Օրվա լրահոսը

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔ»-ՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Իսկ ԿՊվՏՍսՈրրվՌՍ-ը շփոթության մեջ է գցում «Կծանոթանամ 25 տարեկան բարեկիրթ աղջկա հետ», «Ով ուզում է հանդիպել իր կյանքի ասպետին, թող զանգահարի 091… համարով», «Ռոմանտիկ աղջիկ եմ, լուրջ նպատակներով փնտրում եմ բարձրահասակ, կրթված տղայի», «Ամուսնական նպատակով կծանոթանամ «մաքուր» աղջկա հետ»… Թերթերում, ամսագրերում, ինտերնետային տարբեր կայքերում, անգամ գետնանցումների պատերին փակցված պաստառներին գրված նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններն արդեն սովորական

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՊԱՐՏՎԵՑԻՆ

Նալչիկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի իններորդ տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ անհաջողության մատնվեցին: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Համթի Կոներուին, իսկ Էլինա Դանիելյանը՝ Բաթույագ Մոնգոնտուլին: Երեկ 10-րդ տուրում մեր աղջիկները կազմել էին հետեւյալ զույգերը. Լիլիթ Մկրտչյան-Բեթյուլ Յիլդիզ, Էլինա Դանիելյան-Բաթույագ Մոնգոնտուլ:

ԼՅՈՎԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

Առաջին թեթեւ (մինչեւ 59 կգ) քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի, 36-ամյա Լյովա Կիրակոսյանը, որը, սակայն, Ռուսաստանի քաղաքացիություն ունի, իրեն պատկանող տիտղոսը ռինգում պաշտպանելու է մայիսի 29-ին՝ Թուլոնում, որտեղ ներկայումս բնակվում է: Նրա մրցակիցը բելգիացի Էրմանո Ֆեգատիլլին է: Հայ բռնցքամարտիկը վերջին մենամարտն անցկացրել է փետրվարի 19-ին՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Անգլիայի ներկայացուցիչ Սքոթ Լոութոնին:

Վախթանգը մտադիր չէ երկար սպասել «Արքայադուստր Դոներին»

Առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն՝ վանաձորցի Վիկ Դարչինյանի եւ WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների միջեւ ռեւանշ մրցամարտի անցկացման բանակցությունները մեկուկես ամիս շարունակվելուց հետո մտան փակուղի եւ դադարեցվեցին: Այս մասին տեղեկացնում է fightnews.com կայքէջը: Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը դրա պատասխանատվությունը դնում է Դոների ճամբարի վրա: «Մենք պայմանագիրը ստորագրել ենք

ՄԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկները վերադարձել են աշխարհի առաջնությունից: Սակայն Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամբողջական տեղեկատվություն գրեթե չկար: Այս ընթացքում մարզիկները, մարզիչները եւ պատվիրակության մյուս անդամները, հավանաբար, հանգստանում էին, աշխատում հնարավորին չափ արագ մոռանալ այդ օրերը: Երեկ «Առավոտը», այնուամենայնիվ, հանդիպեց աշխարհի առաջնությունում մեր թիմի մենեջեր, հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ

Հիմա ընդունե՞լ է, թե՞ ոչ

Ըստ a1plus.am-ի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հակված է ստորագրել Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արամ Ղարաբեկյանի հրաժարականի դիմումը, ինչի առիթով նա մայիսի 5-ին հանդիպել է այս հարցով շահագրգիռ մարդկանց, այդ թվում՝ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը լուրի առնչությամբ պարզաբանեց, որ նախարարն այս օրերին Գյումրիում

Կիրակոսյանի «Սասունը»

Լույս է տեսել Գեղամ Կիրակոսյանի «Սասուն» գիրքը: Պատմաբանի կոչումը ճշմարտությունն ի հայտ բերելն է, որքան էլ դաժան լինի այն ժողովուրդների ճակատագրում: Գեղամ Կիրակոսյան պատմաբանի առկայության պարագայում առավելեւս բացահայտվում են մեր բազմադարյա ժողովրդի մի կարեւոր հատվածի ճակատագիրն ամփոփող այն էջերը, որոնք մինչ այսօր մնացել են կնճռոտ ու չմեկնաբանված: Խոսքը վերաբերում է Սասունի պատմությանը, որը տարաբախտաբար ամբողջովին

