Օրվա լրահոսը

Հակամենաշնորհայի՞ն, թե՞ վիճակագրական

Վերջին ամիսներին, հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով, հայաստանյան իշխանական շրջանակներում մոդայիկ դարձավ օլիգոպոլիայի, մենաշնորհների դեմ պայքարի եւ, որպես դրա հետեւանք, խոշոր հարկատուների արտոնյալ վիճակի մասին խոսակցությունների թեման: Հետաքրքրական է, որ այս երեւույթների դեմն առնելու մեխանիզմները մեր երկրում վաղուց են ներդրված: Դրա համար անգամ բազմամիլիոնանոց վարկային ծրագրեր են իրականացվել, տեղայնացվել է, այսպես կոչված, միջազգային փորձը,

Դինամիտներով պայթեցնում են Բինգյոլի պատմական Քիղի ամրոցը

Իսկ ժայռոտ հիմքից պոկված քարերով կառուցում են ամբարտակ «Բինգյոլում ամբարտակի կառուցման նպատակով տարվող աշխատանքները վերածվեցին բնության եւ պատմության կոտորածի: Փերի գետի վրա կառուցվող ամբարտակի պատճառով սկիզբ առան ավերածությունների շղթաներ: Այս անգամ էլ կառուցվող ամբարտակի ավերածության զոհը դարձավ պատմական Քիղի ամրոցը: Ամրոցի հիմքը կազմող ժայռերը պայթեցվում են դինամիտով եւ գործածվում Քղիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շինարարության մեջ, որը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հարգելի պարոն Աբրահամյան, կուզենայինք ներկայացնել մեր «ընդդիմադիր» կարծիքը «Առավոտի» մայիսի 5-ի համարում «Պետք է արմատական լուծում» խմբագրականի վերաբերյալ: Նախ ուզում ենք նշել, որ եթե ասպիրանտուրայի առկա ուսուցման (տարկետումով) տեղերի քանակը նվազել է, ապա նույնը չի կարելի ասել ասպիրանտուրայում հեռակա ուսուցման համար հատկացված անվճար տեղերի մասին, որոնք գրեթե կրկնակի ավելի են, ինչը հենց վկայում է այն

Ցուցանակների խնդիր կա

Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների մատույցներում հուշարձանների մասին պատմող ցուցանակների գրեթե չես հանդիպի: Անցած տարի Մեղրու տարածաշրջանում «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կողմից ցուցանակներ են տեղադրվել, սակայն մարզում դեռ շատ «անցուցանակ» հուշարձան կա: Ցուցատախտակների բացակայության եւ մարդկանց ոչ տեղեկացված լինելու պատճառով՝ հաճախ են տուժում մարզի պատմամշակութային վայրերն ու հուշարձանները: Ինչպես տեղեկացանք Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությանից, նմանատիպ դեպք

Սողանքներ՝ Հաղարծնի վանք տանող ճանապարհին

Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին պարբերաբար սողանքները ակտիվանում են, հողը սահում, փակում է ճանապարհը: Նման վերջին դեպքը եղել է մայիսի 7-ին: Դրա հետեւանքով վանական համալիր տանող ճամփան որոշ ժամանակ փակ է եղել: Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ այս տարվա անձրեւներից ակտիվացած սողանքների հետեւանքով պարբերաբար ճանապարհին լցվող հողի զանգվածը հեռացնում են գյուղապետարանը, Դիլիջանի ճանապարհաշինական «Հաղարծին»

Հաղորդագրություն՝ միայն ծառի մասին

Մայիսի 6-ին Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ գյուղում վերջին հրաժեշտն են տվել գյուղի 45-ամյա բնակիչ Դավիթ Ղուլինյանին: Նա Դիլիջանի երկաթգծի էլեկտրական ենթակայանում էր աշխատում: Պատահարի օրը Դավիթն աշխատավարձ է ստացել ու տուն ճանապարհվել: Գյուղի տարածքով հոսող գետակի հետիոտնի կամրջով անցնելիս ընկել է գետը եւ գլուխը խփել քարին: Թեղուտի գյուղապետարանից տեղեկացանք, որ վարարած գետը նրան 400-500 մետր ներքեւ

