Օրվա լրահոսը

ԱՏՐՃԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է

Նախորդ օրվա կեսգիշերին Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանից ոստիկանության Կենտրոնականի բաժին են տարվել Շանթ, Սոնա, Արմեն անուններով երիտասարդներ, որոնք «բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցույց տվել» հանրության նկատմամբ, հայհոյել են իրար: Շանթն իր մոտ եղած «Վոլտրան» տիպի ատրճանակով հարվածել է Արմենի գլխին, վնասելով նրան: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

ՄԱՔՍԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՓԱԽԱԾ ԵՆ

«Առավոտը» օրեր առաջ տեղեկացրել էր («Մաքսայինից կվերցնեն էլի մի քանի աշխատակիցների»), որ հարուցվել է քրեական գործ՝ «Միկ-Մակ» ՍՊԸ տնօրեն Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ: Նրա գործին միացվել էին նաեւ մի քանի տնօրենի գործ. մասնավորապես՝ «Հովհան Սաք» ՍՊԸ տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի, «Ռազլույս» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Բալայանի գործերը: Մաքսայինից այս գործերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Գործել է կազմակերպված

Ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է վերադարձնել

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ 2008թ. դեկտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Արսեն Սիրադեղյանի դեմ: Ոստիկանությունը պահանջում էր հօգուտ իրեն բռնագանձել 15 000 դրամ: Ըստ հայցվոր կողմի, վարորդը Եղեգնաձոր-Ալավերդի-Երեւան ճանապարհին խախտել է կանոնները («Երթեւեկությունը դեպի աջ» թելադրող նշանի տակ երթեւեկել է ձախ), դրա համար կազմվել է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարորդը ենթարկվել է 3000 դրամ

ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Որտեղ փնտրեմ Անդրանիկին, որ կրկին փրկի տիկին Անիկին «Օգնեք, աղաչում եմ, էլ չենք կրնա, մեզի կսպանեն, ձագս մեղք է, մահափորձ են արել, ինքներդ նայեք, թե մեզի ինչպես կծեծեն…»,- լացում էր գյումրեցի Մարգարիտա Մադոյանը եւ պարզում Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանած տեսանյութը: Երբ փորձեցի դիտել այն, ինձ մի պահ թվաց, թե զրուցակիցս շփոթել եւ բերել է Սումգայիթի

Ապրիլից կարանտին է՝ չեն ասում

Երեւանի թիվ 7 մանկապարտեզում ջրծաղիկ ինֆեկցիայի տարածման համար կարանտին է հայտարարված. նոր երեխաներ այնտեղ չեն ընդունում: Panorama.am-ի հաղորդմամբ, մանկապարտեզի տնօրենը պարզաբանել է, որ «Մանկական հիմնարկ է, որտեղ կարանտին լինելը բնական է, արտառոց դեպք չէ: Ջրծաղիկ է, որը հերթականությամբ գնում է, մի երեխա հիվանդանում է՝ մյուսն է վարակվում»: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վստահեցրել է,

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՌՆՈՒՄ» Է

Հայաստանում գորգի արտադրությունը վերջին 10 տարիների ընթացքում ճգնաժամ է ապրում: Ըստ news.am-ի, երեկ լրագրողներին այս մասին ասել է գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Ճգնաժամի պատճառը, մասնագետի կարծիքով, այն է, որ այդ գործն այլեւս ձեռնտու չէ. «Գորգերի արտադրության հարցով ես վերջերս զրուցել եմ մի գործարարի հետ, նա ասաց, որ միայն 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ լինելու դեպքում է

«ԿԱՍԵՑՐԵ՛Ք ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 19 շենքին հարակից այգում կանաչ գոտու հաշվին հերթական շինարարությունն է ընթանում: Բնակիչների վստահեցմամբ՝ շինարարությունը կարող է վնասել ոչ միայն ծառերը, այլեւ ամբողջ թաղամասի խմելու ջրի խողովակաշարը, քանի որ խողովակները հենց այդ հատվածով են անցնում: Րաֆֆու 19 շենքի մոտ 2 տասնյակ բնակիչներ «Մենք են մեր քաղաքի տերը» հասարակական կազմակերպության միջոցով դիմել են ՀՀ

