Օրվա լրահոսը
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՌԵՍՏՈՐԱՆԸ ՋՐԻ ՎՐԱ
Մոսկվայի կենտրոնում, «Պարկ կուլտուրի» մետրոյի կայարանից ոչ հեռու, լողացող «Մամա Զոյա» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է, երեք մարդ անհետ կորել են, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հրդեհը մարել են, իրականացվում է փայտե կոնստրուկցիաների մաքրում, ղեկավարությունը չի կարողանում գտնել իր երեք աշխատակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Լողացող ռեստորանի վրա հրդեհը բռնկվել էր նախորդ գիշերը: Հրդեհին
ԽԻՂՃԸ CNN-Ի ԽՄԲԱԳՐԻ ՎՐԱ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը աշխատանքից հեռացրել է մերձավորարեւելյան բաժնի խմբագրին՝ «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան առնչությամբ ափսոսանք արտահայտելու պատճառով։ Ինչպես հայտնում է BBC Russian-ը, Մերձավոր Արեւելքի իրադարձությունների լուսաբանման համար պատասխանատու Օկտավյա Նասրը Twitter սոցիալական ցանցում հաղորդագրություն է տեղադրել, որում ափսոսանք է հայտնել շիաների «Հըզբոլլահ» շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Հուսեյն Ֆադլալլահի մահվան կապակցությամբ։ Հեռուստաընկերության աշխատակցուհին գրել է, որ հարգում
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի նախկին վարչապետ, երկրի ընդդիմադիր «Շարժում արդար Վրաստանի համար» կուսակցության ղեկավար Զուրաբ Նոգաիդելին հայտարարել է, թե Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է լինեն առանց նախապայմանների, այլ ոչ թե գաղտնի եւ փակ, ինչպես դա անում է երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին սեփական բանագնացների միջոցով: Վրացի ընդդիմադիրն այս մասին հայտարարել է ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է panorama.am-ը:
ՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ
Լոս Անջելեսում 4 հայերի սպանության եւ եւս 2-ին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող Ներսես Գալստյանը երեքշաբթի օրը դատարանում չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքը՝ տեղեկացնում է «Ազատությունը»: Ըստ իրավապահների՝ այս տարվա ապրիլի 3-ին Գալստյանը Նորթ Հոլիվուդի «Հոթ սփոթ» ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից մահացած մի ծանոթի ծննդյան օրվան նվիրված հավաքույթին, որի ընթացքում վիճաբանության մեջ է
ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏ՝ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ
Մեքսիկայում կործանվել է փոքրիկ վեցտեղանոց մի ինքնաթիռ՝ բարձրաստիճան պաշտոնյաներով: Միջադեպը տեղի է ունեցել Կոաուիլա նահանգում՝ Տեխասի հետ սահմանին: News.am-ը հաղորդում է, որ ինքնաթիռում են եղել նահանգի հանրային աշխատանքների նախարար Օրասիո Դել Բոսկեն, Պիեդրաս-Նեգրաս քաղաքի քաղաքապետ Խոսե Մանուել Մալդոնադոն, քաղաքացիական պաշտպանության մի աշխատակից եւ լուսանկարիչը: Նրանք բոլորը, նաեւ ինքնաթիռը վարող օդաչուն, զոհվել են: Ավիավթարի պատճառը տեխնիկական
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ՝ ԴՐԱԿԱՆ
Մտորումներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի շուրջ Տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մամուլը տարաբնույթ մեկնաբանություններ է ներկայացնում իրենց ընթերցողներին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի մասին: Կան ավելի շատ մեկնաբանություններ, քան վերլուծաբաններ եւ լրագրողներ: Վերլուծաբան-լրագրողների մի մասը այս այցը ներկայացնում են այնպես, կարծես թե ընդհանրապես ոչինչ չեն լսել, թե ինչ է ասել Քլինթոնը Երեւանում, Բաքվում
«Այդինը հրաշալի ներկայացնում էր ժամանակը»
Շնորհանդես եւ հիշողություններ «Միայնակ ծերունին, որը զրուցակից էր փնտրում». այսպես է վերնագրված Այդին Մորիկյանի նոր գիրքը, որի շնորհանդեսը երեկ էր՝ Հայաստանի ազգային գրադարանում: Գիրքը, որի նկարազարդումը Հայաստանի վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանինն է, ընթերցողին ներկայանում է հետմահու: «Կան երգեր, որ մենության մեջ են լսվում: Այն մասին, թե ինչպես կարելի է մարդու հետ զրույց անել, երբ նա
Դեկանիս ազգուտակը՝ Եվրոպայում
