Օրվա լրահոսը
Խնամի ու բարեկամ հաշվի չի առնելու
Լոռու մարզպետը համայնքապետերին զգուշացրել է, որ եթե շարունակեն աշխատելու փոխարեն՝ այստեղ-այնտեղ գառ ուտել, անցնելու է կտրուկ գործողությունների: «Ես որոշել եմ այլեւս չփորձել ձեզ հորդորել կամ քննադատել: 6 ամիսն անցավ՝ անցնում եմ գործողությունների: Այլեւս ոչ մի մեղմացուցիչ հանգամանք ու անձնական հարաբերություններ: Ոչ մի բան չեմ ներելու: Սրանից հետո դոտացիաների տրամադրումը կախված կլինի ձեր եկամուտների հավաքագրումների մակարդակից»,-
«ՎԱՐԺԵՑՆՈՒՄ» ԵՆ ՀԱՐԿՄԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ
Այս տարվանից իրենց եկամուտներից պետությանը պետք է բաժին հանեն բոլոր նրանք, ովքեր տանը նստած փող են աշխատում: Տոնավաճառների եւ խանութների տերերին հարկային դաշտ «բերելուց հետո», Պետեկամուտների կոմիտեի տեսուչները հիմա էլ ընկնելու են տնետուն, որպեսզի ստուգեն, թե ով է տանը նստած փող աշխատում: Եթե պարզվի, որ որեւէ մեկը «համարձակվել» է իր բնակարանում կոշիկ կարկատել կամ ուրիշի
Շախմատային քաղաքականություն
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը ԱԺ-ում «Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հայ շախմատիստների փայլուն հաղթանակները թույլ են տալիս որոշ զուգահեռներ անցկացնել շախմատի եւ քաղաքականության միջեւ: Հնագույն խաղում հաջողության հասնելու գրավականներից մեկը արքայի տեսակն է: Առաջնորդի հատկանիշներով իրոք օժտված թագավորը՝ թեկուզեւ փոքրաթիվ, բայց սխրանքի պատրաստ ռազմիկներով կարող է ջախջախել հակառակորդին, իսկ ապաշնորհ արքան մեծաթիվ ուժերով անգամ դատապարտված է
ՄԱՆՐՈՒՔՆԵՐՈՎ ՄԻ՛ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Թեր եւ դեմ կարծիքներ՝ ԱԺ նիստերի եւ դատարանի դահլիճներում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ: Նախ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվեց «7»-ի գործով՝ դատավարության դահլիճ լրագրողների մուտքն արգելելով եւ առանձին սենյակում մոնիտորների միջոցով դատին հետեւելու պարտադրանքով: Իսկ հետո խորհրդարանի այս նստաշրջանում, ինչպես արդեն հաղորդել ենք, փետրվարի 2-ից սահմանափակվեց նիստերի դահլիճում ԶԼՄ-ների տեսախցիկների տեղաշարժը: Պատգամավորների դեմքերը նկարելու համար օպերատորներին միայն
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ՓԱԹԵԹ
Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը երեկ հայտարարությամբ անդրադարձել են ԱԺ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին. «Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական եւ իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ թեեւ
Դատ՝ առանց ամբաստանյալների
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ առավոտյան քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների փաթեթը, որն իր մեջ ընդգրկում է հետեւյալ օրինագծերը՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ
Երդվե՞լ, թե՞ ոչ
Փետրվարին կայանալիք ՀՌԱԿ համագումարը կտա բոլոր հարցերի պատասխանները Երկու տարի առաջ ավելի առարկայական դարձավ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների լուծարման եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը միավորվելու գործընթացը: Անցյալ տարի դրան միացավ Հայաստանի ազատական կուսակցության այն հատվածը, որը չգնաց Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ մնաց Աշոտ Անտինյանի հետ: Մեր տեղեկություններով՝ մեկնարկած, սակայն դեռ չավարտված այս գործընթացում խոչընդոտներ են
«ԵՍ ԿՊԱՅԹԵՑՆԵԻ ԱՅՍ ԳՈՐԾԸ»
Ասում է Գագիկ Ջհանգիրյանն ու ափսոսում, որ ՀՔԾ-ն կարճել է «պետական իշխանությունը յուրացնելու»՝ իրեն առաջադրված մեղադրանքը: Իշխանությունները որոշել են «բարեփոխել» Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեւակերպմամբ՝ «իրավական անկատարություն» ունեցող ՔՕ 225 եւ 300 հոդվածները, որոնցով արդեն դատապարտվել են որոշ ու նաեւ մեղադրվում են «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալները: Հիշյալ հոդվածները եւ «Յոթի» մեղադրական եզրակացությունը վերլուծել է