Շքերթ, դաշտային խոհանոց, ռեստորան

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի եւ Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի առթիվ Նոյեմբերյան քաղաքում կայացավ սահմանապահ զորամասի շքերթ, պատերազմի վետերաններին հանձնվեցին հոբելյանական մեդալներ: Սահմանամերձ քաղաքի կենտրոնում, Հայ-հունական բարեկամության զբոսայգում դաշտային խոհանոց էր բացվել, ուր վետերանները զինվորական ճաշ եւ «մարտական 100 գրամ» օղի վայելեցին: Տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի պատերազմի վետերաններին դրամական օգնություն էին տրամադրել քաղաքապետարանը եւ Նոյեմբերյանի

«Անմահները չեն մեռնում»

Միափորի լեռնաշղթայի փեշերին թառած շեն է Արծվաբերդ գյուղը: Արծվաբերդցին գիտի ճշմարիտ ապրել ու արարել, գիտի համառ պայքարել, երբ վտանգվում են իր իրավունքներն ու արժանապատվությունը: Արծվաբերդցին չի հանդուրժում ոչ մի ոտնձգություն եւ պատրաստ է անգամ կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին: Մեծ հայրենականում տարած փառահեղ հաղթանակի 65-ամյակին՝ արդեն 65 տարի արծվաբերդցին երախտագիտությամբ եւ անուն առ անուն հիշում է

ԳԵՏԱՇԵՆ. 19 ՏԱՐԻ ԱՆՑ

1991 թվականի մայիսի 1-8-ը, ռուսական տանկերի մասնակցությամբ, ազերիներին հաջողվեց իրենց բնօրրանից դուրս հանել «ամենապնդաճակատ» հայերին՝ գետաշենցիներին… Անցել է ուղիղ 19 տարի: Հայաստանի համար շատ ծանր տարիներ. աթոռակռիվներ, «զուլալ» ընտրություններ, թիմ-թիմ «խաղեր», ընդհարումներ, օրը ցերեկով կրիմինալ ռազբորկաներ: Գետաշենցիները՝ ծվարած Հայանիստում, Արզնիում, Արտամետում եւ այլ բնակավայրերում, միանգամից եւ ամբողջապես դուրս մնացին տեսադաշտից, զրկվեցին ուշադրության արժանանալու ամենափոքր իսկ

ԴԻԱԿ՝ ԳԵՏՈՒՄ

Մայիսի 9-ին Մասիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դարբնիկ գյուղին հարակից տարածքում՝ Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է Երեւանի բնակիչ՝ 80-ամյա Անանիա Միքայելյանի դիակը:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ՝ ԿԱՐԱՏԵԻՑ…

Մայիսի 9-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ «կարատե» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Սպանդարյան 50 հասցեի բնակիչ՝ 4-ամյա Էդգար Գրիգորյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի վիճակը բավարար է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԿԱ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը պաշտոնական հաղորդում չի ստացել ՀՀ երկու քաղաքացիների ձերբակալության մասին, այդ մասին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ-ում: Վրաստանի սահմանապահ ոստիկանության տվյալներով, մայիսի 7-ին 3-րդ վարչության «Ախքյորփի»-Վ հատվածի շրջանում պետական սահմանի ապօրինի հատման փորձի պահին ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Անդրանիկ Կոնյանը եւ Գուլնար Մուրադյանը: Նրանք մեղադրվում են սահմանի ապօրինի «խմբակային» հատման փորձի համար: Փաստի առնչությամբ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վահագն Չախալյանի նկատմամբ հերթական բռնության հետ: Ապրիլի 30-ին Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից: Ընտանիքի անդամների հետ քաղաքական գործչի տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա՝ հարվածներ հասցնելով իրանին եւ դեմքին: «Սա երկրորդ անգամ

ԳԱԶՆ ԱՐԴԵՆ ԳԱԼԻՍ Է

Երեկ ուշ երեկոյան՝ համաձայն tert.am-ի տեղեկատվության՝վերջապես վերականգնվեց գազի հոսքը Հայաստան: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 29-ից Հայաստան բնական գազ չէր մտնում՝ պայմանավորված Հյուսիսային Կովկասի բարձրլեռնային գոտում սողանքների պատճառով գազատարի վթարով: Վթարից հետո ասվում էր, որ մեկ-երկու օրից գազամատակարարումը կվերականգնվի, սակայն գրեթե երկու շաբաթ մեր հանրապետությունը «սնվում» էր պահեստավորված գազով: Երեկ օրվա ընթացքում news.am-ին Վրաստանի նավթագազային կորպորացիայից

