացի Արդեն չորս ամիս է՝ Կապանում գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնը, որի առաքելությունը կոռուպցիոն երեւույթների արձանագրումն է, կոռուպցիային վերաբերող օրենքների թերությունների բացահայտումը, ընթացակարգային, համակարգային փոփոխությունների իրականացումը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը բնակչությանը: Ծրագրի իրականացման նպատակով կենտրոնը համագործակցում է մարզի ՏԻՄ-երի, պետական
Ծերանոցից՝ հիվանդանոց
Նախկին դատապարտյալը՝ անօթեւան Նորքի ծերանոցի 72-ամյա բնակիչ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը օրեր առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Նա ծանր հիվանդ է թոքաբորբով: Օրեր առաջ Ռ. Սաֆրազբեկյանը դիմել էր «Առավոտին», հայտնելով, որ կյանքի մայրամուտին է տեղեկացել, որ ինքը տուն է ունեցել: Սաֆրազբեկյանն ապրել է Երեւանում՝ Սպանդարյան փողոցի թիվ 55 տանը: 1960 թ. պատահաբար հայտնվել է փողոցային կռվի մեջ, ինչը
ԼՐԱԳՐՈՂԻ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ՞
Մեղադրյալի մայրն անհանգստացած է Կարեն Հարությունյանը՝ մոր հետ: Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին, ժ.19.50-ի սահմաններում, թիկունքից հարձակման ենթարկվեց եւ բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, իրավական հրապարակումներով ճանաչված լրագրող Էդիկ Բաղդասարյանը: Նա տեղափոխվեց Նոր Նորքի հիվանդանոց, ուր ենթարկվեց վիրահատության: Հարուցվեց քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 25-ին, ժ.14-ին,
Սեքսը ընկալում են բռնություն
Մանկավարժներն ու հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս իրենց սեռական կյանքը երեխաների աչքից հեռու «կազմակերպել»: «Արի՝ մամա-պապա խաղանք». այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել մանկահասակ երեխաներից: Մասնագետների խոսքերով, քանի որ երեխայի առաջին իդեալը ծնողն է, երեխան կրկնօրինակում է ծնողի կատարած յուրաքանչյուր արարք: «Շատ երեխաներ, առաջին հերթին, խաղի ժամանակ կրկնում եւ կատարում են ծնողի յուրաքանչյուր քայլը, ուստի
ՄԵԾ ԶԵՂՉԵՐՆ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Հայաստանում մատների վրա խանութներ կարելի է հաշվել, որ ապրանքներն իսկապես զեղչում են Վերջին տարիներին մայրաքաղաքի խանութների մատուցած ծառայություններում ավելի ու ավելի հաստատուն տեղ է գրավում աշխարհում վաղուց ընդունված այնպիսի երեւույթ, ինչպիսին է տոնական եւ սեզոնային զեղչերի կիրառումը: Ընդամենը մի քանի տարի առաջ Երեւանում հատուկենտ խանութներ էին զեղչեր կիրառում, իսկ այսօր հատկապես տոնական զեղչերի մեխանիզմը դարձել
Պաշտոնյան իր ոլորտից տեղյակ չէ
Սյունիքի մարզում բրուցելոզով հիվանդ անասուններից վարակը փոխանցվել է տասնյակ մարդկանց: «Առավոտը» խնդրին անդրադարձել է նախորդ համարում: Այս առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը «Արմինֆոյին» ասել է, թե Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում բրուցելոզի բռնկման օջախն ամբողջովին հսկողության տակ է գտնվում: Ինչ վերաբերում է գյուղացիների վարակվելուն, ապա Գ. Բաղիյանն ասել
«Ռուբլու գոտու մասին լուրերը սադրանք են»
Ռուսաստանը Հայաստանին $500 մլն կայունացնող վարկ կտրամադրի առանց որեւէ նախապայմանի: Ռուբլու գոտի մտնելու մասին խոսակցությունները սադրանք են: Այս մասին երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ Վ. Արամյանի, 2 երկրների տնտեսությունները բավականաչափ ինտեգրված չեն, հետեւապես վաղ է խոսել միասնական ռուբլու համակարգի մասին: Փոխնախարարի կարծիքով, Հայաստանին վարկ տրամադրելը բխում է
Չի ուզում վարչապետ դառնալ
«Բջնին» մեր ազգային արժեքն է: Այդ արժեքը ստեղծել է Սուքիասյան ընտանիքն ու դրա վրա աշխատել է տարիներ: Հիմա պետությունը իր «պրետենզիաներով» դա վաճառում է: Ի՞նչ տարբերություն՝ Հայրապետյան Ռուբիկն է դա առնում, Վարդանյան Հրանտը, թե՞ Պողոսը: Կարեւորն այն է, որ «Բջնին» շուտ բաց թողնեն, որովհետեւ այն որպես ապրանքատեսակ կարող է մահանալ»,- երեկ լրագրողներին ասաց «Գրանդ Հոլդինգի»
ՀԴՄ-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՑՆԵԼ ԲՅՈՒՋԵՆ
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի կարծիքով՝ ճգնաժամից տուժած ձեռնարկությունների չվճարած հարկերը լրացնելու համար սկսվեց ՀԴՄ-ների գործընթացը: Խոշոր հարկ վճարողները տարեցտարի քչանում են, իսկ մանր եւ միջին բիզնեսի վրա ծանրանում է բյուջեն լցնելու պարտավորությունը: Գումարային առումով մեր բյուջեն լցվում է հենց նրանց հաշվին: «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ
Հայրիկյանը դիմել է Օբամային
Հայրիկյանի՝ հայկական ժողովրդավարության տարբերակը հավանաբար կդառնա ամերիկյան – Պարոն Հայրիկյան, 1,5 ամիս Հայաստանում չէիք. որտե՞ղ էիք, ինչո՞վ էիք զբաղված: – Քաղաքական կամ քաղաքագիտական կարեւորություն ունեցող գործերից նշեմ, որ բավականին լուրջ թիմով, լուրջ եւ համակարգված ես ու իմ ընկերները սկսել ենք աշխատել պետությունների ժողովրդավարականության բանաձեւը եւ դրանից բխող՝ իմ՝ կատարյալ ժողովրդավարություն մոդելը պետությունների սեփականություն դարձնելու գործով:
ՉԳՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԶԱՐԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Խորհուրդ է տալիս ընդդիմության ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձել է կոալիցիոն քաղաքական ուժերի համար նոր ախորժաբեր երակ: «Երեւանի մասին» օրենքի ընդունումից հետո ընտրովի դարձած քաղաքապետի պաշտոնը գայթակղիչ է, սակայն, նկատի ունենալով քաղաքական իրավիճակը, քաղաքական ուժերի վարկաբեկվածության աստիճանը եւ տիրապետման լծակները, դժվար չէ ենթադրել, թե ինչ է սպառնում քաղաքապետի «ընտրովի» պաշտոնին եւ ինչպես է «ընտրվելու» մոտ