Օրվա լրահոսը

Ով որտեղ է պառկել

ՀՅԴ-ՕԵԿ. ռելսային պատերազմ «Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ինչ-որ հարցի շուրջ սկզբից կոալիցիան հիանա կամ դժգոհի, հետո՝ գործադիր իշխանությունը»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ ՄԱԱ-ում այսպիսի հարցադրում է արել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նաեւ հավելել է. «Միշտ հակառակն է՝ սկզբից սպասում են, թե գործադիր իշխանությունը՝ շեֆը, ինչ կասի, հետո նոր կոալիցիոն ուժերը կամ

«FREEDOM HOUSE»-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ

Իրավապաշտպաններից եւ քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե դրանք խիստ են, մյուսները՝ հակառակը «Freedom House» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հունիսի 28-ին հրապարակել է նաեւ Հայաստանին վերաբերող իր տարեկան զեկույցը, որտեղ մեր երկիրը, նախորդ տարվա նման, գնահատվել է որպես «կիսաավտորիտար» համակարգ ունեցող պետություն: Հայաստանում քաղաքական եւ իրավապաշտպան շրջանակները երբեմն տրամագծորեն հակառակ տեսանկյուններից են մեկնաբանում այս զեկույցը, ու

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԵՆ»

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է՝ հենց Ադրբեջանը սա հասկանա, կարելի է խոսել այլ բաների մասին եւս: – Սանկտպետերբուրգյան հանդիպումներից եւ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից հետո որոշ վերլուծաբաններ սկսեցին խոսել այն մասին, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը թեւակոխել է վերջնական փուլ: Մինչդեռ ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, թե այս փուլը կարելի է կոչել ոչ թե վերջնական,

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆԸ ԳՆԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՃՈՊԱՆՈՒՂԻ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

«Առավոտի» տեղեկություններով, արդեն 2-3 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը երբեւէ պատկանող հանգստյան տան տարածքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում: Կառուցվում է ճոպանուղի, որի համար համապատասխան հենասյուներն արդեն տեղադրված են: Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ի հանգստյան տունը գնել եւ ճոպանուղին էլ կառուցում է ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն

«Գեղարվեստական ղեկավարներն ասես «ցեխավիկներ» լինեն»

«Մի լքիր ինձ…» ներկայացման բեմադրիչ Գոհար Հարությունյանը պնդում է, որ իր առաջ փակում են բոլոր դռները Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Մի լքիր ինձ…» ներկայացման պրեմիերան՝ ըստ Սելենջերի համանուն պատմվածքի: Բեմադրիչը, երաժշտական եւ զգեստների ձեւավորման հեղինակը Գոհար Հարությունյանն է: Ներկայացման մեջ զբաղված է 3 դերասան` Անի Պետրոսյան, Արմեն Մարգարյան եւ Հովակ Գալոյան:

ՆՈՒԴԻՍՏՆԵՐԸ ՍԵՔՍՈՒԱԼ ՄԱՆՅԱԿՆԵՐ ՉԵՆ

Ըստ «վաստակաշատ» նուդիստի՝ մերկ շրջելը դեռեւս հնագույն ժամանակներից համարվել է նորմալ երեւույթ «Մարդու առողջության տեսանկյունից ժամանակ առ ժամանակ առանց հագուստի շրջելը շատ կարեւոր է: Չնայած ասածս շատերի համար անսովոր կլինի, ու հնարավոր է ինձ շեղված համարեն, բայց դա գիտականորեն ապացուցված է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմենը, որը, ինչպես ինքն ասաց, շուրջ 15 տարի է, ինչ

Չեմպիոնը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը 13-րդ տուրում հերթական անակնկալը մատուցեց հայ ֆուտբոլասերին: Հանրապետության բազմակի ու անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Եվ եթե նախորդ երկու հանդիպումներում Վարդան Մինասյանի թիմին խաղադաշտից գլխիկոր հեռանալ ստիպում էին չեմպիոնական հավակնություններ ունեցող «Ուլիսն» ու «Բանանցը», ապա 13-րդ տուրում «Փյունիկին» միավորներից զրկեց ճգնաժամ ապրող ու համեստ «Գանձասարը»՝ հանդիպման վերջին րոպեին

Նարնջագույններն ընդդեմ ոսկեգույնների

Երեկ ուշ երեկոյան Պարագվայ-Ճապոնիա, Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը, եւ խմբային մրցաշարում պայքարի մեջ ներգրավված 32 ազգային հավաքականներից ասպարեզում մնաց ութը: Թե ովքե՞ր կազմեցին քառորդ եզրափակչի վերջին զույգը, պարզ դարձավ կեսգիշերից անց, երբ թերթն արդեն տպարանում էր: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ականատես ենք լինելու Հոլանդիա-Բրազիլիա եւ Ուրուգվայ-Գանա հանդիպումներին, իսկ

ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՆ ԷԼ Է ՍՊՈՐՏ

Սակայն այս ոլորտին հատկացվող ֆինանսական աջակցությունը քիչ է, այդ պատճառով էլ այն չի զարգանում Արդեն ութերորդ տարին է՝ ամռան ամիսներին «Հայաստանի պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ն անցկացնում է հաշմանդամների հանրապետական մարզական փառատոն: Ամեն տարի այս փառատոնի մասնակիցների եւ մասնակցության ցանկություն ունեցողների թիվն ավելանում է, սակայն գումարները չեն բավականացնում բոլորին ընդգրկել տարբեր մարզաձեւերի մրցումներում, քանի որ պետբյուջեից այս

ԿՈՆՖԼԻԿՏ ՉԻ ԵՂԵԼ

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարության որոշման համաձայն՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար: Վերջինս սոցապ նախկին նախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: 1895թ. հիմնադրված Ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել են ՆՓԱԿ հիմնադիր Էդուարդ

ԵՐԳԻՉԸ՝ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Արդեն 4 օր է՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական է նշանակվել երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը: «Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում նախարարը նոր տեղակալ էլ կունենա՝ Նառա Եղիազարյանը: Վերջինիս հետ չհաջողվեց կապվել, իսկ Մարատ Հայրապետյանը հեռախոսազրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը: Մարատը հայտնի է իր «կարոննի»՝ «Շինարար» երգով: Հուսանք, որ նա կառուցողական խորհուրդներ կտա Հասմիկ Պողոսյանին ու նախարարությունում եղած սուր

Ինտելեկտուալ ցուցահանդես՝ ի հեճուկս «չուզողների»

Կամ՝ արվեստագետների մտահոգությունները 1980-ականներին ստեղծված երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խումբը, որի գաղափարական հիմնադիրներն էին գեղանկարիչ-քանդակագործ Վարդան Թովմասյանը եւ բանաստեղծ-աստղագետ Գրիգոր Բրուտյանը, հուլիսի 2-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կներկայանա հայ արվեստասերին: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչները: «Կենտրոնի» ստեղծման նպատակն է եղել՝ օգտագործելով երիտասարդ ստեղծագործողների ուժն ու կարողությունը եւ չանտեսելով եվրոպական եւ ամերիկյան փորձառությունը, ստեղծել ինքնուրույն գեղագիտություն,

Կնամոլ է խաղում, բայց կնամոլ չէ

Դերասան Գագիկ Մադոյանին սազում է Ժերմեն Վինյոնի դերը Համազգային թատրոնը նոր է վերադարձել մոսկովյան հյուրախաղերից՝ «Կուլտուրնի լանդշաֆտ» նախագծի շրջանակներում: Մոսկվայի Կինոդերասանի պետական թատրոնի բեմում հայ դերասանները ներկայացրել են «Ախ, կանայք, կանայք…» կատակերգությունը՝ ըստ Ռոբեր Լամուրեյի համանուն պիեսի: Ներկայացման առաջնախաղը կայացել էր 2005 թվականի նոյեմբերի 6-ին՝ Համազգային թատրոնում: Բեմադրիչը եւ երաժշտական ձեւավորման հեղինակը Վիգեն Ստեփանյանն է:

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ ԴԺԳՈՀ Է

Նա վերապահումներ ունի՝ կապված հայաստանյան Դելփյան խաղերի հետ Հայաստանում հունիսի 28-ին մեկնարկած Դելփյան խաղերի կազմակերպիչները կարծես մոռացել են դրանք լուսաբանող լրագրողներին: Ոչ մի լուր ու տեղեկատվություն չկա, թե խաղերում ընդգրկված 19 անվանակարգերի մասնակիցները ո՞ր սրահներում են անցկացնում իրենց մրցելույթները: Եթե «Առավոտը» երեկ չշտապեր «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ հանդիպելու առաջին անգամ Հայաստան ժամանող իտալացի ճանաչված ջութակահար Դոմենիկո

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔԸ ԼՈՒԱՆԴԱՆ Է

Mercer Human Resource Consulting-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների 2010թ. վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղն այդ ցանկում զբաղեցրել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան (նկարում)։ Երկրորդ տեղում Տոկիոն է, երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում համապատասխանաբար հանգրվանել են Չադի մայրաքաղաք Նջամենան եւ Մոսկվան։ Լավագույն հնգյակը եզրափակում է Ժնեւը։ Աղյուսակը կազմելիս մասնագետները հաշվի են առնում 200 տարբեր ապրանքների եւ ծառայությունների գները։