Պետական բուհ ընդունվելիս ուսանողներն առաջին կուրսում հաճախ լսում են կիսաձայն արված մի հայտարարություն. «Գերազանցիկ ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել արտերկրում»: Ուսանողական հաջորդ տարիների ընթացքում ուսանողը պարզում է, որ արտերկիր մեկնողների ցուցակն արդեն համալրված է, ծրագրերը սպառված են կամ ինքը կրկին դիմել է ուշացումով: Հետագայում տարբեր աղբյուրներից պարզվում է՝ «երջանիկ- գերազանցիկ» ուսանողների թվում նախարարների, դեկանի կամ
ԹԵՍՏԵՐԸ ՆԱԵՎ ՁԵՌՔՈՎ ԵՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ
ԳԹԿ-ն որոշել է ստուգել «համակարգչին» եւ այն «աշխատացնողներին» Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում անցկացվեցին կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն առարկաներից լրացուցիչ քննություններ: Լրացուցիչ փուլում կենսաբանությունից իրենց գիտելիքները ստուգելու համար ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից 96 դիմում-հայտ էր ներկայացվել, ընդհանուր պատմությունից՝ 71, աշխարհագրությունից՝ 17: Շոգի, կրքերի հանդարտման, թե «հավեսի» բացակայության պատճառով լրացուցիչ փուլում քննությունից քննություն դրսում իրենց
40. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Շշերի պարկերով կինը։ Փայտահատ Գառնիկ Գրիգորյանը։ Մուրացկան կինը։ Հովհարով մուրացկանը։ Քանդակագործ Երվանդ Քոչարը Հայոց սպարապետին առանց թրի չի էլ պատկերացրել։ Հավանաբար, նրան ծանոթ է եղել պատմաբան Նիկողայոս Ադոնցի հայտնի խոսքը երկու ազդեցիկ նախարարական տոհմերի մասին. «Երբ երկրին վտանգ էր սպառնում, Մամիկոնյան իշխանն իսկույն ձեռքը տանում է դեպի սուրը, իսկ Բագրատունի իշխանը ձեռքը դնում է ճակատին
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲ ՊԱՍԻՎ ԵՆ
Հուլիսի 4-ին Շիրակի մարզի Բավրա գյուղը համայնքի ղեկավար էր ընտրում: Ուշագրավ է, որ բոլոր մակարդակներում պաշտոնի համար կռիվ տվող կուսակցությունները անտարբեր էին: Բավրայի գյուղապետ դառնալու ցանկություն ունեին երեքը՝ գործող գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Մկրտիչ Պետրոսյանը, երեքն էլ՝ անկուսակցական: 538 բնակիչ եւ մոտ 400 ընտրող ունեցող համայնքում ընտրությունն անցել է հանգիստ, առանց լարվածության եւ
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐ
Հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Իջեւանի տարածքային կազմակերպության գրասենյակում ԲՀԿ հանրապետական շտաբի պետ Սամվել Ադամյանը մարզի տարածքային կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ստեղծվել է կուսակցության Տավուշի մարզային կառույց, որը կղեկավարի Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը, ով մարզի ամենամեծ գյուղական համայնքը՝ Կողբը ղեկավարում է 2003 թվականից: Գյուղապետ Արսեն Աղաբաբյանը լրագրող Աշոտ եւ նկարիչ Նիկոլ Աղաբաբյանների կրտսեր եղբայրն
ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ
Նոյեմբերյան քաղաքի նորակառույց, այդպես էլ չգործարկված, 90-ական թվականներին թալանված հյուրանոցում 1998-ին բնակություն հաստատեց ավելի քան երեք տասնյակ ընտանիք: Նրանք իրենց ուժերով կացարանները նորոգեցին, դարձրին բնակությանը պիտանի: Անցած տարիներին այնտեղ բնակվող 17 ընտանիք, քառակուսի մետրը 1350 դրամով, սեփականաշնորհել է իր բնակարանը: Նոյեմբերյան համայնքի ավագանու հուլիսի 7-ի նիստում քննարկվեց հյուրանոցի՝ դեռեւս չսեփականաշնորհված 17 բնակարանները օտարելու եւ օտարման
ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ
Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշել է քաղաքի 2010թ. բյուջեից 700 հազար դրամ հատկացնել ընթացիկ տարում ծնվածների մայրերին: Այս տարվա ապրիլի 7-ին քաղաքի 12 նորածինների մայրեր ստացան 10-հազարական դրամ: Հուլիսի 7-ին նոյեմբերյանցի եւս 20 նորածինների մայրիկների հանդիսավորությամբ հանձնվեց 10- հազարական դրամ եւ ծաղիկներ: Նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատեր Անուշ Ծատուրյանն էլ երիտասարդ մայրերին նվիրեց իր արտադրած նորածնի սպիտակեղենի փաթեթներ:
Օբամայի համադասարանցին հուսով է
