Օրվա լրահոսը
ԹՈՒՅԼ ՕՂԱԿԸ ԼՐԱԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԵՆ
Դատավոր Գագիկ Ավետիսյանը լրագրողներին լռեցնելու փիս «խասյաթ» ունի Արդեն երկու օր է, ինչ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունը լուսաբանող լրագրողներն աշխատում են արտակարգ պայմաններում: Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից դատավոր Գագիկ Ավետիսյանի հրահանգով դատական կարգադրիչները դուրս էին բերել եւ մեկուսացրել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ
«ՏՈՒԺՈՂԸ» ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ ցուցմունք տվող «տուժող» ոստիկան (լուսանկարում) Կարեն Հովսեփյանի՝ ինքը ճանաչել է ոստիկանության Կենտրոնի բաժնի այն աշխատակիցներից մեկին, որն ակտիվորեն մասնակցել է փետրվարի 19-ից հետո հանրահավաքներից մարդկանց ապօրինաբար ոստիկանություն բռնի ուժով բերման ենթարկելուն: «Հիշեցնեմ, որ
«Երիտասարդությունը բեւեռացված չէ»
Կարծում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը «Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքում երիտասարդության դերին: Ա. Զաքարյանի ձեւակերպմամբ, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում երիտասարդությունը քաղաքական դաշտում միշտ ունեցել եւ պահպանել է իր ուրույն դերակատարությունը, հանդես գալով իբրեւ հասարակական-քաղաքական համակարգի հիմնական շարժիչ ուժ: Ըստ Ա. Զաքարյանի, թե
ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ: Հանցավոր խումբը ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Նարիմանի Հարությունյանը, որը անհատ ձեռներեց «Էդիկ Էվինյան» կազմակերպության միջոցով զբաղվել է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրմամբ: Բեռնատարներով ապրանքը, ըստ նախնական վարկածի, հասցվել է մինչեւ ՀՀ Տավուշի մարզի
Գոշավանքը փրկում ենք
Ի պատասխան «Առավոտում» (26.07.08) տպագրված «Գոշավանքը պղծում են» հոդվածի: Չէի ուզենա երբեւիցե գրիչ վերցնել ձեռքս եւ պարապ գործով զբաղվել: Շուրջ 30 տարի առաջ մեկնել եմ Հայաստանից Ուկրաինա՝ սովորելու: Այնպես ստացվեց, որ բուհն ավարտելուց հետո ամուսնացա ու աշխատանքի անցա Կիեւում: Երկար ժամանակ Հայաստանում չէի եղել: Երբ մի քանի տարի առաջ ժամանեցի Հայաստան՝ քրոջս ամուսնու հետ ընտանիքներով
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ
Եվ ցանկանում են այն հանձնել իրենց շարմական ընկերներին ու մոսկվաներում բալագանային հումոր տարածող իրենց եղբայրներին: Շուրջ 7 ամիս Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնն անորոշ խաղերի մեջ ներքաշելուց, այստեղ ապօրինություններ գործելուց, մշակույթի նախարարությունն իբր այստեղ հարցերը լուծել-ավարտելուց հետո՝ «վերջապես» իր ավերիչ ու ապազգային ծրագրերը նաեւ Սունդուկյանի անվան թատրոն տարավ՝ առիթ գտնելով թափելու որոշ ապաթատրոնական չինովնիկների հոգիներում
Գերատեսչական մրցույթները մաքուր չեն
Հակակոռուպցիոն խորհրդակցության օրը ձերբակալվեցին Վայոց ձորում ընթացած «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով շրջիկ խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հայտնեց նաեւ, որ ձերբակալվել են եւս 5-ը, մասնավորապես՝
ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ
Գյումրեցիներին այդպես էլ անհայտ մնացին իրավապահների կողմից շաբաթ օրը Գյումրիի կենտրոնական շուկայում կազմակերպված ծեծուջարդի իրական պատճառները: Արդեն չորրորդ օրն է՝ Գյումրիում շրջանառության դրված միակ թեման «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի հատվածում տեղի ունեցած դեպքն է: Գյումրիի պատմության մեջ առաջին անգամ է, երբ օրը ցերեկով «քացու» տակ են գցում շուկայում կանգնած «բիրժեւիկներին» ու նրանց «թասիբին» կանգնողներին, ընդ
Ուզածը մի պարկ ալյուր է
Այն էլ՝ գյուղապետը չի տալիս Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ասյա Ասրյանն ընդամենը մեկ պարկ ալյուրի համար արդեն քանի ամիս է՝ մարզպետարանի ու գյուղապետարանի դռներն է ընկած: Կնոջ պատմելով, գյուղապետն ուղարկում է մարզպետի մոտ, մարզպետարանից էլ խորհուրդ են տալիս գյուղապետին դիմել: Ու մինչ մարզի բնակիչների համար պատասխանատու մարզպետն ու գյուղապետը Ա. Ասրյանին օգնելու հարցը միմյանց
«ԻՄ ՌԵՅՏԻՆԳԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»
Անկախ այն բանից, որ աշտարակցիները քաղաքապետից դժգոհում են, նա վստահ է, որ վերընտրվելու է Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը քաղաքում կատարվող ցանկացած բարի գործ իրեն է վերագրում: Այն, որ կառավարության հատկացրած գումարով քաղաքում երաժշտական դպրոց է կառուցվում, այն, որ Վեհափառի օժանդակությամբ եւ պետբյուջեից տրամադրված գումարներով Ներսես Աշտարակեցու արձանն է տեղադրվում, այն, որ Աշտարակի մայրուղիները գրեթե ամբողջովին
ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԲՐԱՅԶԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴՈՒՐՍ ՏԱԼԻՍ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում: Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը մի քանի օր առաջ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ լրատվամիջոցներին ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք պետք է որոշեն մարզի կարգավիճակը: «Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբաղցիները կարտահայտեն իրենց կամքը, իհարկե՝ բոլոր փախստականների վերադարձից հետո»,- մանրամասնել էր Բրայզան:
Պաշտպանը զանգվածային խախտումներ չի հայտնաբերում
Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու բոլոր դեպքերը խախտում համարելու առաջարկի պատասխանն այս է: Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունիսի 25-ին հրապարակեց, թե իրավունքների խախտում է տեսնում Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանին մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու եւ ոստիկանությունում 3,5 ժամ պահելու ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի
«ՀՐԱՄԱՆԸ ՏՎԵԼ ԵՄ ԵՍ»
Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունների պատասխանատվությունը երեկ ստանձնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը: Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ հրավիրել էր ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, որը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Նա նախ նշեց, որ որպես տեղակալ, ինքն է պատասխանատու հասարակական
ԹԻՎ ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է
Անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը մարտի 1-ի դեպքերի համար մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին: Նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ազգային անվտանգության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձություններին, հայտարարեց, որ առնվազն 10 զոհերի համար պատասխանատուն երկրի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Պաշտոնաթող
ԾԱՌԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԱ՞Ծ ԷՐ
«Ամբողջ Թատերական հրապարակի երկաթյա նստարանները եւ Կարապի լճի մոտի փայտի աթոռներն այդ ընթացքում, այսինքն՝ առավոտյան, բոլորը պոկված էր, եւ ցուցարարների դիմացի մասով կառուցված էր արգելափակոց, բարիկադ»,- երեկ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում պատմեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, որը հայտնեց, թե ինքն էր պատասխանատուն մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հասարակական կարգի ապահովման համար: Հանձնաժողովում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսաներկուերորդ ՕՆԼԱՅՆ ԶՐՈՒՅՑՆԵՐ Եվ Հրաչը ցածի ճյուղերի կիսահաս կեռասները ցույց տվեց ու ասաց՝ «էդ ներքեւիններին երեւի հասնես», եւ ես ասացի՝ «այսինքն, դեմ չե՞ս», եւ Հրաչը հարցրեց՝ «ինչի՞ն դեմ չեմ», եւ ես հարցրի՝ «դեմ չե՞ս, որ ձեր գիլասներն ուտում եմ», եւ Հրաչը ծիծաղեց ու ասաց՝ «ավելի լավ ա դու ուտես, քան՝
Եվս մեկ երիտասարդական կառույց
Ղեկավարի պնդմամբ՝ իրենք այլ նկրտումներ չունեն Վերջերս իր 100-օրյակը տոնեց «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը»: «Առավոտը» զրուցեց կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հետ: Նա «Առավոտին» ներկայացրեց այսպիսի կենտրոն ստեղծելու հիմնական առիթը. «Ընտրությունների ժամանակ հայ երիտասարդների շրջանում պառակտվածություն կար, ուստի կարիք կար նրանց միաբանելու: Մեր առաջին քայլն այն էր, որ կուսակցական եւ ոչ կուսակցական երիտասարդներին համախմբեցինք եւ Մայր
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵՑ ՖԻԶԻԿԱՅՈՎ
Այս առարկայից երեկվա դրությամբ 20 միավոր դեռ չի արձանագրվել Երեկ ՀՊՃՀ ֆիզկուլտուրայի ամբիոնում ֆիզիկայի բուհական ընդունելության հերթական քննությունն էր, որի ընթացքին ծանոթանալու համար քննական կենտրոն էին այցելել նախագահ Սերժ Սարգսյանն ու ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Քննասենյակներում շրջելուց հետո ՀՀ նախագահը մի քանի րոպե պատասխանեց դիմորդների ծնողներին հուզող հարցերին, սակայն լրագրողների հետ չշփվեց: Ս. Սեյրանյանի խոսքերով.