ՍԵՎԱՄՈՐԹ ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեւամորթ հայ ռեժիսորներ Ալեն եւ Ալբերտ Հյուզերի (Allen&Albert Hughes) «Իլայի գիրքը» կցուցադրվի «Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս մասին, ըստ tert.am-ի, երեկ լրագրողներին տեղեկացրել է փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ 38-ամյա երկվորյակներից մեկը՝ Ալենը, կժամանի Երեւան։ «Ռեժիսորները հետաքրքրված են հայ մշակույթով եւ բացահայտ խոսում են իրենց հայկական ինքնության մասին»,- նշեց Խաչատրյանը։ Երկվորյակները

ԹՈՒՐՔԵՐԸ ՔՐԴԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ

Թուրքիայի Հաթայ նահանգում թուրք զինվորականները թուրք գյուղացիներին PKK-ի զինյալների տեղն են դրել եւ սպանել։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Հաթայ նահանգի Հասսա շրջանի դաշտերից մեկում գյուղացիները ուրց հավաքելիս հարձակման են ենթարկվել թուրք զինվորականների կողմից, որի հետեւանքով սպանվել է 2 գյուղացի, վիրավորվել՝ 1-ը։ Հաթայի նահանգապետը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ նշել, որ զինվորականները

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Պիրեյ նավահանգստային քաղաքում գործադուլավորների հետ բախման ժամանակ վերջիններիս դեմ արցունքաբեր գազ են օգտագործել: BBC-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը Հունաստանում շարունակվել է 24-ժամյա գործադուլը: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են գալիս կենսաթոշակների կրճատման եւ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու, նաեւ աշխատողների՝ աշխատանքից ազատվելու համար լավագույն պայմաններ առաջարկելու դեմ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԽԶԵԼ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արեւմտյան նավթային երկու ընկերություններ ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունն Իրանում: «Reuters»-ի մատուցմամբ, դրանք են ֆրանսիական «Total» եւ իսպանական «Repsol» ընկերությունները, որոնք հայտարարել են Իրանում իրենց ծավալած բիզնեսը փակելու մասին: Ֆրանսիական ընկերությունը մինչ այդ զբաղվում էր Իրան բենզինի ներկրմամբ, իսկ իսպանական «Repsol»-ը գազի խոշորագույն հանքի՝ South Pars-ի մի մասի մշակման նախագծի իրականացնողներից

Իտալացի սենատորը դատապարտվել է մաֆիայի հետ կապերի համար

Պալերմո քաղաքի սիցիլիական վերաքննիչ դատարանը Իտալիայի սենատոր Մարչելլո Դելլ՚Ուտրին դատապարտել է յոթ տարվա բանտարկության՝ մաֆիոզ խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանքով: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, սենատորը, որը ներկայացնում է «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը, համարվում է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մտերմագույն զինակիցը: Դելլ՚Ուտրին առաջին անգամը չէ, որ մեղադրյալի կարգավիճակում հայտնվում է իտալական դատարաններում: 2004թ.-ին, երբ դատարանն առաջին անգամ քննում էր

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԼՐՏԵՍՆԵՐ

Միացյալ Նահանգների Հետախուզության դաշնային բյուրոն ռուս լրտեսների դեմ հատուկ գործողություն է պատրաստել ճիշտ այն ժամանակ, երբ երկրի նախագահ Օբաման ճաշել է իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Սկանդալի մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի՝ ԱՄՆ կատարած այցից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում «վերաբեռնավորման» հարցը: ՀԴԲ նախկին ղեկավարը վստահ է, թե «լրտեսական սկանդալը»

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖՈՐՊՈՍՏՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Ինչպես ցանկացած միջազգային փառատոնի, ցուցահանդեսի եւ այլ միջոցառման ժամանակ, լրագրողները դրանք լուսաբանելու հնարավորություն ունենալու համար հավատարմագրվում են, նաեւ ստանում համապատասխան տեղեկատվություն, բեյջ (կրծքանշան) եւ այլն: ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերն այս առումով բացառություն չեն: Սակայն նրանք էլ աչքի են ընկնում այլ «տեսանկյունից»՝ լրագրողների կրծքանշանները, նրանց տրամադրված կատալոգներն ու մյուս նյութերը միայն ռուսերեն են:

«ԴԵԼՓՅԱՆ» ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի հանդիսավոր բացման արարողությունից հետո, ֆուրշետի ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, անհետացել է Բուլղարիայից ժամանած պատվավոր հյուրի, ըստ մեր տեղեկությունների՝ $5000 արժողությամբ ֆոտոխցիկը: Առայսօր ֆոտոխցիկը չի հայտնաբերվել:  