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայազգի քաղաքապետ Արա Նաջարյանը անցած մի քանի օրերին հանդիպել է ՀՀ վարչապետին, Սփյուռքի նախարարին, ԱԺ նախագահին, Երեւանի քաղաքապետին՝ խոսել Հայաստանի եւ Կալիֆոռնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջեւ կապերի հաստատման ու հետագա համագործակցության, զբոսաշրջության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության, քաղաքականության ոլորտն ընտրած սփյուռքահայ երիտասարդներին օժանդակելու կարեւորության մասին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝
ԱՊՐՈՒՄ ԵՆ ՕՁԵՐԻ ՀԵՏ
Մեկ ամսում Վանաձորի Տարոն- 4 թաղամաս 12 օձ է «այցելել» Լոռու մարզկենտրոն Վանաձորի Տարոն- 4 թաղամասի Մինէներգոյի 1, 14, 15, 16 շենքերի բնակիչները մեկ ամսվա ընթացքում հասցրել են սեփական ուժերով ավելի քան 12 օձ վնասազերծել: Օձերը հանդիպում են շենքերի մերձակա տարածքներում, պատշգամբների տակ, շքամուտքերի դիմաց, նկուղային հարկերում, խաղահրապարակներում ու անգամ մեքենայի շարժիչին փաթաթված: 11-ամյա Վասիլ
Մոտոցիկլավարի մահը
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության Վանաձորի բաժնում հուլիսի 7-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21։55-ի սահմաններում 1987 թ. ծնված Ռաֆայել Մեսրոպյանը, վարելով անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի մոտոցիկլետ, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի մոտ բախվել է 1969 թ. ծնված Արշալույս Զ.-ի վարած «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Ռ. Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
Հարկադիրների համաժողովը
Հուլիսի 6-8-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային գիտագործնական համաժողով՝ «Դատարանների եւ այլ մարմինների որոշումների հարկադիր կատարումը: Պաշտոնատար անձանց իրավասությունները կատարողական գործողություններ իրականացնելիս» թեմայով, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Համաժողովին հրավիրված էին 17 երկրների հարկադիր կատարման կառույցների պատվիրակություններ, մասնավորապես` Գերմանիայից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիաից, Ֆինլանդիայից,
Ամոնիակի արտահոսք
Հուլիսի 7-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «Թամարա Ֆրուտ» ՍՊԸ-ի արտադրամասերից մեկում ամոնիակի բալոն է պայթել: Դեպքի վայրում պարզվել է, որ ամոնիակի մղման պոմպի եւ խողովակաշարի միացման հատվածի ներդիրի վնասվածքի հետեւանքով տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք (մոտ 60-70 կգ): Տուժածներ չկան:
Գետի հունը չի փոխվել
Բնապահպանության նախարարությունը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն եւ Վաղաշեն համայնքների բնակիչների կողմից ստացել էր բողոք՝ կապված Արգիճի գետի հունի փոփոխության եւ ջրերը դեպի Վայոց ձորի մարզ ուղղելու նպատակով կատարվող շինարարական աշխատանքների հետ: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեղում ուսումնասիրվել է Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կատարվող շինարարական աշխատանքների օրինականությունը: Ինչպես
Արգելված գազը չի մտնի երկիր
Երեկ ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացանք, որ Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները արգելված 502 գազի ներկրման դեպք են կանխել։ Գազը հայտնաբերվել է «Տրանս Ալյանս» ՍՊԸ բաց մաքսային պահեստում «Գոռ եւ Խաչատուր» ՍՊԸ-ին պատկանող բեռի կրկնակի մաքսային հսկողության ժամանակ, եւ պարզվել է, որ ապրանքի բեռնամաքսային հայտարարագրում նշված 204կգ քաշով 15 բալոն քլորիդֆտոր մեթան
Ծո, ինչը՞խ պոնիին չեք գտնե
Ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել էր՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը, հունիսի 14-ին՝ ժամը 16։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Արարատ Մանուկյանը, Նարեկ Իշխանյանը եւ «Ծո» մականունով մի երիտասարդ Երեւանի քաղաքապետարանի դիմացի մանկական զբոսայգու տարածքից հափշտակել են պոնի ցեղատեսակի սպիտակ գույնի ձի՝ տիրոջը պատճառելով 3000 դոլարի նյութական վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական
Ծանր……հացադուլ
