Օրվա լրահոսը
Ո՞վ է կանգնած այս գործի հետեւում
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հասել են դատարան Շուրջ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում բավականին ուշագրավ դատավարություն է ընթանում: Այս գործի ընթացքին հետեւելով` կարելի է պարզ պատկերացում կազմել, թե երկու գերատեսչությունների՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության միջեւ տարիներ շարունակ առկա ներքին հակասությունն ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել եւ մարդկանց ճակատագրերի կործանման պատճառ դառնալ:
ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ
Պետական հիմնարկներն ավելի շատ սոցվճարումներ են կատարում, քան մասնավոր խոշոր ընկերությունները Այս տարի գրեթե բոլոր հիվանդանոցները՝ անգամ Արտաշատի, Գորիսի, Հրազդանի, Արմավիրի, ավելի շատ սոցվճարումներ են կատարել իրենց աշխատակիցների համար, քան նախորդ տարիներին: Մայրաքաղաքի հայտնի ու խոշոր հիվանդանոցներից շատերը նույնպես մի քանի միլիոնով ավելացրել են իրենց սոցվճարները: Միայն Հանրապետական հիվանդանոցն է՝ «Արմենիա» բուժկենտրոնը, որը այս տարվա
Գործընթացը շարունակվում է
Երեկ, հղում անելով «Արմինֆո» գործակալությանը, տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ, ըստ իսրայելական լրատվամիջողների, «Արմավիան» եւ եւս երեք ավիաընկերություններ՝ ՌԴ-ից, Ուկրաինայից եւ Իսրայելից, մոտ ապագայում կստեղծեն ավիամիավորում: Այդ լուրը հաստատելու կամ հերքելու համար դիմեցինք «Արմավիային»: Ըստ ընկերության մամլո ծառայության՝ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն այս մասին ասել է. «Արմավիա» ընկերությունն այժմ մեծ ճանաչում ունի ոչ միայն
«Հայերը ծնվում են՝ գաղթականի ցուպը ձեռքներին»
Այսպես է հայերի՝ «երթալը կփրկե»-ն մեկնաբանում Միգրացիոն գործակալության պետը Ինչպես արդեն «Առավոտը» տեղեկացրել է՝ «Գելափ» հետազոտական կենտրոնը, ուսումնասիրելով 2009 թվականին ԱՊՀ երկրներում առկա միգրացիոն միտումները, պարզել է, որ հայ երիտասարդը ամենափոքր հնարավորության դեպքում կփախչեր Հայաստանից՝ արտասահմանում սովորելու կամ աշխատելու նպատակով: Հարցումների համաձայն՝ ՀՀ բնակչության 44%-ն էլ պատրաստ է երկրից հեռանալ՝ ժամանակավոր աշխատանք փնտրելու համար: 39%՝
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱՐ ՄԵՋ ԱՐԻՇ-ՎԵՐԻՇ ԵՆ ԱՆՈՒՄ
Մեկնաբանում է Հրանտ Բագրատյանը Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին կիսամյակում նորից մեծ աշխուժություն է արձանագրվել: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 81 հազար 89 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 23,4%-ով: «Top» եռյակում գործարքներով առաջատար
Դիվանագիտական ձախողում
Այդպես է Ժիրայր Լիպարիտյանը բնութագրում ռազմակայանի վերաբերյալ պայամանագրի 49 տարով երկարաձգումը Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանի «դիվանագիտական ձախողման» արդյունք է համարում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը երկարաձգելու մասին որոշումը: «Ինձ մտահոգում է մեկ հարց. նման պայմանագիր, որ այդքան երկարաձգված ժամկետով է կնքվում, նշանակում է, որ ինչ-որ ձախողություն ունենք դիվանագիտական բնագավառում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԼԱՎ ՀԻՄՔ Է
ԵԽ թիվ 2216 բանաձեւը գնահատում է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: – Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2216՝ «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի առնչությամբ տեղեկություններ կային, թե դեռ ամիսներ առաջ է մեր դեսպանությանը հայտնի եղել, որ այդ փաստաթղթում պարունակվում են Հայաստանի
ՀԱՆՑԱԽՄԲԻ ՄԵՋ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ
Կրասնոյարսկի իրավապահները տեղեկություն են ստացել, որ մարզի կենտրոնում հանցախումբ է գործում, եւ դրա անդամները մասնագիտացած են էլեկտրոնային քարտերի միջոցով անօրինական օպերացիաներ կատարելու մեջ, հաղորդում է news.am-ը: Ինտերնետ-ռեսուրսների օգտագործմամբ, հանցագործները տեղեկություններ են ստացել հաճախորդների բանկային հաշիվների մասին, իսկ հետո իրական քարտերի կեղծ տարբերակներ են պատրաստել: Հասցված վնասի չափը 1 մլն ռուբլի է կազմել: Տուժածների թվում կան
ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ եւս երկու ամսով երկարաձգվեց Արթուր Սուրենյանցի խափանման միջոց կալանքը: Մեր տեղեկություններով, վերջինս կասկածվում է անցյալ տարի «Վուայաժ» տաքսի ծառայության տնօրենի սպանությունն իրականացնելու մեջ: Սպանությունը կատարելուց հետո Արթուր Սուրենյանցը գտնվում էր հետախուզման մեջ, իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայանալուց հետո նրա նկատմամբ հարուցվել
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱՀՍԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Հարավային Կովկասը պատրաստվում է պատերազմի»,- երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին պայմանագրին: Նրա դիտարկմամբ, ԱՄՆ-ը դուրս է գալիս Մերձավոր Արեւելքի շրջանից, եւ խաղը ստանձնում են Ռուսաստանն ու Թուրքիան. ռուսներն ավելի ամրանում են Հայաստանում, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանում: «Այս պարագայում, եթե Ադրբեջանը
ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Հայաստանում ռուս զինվորականների լիազորությունների ընդլայնումը բխում է տարածաշրջանում կայունություն ապահովելու Մոսկվայի ձգտումից, ըստ «Արմինֆո»-ի, երեկ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Կարծում եմ, որ Հայաստանում ռուսական 102 ռազմակայանի գտնելու ժամկետի երկարացումը եւ վերջինի լիազորությունների ընդլայնումը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի մեսիջը Բաքվին: Ընդհանուր առմամբ դա վկայում է ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում Հայաստանին կոնկրետ աջակցություն
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ
Ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է ՀԱԿ անդամներ Հովհաննես Հարությունյանի եւ Առաքել Սեմիրջյանի կողմից նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը: «Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ
ՍԴՀԿ-ն պատրաստ է բանավեճի
Ասում է ՍԴ հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը Վերջին շրջանում ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցների սկսած հերթական հիստերիկ արշավը ստիպում է հանդես գալ հայտարարությամբ, որտեղ փորձ կանեմ հստակ եւ հիմնավոր պատասխան տալ, թե ինչ տարբերություն կա ՀԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի միջեւ, եւ ինչն էր, որ հնչակյան կուսակցության համար անհնարին դարձրեց ՀԱԿ-ի հետ որեւէ հարաբերություն ունենալը: Նախ սկսեմ
«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉՄՏԱԾԻ»
Ըստ Վարդան Բոստանջյանի՝ խորհրդարանում կհայտնվեն նույն ուժերը – Քաղաքական կրքերը կարծես ավելի հանդարտ են, թեպետ, թվում է, այս գնաբարձրացման պայմաններում պետք է որ մարդիկ դժգոհեին, որոշակի տրամադրություններ արտահայտեին, չէ՞ որ գները բարձրանում են, բայց աշխատավարձերը մնում են նույնը, գոնե ձեւի համար ընդվզեին, սակայն, մեր հասարակությունը զարմանալիորեն հանդարտ է ամեն ինչի հանդեպ, ինչո՞ւ է այդպես: –
ՌԱԶՄԱԿԱՅԱՆ՝ ԲԻԶՆԵՍԻ ԲԱԶԱ
Այսպես է գնահատում ՀՀ-ում ռուսական բազաների տեղակայման երկարաձգումը Հովհաննես Իգիթյանը Ակնկալվում է, որ այսօր պետական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կստորագրեն Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը։ Հիշեցնենք, որ փոփոխությունների հիմնական առանցքն այս երկու փոփոխություններն են. Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը (25 տարվա
ԳԻԶԻՐՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՎՍՏԱՀԵԼԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Է ՈՒԶՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով, նախկինում բարձրաստիճան ոստիկան՝ գեներալ-մայոր, իսկ այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այս օրերին մեծ ջանքեր է գործադրում՝ փորձելով համոզել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում Արամ Տեր-Թովմասյանին փոխարինել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանով: Գիզիրյանն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ իշխանություններին
Օգոստոսի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-
ՎՆԱՍԱԿԱՐ ՇՈԳԸ
Ըստ իտալացի գիտնականների՝ ամառվա արեւը միշտ չի գործում որպես հզոր «հակադեպրեսանտ»: Որոշ մարդիկ ամառվա շոգ օրերին զգում են հոգեկան լարվածություն եւ ճնշվածություն: Շոգը կարող է լինել հզոր սթրեսային գործոն, քանի որ օրգանիզմը մշտապես գտնվում է գերլարվածության մեջ: Նման մարդկանց մոտ նկատվում են դիսֆորիայի նշաններ: Դիսֆորիան մռայլ, ընկճված, ագրեսիվ, դժգոհ եւ ֆոբիկ տրամադրության, ինչպես նաեւ կտրուկ
Ծեսը սպառնում է փղերի կյանքին Հնդկական Թաիլանդ քաղաքի իշխանությունները դիմել են տեղական հինդուիստական եկեղեցիների պահապաններին՝ պահանջելով դադարեցնել փղերի մասնակցությամբ կրոնական ծեսը: Նրանց կարծիքով, այդ ծեսը կարող է վնասել հինդուիստական եկեղեցիներում պահվող 50-ից ավելի փղերի առողջությանը: Ծեսի բովանդակությունը հետեւյալն է. փղերը կնճիթով «օրհնում» են ուխտավորներին՝ միաժամանակ դիպչելով հավատացյալի գլխին: Պաշտոնյաները հաշվարկել են, որ փղերը ստիպված են
Կյանքը չի սկսվում եւ ավարտվում իրական շոուով
«Ալֆրեդի սենյակ», «Կուբ», «Քլաբ բար». իրական դատարկաբանությո՞ւն, թե՞… Մոտենում է ավարտին «հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քլաբ բար» իրական շոուն: Ստորեւ ներկայացնեմ մի քանի նկատառումներ վերոհիշյալ նախագծի եւ ընդհանրապես նախորդ տարիներին 5-րդ ալիքով հեռարձակված նմանատիպ նախագծերի մասին: Անկեղծ ասած, հույս ունեի, որ «Քլաբ բար» նախագիծը շահեկանորեն կտարբերվի նախորդ ծրագրերից, ավաղ, իմ հույսերը չարդարացան: Տարբերությունը թերեւս մասնակիցների ավելի
«ԴՈՒ ՍԱՏԱՆԱ ԵՍ», «ԻՍԿ ԴՈՒ ՀՈԳԵԿԱՆ»
Ծնողները «վնասակար» են երեխայի առողջությանը «Ես Արշակից վախենում եմ: Չնայած որպես իմ ամուսին շատ եմ սիրում, բայց նաեւ ատում եմ, երբ սկսում է ինձ մեղադրել դավաճանության մեջ: Նա սատանայապաշտ է ու ստիպում է, որ ես էլ իր պես դառնամ: Նա ամբողջ օրը ինչ-որ անհասկանալի գրքեր ձեռքին մեր երեխային «դասեր» է տալիս: Ինչ-որ ուժերի մասին է
Նորվեգիայում աշխարհը վերվերի էր պարում
Օսլոյում անցկացված «Norwey Cup» մրցաշարի աղջիկների պայքարում երրորդ մրցանակակիր դարձած՝ Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների ֆուտբոլի թիմը վերադարձել է: Երեկ «Առավոտը» զրուցեց քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյանի հետ: – Նախ շնորհավորում ենք այս հերթական հաջողության կապակցությամբ: Սա ձեր ո՞րերորդ նվաճումն է միջազգային ասպարեզներում: – Եթե նկատի ունեք ակումբային մակարդակը, ապա՝ երրորդ: 2007 թվականին նույն
Երկու տղա եւ երկու աղջիկ
Հալկիդայում առաջին անգամ կազմակերպվել է շախմատի «Negroponte 2010» միջազգային մարցաշարը, որին մասնակցող 29 երկրների 204 շախմատիստների մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Նրանցից առավել հաջող է հանդես գալիս Զավեն Անդրիասյանը, որն ութ տուրից հետո 6,0 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Վատ չի մեկնարկել նաեւ Վահե Բաղդասարյանը: Նա իր անվան դիմաց գրանցել է նույնքան միավոր եւ
