Օրվա լրահոսը

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ

Երեկ ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր դռնփակ դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին: Փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրեր 2009

ԶԻՆՎՈՐԸ՝ ԿԱԽՎԱԾ

Հոկտեմբերի 3-ին, ժ.19-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի զորանոցի նկուղում հայտնաբերվել է շարքային Սամվել Խաչատրյանը՝ կախված վիճակով: Արտաշատի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Ս. Խաչատրյանը սեպտեմբերի 13-ից մասնակցում էր ճամբարային հավաքների:

Կարո՞ղ է դատավորը լինել անաչառ

2010 թ. փետրվարի 8-ից ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայրի դատավոր Ա. Ծատուրյանի վարույթում է գտնվում Վ.Դ. 4/0015/15/10 գործը, ըստ հայցի Գարեգին Շահվերդյանի՝ ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Վաղարշապատի ՏՍ-ի եւ 3-րդ անձ Վաղարշակ Մանուկյանի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ: Ես՝ Գ. Շահվերդյանս, 2010թ. ապրիլի 9-ին դատարանին միջնորդություն եմ ներկայացրել սեփականության իրավունքի պետական գրանցումը

ԽԱՂԱՂԱՊԱ՞ՀՆ Է ՍՊԱՆԵԼ ԿՆՈՋԸ

20-ամյա աղջկա հարազատների պնդումները Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 30-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հանրակացարաններից մեկում դաժան ծեծի եւ խոշտանգման հետեւանքով՝ նախ Մասիսի հիվանդանոց, ապա Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, որն էլ հոկտեմբերի լույս 1-ի գիշերը մահացել էր: Շաբաթ օրը մեզ ահազանգեցին Զարուհի Պետրոսյանի հարազատները եւ օգնություն խնդրեցին: Ըստ Զարուհու քրոջ՝

ՇՐՋՎԵԼ Է ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿԸ

Քամու ուժգնացման հետեւանքով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մաքսատան տարածքում վայր է ընկել ամբարձիչ կռունկը (12-13 մ), ինչի հետեւանքով կռունկավար, Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3 տան բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց, որտեղից՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ

Դեղորայքային թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակի բնակիչ՝ 17-ամյա Արփինե Տ.-ն:

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ուժեղ քամուց պոկվել են Ջերմուկ քաղաքի տների մոտ 500 քմ մակերեսով տանիքային ծածկերը, ինչի հետեւանքով տանիքի մետաղական կառուցատարը ընկել է Ջերմուկի բնակիչ՝ 35-ամյա Գայանե Խուրշուդյանի վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

ՏՈՒԺԱԾՆԵՐԸ՝ ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ

Նույն օրը, ժամը 21.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 19 ՕՏ 807 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ

Հայաստան-Ֆրանսիա միջպետական ծրագրերի շրջանակներում երեկ Հայաստանի ուռուցքաբանության ազգային ինստիտուտում մեկնարկել է Չարորակ ուռուցքների ախտորոշման եւ բուժման հիմնադրույթներին նվիրված հայ-ֆրանսիական գիտաժողովը: Այդ առիթով մեր երկիր է եկել Փարիզի Գուստավ Ռուսսիի անվան ուռուցքաբանական ինստիտուտի աշխատակազմը՝ պրոֆեսոր Թոմաս Տյուրցի գլխավորությամբ: Նշենք, որ Ֆրանսիայում ուռուցքաբանությունը առողջապահության ոլորտի ամենազարգացած եւ առաջատար բնագավառներից է եւ թերեւս այդ է պատճառը, որ այսօր

Նախագահն արհամարհեց

Դժգոհեցին նախագահականի մոտ հավաքված ցուցարարները Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային օրը սկսեց մի խումբ ցուցարարների դժգոհությունների ներքո: Քաղաքապետարանից, կադաստրից, նոտարներից ու դատարաններից «վառված» մոտ 30 քաղաքացի, արդեն 2-րդ տարին է՝ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է կազմակերպում: Նրանք պահանջում են, որ նախագահն անձամբ լսի իրենց, քանի որ մինչ այդ որ պաշտոնյան  լսել է՝ նրանց

ԱՐԱԳԻԼԸ ՋՐԱՇԵՆՑԻՆԵՐԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ Է ԲԵՐՈՒՄ

Իսկ նրանց հայրերին՝ ամանորին Ջրաշենից ընտանիքները քիչ-քիչ արտագաղթում են: Լուռու մարզի Ջրաշեն գյուղում երեխաները հիմնականում ծնվում են սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին: Ոչ միայն ջրաշենցիների ապրուստն է պայմանավորված գյուղի տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքով, այլեւ՝ ծնունդները: Ընտանիքը պահելու համար արտերկիր մեկնած ջրաշենցի միգրանտ տղամարդիկ հայրենիք են վերադառնում ամանորի տոներին եւ իրենց կանանց հետ այդ ժամանակահատվածի «շփումից» էլ

