Օրվա լրահոսը
Երթը կայացավ
Թեեւ ոստիկանները փորձեցին ճնշել դրա մասնակիցներին «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստներն ու երիտասարդական այլ կազմակերպությունների անդամներ, անհատ քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի երթ կազմակերպել Հյուսիսային պողոտայից դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելով ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Երթը սկսվելու պահին, «Հին Էրիվան» ռեստորանի մոտ, էլեկտրաշոկերով եւ ռետինե մահակներով զինված ոստիկաններն ու
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես որակեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ մարզային դատախազներին տրված հանձնարարականները: Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել, իր ձեւակերպմամբ՝ գործող իշխանությունների էության մասին պատկերացում կազմելու իմաստով «հրաշալի», բայց «հրեշավոր» մի փաստաթուղթ հրապարակելու համար: ՀՀ առաջին նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ այդ փաստաթուղթը՝ նամակ-շրջաբերականը, որակեց որպես
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
Այս փաստարկո՞վ են շարունակելու պաշտպանվել ՀՀ պաշտոնյաները, եթե Հայաստանը դարձյալ հայտնվի այն երկրների ցուցակում, որտեղ ծաղկում է հակասեմիտիզմը: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու նպատակով շրջանառության մեջ դրված DVD-ի մեջ նշվում էր, թե նա երդվելիս ձեռքն իբր ոչ թե Աստվածաշնչի վրա է դրել, այլ Թալմուդի: Իշխանական թերթերից մեկը նրան պատկերել էր հրեական թասակով ու նաեւ
ԲՈՂՈՔԻ ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ
Մինչ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1620 բանաձեւի 4.2 կետով կրկնում է իր պահանջը, որ Հայաստանում գործնականում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը, ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ խաղաղ երթեր անցկացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքը: Երեկ ոստիկանությունը՝ էլեկտրաշոկերով եւ ռետինե մահակներով զինված, հերթական անգամ
ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՔԱՅԼ
Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը Հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչների եւ հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Առաջին հանդիպմանը նա ասել է (մեջբերված է նախագահական կայքից). «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ
«Անավարտ վեպի» պրեմիերան
Լիբանանահայ հեղինակ Արա Արծրունու գործը խորհելու տեղիք է տալիս Հունիսի 30-ին Տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ լիբանանահայ դրամատուրգ, արձակագիր Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսի պրեմիերան՝ Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ: Բեմադրիչի եւ դրամատուրգի ստեղծագործական «հանդիպումը» տեղի էր ունեցել դեռ 2-3 տարի առաջ, երբ Ա. Մեհրաբյանը, առանց ճանաչելու դրամատուրգին, բեմադրել էր նրա «Մժեղ» պիեսը: «Առավոտը» ստեղծագործական խմբի հետ
ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆ
Ի՞նչ է կատարվում մշակույթի նախարարությունում Մշակույթի նախարարությունում կռիվ է ընկել: Առիթը կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի որոշումն է, որով նախարարության աշխատակազմի անունից հանվում է «երիտասարդության հարցերի» բառակապակցությունը եւ վերափոխվում է նախարարության կառուցվածքը: Նախարարության բոլոր կառույցների գործառությունը, փաստորեն, դադարեցված է, վայր են դրված աշխատողների լիազորությունները, եւ բացառված չէ, որ նոր կառուցվածքում ներկայիս աշխատողների ճնշող մեծամասնությունն այլես տեղ
Սփյուռքի նախարարությունը կօգնի՞ Հայաստանին
Մեկնաբանում են կուսակցական գործիչները Վերջերս Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրինագծին, ինչի շնորհիվ, օրինագիծն ընդունվելուց հետո Հայաստանի գործադիր մարմնում նախկին 17 նախարարություններին կգումարվի եւս մեկը՝ Սփյուռքի հարցերի նախարարությանը: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը եւ դրա հաստատման դեպքում Սփյուռքի հարցերով նախարարությունը կառավարության ցանց