Փոքր դրամատիկ թատրոն չի ստեղծվի

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի կարգավիճակը չի փոխվի «Հավերժություն» բալետում մենապարում են Մերի Հովհաննիսյանն ու Կարեն Մաճկալյանը: Ժամանակին («Առավոտ», 2007.16. 11) անդրադարձել էինք նշանավոր բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի գլխավորած Խորեոգրաֆիայի պետական թատրոնի խնդիրներին եւ մտահոգություն հայտնել, որ իր տեսակի մեջ բացառիկ այս օջախը չունի շենք, զրկված է աշխատանքային տարրական պայմաններից: Հիշեցնենք,

ՊՐԵՄԻԵՐԱ՝ «ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ»

Կամ՝ ինչպես դառնալ սեփական պատմության տերը Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի սկսվելը կինոթատրոնի բակը բազմամարդ էր՝ հավաքվել էին նախկին եւ ներկա իշխանավորներ, տարբեր ոլորտների գործիչներ, «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, «բարձրաստիճան» հոգեւորականներից էլ՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«ԹԱԼԻԲԱՆԸ» ՀԻՄԱ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲԵԼԳԻԱՅԻՆ

Մահմեդական ծայրահեղականների «Թալիբան» շարժման գրոհայինները՝ Բելգիայում փարաջա կրելն արգելող օրենքի ընդունմանն ի պատասխան, սպառնացել են ահաբեկչական ակտեր իրականացնել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ թալիբները սպառնում են երկրում ահաբեկչական հարձակումներ կազմակերպել, եթե համապատասխան օրենքը վերջնականապես ընդունվի՝ հավանության արժանանա նաեւ խորհրդարանի վերին պալատում: Հիշեցնենք, որ համապատասխան օրենքն ընդունվել է առայժմ միայն երկրի խորհրդարանի ստորին

ԹԱԻԼԱՆԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՏԱՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Իշխանամետ շարժման՝ «դեղինշապիկավորների», մասնակիցները Թաիլանդի վարչապետ Աբխիսիտ Վետչաչիվին կոչ են արել կամ վճռական միջոցներ ձեռնարկել ընդդիմության դեմ, կամ՝ հրաժարական տալ: «Ժողովրդական ալյանս՝ հանուն ժողովրդավարության» կազմակերպության անդամները դժգոհություն են հայտնել, որ վարչապետը նախօրեին տեղի է տվել ընդդիմության պահանջներին եւ համաձայնել է խաղաղության դիմաց նոյեմբերի 14-ին խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել: BBC-ի մատուցմամբ, երկրի ընդդիմությունը, որոնց ներկայացուցիչներից շատերը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Հինգշաբթի օրը Միացյալ Թագավորությունում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու իր իրավունքից օգտվելու համար պաշտոնապես գրանցվել է երկրի 44 մլն քաղաքացի: Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 7-ին եւ ավարտվելու էր ուշ երեկոյան՝ ժամը 22-ին: Քվեարկությունների վերաբերյալ առաջին հայտարարությունները սպասվում էին արդեն տեղի ժամանակով ժամը 23-ին, թեեւ երկու տասնյակ ընտրատարածքներում քվեների հաշվարկը սկսվելու է մայիսի

Թուրք օրենսդիրների շրջանում իրար ծեծելն «խասիաթ» է դարձել

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների փաթեթի քվեարկության ժամանակ կրկին իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ լսվել են «մի բռնեք ինձ», «տղա ես, արի» եւ նման արտահայտություններ: News.am-ի մատուցմամբ, թուրքական խորհրդարանում ծեծկռտուքը սկսվել է այն բանից, երբ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Աքիֆ Էքիջին հայտարարել է, թե Էրդողանը 8 տարվա իշխանության ընթացքում 2

Ռուսաստանին կոչ է արվում Կատինի համար ներողություն խնդրել

ԱՄՆ Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդենը Ռուսաստանին կոչ է արել պաշտոնապես ներողություն խնդրել Կատինի ողբերգության համար եւ մինչեւ վերջ հետաքննել դրա հանգամանքները: «Մենք գնահատում ենք Ռուսաստանի կողմից արձանագրված առաջընթացը՝ այդ գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու առնչությամբ, բայց պետք է էլի մի բան անել: Շատ կարեւոր է, որ արխիվային նյութերը ամբողջությամբ հրապարակվեն: Միայն այդպես կարելի