ԿԱՏԱՐՈ՞ՒՄ ԵՆ ԵԽԽՎ 1643 ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ըստ հանրապետական Արմեն Աշոտյանի՝ սկսել են կատարել – ԵԽԽՎ 1643 բանաձեւում դարձյալ կարեւոր են համարվել անկախ լրատվամիջոցների գործունեության համար բավարար պայմանների ապահովումը, hեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անկախությունը եւ այլն: Նաեւ կոչ է արված աշխատել Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ. եվրոպացիների այս պահանջները պատրաստվո՞ւմ եք իրականում բավարարել: – Մենք արդեն լուրջ փորձ ունենք եվրոպացի փորձագետների
ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
Երեկ, ժամը 20.20-ի սահմաններում, Բարբյուսի փողոցի բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող իր տան մուտքի մոտ սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանը: «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետի տեղակալը տեղում մահացել է գլխին ստացած մի քանի եւ այդ թվում՝ ստուգողական կրակոցի արդյունքում: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են պարկուճներ, իսկ հանցագործության առարկան՝ հրազենը, չի
ՀԴՄ-Ն ՄԱԶԻ ՎՐԱ՞
Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գտնվող ցուցավահանակներին, պատերին հայտնվել են այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ: Գլխին 1 կգ մազ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է փող աշխատելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնել: Դրա դիմաց առաջարկվում է 150 000 դրամ: Կան մազահավաք մրցակից ընկերություններ, որոնք երեկվա դրությամբ առաջարկում էին անգամ 160 000 դրամ: Սակայն մի բան պարզ չէ. դրա դիմաց
Հ/կ-ները պահանջում են
Հունվարի 30-ին գումարվել է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ընդլայնված նիստ, ուր ընդունված հայտարարությամբ մասնակիցները արձանագրել են «Այլեւս գաղտնիք չէ, որ վիրահայության դեմ ուղղված այս վտանգավոր իրավիճակը այսօրվա իրադարձությունների արդյունք չէ, այլ վրացական իշխանությունների կողմից դեռեւս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած, ծրագրավորած հակահայ գործողությունների շարունակություն: Այսօր այդ քաղաքականությունը նոր թափ ու ձեւ
«ԵՐԿՈՒ ԱՍՏՂ»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՖԵԼԻՔՍԻՆ
Հրապարակախոս չեմ, ուստի չեմ էլ ուզում երկար ու բարակ բաներ ասել: Խոսքս «Երկու աստղ» հեռուստանախագծի մասին է: Ավելի ճիշտ՝ ցանկանում եմ հարցեր տալ «Երկու աստղ», այսպես կոչված, հեռուստանախագծի աստղերին ու կազմակերպիչներին: Իրոք, ո՞վ է երգիչն ու ո՞վ՝ «չերգիչը»: Ինչպե՞ս պետք է գուշակել դա, երբ նույնիսկ մրցույթի ժյուրին դա չի կարող անել: Ինչպե՞ս կարելի է երգիչ,
Փետրվարի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր այցելեք հարազատներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր աշխատանքը բարձր կգնահատվի ղեկավարության կողմից: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Խնջույքի մասնակցելիս մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ռոմանտիկ երեկո կանցկացնեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է աշխատանքում խնդիրներ առաջանան, սակայն
ԿՆՈՋ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աշխարհն ի սկզբանե բաժանված է եղել երկու մասի՝ տղամարդկանց եւ կանանց, եւ միայն քրոմոսոմային համակարգը չէ, որ կանխորոշում է առնականության եւ կանացիության չափանիշները: Կինը տղամարդուց տարբերվում է նաեւ իր հոգեբանությամբ, նյարդային համակարգով, զգացմունքներով եւ, վերջապես, իր դերակատարությամբ, որը դրսեւորվում է ընտանիքում եւ հասարակության մեջ: Գրեթե բոլոր ժողովուրդների ավանդական պատկերացումներով կանայք հնազանդ են, կախյալ, հուզական, հարմարվող
Մինչամուսնական կապերի հետեւանքները
