Օրվա լրահոսը
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների
Մարզական խճանկար
Արոնյանն առաջատարների մեջ է Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում նաեւ Լեւոն Արոնյանը, այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում պայքարում են կույր եւ արագ շախմատի «Amber» անվանումը կրող միջազգային ավանդական ներկայացուցչական մրցաշարում: Մեկօրյա հանգստից հետո մասնակիցները երեկ մրցեցին հինգերորդ տուրում (Արոնյանի միցակիցն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր): Իսկ չորրորդ տուրից հետո երկու մրցաձեւերի ընդհանուր հաշվարկով Իվանչուկի եւ
«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց: – Պարոն Գրիգորյան, ասում են՝ սպորտը քաղաքականությանը չի խառնվում: Այդուհանդերձ, մարզաշխարհն ինչպե՞ս է գնահատում նախագահական ընտրությունների արդյունքը եւ դրան հաջորդած իրադրությունը երկրում: – Այո, սպորտը քաղաքական գործընթացներին չի խառնվում: Մարզաշխարհի առջեւ այլ
«Գայլից գայլամորը չեն բողոքում»
Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները: Մարզի իրավապահ մարմինները Երեւանում կայացած հանրահավաքների մասնակիցների, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց հետ սկսեցին «անհատական» աշխատանք տանել: Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի (մականունը՝ «Ալաբաշ Մելո») հատուկ ջանքերի շնորհիվ քաղաքական հետապնդումներից առավել տուժել են օձունցիները: Օձունցի
Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին
Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան՝ նրան անհանգստացնողից: Իսկ անհանգստացնողը գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդին էր՝ Զարզանդ Սարոյանը: «Բացատրելու համար, որ իր հարեւանի աղջկան ցանկալի չեն Զարզանդի հետապնդումները, Սեպուհը, եղբայրն ու էլի մեկ հոգի գեներալի որդուն կանչել
Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Այդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդան, եւ դուստրը՝ Գայանեն, ականատես ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում: «Մարտի 1-ին՝ կեսգիշերին, ես ու դուստրս հանրահավաքից վերադարձանք տուն: Գիշերները վերադառնում էինք, առավոտյան նորից գնում հրապարակ: Անընդհատ լուրեր էին պտտվում, որ պետք է ցրեն հանրահավաքը: Մարտի 1-ի առավոտյան ինձ զանգահարեց
Ժամանակն է սթափվելու եւ համախմբվելու
Կարծում են ճանաչված մտավորականները «Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. «Հասկանում եմ, որ արտակարգ դրության պայմաններում հարկ էր յուրաքանչյուրս զերծ մնար որակումներ տալուց, բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող վրդովմունքս չարտահայտել Ազատության հրապարակում օրեր տեւած հանրահավաքի կազմակերպիչներին: Նրանք պետք է քաղաքական հեռատեսություն ունենային ու
«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»
Արտակարգ դրությունն ու գրաքննությունը Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելու պայմաններ ստեղծեին: Նկատի ունենալով, որ պաշտոնական տեղեկատվությունը միակողմանի է եւ այսպես թե այնպես եթեր է սփռվում բոլոր հեռուստաալիքներով, որոշ թերթեր հրաժարվեցին լույս տեսնել: Նախագահի մարտի 13-ի հրամանագրով էլ «մեղմացվեց»
ԱՄԵՆԱՍՈՒՐ ՀԱՐՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Մարտի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիս հրավիրեց իր առանձնատանը: Կրճատումներով ներկայացնում ենք նաեւ այս ասուլիսը: – Սպասում էի ՍԴ որոշմանը՝ 3 օր սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը: Մինչեւ այդ որոշումը ձեռքիս չլիներ՝ ես չէի կարող խոսել: Հիմա այդ որոշման մասին ես մի հայտարարություն եմ արել: «Մարտի 5-ին ես Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրեցի երկու իրավական հարցի վրա:
ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ժամը 11-ի ասուլիսը հասցրին լուսաբանել այդ ժամանակ դեռ գործող որոշ ԶԼՄ-ներ: Սակայն Հայաստանի ընթերցողին հայտնի չդարձան այն պարզաբանումները, որոնք մարտի 2-ին ժամը 18-ին նա ներկայացրեց արտերկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ ասուլիսից: – Շուրջ 10 օր շարունակ մենք անցկացրեցինք նստացույց վրանների տակ եւ հանրահավաքներ: Կարող եք
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, «մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: – Պրն Հարությունյան, ի՞նչ ընթացքում է մարտի 1-ի գործի նախաքննությունը: – Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով 2008թ. մարտի 1-ին կազմակերպված եւ իրականացրած զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում հարցաքննվել է շուրջ 700
Նախագահն այլ աղբյուրնե՞ր ունի
Իշխանություններին ՀԶՄ-ի փողերն այնքան էլ պետք չեն Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները՝ հավաստիացնելով, որ դրանք լուրջ հետեւանքներ չեն ունենա մեր երկրի վարկանիշի վրա, այնուամենայնիվ, Հայաստանի հեղինակությունն ու տնտեսությունը դրանից հսկայական վնասներ կկրեն: ԱՄՆ-ն արդեն սպառնացել է Հայաստանին զրկել «Հազարամյակի մարտահրավերներ
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել Քաջիկ Հարությունյանն այս վիճակին է ընկել նստացույցին մասնակցելու համար: Ոստիկաններն Արթուրին ծեծել են՝ առանց իմանալու, որ նա պարզապես անցորդ է։ Սերգեյը գլխին հարված է «կերել», հանուն զորամասի մեքենան փրկելու: Մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան Ազատության հրապարակում եւ Ֆրանսիական դեսպանատան մերձակայքում ոստիկանների, զինվորների եւ
Պետական հեղաշրջման փորձ չի եղել
Ինչո՞վ էր զբաղված ՀՀ ԱԳՆ-ն 20 տարի «Անմարդկային վերաբերմունք ժողովրդի այն մի հատվածի նկատմամբ, որոնց «մեղքն» էր՝ ընդամենը տեղյակ լինել ընտրությունների ճշմարիտ արդյունքներին: Դա դարձնել ժողովրդի ծեծ ու ջարդ, շինծու ձեւով վերաբերվել մարդկանց հետ եւ այլն՝ ապացույցն են նրա, որ այս համակարգն այլեւս անելիք չունի մեր երկրում: Այն, ինչ տեղի ունեցավ այդ ինը օրերի ընթացքում՝
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը: «Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով աշխատում եմ` որպես Միավորված ազգերի կազմակերպության փորձագետ: Աշխատում եմ ՄԱԿ-ի գրասենյակում եւ զուտ հետաքրքրության համար եկա, որ տեսնեմ… Մոտեցա Արմեն Հարությունյանին, որպես իմ նախկին դասախոսի՝ ասացի՝ էս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ հայտարարություններն ու կոչերն անտեսվեցին: Ավելին՝ միջազգային կառույցների եւ նրանց ղեկավարների այդ գնահատականները գերազանցապես չէին էլ հաղորդվում այն լրատվամիջոցներով, որոնք շարունակում էին գործունեությունն արտակարգ դրության պայմաններում: Փոխարենը հաղորդվում էր այդ հայտարարություններին պաշտոնական մարմինների,
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մի հրապարակման մեջ անհնար է ներկայացնել այն բոլոր հետապնդումները, որոնք ընդդիմադիրների նկատմամբ ծավալվել են վերջին 20 օրերին: Արտակարգ դրության վերացումից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը մարտի 18-ին տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմիններն ավելի են մեծացրել իրենց ապօրինի գործողությունների շրջանակը եւ ծավալները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ: Առանց