«Ա1+»-Ի ՎՃԻՌԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊ
«Առավոտի» հարցազրույցը արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի հետ – Պարոն Կոստանյան, ինչքա՞ն ժամանակ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում եք Հայաստա-նի կառավարությանը: – Եվրոդատարանում որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակվել եմ 2004թ. փետրվարից: Իմ լիազորությունների մեջ են մտնում ՀՀ շահերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում, ՀՀ-ն ներկայացնելը ԵԴ-ում, Եվրոդատարանի վճիռների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը: – Այս պահի դրությամբ
Գյուղապետերը երեխաներին ճնշում են
Գյուղի պաշտոնյաները լրագրող-երեխաներին արգելում են իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ հոդվածներ տպագրել: Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցահասակ երեխաները հորթեր ու տնկիներ են նվեր ստացել: Մինչ հորթերը կով կդառնան՝ երեխաներն իրենք պետք է հոգ տանեն ու խնամեն նրանց, իսկ տնկիներն էլ պետք է ջրեն ու հետեւեն, որպեսզի ծառերը կանաչեն ու բերք տան: Մեծանալուց ու հորթ ունենալուց հետո,
ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
Պատգամավորն առանց հիմնավոր ապացույցների մեղադրվում է ծանր հանցագործության մեջ «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը միակ ազատամարտիկն էր, որ համարվելով «իշխանական կռուգի» պատգամավոր՝ «Առավոտին» տված հարցազրույցում համարձակվեց պաշտպանել ՀՀ բանակի առաջին գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վերջինիս ուղղված՝ ԼՂ տարածքները ազատագրել թույլ չտալու մեղադրանքներից, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում կանգնեց նրա կողքին՝ դրանով կանխորոշելով իր հետագան: Մարտի
«ՀՅՈՒՐԻՅԵԹԸ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՋԵՐՄԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
«Անկարա-Երեւան կապերի ջերմացման միտումները շարունակվում են: Այն բանից հետո, երբ Թուրքիան թույլատրեց Երեւան-Անթալիա չարտերային ավիաթռիչքները, Հայաստանի հետ հարաբերություններն ավելի են փափկել: Այս տարի սպասվում է 50 հազար հայ զբոսաշրջիկ: Թուրքիան մեղմացրել է նաեւ միջոցները, որոնք կիրառվում են իր տարածքում աշխատելու նպատակով անօրինաբար գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ»: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ»
Հաշիվնե՞ր են մաքրում
Հետընտրական Արմավիրում «սխալ ընտրություններ անցկացրած» պաշտոնյաները Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ստուգումների արդյունքում վերջերս պաշտոնեական դիրքը չարաշահելու առիթով քրեական գործեր են հարուցվել Արմավիր քաղաքի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի եւ նույն մարզի Արշալույս գյուղի նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ: Նախագահական ընտրությունների ողջ ընթացքում «Առավոտն» անդրադարձել է գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղի իրադարձություններին: Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ով գեներալի
«ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ…»
ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց բացատրական հուշագրում դարձյալ առաջարկել են երկխոսություն, թեեւ նաեւ ըմբռնումով են մոտեցել ընդդիմության առաջադրած նախապայմանին: «Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» 11656 փաստաթղթի մի մասն է կազմում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի բացատրական հուշագիրը, որտեղ նրանք առավել հանգամանալից են ներկայացրել հունիսի 16-17-ին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության ընթացքում իրենց դիտարկումները
«ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ»
Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքին այսպիսի բացահայտում արեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախորդ շաբաթ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները ջանք ու եռանդ չէին խնայել շիրակցիներին «պետականությունը քայքայող Լեւոնի հիպնոսներից» հեռու պահելու համար: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այս ծանր գործին լծվել էին Ախուրյանի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանը: Քանի որ դպրոցներն