Հունաստան, Աթենք. երեք զոհ եւ հեղաշրջման վտանգ

Հինգշաբթի օրը Հունաստանի խորհրդարանի քվեարկությանն է ներկայացվել երկրի կառավարության մշակած օրինագծերի փաթեթը, որով արմատական միջոցառումներ են նախատեսվում բյուջեի դեֆիցիտը կրճատելու միջոցառումների շրջանակներում: Այդ հակաճգնաժամային միջոցառման դեմ Աթենքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում չորեքշաբթի օրը, Ստադիու փողոցում ծավալված ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվել է երեք մարդ: Ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» էին նետել մայրաքաղաքի բանկերից մեկի վրա, որի

Նվերների տուփերում՝ աղանդավորական գրքեր

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի փաստմամբ, նման «նվեր» իր երեխային էլ է բաժին հասել: «Սխալ է երեխային թողնել՝ ինքն ընտրի իր հավատքը, դա սատանայական մոտեցում է, երեխային պետք է դաստիարակել եւ ճիշտ ուղու վրա դնել»,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետն արտահայտեց Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտակչյանը: Օրենքով երեխայի դաստիարակությամբ

Աշխարհի՛ քեռիներ, մի բան ասեք ինձ

Այս պատմությունը նվիրում եմ Հայրենական պատերազմի հաղթանակին Ես Դավիթ Ասրյանն եմ: Սիրում եմ նկարել (պատրաստվում եմ անհատական ցուցահանդեսի): Կարդալ եւս շատ եմ սիրում, մանավանդ Թումանյանի եւ Անդերսենի հեքիաթները, մեկ էլ սիրում եմ դիտել տրանսֆորմերներին, ռենջերներին, բոլորից շատ Ռասամախային: Տանը շարունակ ինձնից դժգոհ են: Սարսափելի զայրանում եմ, երբ ասում են՝ վատ ես ուտում: Ես մեկ բան

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԹԻՆ ՔԱՇՔՇՈՒԿ ՉԵՂԱՎ

Երեւանի փոխոստիկանապետի պահանջով՝ կտրուկ ելույթներ էլ չհնչեցին Երեկ կայացավ ուսանողական հերթական արտոնված երթը՝ ընդդեմ կառավարության այն որոշման, որով կրկնակի կրճատվեց մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետման իրավունքով հատկացված տեղերի քանակը: Բողոքող ուսանողներին միացել էին նաեւ Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Երթի մասնակիցներն անցան Ալեք Մանուկյան, Նալբանդյան փողոցներով, իսկ վերջնակետը ՀՀ կառավարության շենքն էր:

ՀԵԳԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԱԼԸ ԵՎ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Իդեալի կործանարար ազդեցության մասին 1. ՀՀ արտաքին քաղաքականության առաջին հիմնարար սխալը Ամեն մի գործում, իհարկե, հնարավոր են փոքր ու մեծ սխալներ: Սակայն կա սխալի մի տեսակ, որ հիմնիվեր աղճատում եւ նենգափոխում է գործը եւ անհնարին դարձնում նրա իրականացումը: Արցախի հիմնախնդրում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այդօրինակ հիմնարար սխալ է կատարված. Արցախը չի մասնակցում խնդրի լուծմանն ուղղված

«ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԸ»՝ 65-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերը»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Հայաստանյան «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Ինչպես «Արմինֆոյին» հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից, «Դելփյան խաղերի» պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 582-ին եւ կապված է վիշապ Պիթոնի նկատմամբ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակի հետ:

Արտոնություններ՝ Վանաձորի վետերաններին

Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին ընդառաջ՝ Վանաձոր համայնքի ավագանին եւ քաղաքապետը, գնահատելով վետերանների վաստակն ու ներդրումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով, որոշեցին այսուհետեւ Վանաձոր քաղաքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի 52 վետերաններին ազատել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների մասով գույքահարկից ու մինչեւ 2010 թվականը ներառյալ՝ գույքահարկի գծով հարկային պարտավորություններից: Վանաձորի

Հունիսից «Տուն կգան»

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը աճել է 2009 թվականին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստանում, հայաստանցիների ընտանիքներում երկու շաբաթով հանգստացան 14-25 տարեկան մոտ 400 սփյուռքահայ պատանիներ եւ աղջիկներ, այս տարի նախատեսվում է ծրագիրը սկսել հունիսից՝ ավարտել նոյեմբերին, ակնկալվում է, որ այս տարի «Տուն կգա» մոտ 550-600 սփյուռքահայ, մեզ հետ զրույցում ասաց

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ 100 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՌՆԱՄ՝ ԽԱՅՏԱՌԱԿ ԼԻՆԵՄ»

Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններն արդեն 4000-ից էլ քիչ են մնացել: Նրանցից մեկն էլ բնակվում է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում: 96-ամյա Վռամ Զաքարյանն է, ում համար Մեծ հայրենականի թեման միշտ արդիական է, հիշողությունները՝ անսպառ: 20 տարեկան է եղել, երբ սկսել է Մեծ կռիվը: Ինքն էլ՝ նոր-նոր ամուսնացած: Թողել է կնոջն ու մի քանի ամսական երեխային

Փախուստը կասեցվեց

«Առավոտի» տեղեկություններով, մայիսի 5-ին Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, երկուամսյա կալանքի է վերցվել 25-ամյա Արթուր Հարությունյանը: Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը

Արգելանքը դրել է դատարանը

Մայիսի 4-ի «Առավոտում» «Հայցագնի փոխարեն արգելանք` ողջ գույքի վրա» հոդվածում անդրադարձել էինք մեքենաների բախման արդյունքում կողմերի միջեւ ծագած վեճի այն դրվագին, երբ արգելանք է դրվել ոչ թե հայցագնի չափով, այլ պարտապանների ողջ գույքի, դրամական միջոցների վրա: Այդ կապակցությամբ պատասխան է ուղարկել նաեւ ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղարը: Ըստ այդ պատասխանի, փետրվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության

ԵԹԵ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ

«Ոստիկանության համակարգում խոշտանգումները, որպես օրինաչափություն, կան, շարունակվում են»,-ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Հրապարակավ հայտարարում եմ, որ եթե Դավիթ Գյուլումյանի, նրա հարազատների հետ որեւիցե դեպք պատահի, հանկարծ մարդը որոշի ինքն իրեն վնասել, հանկարծ մարդիկ հրաժարվեն ցուցմունքներ տալ, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաքննությունն իրականացնող մարմնի վրա, որը չի ապահովել այդ մարդկանց անվտանգությունը»։ Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայրենական պատերազմի վետերանները կստանան նախկին խնայբանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը: Երեկ նման որոշում է կայացրել կառավարությունը: Ըստ այդմ, կփոխհատուցվեն նախկին խնայբանկերում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրած Հայրենական պատերազմի վետերանների ավանդները: Այս առիթով աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ասաց, որ նախնական հաշվարկներով փոխհատուցումը կազմելու է 900 միլիոն դրամ. «Առաջին 1000

ՆԱԵՎ ԲԱՆԱՎԵՃԻ ՄՐՑԱՇԱՐ

«Գնված ապրանքը ետ չի ընդունվում եւ չի փոխանակվում», «Սպառողի իրավունքները պաշտպանված չեն»: Երեկ այս պաստառներով Երեւանի եւ Աշտարակի 7-10-րդ դասարանների աշակերտները, «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» բանավեճի հանրապետական մրցաշարի շրջանակներում քննարկում էին «Սպառողի իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են» թեմայի շուրջ: «Երիտասարդ նվաճումներ» կրթական հ/կ-ի եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ կայացավ բանավեճի հանրապետական մրցաշարի վերջին փուլը: 107 դպրոցների

Ծառն արմատով կտեղափոխեն

«Երեւանի տերը մենք բոլորս ենք, բոլորս ասելով՝ նկատի ունեմ ե՛ւ ինձ, ե՛ւ ձեզ, ե՛ւ բոլոր երեւանցիներին: Ես առաջարկում եմ համագործակցել եւ միավորել մեր ուժերը հանուն Երեւանի»,- նախօրեին բնապահպանական հ/կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետը: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Երեւանի ավագանուց ներկայացուցիչ, քաղաքապետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուները: Քաղաքապետը ներկաների

Կույրերի աղբամո՞ւղն էլ են ապամոնտաժելու

ՀՀ կառավարությունը մտադիր է բազմաբնակարան շենքերի աղբամուղները հանել Փափազյան 22 հասցեի բնակիչները, արդեն քանի օր է, ստորագրահավաք են կազմակերպել եւ պատրաստվում են բողոքով դիմել կառավարություն: Բնակիչների պատմելով՝ Արաբկիրի թաղապետարանն ուզում է իրենց շենքի աղբամուղները վերացնել եւ փոխարենը շենքի բակում մի քանի աղբամաններ տեղադրել. «Չգիտենք, թե ինչով են այդ աղբամուղները խանգարում թաղապետարանին: Հավանաբար մեկը աչք ունի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031