Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ-Ն ՄԱԶԻ ՎՐԱ՞

Փետրվար 03,2009 00:00

\"\"Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գտնվող ցուցավահանակներին, պատերին հայտնվել են այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ: Գլխին 1 կգ մազ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է փող աշխատելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնել: Դրա դիմաց առաջարկվում է 150 000 դրամ: Կան մազահավաք մրցակից ընկերություններ, որոնք երեկվա դրությամբ առաջարկում էին անգամ 160 000 դրամ: Սակայն մի բան պարզ չէ. դրա դիմաց ՀԴՄ «շահող» կտրոն տալո՞ւ են, թե՝ ոչ: Կամ որտե՞ղ է տեղադրվելու ՀԴՄ սարքը, եթե գլխիդ այլեւս մազ չունես:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել