Օրվա լրահոսը
ՆԻԿՈՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը օգոստոսի 19-ին մի շարք հարցեր էր ուղղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, եւ ոստիկանությունը նրա գրությանը պատասխանել էր օգոստոսի 28-ին: Մասնավորապես՝ Սամվել Նիկոյանի հարցին, թե մարտի 1-2-ի դեպքերին ներգրավված ոստիկանության աշխատակիցներից «ում ի՞նչ զենք կամ հատուկ միջոցներ են ամրակցվել», պատասխանել են, թե ոստիկանների սպառազինության վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են Հատուկ
Սեպտեմբերի 5-ի հանրահավաքը հետաձգվեց
Այդ մասին երեկ ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Մտահոգված լինելով մեր երկրի միջազգային վարկով, ինչպես նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ չցանկանալով որեւէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որեւէ միջոցառում», Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարել է, որ ս.թ. օգոստոսի 31-ին, ժամը 23:00-ից դադարեցնում է Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա
«ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԵՄ ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ»
Ասում է «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի փոխտնօրեն Մանուել Մանուկի Գասպարյանը, որը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի երեք թեկնածուներից մեկն է: – Դուք վատ աշխատանք չունեք, ասում են՝ ինքնաբավ մարդ եք, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել թաղապետի ընտրություններին: – Ես ծնվել եւ այսօր էլ ապրում եմ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ապրելով այստեղ եւ տեսնելով համայնքում կուտակված հիմնախնդիրներն ու հոգսերը, ես չեմ կարող
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
«Ժառանգության» պատգամավորներին արգելելով մտնել դիահերձարան՝ տեղիք տվեցին լուրերի, թե մարտի 1-ի զոհերն իրականում ավելի շատ էին: Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում անդրադառնալով այն փաստին, որ պատգամավորներին արգելել էին մտնել դիահերձարան՝ ՀՀ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանն ասաց. «Մեր մոտ եկել էին ժամը 7-ին՝
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
«Մարտի 1»-ի գործով կալանավորված ընդդիմադիր մի շարք գործիչների գործերը, թերեւս, շատ շուտով եւ մեկ «փաթեթով» կուղարկվեն դատարաններ: Այդպես ենթադրում են նաեւ կալանավորվածների պաշտպանները: Նրանց փոխանցմամբ, երեկ փոխվել են նաեւ մի շարք մեղադրյալների, այդ թվում՝ Սասուն Միքայելյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Շանթ Հարությունյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Նիկոլ Փաշինյանին, Խաչատուր Սուքիասյանին, Համլետ Հովհաննիսյանին, Վիրաբ Մանուկյանին, ինչպես նաեւ՝ Մյասնիկ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
Սիրելի հայրենակից. – Պատերազմը Կովկասում եւ դրա հետեւանքները նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում: – Ռազմական ճանապարհով հարցը լուծելու ձախողված փորձը ակնհայտ դարձրեց, որ եթե միջազգային հանրությունը չբացառի ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի ցնցումներ կլինեն: – Կատարվածը փաստում է, թե նման դեպքերում որքան վտանգավոր է երկակի ստանդարտների կիրառումը: – Հնարավոր զարգացումները ուղղակիորեն առնչվում են Հայաստանին եւ
ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ ԷՇԵՐՈՎ
Այս օրերին Արցախի գյուղերից քաղաք տանող ճանապարհների երկայնքով ձգվում են ավանակների «քարավանները»: Հադրութում, Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Ղարաբաղի այլ քաղաքներում շքեղ ավտոմեքենաներին փոխարինում են ավանակների ու ձիերի սայլերը: Բանն այն է, որ արդեն 2 շաբաթից ավելի է, ինչ այստեղ էլ հեղուկ վառելիքի, հատկապես բենզինի դեֆիցիտ է: Ղարաբաղցիների խոսքերով, արդեն 10-15 օր է՝ ապրում են 60-70-ականների կենցաղով.
ԱԿՆ-ԹԱՐԹ
Ժամանակը՝ թարթ-թարթ, ինչպես աներեւույթ մի զարկերակ իր մեջ հավաքում, ամփոփում է մարդու եւ ժողովուրդների արդեն ապրածը՝ կտրելով չորրորդ չափման սահմանը՝ անցնում է անդին, որտեղ դու արդեն քո օրվա եւ խոսքի տերը չես այլեւս: Կարելի է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա ընդամենը ճակատագիր է, կարելի է ընդունել նաեւ, որ ով չի
Սահակյանցի բիրտ հերոսները վնասակար են
Հուլիսին ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի։ Որպես Արեւմուտքում մեծացած հայ՝ ինձ համար անակնկալ էր փառատոնի ծրագրում տեսնել մեծ թվով թուրքական ֆիլմեր եւ հրավիրված թուրք բեմադրիչների։ Իմ երկրում ես չգիտեմ որեւէ հայկական կազմակերպություն, որը կարող էր նման հրավեր կատարել, սակայն այստեղ՝ Հայաստանում, դա առկա է։ Եվ ես չէի կարող չհպարտանալ՝ տեսնելով,
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական «Ռադիկալ» օրաթերթին – Սեպտեմբերի 6-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կարող է դիտվել որպես մեր տարածաշրջանում ամենաքաղաքականացված սպորտային միջոցառումը: Քաղաքական առումով ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ հրավիրեցիք Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին միասին դիտելու հանդիպումը: – Իմ առաջնահերթ նպատակը մեր երկրների հարաբերությունների կարգավորումն էր: Նախագահի պաշտոնում իմ ընտրության
Կանցկացվի պարային օլիմպիադա
Չնայած, մասնագետներից ոմանց կարծիքով, բազմաթիվ խմբերի՝ «3»-ից բարձր չարժե գնահատել Երեկ «Նովոստի Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության մամուլի ակումբի հյուրերն էին Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը, Հայաստանի պարային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Գառնիկ Հովակիմյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: Նրանք խոսեցին սեպտեմբերի 25-28-ը ՀՀ-ում անցկացվելիք Հայաստանի պարային առաջին
«ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ ԵՆ»
Ասում է ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ «դրսի» եւ հայաստանյան թատրոնների միջեւ զուգահեռ անցկացնելով: Առայսօր մեզանում գործում է թատրոնի կառավարման խորհրդային սկզբունքն ու ներքին կառուցվածքի մեխանիզմը (տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր ադմինիստրատոր, տարբեր բաժինների վարիչներ եւ այլն)։ Աշխարհը տարիներ շարունակ առաջնորդվում է արտմենեջմենտի եւ արտբիզնեսի սկզբունքներով, ասել է, թե՝ կան առանձին մասնագետներ՝ պահանջարկի ուսումնասիրման, պայմանագրային սկզբունքի,
Դասագրքերը մնացել են Վրաստանում
ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հույս ունի, որ դրանք ժամանակին կհասնեն հասցեատերերին Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում կայացավ փոխնախարար Բագրատ Եսայանի ասուլիսը, որը վերաբերում էր նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նրա փոխանցմամբ, սեպտեմբերի 1- ին հանրապետությունում կգործի 10 ավագ դպրոց, որից 3-ը՝ Երեւանում: Նոր կրթակարգի համաձայն, 12-ամյա կրթության անցման ամբողջական ներդրումն ապահովելու նպատակով 2007թ. մշակվել են օտար
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Է
Ընդդիմության ներկայացուցիչները ջանում են մերկացնել քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող բացերը: «Այսօր 76 ընկերներ գտնվում են կալանավայրերում, որը մեր իրականության ամոթալի փաստերից է: Վերջերս հանրության մեջ տարածվեց կալանավայրերին վերաբերող մի տեսաերիզ, ուր անարգվում էր մի կալանավորի պատիվն ու արժանապատվությունը, որին մենք չենք ճանաչում, նա քաղբանտարկյալ չէ: Բայց խնդիրը դա չէ: Այս երկրում քաղբանտարկյալների հանդեպ առանձնակի «ուշադրություն»
«Հույսի ավանը» հուսախաբ է արել
40 հազար դրամի համար՝ 6 հոգանոց ընտանիքին բարեգործությամբ հատկացրած բնակարանից վտարել են: Մարատ Պետրոսյանն ու իր անչափահաս 5 երեխաները «տնավորվել» են քաղաքապետարանի դիմացի այգում: Նրանք արդեն 2-3 օր է՝ ուտում, քնում, ճաշ են եփում ու իրենց բնական կարիքներն են հոգում հենց այդ այգում: Մեր այցելության պահին ընտանիքը պատրաստվում էր նախաճաշել. 15-ամյա զույգ քույրիկներ Էլմիրան ու
ՀԵՐՔՄԱՆ ՀԵՐՔՈՒՄ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ավելի լավ է տիրապետում Սուրեն Սիրունյանի առողջական վիճակի մասին տեղեկատվությանը, քան ինքը՝ Սիրունյա՞նը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն արձագանքել է մեր օրաթերթի օգոստոսի 27-ի համարում «Բժշկական ձեւական հսկողություն» հրապարակմանը, որում փոխանցել էինք «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Սուրեն Սիրունյանի հայտնած տեղեկությունները: Մամուլի քարտուղարը սա անվանել է «իրականությունը խեղաթյուրած հոդված»
«ԼՎԱՑՔԸ» ՉԹՈՂԵՑԻՆ ՓՌԵԼ
ՀՀ նախագահի նստավայրի մոտ ոստիկանների ջանքերի արդյունքում չստացված «լուռ ակցիայի» մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ պիտի կայանար նախօրոք հայտարարված ոչ զանգվածային «Լվացք» բողոքի ակցիան: Ակցիայի նախաձեռնողները նոր էին պարաններ կապել պողոտայի մի փոքրիկ հատվածում, որտեղ կախելու էին ՀՀ եռագույն դրոշները, երբ հայտնվեցին երկու ոստիկաններ, որոնցից մեկը հատկապես ագրեսիվ էր: «Դուք իրավունք չունեք,
ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստերում եւ դատավոր Ռուբեն Ափինյանի որոշմամբ երրորդ անգամ եւ եւս երկու ամսով երկարացրեց ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ «պետական իշխանության յուրացում», եւ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «սպանություններով զուգորդված
ԳՅՈՒԼԻ «ԱԽՐԱՆԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Թուրքիայի պետական պահպանության ծառայությունը պատրաստվում է երկրի նախագահի՝ Երեւան կատարելիք հնարավոր այցին: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, վկայակոչելով Անկարայի քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունները: Մեջբերելով Աբդուլլա Գյուլի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի հետ կապված հետեւյալ հայտարարությունը՝ «մենք դեռեւս որոշում չենք կայացրել գնալ-չգնալու առնչությամբ, վերջին քննարկումներն են ընթանում», թերթը գրում է, թե
ՉՈՒՆԵՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ
Ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը – Փետրվարի 24-ին Դուք եւ 13 այլ գեներալներ ու գնդապետներ հայտարարեցիք, թե դադարեցնում եք ձեր անդամակցությունը ԵԿՄ-ին, քանի որ նախագահական ընտրություններից հետո կազմակերպության որոշ անդամներ «սկսել են զբաղվել Երկրապահին ոչ վայել գործունեությամբ»: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այժմ տարածված լուրերը, թե փորձելու եք դառնալ ԵԿՄ վարչության նախագահ: – Նախ՝ համառոտ անդրադառնամ,
ՀԱՅՐԵՆԱՍԵ՞Ր, ԹԵ՞ ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ընդդիմությունն իր առաջիկա պահվածքով պետք է պատասխանի այս հարցին: – Հերթական անգամ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ այս աշունն արդեն իսկապես լինելու է բավականին լարված եւ թեժ, Ձեր կարծիքով՝ քաղաքական կոալիցիայի ուժերը բավարար չափով գիտակցո՞ւմ են պահի լրջությունը: – Երկրի նոր իշխանությունը՝ ի դեմս քառակողմ կոալիցիայի եւ նախագահի, երկրի
ԼՈՒՌ ԲՈՂՈՔԵԼՆ ԷԼ Է ԱՐԳԵԼՎՈՒՄ
Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացիների մի խումբ, նախօրոք արած հայտարարության համաձայն, հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ լուռ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բողոքի ակցիան տեւեց մի քանի րոպե, որովհետեւ հենց դրա մասնակիցները փակեցին իրենց բերաններն ու պարզեցին Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջող պաստառները, ավելի քան 50 ոստիկան ու քաղաքացիական համազգեստով տղամարդիկ
Արցախում՝ պաշտպանի գրասենյակում
Օգտվելով առիթից, որ ԼՂ-ում եմ, որոշեցի այցելել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ակնկալելով հարցազրույց ունենալ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ, որը մինչ պաշտպան դառնալը եղել է ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մինչ Մարդու իրավունքների պաշտպանը կորոշեր հանդիպել կամ չհանդիպել «Առավոտի» թղթակցին, գրասենյակում հանդիպեցի միջին տարիքի մի տղամարդու, եւ «անդրկուլիսային» խոսակցության
ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ մեկնարկեց «Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթը»: Նախագծի առիթը Լիբանանի մշակույթի նախարարության ուղարկած գրությունն էր՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, որով ցանկություն էր հայտնվում ՀՀ ուղարկել «Ֆայհա» երգչախմբին: «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, որոնց միջոցով հայ հանդիսատեսը հաղորդակից կդառնա Լիբանանի արաբական եւ հայկական մշակույթին: Տրիպոլիում եւ Հյուսիսային Լիբանանի այլ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԲՈՒՀՈՒՄ
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից լրատվամիջոցներին տրամադրած տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նշանակված «Էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանի» ընդունելության քննությունը սկսվեց 1,5 ժամ ուշացումով: Ուշացմանը նպաստեցին նաեւ հեռուստաընկերությունները, որոնք, առաջին անգամ լինելով ազատազրկման վայրում, փորձում էին նախատեսված միջոցառման շրջանակից դուրս գալ: Ինչեւէ, կարողացանք հայտնվել մի «լսարանում», ուր լրագրողների եւ օպերատորների աղմուկի տակ
ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«Այն մասին, որ Սիլվա Կապուտիկյան ը դպրոցն ավարտելուց հետո դիմել է կոնսերվատորիա եւ մերժվել՝ գիտեին շատ քչերը: Նա մանուկ հասակում երգել է եւ հատկապես տարված եղել հայկական ժողովրդական երգով: Այսինքն՝ ի սկզբանե կապված է եղել երաժշտությանը»,- ասաց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը: Երեկ Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահը հյուրընկալել էր բանաստեղծուհու ընկերներին, կոլեգաներին, հարազատներին եւ
«ՀայՌուսգազարդի» հերթական զոհը
Ինչ է պահանջվում գազի հսկիչից Հրատարակիչ, դասախոս Ալինա Մարգարյանը 2005թ. նոյեմբերի 1-ին թիվ 628 հրամանով ընդունվել էր աշխատանքի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում՝ որպես գազի առաքման, իրացման եւ չափագիտության տեղամասի հսկիչ: Ընտանիքի միակ աշխատողը այսօր զրկվել է աշխատանքից: Նրա խնամքի տակ են այս պահին գտնվում թոշակառու հայրը, եղբայրը, որը Արցախյան պատերազմի մասնակից
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՆՎԵՐ՝ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WIBF-ի եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 20-ամյա Սյուզի Կենտիկյանը, որին ռինգում տվել են «Մարդասպան թագուհի» մականունը, օգոստոսի 29-ին իր չեմպիոնական գոտիներն է պաշտպանելու Իսրայելի ներկայացուցիչ Հագար Ֆիների հետ մենամարտում: Սյուզին ծնվել է Երեւանում եւ հինգ տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա՝ 1996 թվականից բնակություն հաստատելով
«Սահակաշվիլին Կովկասի քաղցկեղն է»
Կարծում է ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը եւ մեր ընդդիմությանը կոչ անում մտածել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ վտանգների մասին: «Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն էր, որն անդրադարձավ վրաց-օսեթական զարգացումներին: Ըստ Վ. Բաբայանի. «Բազմիցս հայտարարել ենք, որ օտարերկրյա արեւմտյան ուժերը ձգտում են փոփոխություններ մտցնել տարածաշրջանում՝ ինչպես ներքաղաքական առումով, այնպես էլ՝ երկրների փոխհարաբերությունների միջեւ: Վերջին
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ
Կրթության ոլորտի պատասխանատուները մանկավարժների հետ քննարկում են երբեմն ոչ նրանց սրտից բխող հարցեր: Օգոստոսի 20-28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները: Հանդիպումների ժամանակ քննարկվում են ոլորտի գերակա խնդիրները: «Առավոտը» զրուցեց ԿԳ փոխնախարար, երեւանյան խորհրդակցությունների պատասխանատու Բագրատ Եսայանի հետ: «Մայրաքաղաքում խորհրդակցություններն արդեն ավարտվել են: Ունեցել ենք 4 խորհրդակցություն.