Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անակնկալ մատուցեց խորհրդարանի նիստերը լուսաբանող լրագրողներին: Նիստը սկսվելուց անմիջապես հետո աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը՝ ասելով, թե կատարում է ԱԺ նախագահի հրահանգը, կարգադրեց, որ լրագրողները նիստի ընթացքում ելումուտ չանեն նիստերի դահլիճ: Իսկ սա նշանակում է, որ լրագրողները ուղղակի պատանդի կարգավիճակով ստիպված են լինելու ժամերով նստել դահլիճում՝ պատգամավորներից կամ նախարարներից որեւէ հարցի

ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ՀԵՇՏ ԳՈՐԾ ՉԷ

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանում «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների երկարաձգման քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթում հիշեցրեց հայտնի ճշմարտությունը, թե ով ուզում է աշխատել՝ աշխատում է, ով չի կարողանում աշխատել՝ դասավանդում է, ով ո՛չ այն է կարողանում անել, ո՛չ էլ այն՝ քննադատում

«Ինչո՞ւ չի գտնվում զենքը, որից կրակել են»

Բացատրելով, որ մարտի 1-ի որոշ զոհերի մարմիններից հանվել են գնդակներ, հարցնում է հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը: – Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրման հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե կարող էիք հենց հոկտեմբերի 25-ին ներկայացնել եզրակացությունը եւ դրանով բավարարվել, բայց քանի դեռ բացահայտված չեն զոհերի մահվան հանգամանքները, ճիշտ կլինի, որ հանձնաժողովը շարունակի աշխատել։ Արդյոք

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՉԿԱՆ

Բայց դրանք, ըստ էության, կրկնում են ԼՂ հակամարտության լուծման համար ավելի վաղ առաջարկված «պրահյան» անվանված սկզբունքների առանցքային դրույթները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու դրա շուրջ ընթացող բանակցությունները Հայաստանում էլի դարձել են քննարկման թիվ մեկ առարկան, դրա շուրջ կրկին «կլոր սեղաններ» եւ նույնիսկ փակ քննարկումներ են ընթանում: Խնդրի կարեւորությունը հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ընդգծել է նաեւ Համաժողովրդական

ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՁՈՎ

Ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթից հետո ունի անպատասխան մնացած հարցեր: – Ձեր կարծիքով՝ հանրահավաքները եւ երթերը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումն ինչպե՞ս կանդրադառնա քաղբանտարկյալների ճակատագրի վրա: – Վերջին հանրահավաքից հետո հանդիպել եմ միայն Արման Բաբաջանյանին եւ իր հետ եմ զրուցել, թե ինչ է տեղի ունենում: Քանի

ՀՀ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հոկտեմբերի 22-ին Թեհրանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տա որեւէ նախապայմանի դիմաց: Մեզ համար ընդունելի չէ որեւէ զիջում՝ սերունդների իրավունքների առումով: Մեզ համար անընդունելի է, որ Թուրքիան միջնորդի կամ որեւէ դերակատարություն ստանձնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ էլ Ղարաբաղի հարցով։

ՊԱՐՏՔԸ ՏԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Խորհրդարանը երեկ քննարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներից հասկանալի էր, որ պաշտպանության նախարարը, փոխնախարարները այլեւս պարտադիր չէ, որ լինեն զինվորականներ, կարող են լինել նաեւ քաղաքացիական անձինք, իսկ բանակի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ոչ թե նախարարը, այլ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չհերքեց սա եւ հավելեց. «Նշված է, որ ամենաբարձր զինվորական

ԴԺԳՈՀ ԵՆ՝ ԹՈՂ ՀՐԱԺԱՐՎԵՆ

«Super System» արբանյակային ալեհավաքի գովազդում ասվում է, որ օրվա մեջ 24 ժամ հեռուստադիտողը կարող է դիտել ողջ աշխարհի բազմաժանր ու լավագույն հեռուստաալիքները: Երբ այցելում ես Չարենցի փողոցում գտնվող նրանց գրասենյակ, աշխատակիցները եւս պատմում են «Super System»-ի «բացառիկ» հնարավորությունների մասին եւ հավաստիացնում, որ իրենց համակարգը ոչ միայն որակով, այլեւ մատչելի գներով Հայաստանում եզակի է: Իրականում պատկերն