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ
Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքից հետո «Առավոտին» դիմեց ՀՀՇ վարչության անդամ, Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Գեւորգյանը՝ տեղեկացնելով, որ հանրահավաքը վարելու էր ինքը, սակայն Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը իրեն «պատանդ էր» վերցրել՝ «Լեւոնից հեռու մնալու» թեմայով երկարատեւ զրույց ծավալելով ու հանրահավաքից ուշացնելով: Այդ պատճառով էլ, ըստ պարոն Գեւորգյանի, հանրահավաքը վարեց Սուրեն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնյոթերորդ ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ Ես անկյունից թեքվեցի նախկին ատամնաբուժարանի կողմն ու շրջվելով՝ եւս մեկ անգամ հայացքս գցեցի Ջահանի ճեփճերմակ «Մերսեդեսին», որն իսկապես շքեղ էր, ու հենց էդ պահին հիշեցի, որ արդեն քսանյոթ տարի է՝ վարորդական իրավունք ունեմ, բայց երբեւէ ավտո քշած չկամ՝ բացառությամբ էն օրերի, երբ Գրողների միությունում վարորդական իրավունքի ձեռքբերման
Կրկին 1609-ի թեմայով
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ ՀՌԱՀ-ի անդամներին մենք առաջարկում ենք կամավոր հրաժարական տալ: Այս առաջարկը մենք չենք դիտարկում իբրեւ իրենց աշխատանքի գնահատական, իբրեւ պակաս: Մենք դիտարկում ենք իբրեւ ներդրում անհրաժեշտ բարեփոխումների մեջ: Քանի որ մենք օրենսդրական բարեփոխումներ ենք կատարում, չենք կարող սպասել՝ մինչեւ այդ փոփոխությունները գործնականում իրականացվեն 6 տարի հետո, մինչեւ այդ հանձնաժողովի անդամների ժամկետը լրանալը»,-
ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ»
Կանանց բռնցքամարտի WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ ու բոլորում էլ պարտության մատնել մրցակիցներին: Ընդ որում, 16 անգամ մրցավարները նրա օգտին նոկաուտ են արձանագրել: Ագրեսիվ ու անկասելի մարտաոճի համար բռնցքամարտի աշխարհում նրան տվել են «Մարդասպանների թագուհի» մականունը: «Առավոտը» հենց այդ հարցով էլ սկսեց հեռախոսազրույցը Համբուրգում բնակվող Սյուզաննա
Թուրքիային անհրաժեշտ է պատմության ընտրություն
Ըստ հարցումների՝ այս երկիրն ամենաշատը կախում ունի իր պատմությունից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակադարձվող թուրքական հակափաստարկների հիմնական ելակետը պատմության եւ քաղաքականության համատեղելիության անթույլատրելիությունն է: «Պատմություն գրելն ու այն ուսումնասիրելը ոչ թե քաղաքական գործիչների կամ խորհրդարանների, այլ՝ պատմաբանների, գիտության մարդկանց գործն է»,- վերջերս Անկարայի Բիլքենթ համալսարանում հայտարարել էր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Առաջին հայացքից այդ եւ թուրք
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ «ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԳԹԿ-ի պարզաբանումները Պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանում միշտ էլ կրքերը բորբոքված են լինում: «Առավոտը» մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով հանդիպեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ: Նա տեղեկացրեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի քննական կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ, ԿԳՆ լիազորների մի մասը «դրսից» է ընդգրկված: «Առավոտը» գրավոր դիմել է
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ «ՑՐԵԼ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Նրանք, ովքեր տաքուկ տեղավորվել են պատգամավորական աթոռներին, կտրականապես դեմ են խորհրդարանի լուծարմանը: Բայց դա միակ պատճառը չէ: Խորհրդարանը հնարավոր չէ լուծարել մի քանի պատճառներով: Նախ՝ ընտրություններին մասնակցելը պատգամավորական «բիզնես-կլասի» համար այնքան էլ հեշտ գործ չէ, մարդիկ իրենց բուն բիզնեսը թողած՝ ստիպված են լինում ընտրություններից ամիսներ առաջ նախընտրական «գրասենյակներ» բացել, ընտրողներին սիրաշահել, մեկի վիրահատության ծախսերը հոգալ,
Ընդհատակից–31