Հայկական երկիշխանություն
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած շախմատի փառատոնում, որը կրում է «Masters Tournament» անվանումը, գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը հինգ տուրից հետո 3,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Հովհաննես Գաբուզյանը նրանցից ետ է մնում կես քայլով եւ 26 մասնակիցների մեջ 7-րդն է:
Հիսունի մեջ են
Լեհաստանում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարի վերջին տուրում մեր հանրապետության ներկայացուցիչ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց հունգարացի ՖԻԴԵ-ի վարպետ Ֆեդոր Տամաշին եւ 8,0 միավորով պայքարը եզրափակեց 18-րդ հորիզոնականում: Հրայր Սիմոնյանը ոչ-ոքի արեց միջազգային վարպետ Պավել Պոտապովի (Ռուսաստան) հետ եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,5 միավորով գրավեց 33-րդ հորիզոնականը: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝
Հաստատեց բարձր կարգը
Մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, արցախցի 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը Ուրալսկում անցկացված մարզական սամբոյի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակների խաղարկությունում տանելով միայն հաղթանակներ՝ նվաճեց հաղթողի կոչումը: Այս հաջողության արժեքը կարեւորվում է նրանով, որ մրցաշարը համարվում է աշխարհի գավաթի խաղարկության փուլ, որին, որպես կանոն, մասնակցում են ուժեղագույն սամբիստներ:
Եվրոպայի գավաթ, երկու բրոնզ եւ թիմային չորրորդ տեղ
Բեռլինում անցկացված ձյուդո ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները մարզական հարուստ ավար են նվաճել: Մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Իվանյանը, սկսած նախնական գոտեմարտերից, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, դարձավ իր քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների գավաթակիր: Բեռլին մեկնած մեր չորս ձյուդոիստներից երկուսը նույնպես անմասն չմնացին մրցանակային տեղերից: Գոռ Հարությունյանը (60 կգ քաշային կարգ)
Երկրորդ մեդալակիրը
Սինգապուրում շարունակվող պատանիների առաջին ամառային օլիմպիական խաղերից ստացվեց երկրորդ բարի լուրը: Հայաստանցի ազատ ոճային ըմբիշ, Հոկտեմբերյանի ներկայացուցիչ, 46 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, ծանրորդ Սմբատ Մարգարյանից հետո, մեր երկրի մեդալների հաշվարկում գրանցեց երկրորդ «բրոնզը»: Այս քաշային կարգում պայքարին մասնակցում էին վեց երկրների պատվիրակներ: Արտակը մեկնարկային գոտեմարտում հաղթեց եգիպտոսցի Աբդենաեմ Մուհամեդին, այնուհետեւ տանուլ տվեց Ալդար Բաժենիմաեւին (Ռուսաստան),
«Գիսանե տաճարի գանձերը» գրքի կոդերը
«Մենք ապրում ենք պրագմատիկ դարում եւ մեզ պակասում են առասպելները: Մինչդեռ դրանք ժողովրդի ինքնության արմատներն են, որոնցից մենք կտրվել ենք: Այդ առասպելների, հեքիաթների մեջ մեծ իմաստնություն կա»,- խոսելով Գառնիկ Սահակյանի «Գիսանե տաճարի գանձերը» գրքի մասին, նշեց գրող Պերճ Զեյթունցյանը: Գիրքը տպագրել է լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցը, շնորհանդեսն էլ օրերս էր՝ Սիրահարների այգում, «Ինքնագիր» ակումբի» նախաձեռնությամբ: Հեղինակի
Փարաջանովից մինչեւ ռուսական կինո
Կամ ռուս արվեստագետները՝ կիսադատարկ դահլիճում «Փարաջանովի նման իսկական հանճար իմ կյանքում չեմ հանդիպել: Նրան լավ ճանաչում էի, մի անգամ երկար ժամանակով հյուր էի նրա տանը, դա կարծես ճակատագրի նվեր լիներ: Այդ տարիներին Փարաջանովն ուզում էր նկարահանել «ԽՌպՉրՍՌպ ՒՐպրՍՌ» ֆիլմը, նկարներ էր բերել, եւ մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ այդ օրը: Փարաջանովի հետ հեշտ էր շփվելը,


















