«Տկզարին» մոռացել են
Մինչդեռ նվագախումբն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով Հայաստանի շնչական (փողային) նվագարանների «Տկզար» պետական նվագախումբը վերջերս վերադարձավ Ալավերդի, Սպիտակ, Վանաձոր կատարած համերգային ուղեւորությունից: Երեւանյան հայտագրերն էլ վերջին տարիներին չեն դադարում հրավիրել այս կոլեկտիվի համերգներին, սակայն հայաստանյան հեռուստաընկերությունները կարծես մոռացել են «Տկզարի» գոյության մասին, բացառությամբ առավոտյան «բարի լույսերին» որոշ կցկտուր տեղեկություններ հաղորդելուց: Հիշեցնենք, որ 1980թ. Կարլեն Միրզոյանի
ԿՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄԱՇԱՐ՝ «Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ»
Ձեռնարկի պատասխանատուների համոզմամբ, այն կլինի Սփյուռքի յուրօրինակ հանրագիտարան «MAN PICTURES studio»-ն, ի դեմս Մանվել Սարիբեկյանի, առաջիկայում պատրաստվում է նկարահանել «Ի սփյուռս աշխարհի» («Աշխարհը եւ մենք») ֆիլմաշար: Նախագծի մասնակիցներից են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ազգային կինոկենտրոնը, «SUD EXPRESSION» GROUPE RICCOBONO-ը (Ֆրանսիա), «ILUSION Films»-ը (Ուկրաինա), «ANGEL Film»-ը (Ռուսաստան)… Մասնակիցների, հովանավորների եւ ստեղծագործական խմբի անդամների ներգրավման գործընթացը դեռեւս շարունակվում
ՎԵՐԼՈՒԾԵՑ ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ
Հատվածներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ օգոստոսի 1-ի հանրահավաքում Նորահռչակ նախագահի ու նրա վարչակազմի գործունեության առաջին 100 օրվա ամփոփումը հարմար առիթ է առկա գործընթացներն ըմբռնելու եւ երկրի զարգացման խորքային միտումները վերհանելու համար: Իրավիճակի սպառիչ համապատկերն, իմ կարծիքով, կարելի է ստանալ միայն հետընտրական շրջանում պետական գլխավոր հաստատությունների գործունեությանն առանձին-առանձին անդրադառնալու պարագայում: Եվ այսպես. Խորհրդարանի մասին
Զրկում են սեփականությունից
Դատարանը դուրս է եկել հայցապահանջի ծավալներից Նկարչուհի Եվա Գեւորգյանը ամուսնացել է 1978-ին: 1983-ին ունեցել են աղջիկ՝ Արեւիկին: Եվան տեղափոխվել է Կոնդ թաղամասի Լեոյի փողոցի 76/5 հասցեում գտնվող ամուսնու ծնողների կողմից տնօրինվող տունը: 1993թ. ամուսինը հեռացել է տնից, ամուսնացել այլ կնոջ հետ, տեղափոխվել ուրիշ բնակարան: Տունը փաստացի տնօրինել են նրա նախկին կինը՝ Ե. Գեւորգյանն ու երեխան:
ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԹՈ՞ՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Համենայնդեպս՝ գործարար աշխարհում այդպես է Պուշկինի 15 հասցեում է գտնվում սեփականության իրավունքով Արարատ Ծովյանին ու նրա ընկերոջը պատկանող 88 քմ ընդհանուր մակերեսով կենցաղսպասարկման օբյեկտը: Այդ տարածքում նա զբաղվել է ակնագործությամբ եւ ստացած գումարով պահել ընտանիքը: 2003-ին այդ օբյեկտը Հյուսիսային պողոտայի շինարարության համար՝ պետության կարիքների անվան տակ, դատական կարգով վերցվել է նրանցից՝ 8250-ական դոլար փոխհատուցմամբ: «Առավոտի»
Արարատը սեփականաշնորհե՞լ է
Արարատցիների ներկայացմամբ, իրենց քաղաքապետը միայն իր շահի մասին է մտածում «Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանն իրեն քաղաքի սեփականատեր է զգում ու մտքով ինչ անցնում՝ անում է: Քաղաքապետի պաշտոնն էլ իր սեփականության վկայականն է: Ամենափոքր օբյեկտներից մինչեւ հանրակացարան՝ սեփականաշնորհում է ու վաճառում իր ուզած մարդկանց»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էին դիմել Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ: Նրանք