«Կարծում եմ՝ ամեն ինչ կգնա նորմալ հունով»
ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող որոշ սահմանափակումներ հանվեցին: – Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում մի շարք թերթեր, փակ են բազմաթիվ էլեկտրոնային կայքեր, փոխարենը մի քանի թերթ եւ բոլոր հեռուստաընկերությունները անարգել ու միակողմանի տեղեկատվություն են տարածում: Փաստորեն, այսպիսով ոտնահարված է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչը բոլոր
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը: Քանի որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեր թերթին չէր հրավիրել իր մամուլի ասուլիսին, իսկ «Առավոտը», ինչպես միշտ, շահագրգիռ է, որ ընթերցողը ստանա համակողմանի տեղեկություն, վերոհիշյալ ասուլիսի մասին տեղեկատվություն ենք հաղորդում այլ լրատվամիջոցների նյութերից: Մամուլի ասուլիսում Ռոբերտ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ
Երեկ, հանդիպելով լրագրողների հետ, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել զգուշացնել, որ իրավապահ մարմինները կանխելու են արտակարգ դրության ավարտից հետո չարտոնված հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու ցանկացած փորձ. «Նոր հանրահավաքներն ու ցույցերը չեն նպաստի կայունացմանը։ Հետախուզման մեջ են գտնվում անձինք, ովքեր մարտի 1-ին ոստիկանների դեմ զենք են օգտագործել: Չի կարելի բացառել, որ այդ մարդիկ
Պարտադիր չէ հերոս լինել
Ի՞նչ է համազգային շարժումը: Դա այն է, երբ միասին հավաքվում են օլիգարխներն ու գործազուրկները, չինովնիկներն ու դիսիդենտները, ինժեներներն ու գործարարները, մանկավարժներն ու ուսանողները, գողերն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Այդպես էր Հայաստանում 1988-ին: Նմանատիպ մի բան էլ կատարվում է մեր երկրում այսօր: – Ի՞նչ ես կարծում, ճշմարիտ իրավիճակը կներկայացնե՞ն մեր ընտրությունների մասին օտարերկրյա դիտորդներն իրենց վերջնական
ԱՐՈՆՅԱՆԸ ՏԱՆՋԱՄԱՀ ԱՐԵՑ ՏՈՊԱԼՈՎԻՆ
Շախմատի բարձրագույն՝ 21-րդ կարգի միջազգային գերմրցաշարի մասնակից աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները Մորելիայից տեղափոխվեցին Իսպանիայի Լինարես քաղաք եւ վերսկսեցին մրցապայքարը: Այստեղ մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին տուրում հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Շախմատասերները հիշում են, որ բառացիորեն մի քանի օր առաջ Մեքսիկայում Տոպալովը բավականին հեշտությամբ առավելության հասավ Արոնյանի նկատմամբ: Այնպես
Բաց նամակ Վազգեն Մանուկյանին
Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր գաղափարական հակառակորդ ազնիվ հայերին Մեծարգո Վազգեն Մանուկյան, ազատ եւ անկախ Հայաստանի առաջին ընտրություններում ես սպասում էի տեսնել Ձեր թեկնածությունը: Երբ Ձեր փոխարեն առաջադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես որպես բողոք իմ ձայնը տվեցի Սոս Սարգսյանին: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ անցավ: Նա հիրավի ազգովին ընտրված նախագահ էր: Ոչ ոք չի կարող վիճարկել
ՊԵՏՔ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրված սատանան ավելի գերադասելի է, քան չընտրված սուրբը Լեւոն Տեր-Պետրոսյանի արեւով չեմ երդվում (չնայած, որ նա իմ պատանեկան տարիների ընկերն է եղել…): Հենց միայն 1996 թ. խայտառակ ընտրությունները բավական են, որ ես չներեմ նրան: Առավել եւս, Վազգեն Սարգսյանի՝ նույն թվի սեպտեմբերի 26-ի հայտարարության համար, ըստ որի, եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքեր, միեւնույն է, իրենք թույլ