Երեւույթի վերաբերյալ մեր քաղաքացիների տեսակետները խիստ հակասական են Աշխարհում ընդունված եւ մեծ տարածում գտած մինչամուսնական կապերը ոմանց երջանկության, ոմանց էլ դժբախտության պատճառն են դառնում: Տարիներ առաջ գուցե այս երեւույթը խորթ թվար հայերիս համար, որովհետեւ այն ժամանակ Սովետական Հայաստանում ընդհանրապես «սեքս» չկար, ուր մնաց՝ մինչամուսնական, բայց այսօր այն ներխուժել է նաեւ Հայաստան, համենայն դեպս, այդ մասին
ԲՋՋԱՅԻՆԻ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձեռքի հեռախոսն այսօր անհրաժեշտություն է, բայց նաեւ՝ վնասակար է առողջության համար Տարիներ առաջ «ձեռքի հեռախոս» արտահայտությունը ծիծաղ կարող էր առաջացնել, քանի որ քչերի մտքով կանցներ, որ շատ շուտով նման հեռախոսները լինելու են մարդու «անբաժան ընկերը»: Մոտավոր հաշվարկներով, այսօր բջջային հեռախոսների թիվն աշխարհում անցնում է 4 միլիարդից: Բջջայինները գրեթե նույն տարածումն են գտել, ինչ հեռուստացույցն ու
Ուիլյամսն ու Նադալը՝ «AUSTRALIAN OPEN»-ի հաղթողներ Մելբուռնում ավարտվեց թենիսի «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: Կանանց մենախաղերի եզրափակիչում հանդիպեցին ռուսաստանցի Դինարա Սաֆինան եւ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ): Նրանց միջեւ համառ պայքար այդպես էլ չստացվեց, չնայած Սաֆինան հայտարարել էր, թե կանի ամեն բան պատվավոր մրցանակին տիրելու համար: Ամերիկուհին, չհանդիպելով լուրջ դիմադրության, 6/0, 6/3 հաշվով համոզիչ
ԱՌԱՋ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Անցած տարվա վերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովում մարզաձեւի ղեկը վստահվեց գործարար Արման Մուրադյանին Միեւնույն ժամանակ՝ որոշվեց մինչեւ հաջորդ համաժողովը նրան հանրապետությունում բռնցքամարտի ընդհանուր վիճակին եւ մինչ այդ կատարված աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու եւ հետագա անելիքների ավելի հստակ ծրագրեր մշակելու նպատակով ժամանակ հատկացնել: Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ֆեդերացիայի չորրորդ համաժողովում, որին ներկա
ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ
Կամ զբոսաշրջային ցուցահանդեսի տպավորություններով Ցուցահանդես՝ «պլյուս» հայկական աշխուժություն Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 25-27-ը Վիեննայում կայացավ actb-2009 (Austrian and central European travel business)՝ Ավստրիայի եւ Կենտրոնական Եվրոպայի զբոսաշրջային ոլորտի ամենամյա ցուցահանդեսը, որն այդ երկրների զբոսաշրջային կազմակերպությունների եւ Ավստրիայի զբոսաշրջային ներկայացուցչության համատեղ նախագիծն էր: Շքեղ միջոցառմանը, որն ուղեկցվում էր բացառիկ ցուցադրություններով, համերգային ծրագրերով, մասնակցում էին Սլովենիան,
ԳԱԼԱՈՒՐԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՇՓՎԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ Եկող շաբաթ Վրաստանի խորհրդարանը պետք է հաստատի նոր վարչապետի պաշտոնում 33-ամյա Նիկոլոզ Գիլաուրիին: Ինչպես նշում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, նա կլինի 5-րդ վարչապետը 2003 թվականի «Վարդերի» հեղափոխությունից հետո: Զուրաբ Ժվանիան մահացավ 2005-ին ողբերգական եւ մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում: Զուրաբ Նողիդելին հրաժարական տվեց 2007-ի նոյեմբերին՝ ընդդիմության ցույցերը դաժանորեն ճնշելուց հետ,
Ցեղասպանությունը չենք մոռանա «ՀՀ դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»,- հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ցյուրիխի «Հայաթ» հյուրանոցի սրահում շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք այլ խնդիր մեր առջեւ չենք դնում,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունվարի 28-ին
Դրամահավաքությո՞ւն, թե՞…
Որոշ ծնողներ նախընտրում են իրենց երեխաները դպրոցում սառչեն, քան իրենք օգնեն դպրոցին Օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 162 դպրոցի մի քանի ծնողներ: Համաձայն նրանց՝ դպրոցը ջեռուցելու նպատակով տնօրինությունը որոշել է աշակերտներից գումար հավաքել: Դասղեկները դասարաններում հայտարարել են, որ ամեն երեխա պիտի 1000 դրամ փոխանցի դպրոցի հաշվեհամարին: Նշենք, որ դպրոցում ջեռուցումը կազմակերպելու համար