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ ԷՐ, ԹԵ ԿՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյա նի հերթական կանխատեսումները Երեկ ընդդիմության հանրահավաքի սկսվելուց 6 ժամ առաջ իր կանխատեսումներով հայտնի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Տեսակետ» ակումբում կանխատեսեց. «Միտինգը կավարտվի առանց որեւէ բնորոշիչ ունենալու»: Ըստ նրա՝ ասվելու են նույն խոսքերը. «Այսինքն՝ նույն ճզվզոցը, ոնց որ առաջներում եղել է»: Անդրադարձավ իր նախորդ կանխատեսմանը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի հեռանար Հայաստանից,
Հայաստանցիները՝ Ստամբուլում
«Պոլիսը գիտի ամեն մեկիս՝ որտեղ ենք ապրում, եթե ուզենան՝ մի գիշերում բոլորիս կհանեն էստեղից»,- ասում է նրանցից մեկը 2007 թ. հոկտեմբերին Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Շուքրույ Էլեքդաղը Մեջլիսում հայտարարեց, որ «Հայաստանի 70 հազար քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում»: Ի պատասխան՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ներկայացրեց հետեւյալ թվերը. «2007 թ. Հայաստանից Թուրքիա է մուտք
ԽՈՍՏԱՑՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ
Մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկի՝ «Այրարատ» կինոթատրոնին հարակից ճանապարհային ուղետարի շինարարությունն ավարտված է: Երեկ հանդիսավոր պայմաններում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ, շահագործման հանձնվեց «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող՝ շուրջ 360 մետր ընդհանուր երկարությամբ ճանապարհային հանգույցը: Մայրաքաղաքի այս ամենալարված տրանսպորտային հատվածի շինարարությունը կատարվեց բավականին սեղմ ժամկետում՝ ընդամենը մեկ տարի եւ մեկ ամսում,
ՄԱԿԱՐԴԱԿԻ ՑՈՒՑԻՉ
«Ավելի լավ կլիներ՝ Նաիրա Զոհրաբյանն իր պրոֆեսիոնալ գործունեության մեջ հաջողության հասներ եւ ոչ թե նման հայտարարություններ աներ»,- «Առավոտին» ասել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, կոալիցիայի անդամների միջեւ այս հրապարակային բանավեճի առիթը դարձավ այն, որ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում Արծվիկ Մինասյանն ընթերցեց Շանթ Հարությունյանի դիմումը, եւ «Բարգավաճ
ՀԵՐԹԱԿԱՆ «ԳԵԼԹՈԶԸ»
Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ «Ինտերֆաքսի», հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը եւ ընթացել է փակ դռների ետեւում: Ավելի ուշ նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը: Նախօրեին համանախագահները խորհրդակցություն էին անցկացրել, որից հետո Բեռնար Ֆասիեն հայտարարել
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ» ՁԵՎԱՎՈՐՎԵՑ
Երեկ այդ նախաձեռնությանը միացան Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից 16 կուսակցություններ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ՝ հուլիսի 4-ին էին հայտարարել, որ օգոստոսի 1-ին կայանալիք հանրահավաքը վճռորոշ է լինելու, եւ «այդ օրը ժողովուրդը հավաքվելու է իր վերջնական վճիռը հայտնելու արդեն ոչ թե քոչարյանասերժական ռեժիմին, այլ հենց Սերժ Սարգսյանի կառավարմանը»: Հանրահավաքի նախորդ օրն էլ՝ հուլիսի 31-ին,