Աստղերի բժիշկը
Ըստ պլաստիկ վիրաբույժ Արթուր Ռիբակինի, էկրանից եւ գունավոր ամսագրերից ժպտացող դեմքերը իր «ձեռքի գործն» են: Այսօր ամենաշատ պլաստիկ վիրահատություններ կատարվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Ֆրանսիայում: Այդ երկրներում նման վիրահատությունները սկսվում են $5000-10000 եւ դրանց դիմում են հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ըստ ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ների, պլաստիկ վիրահատություններ կատարող Արթուր Ռիբակինի հաճախորդների թվում են Ալլա Պուգաչովան, Քրիստինա Օրբակայտեն,
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱԳՆՎՈՒՄ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«Մինին», բարակ ուսակապերն ու նկարազարդ եղունգները շատ հաստատություններում «ընդունված» են: Ողջ աշխարհում ընդունված բան է face-control կոչվածը. պետական ծառայողները, գերատեսչությունների մամուլի քարտուղարները եւ էլի շատերը, ընդունված է, որ զուսպ հագնվեն: Հայաստանում, սակայն, միշտ չէ, որ այդպես է: Եվ խոսքը հատկապես տարբեր ոլորտներում աշխատող կանանց է վերաբերում: Մինչդեռ «գրագետ» հագուստը ճիշտ տպավորություն է ստեղծում, ընդգծում ոչ
Չափանիշները փոխվել են
Հայ տղամարդկանցից ոմանք նախընտրում են թմբլիկներին, ոմանք նիհարիկներին, մյուսներն էլ դեմ են շպարին: Ինչպիսի՞ չափանիշներով են գնահատում կանանց ժամանակակից հայ տղամարդիկ: 18-ամյա Սարգիս Թադեւոսյանը գեղեցկության մասին ասում է. «Կարծում եմ՝ առաջին հերթին գեղեցկությունը պետք է վերաբերի արտաքինին: Աղջիկը պետք է լինի բարձրահասակ, նիհար, ժպտերես, նուրբ դիմագծերով, շատ կոմպլեքսավորված չլինի: Սիրում եմ, որ աղջիկը եղունգները գեղեցիկ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԵԼՈՎ՝ ՀԱՅՀՈՅԱՆՔ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
Հարցազրույց ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի հետ – Գլոբալացման գործընթաց եւ ազգային գրականություն: Համատեղելի՞ են, արդյոք, դրանք: – Գլոբալիզացիան եղել է բոլոր ժամանակներում, ի՞նչ էր քրիստոնեության կամ մյուս համաշխարհային կրոնների տարածումը, եթե ոչ՝ գլոբալիզացիայի դրսեւորում: Մենք պիտի նայենք աշխարհին, հատկապես այն երկրներին, որտեղ լույսը շատ է, եւ վերցնենք այդ լույսը: Պիտի բացենք մեր դուռը աշխարհի առաջ
Ֆիլմ է նկարում ու հարսնացու փնտրում
Ռեժիսոր Վահան Աբրոյանը կյանքում եւ իր «Ես ուզում եմ…» ֆիլմում Ֆիլմի նկարահանում՝ ֆիլմում. Վահան Աբրոյան. «Ես ուզում եմ…» փաստագրական աշխատանքի սցենարը կարելի է այսպես բնորոշել: Նկարում ռեժիսորը, սցենարիստը՝ Վ. Աբրոյանը, նաեւ գլխավոր հերոսն է: Հարսնացու ընտրելու համար նա հանդիպում է բազում աղջիկների, որոնց հետ ինտերնետի միջոցով է ծանոթացել: Նրանց հետ զրուցում է իրենց հուզող անձնական
ԿՈՄԵՐՑԻՈ՞Ն, ԹԵ՞ ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՐՎԵՍՏ
«Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի մեկնաբանությունները Այս տարի լրանում է «Արամե» պատկերասրահի հիմնադրման 5 տարին: Տնօրեն Արամ Սարգսյանի խոսքով, մասնավոր պատկերասրահի հիմնումը ամենեւին էլ տնտեսական անհրաժեշտությամբ չի պայմանավորված. «Դա այն ուղղությունը չէ, որից կարելի է մեծ եկամուտներ ակնկալել: Պատկերասրահ հիմնողը պիտի նախ մեծ արվեստասեր լինի, այսինքն՝ արվեստի ու մեկ էլ քաղաքի հանդեպ սիրուց է ծնվել