Բացվեց «Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսը

Երեկ Երեւանի Մոսկվայի տանը մեկնարկեց «Կրթություն եւ կարիերա EXPO 2008» իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Մասնակցում են Հայաստանում եւ արտասահմանում գործող 41 կրթօջախ, միջազգային դոնոր կազմակերպություններ: «Ընդունելության շրջանում թե՛ հեռուստատեսությունը, թե՛ մամուլը ողողված են կրթության ծառայություններ մատուցող ընկերությունների գովազդով… Բայց բոլորս էլ գիտենք, որ դրա չնչին մասն է համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից էլ, շրջելով տաղավարներով, հասկացա,

Ոտնձգություն Նորաշենի եկեղեցու դեմ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմը՝ ավելի քան 400 000 վրաստանաբնակ հայության անունից, իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում՝ Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու եւ նրա հարակից տարածքի դեմ կատարվող նոր ոտնձգությունների առնչությամբ: Ինչպես հաղորդել են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի մամլո դիվանից, Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Անանդը մեծացնում է առավելությունը Գերմանիայի Բոնն քաղաքում շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցամարտում հնդիկ գրոսմայստերի առավելությունն առայժմ բացահայտ է: Խաղացված վեց պարտիաներից հետո Անանդն առջեւում է 4,5:1,5 հաշվով: Նա տարել է երեք հաղթանակ, որից երկուսը՝ սեւ խաղաքարերով, եւ նույնքան պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի: Երեկ կանոնակարգով նախատեսված երրորդ հանգստի օրն

Ուկրաինայի ազգային մրցույթի հայ դափնեկիրը

Վիգեն Հակոբյանը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո հանդես կգա հայրենիքում« Առավոտը» բազմիցս անդրադարձել է օտար մշակութային միջավայրում հաջողությունների հասած արվեստագետներին: Այս անգամ խոսքը Խարկովի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող, Ուկրաինայի բալետի արտիստների ամենամյա ազգային մրցույթի դափնեկիր Վիգեն Հակոբյանի մասին է, որին վստահված են համաշխարհային բալետային արվեստի առաջատար դերապարեր: Նշենք, որ Վ. Հակոբյանի կարիերայի սկիզբը

«ՌԱԲԼԵԻՆ Է՞Լ ԱԲԳԱՐԻ ՁԵՌՔԸ ՏԱՆՔ»

Գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը չի արդարացնում Դավիթ Հովհաննեսի որոշ «անբարո» ստեղծագործությունները քննադատող Աբգար Ափինյանին: «Հայելի» ակումբը երեկ հյուրընկալել էր արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանին եւ գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանին: Թեման՝ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հետ կապված վերջին իրադարձություններն էին՝ «Նոր դար» ընկերության ղեկավար Աբգար Ափինյանի եւ Ալեքսանդր Ղումաշյանի՝ ՀԳՄ-ից հեռացվելը, Դավիթ Հովհաննեսի պետական մրցանակը շահարկելը եւ այլն:

Ինչո՞ւ չեն արձանագրվում խախտումները

Հավանաբար՝ ՀՌԱՀ-ը տեսամագնիտոֆոն չունի Ըստ «Ա1+»-ի ինտերնետային կայքի (16 հոկտեմբերի 2008 թ.)՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, պատասխանելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նամակին, որով վերջինս հետաքրքրվել էր, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդն իր ծավալով եւ ռեժիմով որքանո՞վ է համապատասխանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, գրել

ՀՐԱԺԵՇՏ ՑԻՆԻԶՄԻՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ

Օրերս գյումրեցիներին այսպիսի կոչ արեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ծնունդով գյումրեցի Վարդան Խաչատրյանը: Գյումրիում տիրող վախի մթնոլորտի մասին են վկայում մեր հարցումներին գյումրեցիների տված խուսափողական պատասխանները: Մարդիկ կարծում են, թե հարցում անողն անպայման քաղաքապետի թեկնածուներից որեւէ մեկի թիմից է եւ ուզում է իրենց գլխին «սարքել»: Իսկ ովքեր որեւէ բան էին ասում, ապա հրաժարվում էին

«Այս ոլորտը պետք է զարգանար դեռեւս 10 տարի առաջ»

Խոսելով լապարոսկոպիկ վիրաբուժության անհրաժեշտության մասին՝ ասում է վիրաբույժ Արմեն Մելիքյանը: «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկագիտության դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մելիքյանը, որը նաեւ ԱԺ պատգամավոր է, որպես Հայաստանում լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնադիր, ցանկանում է այս վիրաբուժության դպրոցի հիմքերը դնել մեր երկրում։ Նա արդեն արել է առաջին քայլերն այս ասպարեզում: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Արա Դարզիից նվեր

