Օրվա լրահոսը
40% ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՃ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Այս մասին փաստեց տնօրենը Երեկ Համազգային թատրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի «Կայարան» ներկայացման պրեմիերան, որին ընդառաջ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը եւ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ Վ. Մկրտչյանի՝ «Կայարանով» բացվում է թատրոնի 19-րդ թատերաշրջանը: Նա նաեւ նշեց, որ ներկայացումը նվիրված է Հ. Մաթեւոսյանի 75-ամյակին: Ս. Սարգսյանը ասաց, որ նախկինում ամեն մի թատերաշրջանի
90 ՍՄ-ԱՆՈՑ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է
90 սմ հասակ ունեցող ամերիկուհին, ով տառապում էր ոսկորների՝ գենետիկորեն պայմանավորված գերփխրունությամբ, բարեհաջող ծննդաբերել է եւ առողջ աղջիկ է ունեցել: 23-ամյա Լա Կենդրա Նելսոնը տառապում էր ոչ լիարժեք օստեոգենեզով, որը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խանգարվում է ոսկորների կառուցվածքը եւ անգամ չնչին վնասվածքի դեպքում առաջանում են կոտրվածքներ: Հիվանդության պատճառով կնոջ հասակը 90 սմ
Լինե՞լ, թե՞ չլինել կամ փակե՞լ, թե՞ չփակել
Շեքսպիրյան փառատոնը ֆինանսական խնդիր ունի Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բացվեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման առաջնախաղով: Փառատոնը այս տարի նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 15-24-ը եւ նվիրված է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը
ԱԶԱՏՎԵՔ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԻՑ
Խորհուրդ է տալիս վարսահարդարը «Հայուհիներն իրենց սիրուն մռութը փչացնում են սխալ սանրվածքների ու մազերի վառվռուն գույների պատճառով: Միայն Հայաստանի աղջիկներն են, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո վազում են մազերը ներկելու: Ու հիմնականում առանց հասկանալու, եւ ցավոք չկա մեկը, որ նրանց բացատրի, որ պարտադիր չէ 16-17 տարեկան աղջնակը մազերը ներկի: Եվրոպական ոչ մի երկրում նման բան
ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԿՐԵՄԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի եւ հռչակավոր անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի՝ Լոնդոնում կազմակերպած շախմատային բարեգործական երեկոյին մասնակցել են ավելի քան 100 միլիոնատեր եւ 3 միլիարդատեր: Երեկոյի տոմսերի վաճառքից եւ շախմատային տախտակների ու գրքերի աճուրդից ստացված 30 հազար ֆունտ ստերլինգի մեծ մասը կհատկացվի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ընտրարշավին: Ընդունելությունից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Գարի
ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ 968 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցը կստանա առնվազն 7,2 միլիոն եվրո: Բոլոր 32 ակումբները մասնակցության համար կստանան 3,9-ական միլիոն եվրո: Յուրաքանչյուր հանդիպման համար՝ անկախ արդյունքից, ակումբը կստանա եւս 550 հազար եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակը ակումբին կբերի եւս 800 հազար, ոչ-ոքին՝ 400 հազար եվրո: Եթե թիմը խմբային փուլում վեց հաղթանակ տանի, կստանա 15 միլիոն եվրո՝
ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԵՏ ՈՉ-ՈՔԻՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականն ընթանում է 105-րդ հորիզոնականում, տեղեկացնում է armsport.am կայքը: Նախորդ հրապարակման համեմատությամբ մեր ընտրանին նահանջել է 9 հորիզոնականով՝ դուրս մնալով աշխարհի ուժեղագույն 100 հավաքականների շարքից: «Եվրո-2012»-ի ընտրական փուլի մեկնարկային 2 հանդիպումներում Հայաստանը 1 միավոր վաստակեց. սեփական հարկի տակ Վարդան Մինասյանի թիմը 0:1 հաշվով զիջեց Իռլանդիային,
ՀԱՅ ՀԵԾԱՆՎՈՐԴԸ ԳՐԱՎԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ
Օրերս Ուկրաինայից վերադարձել են մեր պատանի հեծանվորդները, որոնք մասնակցել են Դոնեցկում անցկացված բազմօրյա միջազգային հեծանվամրցաշարին: 19 թիմերի մասնակցությամբ մրցաշարը նվիրված էր ֆաշիզմից Դոնբասի ազատագրման 67-րդ տարեդարձին: Ինչպես arms port. am-ին հայտնել է օլիմպիական մարզադպրոցի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանը, մեր պատանի մարզիկներին թիմային պայքարում հաջողությունը չի ուղեկցել: Հիմնական պատճառները տեխնիկական բնույթի էին: Մրցումների ընթացքում շարքից դուրս