ԳԱԶԱՏԱՐՆ ԷԼ ԿՎՆԱՍԻ

Վերջին տարիներին Սեւանա լճի մակարդակի բարձրացումը, ափամերձ օբյեկտներին վնասելուց բացի, սպառնում է նաեւ տարածքներում առկա կոմունիկացիաներին: Այդ նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրել են Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը եւ անհրաժեշտ միջոցառումների

Պոլիէթիլենից պետք է ազատվել

Այսօր մի շարք զարգացած երկրներ շրջակա միջավայրը պահպանելու համար փորձում են ավելի քիչ օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ։ Մթերային խանութներում դրանք փոխարինվում են կամ թղթե տոպրակներով, որոնք հնարավոր է վերամշակել եւ կրկին թուղթ ստանալ, կամ կտորից տոպրակներով։ Սակայն մեզ մոտ սպասարկման ոլորտի պատասխանատուները չեն հրաժարվում այդ վնասակար սովորությունից: Օրինակ՝ այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականը ներկայանում

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ԷԻՆ

«Հեքիաթ» մանկապարտեզում կան խմբեր, որտեղ երեխաների թվաքանակը գերազանցում է 30-ը, ինչը մանկապարտեզների չափորոշիչների խախտում է համարվում: Հանդեսների ժամանակ հնարավոր չէր երեխաների քանակը թաքցնել: Ննջարաններում նույնիսկ ոտք դնելու տեղ չկա: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հեքիաթ» մանկապարտեզն արդեն մի քանի տարի գերծանրաբեռնված է աշխատում: Մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում երեխաների քանակը գերազանցում է չափորոշիչներով հաստատված թույլատրելի քանակը: Ըստ մանկապարտեզների ուղեցույցի,

ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՌԻՍԿԵՐԸ

«Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել եւ նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում եւ կյանքում». երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այս թեմայով դասախոսություն կարդաց «Այբ» ակումբի հիմնադիր-անդամ, ֆինանսիստ Արթուր Բերդը: Ելույթի ընթացքում փորձագետը հիմնվում էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի փորձի վրա, որտեղ էլ նա կիրառել է իր գիտելիքները: Երեւանում ծնված Արթուր Բերդը ֆիզիկայի եւ տիեզերագիտության ոլորտներում իր մասնագիտական հմտությունները ձեռք

ԵՄ-ում ապրում են լավ եւ ավելի լավ

 ԵՄ Eurostat վիճծառայությունը, ըստ tert.am-ի, չափել է ԵՄ-ի 27 անդամ երկրների տնտեսությունների հարստությունները. Լյուքսեմբուրգը կրկին գլխավորում է վարկանիշային աղյուսակը, իսկ Ռումինիան եւ Բուլղարիան կրկին ցուցակի վերջին հորիզոնականներում են: Հարստության եւ աղքատության միջեւ տարբերությունը 7-ակի է (2008-ին 9-ակի էր): Լյուքսեմբուրգում հաշվարկվող ցուցանիշը 2009թ. գերազանցել է ԵՄ միջին մակարդակը 2,7 անգամ: Շահեկան դիրքերում են Իռլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան,

Պարտքը երեխաների վզին չի մնա

Միջազգային կազմակերպությունների՝ մեր երկրին տրամադրած ցանկացած նոր վարկ հասարակությունը դժգոհությամբ է ընդունում, քանի որ մտավախություն կա, որ մեր աղքատ տնտեսություն ունեցող երկիրը չի կարող այդքան պարտքերի տակից դուրս գալ, եւ այդ ողջ բեռը ծանրանալու է մեր երեխաների ուսերին: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման եկած ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վստահ էր, որ Հայաստանը արտաքին պարտքի

ՊԱՏԳԱՄԱՎՈ՞ՐՆ Է ԺԼԱՏ, ԹԵ՞ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ` «ՇՈՒՍՏՐԻ»

Շիրակցիները հրաժարվում են Սամվել Ալեքսանյանի հետ գործ բռնել Մեկ շաբաթից պաշտոնապես կբացվի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի նորակառույց շաքարի գործարանը: Չնայած այն խոստումներին, որ կառույցը կմեղմացնի գործազրկությունը մարզում, շիրակցիներին ճակնդեղ ցանելու ու մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կընձեռի, գյուղացիները ամենեւին էլ չեն ոգեւորվում, քանի որ կարծում են, թե պատգամավորը «ժլատություն» է անում՝ ճակնդեղ ցանելու համար