Սերունդները կամրջվեցին

Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում մայիսի 8-ին կազմակերպված միջոցառումը նվիրված էր Մեծ հայրենականի հաղթանակի 65-ամյակին: Այն «Սերունդների կամուրջ» խորագիրն էր կրում: Համերգային ծրագիրը դահլիճում մեկտեղել էր Մեծ հայրենականի վետերաններին ու մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին: «Այս միջոցառումը ամենաօրինակելի ու ամենաերկար պատմության դասը կլինի մեր աշակերտների համար»,- ասաց

Երեւանը տոնեց հաղթանակների օրը

 Մայիսի 9-ին քաղաքամայր Երեւանը տոնեց հաղթանակների՝ Մեծ հայրենականի հաղթանակի 65 եւ Շուշիի ազատագրման 18-ամյակներին նվիրված  օրը: Երգ, պար, թմբուկների շքերթ, ժպտացող փոքրիկներ եւ տոնական տրամադրությամբ երեւանցիներ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ տոնական բեմահարթակներ էին տեղադրվել Երեւանի սրտում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Կամերային երաժշտության տան հարակից այգում եւ Մաշտոցի պողոտա-Բուզանդի փողոց խաչմերուկի հատվածում: Ժամը 15-ին տոնական բոլոր

ԲՈԼՈՐՆ ԷԼ ԲՈՐՍԱՆԵՐ ԵՆ

Երեկ կայացած ասուլիսում Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մանրամասնել է կառավարությունում նախորդ հինգշաբթի իր հնչեցրած եւ բավականին արձագանքներ ստացած հայտարարության պատճառները: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, թե կոալիցիոն կուսակցությունները դարձել են աշխատանքային բորսա եւ մարդիկ անդամագրվում են այդ կուսակցություններին՝  աշխատանքի տեղավորվելու համար: Երեկ պարոն Բադալյանն ասաց, որ ինքը առաջ էլ է այդ հարցը բարձրացրել կառավարության

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ

Ուսանողական այգում իրականացվող կառուցապատման առիթով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մայիսի 5-ին  հանդիպել էր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամներին եւ խոստացել բացառել ապագա կառուցապատումներն ու գետնափոր կառույցները Երեւանի հանրային կանաչ տարածքներում: Այս առնչությամբ, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը երեկ հայտարարություն է արել՝ նշելով,  որ քաղաքապետարանի հաղորդագրությունը  չի արտացոլում տեղի ունեցած քննարկման էությունը. «Ամբողջ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՆՈ՞ՒՄ Է

Պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում, ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ, կա 85 հազար գործազուրկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81 հազարի փոխարեն: Նախորդի համեմատությամբ այս տարի 1,6%-ով աճել է նաեւ աշխատանք փնտրողների թիվը, որը այժմ հասնում է 101 հազարի: Չնայած սրան, երեկվա ասուլիսում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը հավաստիացրեց, որ աշխատաշուկայում լարվածությունը մեղմանում է, գործազրկության մակարդակը՝

Կարուսելները վտանգավոր են

Հատկապես, եթե տեխնիկական փորձաքննություն չեն անցնում Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում, ժամը 17-ի սահմաններում, աշխատելու ժամանակ պոկվել է կարուսելներից մեկի՝ «Թայֆուն» ատրակցիոնի շղթան, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ: Երեկ տեղեկացանք, որ միջադեպի օրը գլխի սալջարդով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Սիրարփի Մավոյանը եւ 13-ամյա Սոնա Գալստյանը առաջին բուժօգնություն են ստացել եւ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ 30 ՀԱԶԱՐ, ԾԱԽՍԸ՝ 40 ԵՎ ԱՎԵԼԻ