Գրական եւ ոչ գրական մտահոգություններ

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Ծաղկաձորի Գրողների տանը ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի շրջանակներում անցկացվում է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը՝ «Հայ գրականություն հայոց միջնաբերդում» խորագրով: Ծաղկաձորյան համաժողովը հյուրընկալել է ավելի քան 80 գրողի՝ աշխարհի շուրջ 20 երկրից: Երեկ կայացավ համաժողովի պաշտոնական բացումը: Քննարկվեցին վերջին տարիների ընթացքում Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծված գրականությունն

ԵՃՇՊՀ-ն արձագանքում է

«Առավոտում» (23.06.2010թ.) ԵՃՇՊՀ մի խումբ ուսանողներ դժգոհել էին բուհում առկա կաշառակերության դրսեւորումներից, ինչի առնչությամբ ստացել ենք բուհի արձագանքը: «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը հե-տեւողականորեն գնում է կոռուպցիան բուհական համակարգից արմատախիլ անելու ճանապարհով՝ այդ գործընթացում ակտիվորեն ներգրավելով ուսանողական խորհրդի ուժերը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ազնիվ, պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնց առկայությունը պատիվ կբերի աշխարհի ցանկացած

«ԿԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ»

Ասում են բուհերի կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները, իսկ ուսանողների պնդմամբ՝ դրանք իրենց չեն օգնում Երեկ ԵՊՀ-ում կազմակերպվեց «Ուսանողների եւ շրջանավարտների կարիերայի խնդիրները արդի աշխատաշուկայի համատեքստում» թեմայով հանրապետական սեմինար-քննարկում: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում տարբեր բուհերի կարիերայի կենտրոնների պատասխանատուներ, ուսանողներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ փորձեցին ելքեր փնտրել եղած խնդիրները լուծելու համար: Տարբեր առիթներով

ՆԱ ՍՏԵՂԾԵՑ ԻՐ ԵՐԿՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Ես հիշում եմ նրան հետպատերազմյան առաջին տարիներից… Զինվորական համազգեստների ճնշող առատության, գորշ ու անխնամ հագնված քաղաքացիների մեջ նա աչքի էր զարնում արտիստի դասական իր կերպարով, իր բուրավետ ծխամորճով, իր թիթեռնափողկապով, իր դենդիական ձեռնափայտով եւ առյուծի բաշը հիշեցնող իր երկար մազերով: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է մնում, թե համահարթեցման ու միապաղաղության այդ վարչակարգն ինչպես էր

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻՑ՝ ԳԱՎԱՌԻՆ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի հայ համայնքի եւ քաղաքապետարանի ու արտադրական ձեռնարկությունների նախաձեռնությամբ Գավառում կստեղծվի արտադրական ձեռնարկություն, ուր կաշխատի մոտ 150 մարդ: Թե ինչ է արտադրվելու եւ ինչ ժամկետներում, առայժմ՝ չի ասվում, սակայն հայտնի է, որ ռուսական քաղաքի 30 հազարանոց հայ համայնքը Գավառում կատարվելիք ներդրումներին աջակցություն է ցուցաբերելու: Մինչ այդ, Գավառի Գրիգոր Լուսավորչի

ՀԷԿ-Ը՝ ՍԱՀՄԱՆԻՑ 1 ԿՄ ՀԵՌՈՒ

Ոսկեպար գյուղում, նույնանույն գետի վրա հիդրոէլեկտրակայան է կառուցվում: Ոսկեպար համայնքի ղեկավար Հրուշ Աղբալյանը հայտնեց, որ մեկ տարի տեւած շինարարությունը ավարտվել է, բայց կայանը դեռեւս չի գործարկվել, տեղադրվել է մի բլոկ, եւս երկու բլոկ կտեղադրվի: ՀԷԿ-ը տարեկան կարտադրի 2,59 մլն կիլովատ էլեկտրաէներգիա: Ընկերությունը տարածքի վարձակալության համար տարեկան Ոսկեպարի գյուղապետարանին կվճարի 30 հազար դրամ: ՀԷԿ-ը հայ-ադրբեջանական սահմանից

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻՑ

Լոռու մարզի գյուղական դպրոցների ռուսական դասարանների աշակերտները սովորում են 10-ամյա կրթության համար նախատեսված գրքերով Մայիսի 13-ին «Գրքերն ստացան տարեվերջին» հոդվածով «Առավոտն» անդրադարձել էր Լոռու մարզի Գուգարքի շրջանի Լերմոնտովո եւ Ֆիոլետովո համայնքների միջնակարգ դպրոցներում տարիներ շարունակ խորացած եւ լուծում չստացող խնդրին՝ ռուսական դասարաններում չորս անուն դասագրքերի պակասին: Հոդվածին արձագանքեց Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, հումանիտար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031