Բաց նամակ անկախ Հայաստանում դատարանի նախագահ Ժորա Վարդանյանին Հարգելի պարոն Վարդանյան, իմ 19 տարին նոր էր լրացել, երբ ազնիվ Ուսուցչիս եւ ընկերներիս հետ հայտնվեցի ԿԳԲ-ում: Դուք ինձ հարցաքննել եք գրեթե երեք ամիս, առավոտից երեկո: Այնպես որ, դժվար թե ինձ չհիշեք: Այն ժամանակ ես ծածուկ երազում էի Անկախ Հայաստան՝ ԽՍՀՄ կազմից դուրս, իսկ Դուք դա համարում
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ
Այսօր շատ է խոսվում քաղաքական կյանքում երրորդ կողմի գոյության կամ ձեւավորման մասին: Այդ անհրաժեշտությունը առաջացավ այն պահից, երբ Տեր-Պետրոսյանը նախընտրական շրջանում հայտարարեց «կամ իշխանության հետ ես, կամ՝ մեզ հետ» սկզբունքի անառարկելիության մասին: Եվ սկսվեց… Ոմանք սկսեցին հրապարակայնորեն ցույց տալ այս թեզի արդիականությունը եւ ճշմարտացիությունը, իսկ օպոնենտները՝ հիմնականում անհաջող, փորձում էին հիմնավորել իրենց ոչ սերժական, ոչ
«Լրագրողների եւ ահաբեկիչների միջեւ կապեր են լինում»
Փաստեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն եւ հավաստիացրեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի վտանգի Ռուսաստանին: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար, հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն երեկ ԵՊՀ-ում հանդիպեց ժուռնալիստիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներին: Ժ. Ֆ. Բյուրոն նախ դասախոսություն կարդաց ուսանողերի համար, հետո պատասխանեց նրանց հարցերին: «Մյուս տարվանից, երբ կլրանա
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
Հանգստյան տունը դեռ հանգիստ է Այս տարի փետրվարի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 4-րդ հարկի պատշգամբից դուրս նայելիս կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանող Արամ Մելիքյանը ընկավ ցած: Պոկվել էր պատշգամբի հենաբազրիքը: Արամին ընկերները շտապ հասցրին Հրազդանի հիվանդանոց, ապա տեղափոխեցին Երեւան՝ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Դատաբժշկական փորձագետի գնահատմամբ, նա ստացել էր «կյանքին վտանգ սպառնացող
Պաշտոններ՝ «հավատարիմներին»
ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը, կարծես թե, նրանց թվում չէ Վերջերս կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի ամենաեկամտաբեր՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ու մաքսային տեսչությունների պետերի պաշտոններում: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, նախագահական ընտրություններին «անթերի» աշխատելու, կաշառքն ընտրողին անխափան եւ անաղմուկ տեղ հասցնելու համար երկրի նախագահի կողմից բարձր գնահատականի է արժանացել Ազգային ժողովի Շիրակի մարզից ընտրված
ՕՏԱՐՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ
Որպեսզի հայ հովեկները կարողանան գոնե 1 շաբաթ հանգստանալ սեփական երկրի որեւէ հանգստավայրում, առնվազն 3 ամիս պետք է չուտեն-չխմեն ու փողերը կոպեկ-կոպեկ խնայեն: Այս օրերին Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում ու այլ վայրերում հանգստյան տներ ու հյուրանոցային համալիրներ ունեցող բիզնեսմենները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց օբյեկտներն ու մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը գովազդելու, տուրիստներին գայթակղելու համար: Այնուամենայնիվ,
ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ
Համաժողովրդական շարժման կենտրոնի երեկ տարածած հայտարարության մեջ նշված է, թե ԵԽԽՎ 1620 բանաձեւը եւ նրա ընդունման հետ կապված զարգացումներում առկա են «ե՛ւ դրական, ե՛ւ բացասական միտումներ»: Դրական զարգացումները մասնավորապես հետեւյալն են. «ՀՀ իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին, ըստ էության, տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչի հետեւանքով հարցը ընդգրկեց ԵԽԽՎ-ի նստաշրջանի
«ԵԽԽՎ-ից մեծ ակնկալիքներ չունեինք»
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված 1620 բանաձեւը եւ 1609 բանաձեւի «կատարողականի» քննարկումները: – Ես մինչ ԵԽԽՎ նստաշրջանն էլ այն կարծիքին էի, որ ՀՀ պատվիրակության քվեի սառեցման հարց չի կարող առաջանալ՝ երեք պատճառով: Նախ՝ ԵԽ-ն առայժմ չի մշակել մեխանիզմներ, որոնցով կարող է նպաստել իր նոր