ԱՂԱՆԴԸ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է ԴԱՍԻՆ
Աղանդավոր ընտանիքների զավակների հետ հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերին որոշ խնդիրներ են առաջանում: «Մեր դասարանի տղաներից մեկը, որը Եհովայի վկա է, ինձ սիրո խոստովանություն անելիս այսպես է դիմում. «Դու նման ես Աստվածուհու, դու իմ Աստվածուհին ես»,- թիվ 131 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներից Անին (անունը փոփոխված է) «Առավոտին» պատմեց իր ոչ սովորական դասընկերոջ մասին: Զրույցի ընթացքում
ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
Հատված անտիպ գրքից 9 ապրիլի 1988թ., Ստեփանակերտ Ղարաբաղյան իմ օրագրային գրառումները սկսվում են դեռ 1988 թվականի ապրիլի 9-ից, երբ եզդի բանաստեղծ Ալիխան Մամեի հետ, փետրվարյան միտինգներից հետո, մեկնեցինք Ստեփանակերտ: Ալիխանը հստակ նպատակ ուներ՝ Հայաստանի քուրդ մտավորականության ուղերձը հասցնել Լաչինի քրդերին՝ առ այն, որ Հայաստանում ծաղկում ու բարգավաճում է քուրդ-եզդիական համայնքը: Ունեն ազգային դպրոցներ, բուհում գործում
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՉԿԱՆ
Վրաստանի Մառնեուլի շրջանի 75 գյուղերից 9-ը բացառապես հայկական են՝ Ախկյորփին, Չանախչին, Գյուլուբաղը, Խոխմելը, Դամիան, Բրդաձորը, Կարմիրգյուղը, Շահումյանը, Ղուդրին, իսկ Սիոն, Ծոփ եւ Խոժոռնի գյուղերում հայերի հետ միասին ապրում են նաեւ այլազգիներ: Բայց բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Սակայն այստեղ չի գործում ոչ մի հայկական դպրոց: Մի քանի տարի առաջ փակվեցին տեղի գործող հայկական դպրոցները՝ փոխարենը
Նվեր՝ տոներից հետո
Այս տարի Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլու կողմից երկրի հանրակրթական դպրոցների բոլոր մանկավարժները ստացան ամանորյա նվերներ՝ նոթատետր, գրիչներ, ինչպես նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ստորագրությամբ շնորհակալական բացիկ եւ ներքին գործերի նախարարի շնորհավորական նամակը: Նվերը տեղ է հասել տոներից հետո՝ հունվարի երրորդ տասնօրյակում: Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլին նույնպես՝ մանկավարժներին հասցեագրված ուղերձ-նամակում շնորհավորում է
ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Վրացական իշխանությունները շարունակում են հետապնդել ջավախահայ գործող ուղեղներին Օրեր առաջ՝ հունվարի 21-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանավորել են «Շարլ Ազնավուր» բարեգործական ընկերության եւ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիշա (Գրիգոր) Մինասյանին: «Առավոտի» ունեցած տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները կասկածվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ լրտեսության, հանցագործության նախապատրաստման եւ զինված խմբակցության ղեկավարման մեջ: Դեպքի վերաբերյալ արդեն իրենց
Ձեւական աճուրդով Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի վարույթ է ուղարկվել օրեր առաջ Դեբեդ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ: Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Գ. Նազլուխանյանը համայնքի ավագանու անդամ Լ. Անտոնյանին շուկայականից էժան գույքի օտարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով,
Բողոք՝ ԱԱԾ-ի, համայն աշխարհի դեմ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի վարույթում է գտնվում «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի բողոքը: Բողոքն ուղղված է ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության եւ ՀՀ նախագահի դեմ: Ըստ բողոքաբերի, Հայաստանի պատմական տարածքները, որոնք բռնակցվել են Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, ներկայացվում են որպես նշված պետությունների տարածքներ: Միջազգային ատյաններում ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, ըստ