ՄԱՀԱՑԱՎ ԿՐԿՆԱԿԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ին, Ծակքար գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Հ.-ն, վարելով «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան, գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1999թ. ծնված Նարեկ Մանուկյանին: Երեխային անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելիս՝ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կիլոմետրին բախվել է ճամփեզրի երկաթյա սյանը, ինչի հետեւանքով Նարեկ Մանուկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

«ՓՈՐՁԱՆՈԹԱՅԻՆ» ՆՈԲԵԼՅԱՆԱԿԻՐԸ

Աշխարհահռչակ բրիտանացի գիտնական Ռոբերտ էդվարդսը երեկ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի եւ բժշկության ասպարեզում՝ շնորհիվ իր հետազոտությունների, որի արդյունքում 1978թ. ծնվեց փորձանոթի մեջ բեղմնավորված առաջին երեխան: Այս մասին հայտնում է Reuters-ը, որին մեջբերել է tert.am-ը: 85-ամյա պրոֆեսորը ստացել է 10 մլն շվեդական կրոն (1,5 մլն դոլար)՝ արտարգանդային բեղմնավորման մեթոդի մշակման համար: Այս մեթոդի շնորհիվ է,

ԱՆՇԵՂՈՐԵՆ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ Է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել մոտ 60 մլրդ դրամ՝ ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները: Ըստ ՊԵԿ-ի՝ սեպտեմբերի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի համեմատ, այս տարվա սեպտեմբերին հավաքագրվել է ավելի քան 4 մլրդ դրամով ավելի հարկ: Սոցիալական ապահովագրության վճարների մասով եւս գերակատարում է արձանագրվել. սեպտեմբերին հավաքագրվել

Կրճատվելու է լիցենզիաների քանակը

Կառավարության որոշմամբ, 43%-ով կհեշտացվի պարզ ու բարդ ընթացակարգերով տրամադրվող լիցենզիաների քանակը: Երեկվա ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ներկայումս մոտ 159 լիցենզավորման ընթացակարգերով տրամադրվող լիցենզիաների փոխարեն օրենսդրական նախագծով առաջարկվում է դրանց քանակը հասցնել մինչեւ 96-ի. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենսդրական նախագծով էականորեն կրճատվում են լիցենզավորման ենթակա գործողությունները: Փոփոխությունը գործարարներին ու անհատ ձեռներեցներին հնարավորություն կընձեռի

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՈՒ ՀԱԿ-ը

Կանխատեսում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Հայաստանյան քաղաքական վերլուծաբաններն սկսել են մեկնաբանություններ անել առաջիկա՝ 2012թ.-ին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրա համար հիմք են հանդիսացել, թերեւս, որոշ կուսակցությունների, մասնավորապես՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու նաեւ «Ժառանգության» կողմից նախընտրական քարոզարշավ հիշեցնող հայտարարություններն ու միջոցառումները: Խոսքն այս համատեքստում մի դեպքում՝ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից նոր խորհրդարանում ուժերի դասավորության,

Սփյուռքը անկախանում է Հայաստանից

Եվ կառավարություն է  ստեղծում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին համալսարանի Town & Gown սրահում կկայանա «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագրով մեկօրյա գիտաժողով, որի նպատակն է հասնել հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակմանը: Տեղեկացնելով այս մասին՝ news.am-ը հավելում է, որ հավաքի բանախոսներն են՝ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, Հայաստանում

«ԹՈՂ ԳԱՆ ՈՒ ՏԵՍՆԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԱՐՑԱԽՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ»

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման առաքելությունը մեր օգտին կարող է լինել: Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում երեկ մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությունը: Տասն օր շարունակ միջնորդները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը: Միակ

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ԴԵՌ ՉԻ ՄԵԿՆԵԼ

Երկուշաբթի օրը մեկնարկելու էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում։ Նախատեսվում է, որ տասն օր շարունակ միջնորդները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկացմամբ, սակայն,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստահավաք առաքելությունը դեռ չի ժամանել Ղարաբաղի հարակից շրջաններ:

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՑ

Ըստ «Ա1+»-ի, նախորդ գիշեր գողություն է կատարվել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մասնագիտացված դպրոցում: Մուտքի ցուցանակի վրայից գողացել են չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը, որը նվիրել էին գյումրեցիները: «40 տարի է՝ այս արձանիկը այստեղ փակցված է: Ո՞նց կարելի է նման բան անել: Սա ինձ համար թանկ հիշատակ էր, ուղղակի ծանր էր, տուն չտարա եւ որոշեցի փակցնել

«ԴԱ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ»

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում պարզաբանելով ԱԺ փոխնախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները՝ Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Մենք քննարկում ունեցել ենք կուսակցության, կուսակցության ղեկավարի հետ, եւ արդյունքում ես ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմում։ Ավելորդ այլ մեկնաբանություններ տալու ցանկություն չունեմ։ Որեւէ մեկը որեւէ բան պահանջել չի կարող։ Դա եղել է կուսակցության որոշումը, որը ես ընդունել եմ»: «Առավոտը»