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն էլ հրապարակեց հռչակագիր

Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի պատվիրակների նախաձեռնության ներքո ստորագրել է 56 հոգի: ԵԽԽՎ կայքէջում երեկ հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ ու նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին» գրավոր հռչակագիրը, որի ներքո առաջինը ստորագրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանը: Ընդհանուր առմամբ՝ հռչակագրի ներքո ստորագրել են 56 պատվիրակներ (Ժորժ Կոլոմբիեն, Խրիստոս Պուրգուրիդեսը, Հոլգեր

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ ՄՆԱՑ ՄԻԱՅՆ «ԿԱՄՈՒՖԼՅԱԺԸ»

Սակայն օտարալեզու դպրոցների նախաձեռնության հակառակորդները «Լեզվի մասին» օրենքում թողնված սողանցքն էլի համարում են վտանգավոր: Կանխատեսելի է, որ կոալիցիոն 3 ուժերն էլ այսօր կողմ կքվեարկեն կառավարության նախաձեռնությանը՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ՕԵԿ-ի դիրքորոշման առումով տարակույսներ չկային էլ: Երեկ արտահերթ նստաշրջանում ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը՝ Հովհաննես Մարգարյանն ասաց, թե բնականաբար կողմ են, որ

ՀԱԿ-Ի ԵՐԻՏԹԵՎԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին նամակ են ուղարկել, որում մասնավորապես ասված է, որ մայիսի 31-ին ձերբակալված եւ հետագայում երկամսյա ժամկետով կալանավորված Դավիթ Քիրամիջյանն «այս պահին ունի առողջական լուրջ խնդիրներ (նրա վիրահատված ոտքը արդեն կորցնում է շարժունակությունը, բերման ենթարկվելիս գլխին հասցված հարվածների պատճառով տեղաշարժվել է նրա ծնոտը, առաջացել են սուր գլխացավեր, եւ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում՝ հատկապես Ադրբեջանի կողմից պարբերաբար արվող ռազմատենչ հայտարարությունների համապատկերում։ Այդ մասին, «news.am»-ի մատուցմամբ, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ռուսական ԶԼՄ-ների թղթակիցների հետ զրույցում: «Նման հայտարարություններ Բաքվից հնչում են գրեթե ամեն օր: Այդ երկրում հակահայկական, հակաղարաբաղյան հիստերիա է տիրում։ Պետական քարոզչական մեքենան վաղուց գործում է այդ ձեռագրով, ինչի մասին

ԿՈՂՈՊՈՒՏ ԴԱԼԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ

«Առավոտի» տեղեկություններով՝ հունիսի 21-ին, ժ. 12.30-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է 18-ամյա Արթուր Ժամհարյանի պարանոցի ոսկե շղթան՝ պատճառելով 170 հազար դրամի նյութական վնաս։ Մեզ հայտնի դարձավ, որ հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ռուբենի

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԱՐՄԻՆ ՉԷ»

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել ու ոստիկանությանն է ուղարկել ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հաղորդումը՝ հանցագործության մասին: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, քանի որ դատախազությունը բացահայտող մարմին չէ եւ նախաքննություն չի իրականացնում, այլ հսկողություն՝ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ, հետեւաբար, «այդ հաղորդման մեջ նշված հանգամանքները դատախազությունը չի ստուգում, այլ ուղարկում

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՍԿԱՆԱ ՕՐԻՆԱԳԾԻ ԻՄԱՍՏԸ…

Տասնյակ օրենքներում փոփոխություններ ենթադրող կենսաթոշակային բարեփոխումների փաթեթով Հայաստանի կառավարությունը մտադիր է սոցիալական եւ աշխատանքային կենսաթոշակները բարձրացնելուն զուգահեռ ներդնել կուտակային կենսաթոշակի համակարգը (2011թ.-ից՝ կամավոր, իսկ 2014-ից՝ պարտադիր սկզբունքով): Փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Նրա ասելով. «Նախատեսվում է, որ մինչեւ 40 տարեկան անձինք իրենց անհատական կենսաթոշակային հաշիվներին կվճարեն պարտադիր կերպով

Իրերն իրենց անունով կոչել

Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ հրադադարի խախտումներից: Այդ մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: «Գերագույն հանձնակատարն ափսոսանք է հայտնում հունիսի 18-19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել»,-

ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՄԻՋԱԴԵՊԸ ՕՐԻՆԱՉԱ՞Փ ԷՐ

Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ, այդ միջադեպը ՀՀ վարած քաղաքականության արդյունքն էր: – Ձեր կարծիքով, հունիսի 18-ի ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպը Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների ուղղակի հետեւա՞նք էր, թե՞ կան այլ պատճառներ եւս: – Ստեղծված իրավիճակն, իրոք, անհանգստացնող է, բայց ես նախ ուզում եմ ցավակցել մեր զոհված զինվորների հարազատներին իրենց անդառնալի կորստի համար:

«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ՄԻ ԴՐԵՔ»

Հանուն ազգային շահի՝ Կոմկուսը չի վախենում նժդեհական-հանրապետականներից ու դաշնակցականներից ազգայնամոլ երեւալ: Այն, որ Հայաստանի պետական քարոզչությունը հունիսի 18-19-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին չորս հայ զինվորներ, չորսն էլ վիրավոր են, ներկայացնում է իբրեւ ադրբեջանական կողմի հիստերիայի արդյունք, բնավ դուր չի եկել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին: Հիշեցնենք, որ խոսելով այդ միջադեպի

ՀՈՌԵՏԵՍ ՉԷ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Հատկապես հունիսի 18-ին Մարտակերտի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցած միջադեպից հետո շատերն են պատերազմի վերսկսում կանխատեսում: «Ես չեմ ուզում իրավիճակը շատ հոռետեսորեն գնահատել, թեեւ նման հավանականություն տեսնում եմ: Պատճառն այն է, որ թե՛ հայկական, թե՛ հատկապես ադրբեջանական կողմերը, նաեւ միջազգային հանրությունն ու ՄԽ համանախագահները խաղ են անում, որի նպատակը  ոչ թե հակամարտությունը լուծելը կամ

«Մատերիա եւ ոգի»՝ ըստ լուսանկարչի

Նարեկ Խեչոյանի առաջին անհատական ցուցահանդեսը Նարեկի խոսքով, իր գործերում լույսն ու գույնը բոցկլտում են: Օրերս ՆՓԱԿ-ում բացվեց երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Խեչոյանի «Մատերիա եւ ոգի» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Սա Նարեկի առաջին անհատական ցուցահանդեսն է: Ներկայացված է ավելի քան 60 աշխատանք: Ըստ լուսանկարչի, դա ոչ թե պարզապես լուսանկարների հավաքածու է, այլ՝ նախագիծ. «Մատերիա եւ ոգի» շարքը

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ

Բազմաթիվ ուսումնասիրություններից, տեղազննումից ու ճարտարապետական չափումներից հետո, այժմ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուն սպասվում է մի նոր «փորձություն» եւս: Պարզվում է, որ այս տարածաշրջանում եղել են բազմաթիվ թռչունների եւ կենդանիների տեսակներ, որոնք, սակայն, ներկայումս պահպանված չեն: Այս մասին կարդում ենք թուրքական «Ռադիկալ» թերթում, որտեղ Օսման Բեքլեյանի ստորագրությամբ հոդվածում գրված է, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատերին

Մրցավարների 12 կոպիտ սխալները՝ ՀԱՀ-ում

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սկանդալների պակաս չկա Ամենահետաքրքիրն այն է, որ գրանցված այդ սկանդալների հեղինակներն ու գլխավոր գործող անձինք միայն ֆուտբոլիստները չեն: Արտասահմանյան լրատվամիջոցներն արդեն հասցրել են արձանագրել եւ դասդասել խմբային մրցաշարի երկու առաջին տուրերում մրցավարների թույլ տված կոպիտ սխալները, որոնք արդեն իսկ ազդել են հանդիպումների արդյունքի վրա կամ դրանց հետեւանքները կարող են

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ

Երկրի մարզական ղեկավարությունը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող՝ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանին: Հիշեցնենք, որ Բուլղարիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կգ արդյունքով հռչակվել է չեմպիոն: Հիշեցնենք նաեւ, որ Ռուբեն Ալեքսանյանն այս

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԵՎՐԱԼԻԳԱՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի 2010/11թթ. խաղարկության որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը, որն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի մրցումների կազմակերպման ղեկավար Մայքլ Հեսսելշվերդը: Երեւանի «Փյունիկը» պայքարի մեջ կմտնի որակավորման երկրորդ փուլից: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում վերջին տարիների մեր անփոփոխ մասնակցի մրցակիցն է լինելու Սերբիայի վերջին երեք տարիների չեմպիոն «Պարտիզանը», որը ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031