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 50-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը: Այս տարվա հունիսի 7-ին նրա եւ նրա խցակից Մհեր Ենոքյանի պատժաչափերին՝ փախուստի դիմելու համար (անցյալ տարվա նոյեմբերին) ավելացրին 7,5 տարվա ազատազրկում: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, որեւէ հորդոր՝ դադարեցնելու հացադուլը, չի ազդում Սողոմոնի վրա: Նա առանց այն էլ փախուստից հետո
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ
«Առավոտի» խմբագրություն էր դիմել Կոտայքի մարզի Արտավազ համայնքի բնակիչ, մանկավարժ վետերան Հերսիկ Աղայանը: Նա իր բողոքն է արտահայտում հարեւանի անբարեխիղճ գործունեությունից: Ըստ տիկին Աղայանի, հարեւան Հակոբ Հովհաննիսյանի կենցաղային ջրերը լցվում են իր հողամասից ընդամենը 25-30 սմ հեռավորության վրա գտնվող փոսը, որտեղից էլ կեղտաջրերը հոսում եւ ցրվում են հողի մեջ, ստեղծելով բարենպաստ միջավայր որդերի, ճանճերի ու
ԵՎՐՈՀԱՅՑ ԹԱՂՈՂ ՎԱՅ-ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սեփականության իրավունքի զանգվածային խախտմամբ ուրիշի ունեցվածքի բռնի թալանման դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած հայցադիմումների մերժումները, մեղմ ասած, զարմանք ու կասկած են հարուցում: Չէ՞ որ սեփականության իրավունքը մարդու իրավունքներից ամենահիմնական սոցիալական իրավունքն է: «Մի տնից չենք, մի հալից ենք» սկզբունքով առաջնորդվելով՝ կազմվել է փոքրիկ նախաձեռնող խումբ, որի անդամների աչալրջության շնորհիվ ի հայտ են եկել
ԿԱՋԱԿՑԵՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ
Բնակարանի կարիք ունեցող ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը մասամբ լուծում է նաեւ հայ-հոլանդական համատեղ «Սոցիալական բնակարանային ծրագիրը»: Այն իրականացվում է Տավուշի եւ Սյունիքի մարզերում ու Երեւանում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի փոխմարզպետ, ծրագրի աշխատանքային խմբի անդամ Արա Դոլունցը նշեց, որ Սյունիքում ավելի քան 800 ընտանիք աջակցության կարիք ունի: Նա
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ՝ ՆԱԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ
«Քաղցկեղը հիվանդություն է, որը կապված է կնոջ ապրելակերպի հետ։ Գյուղի կանայք շատ ծանր կենցաղով են ապրում։ Ու ընդհանրապես իրենք մոռանում են իրենց անձնական-սեռական կյանքի մասին, ինչը շատ կարեւոր է»,- երեկ ասուլիսում ասել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Նրա տվյալներով, քաղցկեղի ամենաշատ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքում։ 13 տարիների ընթացքում կատարվել է 196
Երեխաները շոգերին չեն դիմանում
Նրանք շոգի դեմ պայքարելու իրենց միջոցներն ունեն՝ մերկանում են կամ թավալվում սառը գետնին: Վաղը հանրապետությունում սպասվում է 38- 40 աստիճան ջերմություն: Դրան հաջորդող օրը՝ հուլիսի 11-ին, նույնպես շատ շոգ է լինելու, այնպես որ, բնակչությունը ուզած-չուզած պետք է մասնակցի Վարդավառ տոնին ու մի լավ «ջրվի»: Հուլիսի 12-ին ջերմաստիճանը կնվազի մինչեւ 38-39 աստիճան, իսկ արդեն հուլիսի 13-ին
ԱՌԱՔԻՉՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ՝ ՊԵՏՔ Է ՍՏՈՒԳՎԵՆ
Չնայած կառավարության այս պահանջին՝ սննդի ոլորտի աշխատողներից շատ քչերն են բուժզննության ենթարկվում Օրերս Մալաթիայի գյուղմթերքների շուկայում զզվելի, նույնիսկ սրտխառնոց առաջացնող մի տեսարանի ականատես եղա: Մոտ 50 տարեկան մրգավաճառը բառիս բուն իմաստով թքում էր թաշկինակին եւ խնձորները ջանասիրաբար փայլեցնելով շարում սեղանին: Սա թեեւ փոքր, բայց շատ խոսուն դրվագ էր՝ թե մեր երկրում ինչ է կատարվում սննդամթերքի
Ներկրում ենք շատ, արտադրում՝ քիչ
Կառավարությունը երեկ հաստատեց ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրության 2010-13թթ. զարգացման ծրագիրը: Այն իրականացնելու համար, գործադիրի որոշմամբ, գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց 558 միլիոն դրամ: ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, ծրագրի իրականացման արդյունքում 2014-ին ցորենի արտադրությունը կկազմի տարեկան 345-360 հազար հա՝ այս տարի կանխատեսվող 160 հազար տոննայի փոխարեն: Գյուղնախարարը նաեւ վստահեցրեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նվազեցնել ներկրման ծավալները


















