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը դատապարտեց խաչքարերի ոչնչացումը

Իսկ ԼՂ հակամարտության վերաբերյալ բազմիցս ընդգծեց, թե դրա կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է: Երեկ ԵԽԽՎ պատվիրակների հարցերին էր պատասխանում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, նախկին հարավսլավական Մակեդոնիա Հանրապետության ԱԳ նախարար Անտոնիո Միլոշոսկին: Նրան հարց տալու հնարավորությունն օգտագործեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակության 2-ական անդամներ: Առաջինը Հերմինե Նաղդալյանն էր, որը հետաքրքրվեց, թե արդյոք Նախարարների կոմիտեն արձագանքելո՞ւ

ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՎԵՐԱԴԱՐՁԱ՞Վ

ՀՅԴ նույն գործիչը, որը հիմա դժգոհում է, թե ինչու քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց թույլ չեն տալիս աշխատել մի մարզում, 1998-ի իշխանափոխությունից հետո արդարացի էր համարում ՏԻՄ-երում մնացած ՀՀՇ-ականների հեռացումը: Սեպտեմբերի 29-ին Աշտարակում կայացած հանրահավաքից ակնհայտ դարձավ՝ դաշնակցականները վրդովված են, որ ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը ճնշումներով եւ հետապնդումներով աշխատանքից ստիպել է հեռանալ կամ հեռացրել է

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը բացահայտո՞ւմ է փոխզիջման էությունը: «Ես ջերմ զգացումներ ունեմ Հայաստանի նկատմամբ: Ամոթ է, որ Հայաստանը մաս չի կազմում այդ նախագծերին: Եթե ինչ-որ եղանակով համաձայնություն կայանա, Հայաստանը կարող է տարածաշրջանի լիիրավ մաս դառնալ, եւ դա բոլորի շահերից է բխում: Դա ժամանակ կպահանջի, բայց, ի վերջո, Հայաստանը ներկա կլինի

ՀԱՇՎԵԼ Է ԱՏԱՄՆԵՐԸ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ Ստրասբուրգից հեռախոսով «Առավոտին» հայտնեց. «Մոտեցա Գորան Լինդբլադին եւ հարցրի՝ երեւի շատ ծա՞նր եք տանում, որ չեք ընտրվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Պատասխանեց, թե ծանր չէ, բայց ամեն դեպքում՝ լավ չի զգում»: Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանում չվերընտրվելով՝ պրն Լինդբլադը նաեւ դուրս է մնալու ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակությունից: Նաիրա Զոհրաբյանը պատմեց. «Ասացի՝

 Քիրք տասներորդ  Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ Եվ հիմա Նոբելյանի ու Տոլստոյի ուղղությամբ ավելի ու ավելի խորանալով՝ նաեւ սկսում եմ հասկանալ, որ Տոլստոյն իր բաժին Նոբելյանից հրաժարվելով՝ նաեւ Շենգավիթցի Ռաֆոյին, Ջավախյանին, ինձ ու Նոբելյան չստացած բոլորին է ավելորդ  բարդություններից ազատել, որովհետեւ Տոլստոյի էդ արարքից հետո արդեն Ռաֆոն, Ջավախյանն ու Նոբելյան չստացած բոլորս  հնարավորություն ունենք մխիթարվելով մտածել,

Հոկտեմբերի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հնարավոր է անախորժություններ լինեն աշխատանքային հարցերում, այդ պատճառով խորհուրդ չի տրվում մեկնել գործուղման: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ:

ԹՄՐԱՄՈ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Բրիտանացի գիտնականները մշակել են մեկանգամյա թեստ, որը հնարավորություն կտա ծնողներին 5 րոպեի ընթացքում պարզել՝ իրենց երեխաներն օգտագործու՞մ են թմրանյութ, թե՝ ոչ: Սարքը, որը հիշեցնում է հղիության թեստ, կարող է վաճառքի հանվել առաջիկա երկու տարվա ընթացքում, կարժենա ընդամենը 1.5 ֆունտ: Սարքը 5 մմ-անոց չիպ է, որը տեղադրված է պլաստմասսայի վրա: Չիպի մակերեւույթին գտնվում են հակամարմիններ, որոնք

ԵՎՍ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ

Նորապսակներն իրենց հարսանեկան տորթի վրա նախընտրել էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի խորհրդանիշը   Այս տարվա հուլիսին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացավ Սարհատ Պետրոսյանի եւ Արեւիկ Մանուկյանի հարսանեկան արարողությունը: Հիշեցնենք, որ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որն ակտիվորեն պայքարում էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ՝ որդին է դաշնակցականներ Վազրիկ Պետրոսյանի եւ Ռուբինա Ղազարյանի: Վերջինս «Երկիր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031