«ԾԻԾԱԿՆ» ՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի սոցծառայության աշխատակիցների կարծիքով՝ «ծիծակ» պահածոյացնելը հարուստի բան է: Պարզվում է, մեր երկրում աղքատներին անապահովների ցուցակից հանում են միայն այն բանի համար, որ նրանք նպաստ ստանալու ընթացքում, ասենք, ձեռք են բերել օգտագործած հեռուստացույց կամ 60-ական թվականների արտադրության «ԿՐրՍ» սառնարան: Զավեշտալին այն է, որ աղքատության նպաստից կարող են զրկվել անգամ պահածո փակելու կամ կոմունալ մեծ

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԴՐԱԾՈՆԵՐԸ

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք փաստահավաք խմբի հետ կապված որեւէ առաջարկ առայժմ չեն ստացել: Նախօրեին «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների երկարաձգման քննարկման ժամանակ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծիք էր հայտնել, թե ընդդիմությունն անպայման կմասնակցի փաստահավաք խմբի աշխատանքներին. «Էն էլ ո՜նց են գնալու: Կգնան եւ կմասնակցեն: Այլընտրանք

«Ոչ լեգիտիմ ռեժիմը չի կարող ազգային հարց լուծել»

Գառնիկ Մարգարյանը կանխատեսում է Սերժ Սարգսյանի իշխանության մոտալուտ վախճանը «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհուրդը եւ Մտավորականների ֆորումի ավագանու համակարգող խորհուրդը քննարկումների ու վերլուծությունների արդյունքում հանգել են նրան, որ ստեղծված իրավիճակում հանրահավաքների ժամանակավոր դադարեցումը միակ ճիշտ որոշումն էր: «Փոքր նահանջը դեռ չի նշանակում պարտություն. նահանջներ միշտ լինում են ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ քաղաքականության մեջ՝

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԹՈՒՅԼ ՕՂԱԿՆԵՐԻՑ Է

Ասում է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը – Դուք «Առավոտին» ավելի վաղ ասել էիք, թե կիսում եք հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի առաջին նախագահի արտահայտած մտահոգությունները: Ըստ այդմ, Դուք է՞լ եք համարում, թե ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը 2-3 ամիսների հարց է: – Ղարաբաղի հարցը տարածաշրջանի ընդհանուր վիճակից առանձնացնելը երեւի ճիշտ չէ:

88-Ի ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈ՞ՒՆԴՆ Է ՀԱԿ-ԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Պայքարի ի՞նչ մարտավարություն կորդեգրի ՀԱԿ-ը հանրահավաքային երկամսյա դադարից հետո: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀԱԿ ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի հետ: – Ի՞նչ եք կարծում, Համաժողովրդական շարժման կողմից պայքարի՝ մինչ օրս որդեգրված մարտավարությունն արդարացրե՞ց իրեն: – Վերջին երկու տարիներին լինելով ակտիվ քաղաքականության մեջ՝ ես հասկացել եմ, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ակնկալիքն անհեթեթություն է:

3 ՊԱՅՄԱՆ՝ ՀԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ

«Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը տապալվել է. բացի խոճկորի մասին վարկածից, ուրիշ ոչ մի բացահայտում չի արել»,- երեկ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեցրեց այդ հանձնաժողովի ստեղծման ժամանակ Շարժման առաջնորդների համոզմունքը, թե հանձնաժողովի հիմնական «առաքելությունը» լինելու է իշխանությունների մարտիմեկյան հանցագործությունը կոծկելը: Լ. Զուրաբյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը ճիշտ էր, այլապես

Մրցում է 11 բուհ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), օլիմպիադաների աջակցման «Օլիմպ» ասոցիացիայի հետ համատեղ, անցկացնում է Ինֆորմատիկայի գծով հանրապետական միջբուհական ուսանողական օլիմպիադա: Միջոցառումն անց է կացվում ինչպես թիմային, այնպես էլ անհատական առաջնություններով, որին մասնակցում են ՀՀ բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողներ: Ինչպես տեղեկացանք ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանից, մասնակցության հայտ է ներկայացրել հանրապետության 11 բուհի 20

ՀԱՅԱԶԳԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆ ՕՅՍՏՐԱԽԻ ՀԵՏ

Ռուսաստանցի ջութակահար Միխայիլ Սիմոնյանին մասնագետները բարձր գնահատականների են արժանացնում «Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա համաշխարհային դասական երաժշտության երկու ստեղծագործությունների՝ Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիայի եւ Չայկովսկու Ջութակի կոնցերտի կատարմամբ: Որպես մենակատար, հրավիրված է ծնունդով Նովոսիբիրսկից՝ 22-ամյա ջութակահար Միխայիլ Սիմոնյանը, որն իր փայլուն տաղանդի շնորհիվ հասցրել

«Կվերադարձվեն ազատագրված տարածքները»

ԼՂՀ հարցի հնարավոր լուծմամբ անհանգստացած է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Որպես քաղաքական գործիչ՝ դաշտում միայն ես եմ մնացել, իհարկե՝ ոչ ծայրահեղ ընդդիմադիր, բայց գոնե՝ ընդդիմադիր»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞վ է դա պայմանավորված: «Արտաշես Գեղամյանը չկա, Արթուր Բաղդասարյանը՝ եւս…. Հանրապետականն էլ արդեն չկա՝ ներքին պառակտումներ ունի, այնպես

ԱՆՈԹԻ ՓՈՐՈՎ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ

Ազատամարտիկի անապահով ընտանիքին կառավարությունը «վարձահատույց» է լինում իր անտարբերությամբ Դեռեւս 2007թ. հունիսի 26-ին ԱԺ-ն հաստատեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը: Այդ ծրագրի կետերից մեկն էլ նվիրված էր պաշտպանական ոլորտին, որով կառավարությունը պարտավորվում էր առանձնահատուկ ուշադրություն դարձնել ազատամարտիկների, նրանց ընտանիքների կենսական հարցերին: Ծրագրի ընդունումից արդեն անցել է 1.5 տարի, բայց շոշափելի արդյունք դեռ չի նկատվում: Ավելին, ոչ

ԿԿԽ-ն անհետեւանք չմնա՞ց

Պատվաստված հղի կինը 3 ամսական պտուղը վիժել է  Անցած տարվա հոկտեմբերի 1-13-ը իրականացվեց կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումների լայնածավալ ակցիա՝ 6-27 տարեկանների շրջանում: Արդյունքում, ինչպես առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, պատվաստվեց թիրախային տարիքային խմբին պատկանողների 96%-ը: Նշենք, որ կարմրուկի եւ կարմրախտի պատվաստումները հակացուցված են ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, հղիության, ուռուցքային եւ այլ ծանր հիվանդությունների դեպքում: Չնայած դրան, մի շարք

ԴԻԱԿԻԶԱՐԱՆ ԲԱՑԵԼՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Հաշվի առնելով հայկական մենթալիտետն ու դիակիզարանում վճարովի կիզվելու հանգամանքը՝ քաղաքապետարանը ստիպված կլինի մայրաքաղաքում նոր գերեզմանատներ բացել, քանի որ գործողներն արդեն փակ են: Երեւանի տարածքի մոտ 3,5%-ը զբաղեցնում են գերեզմանատները։ Այս իսկ պատճառով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրահանգով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ոլորտում ուսումնասիրություններ կատարելուց հետո քաղաքապետին է ներկայացրել գերեզմանատների իրավական ռեժիմները։ Քաղաքապետն էլ, իրեն

Հարաբերությունները լինեն օրինակելի եւ ոչ ցուցադրական

Եկավ եւ գնաց Ռուսաստանի նախագահը Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՌԴ եւ ՀՀ նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Դմիտրի Մեդվեդեւը հավանել էր երեւանյան աշունը եւ հայտարարեց, թե նման գեղեցիկ պայմաններում հազվադեպ է ասուլիս տալիս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին, ասաց. «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա»: Նաեւ

Մեր իրավապահներն ուրիշ են

Նրանց չհամեմատեք ժողովրդավարական երկրներում հասարակական կարգ ապահովող ոստիկանների հետ: Փաստ է, որ ոստիկանությունը, հատուկ նշանակության ջոկատայինները կամ ներքին զորքերը մարտի 1-ի երեկոյան գործի են դրել իրենց զինանոցում եղած բոլոր միջոցները, ինչն էլ դարձել է պաշտոնապես 10 մարդու մահվան եւ մի քանի տասնյակի վիրավորվելու պատճառ: Նույնիսկ գլխավոր դատախազը ստիպված եղավ կեսբերան խոստովանել, որ 3 հոգու մահվան

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031