Մեկնարկեց նկարչական փառատոնը
Նվիրված՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը: Օրեր առաջ «Թումանյանական օրվա» շրջանակներում մեկնարկեց «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատոնը՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին: Լոռվա ձորում նման փառատոնի սկիզբը դրվել է անցած տարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ: Իսկ այժմ 12 ճանաչված նկարիչներ արդեն մի քանի օր է, ինչ ստեղծագործում են Լոռվա ձորի տարբեր տարածքներում:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ
Երեկ Անթալիայում մեկնարկող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ պատասխանատու անձանց ժամանման վերջին օրն էր: Իսկ ժամը 18.00-ին նրանք կազմկոմիտե պետք է ներկայացնեին հավաքականների վերջնական կազմերը եւ մասնակիցների բարձրացնելիք կիլոգրամների (երկամարտում) նախնական հայտերը: Դա անհրաժեշտ եւ պարտադիր գործընթաց է, որով առաջնության քարտուղարությունը որոշում է, թե որ ծանրորդը որ խմբում է
ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի եւ մի խումբ հայ ասպետների ասուլիսը: Նրանք խոսեցին օրերս Արեւմտյան Հայաստան կատարած շրջագայության ժամանակ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկանների դրսեւորած բռնություններից: Ասպետներն իրենց վրդովմունքը հայտնեցին երեխաների իրավունքների ոտնահարման առիթով: Նշեցին, որ եթե եվրոպական երկրներում արգելված չէ իսլամի հավատացյալների աղոթքը, ինչո՞ւ է նույնը Թուրքիայում
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՋԻՎԱՆՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԱԼԻԵՎՈՎ
Վերջերս Մերձբալթիկա այցելած հայ լրագրողներին Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները տրամադրեցին էստոներեն լույս տեսած «Հայերը» գրքույկը, որում համառոտ ներկայացված են Հայաստանի պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը եւ այլնին վերաբերող տեղեկություններ: Գրքի շապիկին՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի նկարն է: Իսկ Ադրբեջանին վերաբերող համանման գրքույկի խորհրդանիշ է դարձել Իլհամ Ալիեւի զավակը:
«Վարդան Մամիկոնյանը»՝ Հոլիվուդում
Հոլիվուդյան հայազգի կինոռեժիսոր Ռոջեր Կուպելյանը, ով ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, այդ թվում՝ «Մատանիների տիրակալը» եռապատումը եւ «Տերմինատոր-4»-ը, եղբոր՝ Արմեն Կուպելյանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը: Կուպելյան եղբայրներն արդեն յոթ տարի է աշխատում են Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի սցենարի եւ նախապատրաստական աշխատանքների վրա, բանակցություններ են
ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԷԼԻ՞ ՓԱԿՈՒՂՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի շուրջ քննարկումները դեռ շա՜տ կշարունակվեն: Դեռեւս 2002թ., երբ ՀՀ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր, շրջանառության մեջ դրվեց թատրոնի մասին օրենքի նախագիծը, իսկ 2005թ. մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը թատրոններին առաջարկեց ծրագրային դրույթների մի հավաքածու, որը փոխարինելու էր օրենքի նախագծին: Այս նախագծերը մոռացության մատնվեցին, եւ միայն 2007թ. ԱԺ
ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ԳՈՐԾԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ
Սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի գործը փակուղի է մտել. տեղի ունեցած պայթյունին առնչություններ ունենալու մեջ կասկածվող բոլոր անձինք ազատ են արձակվել եւ այժմ վկայի կարգավիճակում են: Նրանց թվում են նաեւ այն մեքենայի տերը, որը մահապարտը պայթեցրել էր՝ խլելով 17 մարդու կյանք, նաեւ այն կինը, ով կասկածվում էր ենթադրյալ ահաբեկչին հեռախոս վաճառելու
ՄԱՖԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Իտալիայի իշխանությունները բռնագրավել են սիցիլիացի մի գործարարի պատկանող՝ 1,5 մլրդ եվրո կազմող ակտիվները, վերջինիս մեղադրելով մաֆիայի հետ կապերի մեջ: Իշխանությունների ասելով, մաֆիոզ կառույցների դեմ պայքարի օրենսդրության գործողության ողջ պատմության ընթացքում դա ամենախոշոր միջոցների բռնագանձման դեպքն է: BBC-ի փոխանցմամբ, գործարար Վիտո Նիկաստրին բավականին մեծ ծավալի ներդրումներ է կատարել այն ձեռնարկություններում, որոնք աշխատում են էներգիայի վերականգնվող աղբյուրների
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԻՐՈՒՄ
Աֆղանստանի ոստիկանությունը ստիպված է եղել օդ կրակել՝ Քաբուլում սկսված հակաամերիկյան բողոքի բազմահազարանոց հանրահավաքը ցրելու համար: BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե արդյունքում մեկ մարդ զոհվել եւ առնվազն հինգը վիրավորվել է: Ցուցարարները հակաամերիկյան եւ քրիստոնյաների ու նաեւ երկրի նախագահ Համիդ Քարզայի դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել: Աֆղանական ոստիկանության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Քաբուլի փողոցներ է դուրս եկել
Նոր գազատար. Բաքու-Թբիլիսի
Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան արդեն ձեւակերպել են ադրբեջանական գազը Սեւ ծովով եւ Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա փոխադրելու մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կոմերսանտի» մատուցմամբ, այդ սխեմայով ծրագրվում է Եվրոպա արտահանել տարեկան մինչեւ 8 մլրդ խմ գազ, թեեւ այդ նախագիծն առայժմ ո՛չ ֆինանսավորում, ո՛չ էլ նույնիսկ տեխնիկատնտեսական հիմնավորում ունի: Lenta.ru-ի փոխանցմամբ, Բաքվում տեղի ունեցած էներգետիկ գագաթաժողովում
Էյֆելյան աշտարակում շարունակում են ռումբ փնտրել
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը գործնականում միաձայն ընդունել է հասարակական վայրերում մահմեդական կանանց փարաջա կրելու արգելքի վերաբերյալ օրենքը: Օրինագծին դեմ է քվեարկել միայն մեկ սենատոր: BBC-ի մատուցմամբ, օրենքն ուժի մեջ է մտնելու վեց ամսից, եթե այն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում չվիճարկվի: Օրենքը խախտողների համար նախատեսված է 150 եվրո տուգանք: Ընդ որում, օրինախախտների վրայից փարաջան հենց փողոցում հանելու
ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը (նկարում) հայտնել է, թե 2011թ.-ից հետո հնարավոր կլինի Թուրքիայում աշխատել նոր Սահմանադրություն ստեղծելու ուղղությամբ: Ըստ Հուսեյն Չելիքի, եթե թուրք հասարակությունը 2011-ի ընտրություններին վստահության քվե տա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, դրանից հետո իրենք ձեռնամուխ կլինեն լիովին ժամանակակից, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող սահմանադրություն ստեղծելու գործին, որի համար միայն հպարտ
ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Երեկ ԿԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում ներկայացվում էր, թե հայաստանյան բուհերում որ մասնագիտությունների գծով պետպատվերով քանի տեղ է հատկացվել սփյուռքահայ դիմորդներին: Հատկացված 70 տեղի բաշխման դեպքում՝ ըստ նախարարության հաղորդագրության, առաջնահերթությունը տրվել է հայագիտական, մանկավարժական եւ արվեստի մասնագիտություններին: Ըստ այդմ՝ 54 տեղ բաժին է ընկել Վրաստանից եկած դիմորդներին, 8-ը՝ ՌԴ-ից, 3-ը՝ Սիրիայից, 2-ը՝ Իրանից, մեկական՝ Ուկրաինայից, Լիտվայից
ԱՌԱՅԺՄ 66 ՀԱՅՏ
Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաք: Հիշեցնենք, որ արդեն կայացել են իրավաբանների, ճարտարապետների, կերպարվեստի գործիչների, ուսուցիչների համահայկական հավաքներ: ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ, այս պահի դրությամբ, հավաքին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանում բուհ ավարտված 66 սփյուռքահայ: Ամենաշատը Սիրիայից՝ 22 հոգի,
Օրենքի նախագիծը քննարկման փուլում է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախաձեռնությամբ երեկ մի խումբ գործարարներ քննարկում էին «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: Գործարարների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ոլորտում օրենսդրական փոփոխությունները նաեւ Համաշխարհային բանկի պահանջով է՝ ՀՀ կառավարությանը վարկի տրամադրման նախապայմաններից մեկը: Պարոն Շաբոյանի խոսքով, փոփոխությունների շրջանակում անհամեմատ ընդլայնվելու են հանձնաժողովի լիազորությունները.
ԴԱՍԱԳԻՐՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ
Ծնողները դժգոհում են դպրոցական բարքերից Յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները մի լավ ծախսի տակ են ընկնում: Այս տարի՝ առավել եւս, քանի որ «Առավոտին» դիմած տարբեր դպրոցների ծնողներ վստահեցրին, որ այս տարի գրենական պիտույքների, դպրոցական այլ պարագաների գներն աճել են: «Առավոտի» ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, օրինակ՝ 7-րդ դասարանի աշակերտի նվազագույն «աշակերտական զամբյուղն» արժե 30-35
Սեֆիլյանը՝ ՀԱԿ-ի սխալ մարտավարության մասին
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք դժգոհ են ոչ միայն ՀՀ այսօրվա իշխանություններից, այլ նաեւ ընդդիմությունից՝ ի դեմս ՀԱԿ-ի, քանի որ նրանք սխալ մարտավարություն են ընտրել: «7օր»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով իրենց իսկ հարցին, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ սեպտեմբրի 17-ին
Առնետներն ու մարդկությունը
Աշոտ Մանուչարյանը հույս ունի, որ իրական ազատության եւ անկախության դեռ կգանք «Ղարաբաղն անկախ էր երկար տարիներ, 1988-ից սկսվել էր այդ գործընթացը, սակայն Ղարաբաղն անկախ էր մինչեւ 1998թ.: 1998-ից սկսվեց Ղարաբաղի անկախության լրիվ եւ շատ սրընթաց կորուստը»,- երեկ Մամուլի ազգային ակումբում այս պատկերավոր արտահայտությունը հնչեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ երրորդ հանրապետությունում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած
ՔԵՄԱԼԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Խզակոթից՝ մինարե՞թ, թե՞ ժողովրդավարության հաղթանակ Սեպտեմբերի 12-ի երեկոյան, երբ սահմանադրական հանրաքվեի արդյունքները նոր-նոր ուրվագծվում էին, Թուրքիայում եւ աշխարհում սկսվեց իրարամերժ մեկնաբանությունների տարափը՝ խիստ դրական եւ հաղթականից մինչեւ խիստ բացասականը եւ Թուրքիայի վերջը ավետողները: Իհարկե, ներկայիս Թուրքիան եւ թուրքական հասարակությունն այնքան բարդ են, բազմազան եւ խայտաբղետ, որ կանգ առնելն ինչ-որ միանշանակ բնորոշման վրա՝ թվում է անլուրջ
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ԵՎ ԵՐԿՈՒ ՏՈՆՆԱ ԲԵՐՔ
Գեղարքունիք մարզպետարանից տեղեկացանք, որ մարզում սկսվել է մասուրի եւ փշարմավի (չիչխան) բերքահավաքը: Մասուրի եւ փշարմավի հավաքով ու վաճառքով զբաղված է մոտ 2 հազար մարդ: Բերքը վաճառվում է ճանապարհների եզրերին կամ շուկաներում՝ մասուրի մեկ կիլոգրամը՝ 300-350, փշարմավինը՝ 350-400 դրամով: Օրական հավաքվում եւ վաճառվում է մինչեւ կես տոննա մասուր, ավելի քան 1 տոննա փշարմավ: Հիշեցնենք, որ մասուրն
Ստորագրահավաք՝ հանուն պետական ուշադրության
Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը հայտնում է, որ քաղաքում ակտիվացած սողանքների վրա պետական մարմինների ուշադրությունը գրավելու եւ բնակչության մտահոգությունը հայտնելու համար քաղաքում ստորագրահավաք է իրականացվում: Դիլիջան քաղաքի եւ շրջակա գյուղերի տարբեր հատվածներում՝ Բլդանի, Հովվաջրի, Պարզ լճի եւ Հաղարծնի տարածքներում սողանքի մոտ 160 օջախ կա: Կինեմատոգրաֆիստների Դիլիջանի հանգստյան տան մատույցներում սողանքն սկսել է գործել 1982
Մեր սրբխեչն էլ է ուրիշ
Տավուշի մարզում Սուրբ Խաչ եկեղեցական տոնը կնշեն սեպտեմբերի 20-ից հետո առաջին կիրակի օրը՝ սեպտեմբերի 26-ին: Այդ օրը տավուշցիներն իրենց հարազատների շիրիմներին այցի են գնում: Հիշեցնենք, որ Տավուշում Վարդավառն էլ առանձնահատուկ օր է տոնվում՝ հուլիս ամսվա 20-ից հետո առաջին կիրակի օրը, իսկ սահմանամերձ Ոսկեպար գյուղում՝ օգոստոսի առաջին կիրակի օրը («Առավոտ», 27. 07. 2010՝ «Երեք տարբեր Վարդավառ»):


















