Նույնիսկ «մոլոկանի» թթվով, լոբով ու փլավներով՝ նվազագույն կենսապահովման զամբյուղ չենք կարող լցնել Մարդն իր գոյությունն ու առողջությունը պահպանելու համար օրական պետք է ուտի 2412.1 կկալ էներգետիկ արժեքով սնունդ: Համենայնդեպս, ըստ առողջապահության նախարարության հաշվարկների, նորման այդքան է: Երբ կարդում ես նախարարության մասնագետների ավելի մանրամասն հաշվարկները, թե օրական կոնկրետ ինչ պետք է ուտենք նորմայում՝ հասկանում ենք, որ

Մեկուսարանի փոխարեն տարել են հացատուն

Կալանավորվել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկաններ` ոստիկանության ավագ Եղիա Հովհաննիսյանը եւ ոստիկանության սերժանտ Վահե Նազարյանը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք ստանալու փորձ անելու մեջ: Եղիա Հովհաննիսյանը եւ Վահե Նազարյանը 2010 թվականի ապրիլի 28-ին կազմակերպել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, թմրամիջոց պահելու մեջ մեղադրվող Քաջիկ Դավթյանի տեղափոխումը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա

Պատժելը կունենա կանխարգելիչ նշանակություն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ՝ գլխավոր դատախազը կարեւորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով: Դեսպանը հավաստել է իր պատրաստակամությունը

Կուսումնասիրեն լրագրողների դեմ բռնարարքները

ՀՀ գլխավոր դատախազի կարգադրությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ այլ բնույթի ոտնձգություններ կատարելու վերաբերյալ 2008-2010 թվականներին նախապատրաստված նյութերը եւ քննված քրեական գործերը, դրանցով կայացված որոշումների օրինականությունը: Աշխատանքային խումբը բաղկացած է 4 հոգուց, որն արդեն պահանջել է բոլոր ստորաբաժանումներից լրագրողներին վերաբերող քրեական գործերի մասին սպառիչ տեղեկատվություն: Բացառված

ՀԵՐՔՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ստեղծված խառնաշփոթը պարտավորեցնում է Չարենցավանի ոստիկանության բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան գործով երկու անձ գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, սակայն ակնհայտ է, որ դրանց շրջանակն ընդլայնվելու միտում ունի: Վահան Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությունների մասին Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հայտարարությունը որքան անսպասելի, նույնքան էլ սպասելի էր հատկապես վերջին շրջանում հրապարակվող տեղեկությունների համատեքստում: Անսպասելի էր ոչ թե

«ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՀԱՐՍԱՆԻՔ»

Վիկտոր Դալլաքյանի որդու հարսանիքին ներկա էին զինվորականներ ու մտավորականներ, գիտնականներ ու գործարարներ, ԱԺ եւ կառավարության ներկայացուցիչներ: Իշխող վերնախավից հրավիրված չէին Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Մայիսի 6-ին կայացած այս հարսանիքին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կնոջ, եղբայրների, դստեր եւ նրա ամուսնու հետ: Հարսանեկան սրահում բարձրախոսով չհայտարարվեց ՀՀ նախագահի մուտքը: Նման պայմանավորվածություն

ՓՈԼԱԴԻ ԿՈՉԸ

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին կոչ է արել պատրաստ լինել կռվելու Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, հղում անելով ԱՊԱ-ին, դեսպանի կողմից այդ տարօրինակ կոչը հնչել է ՌԴ մայրաքաղաքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի ադրբեջանցի վետերանների հետ հանդիպման ընթացքում: «Իհարկե, ուզում ենք հավատալ, որ խաղաղ ճանապարհով կկարողանանք հասնել մեր ուզածին: Բայց դա դեռ

«ԷՐԳԵՆԵԿՈՆԸ» ԵՎ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Yerkir Media-ին մայիսի 10-ին Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Էրգենեկոնի գործով ընթացող դատավարությանը 52 ամբաստանյալներից 6-ը հեռախոսային զրույցներ են ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների հետ: Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանից Դինքի դատապաշտպանները պահանջել էին ներկայացնել տվյալներ Էրգենեկոնի գործով անցնող ամբաստանյալների եւ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների միջեւ եղած կապի

ՀԱՐՎԱՐԴՈՒՄ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Հարվարդի համալսարանի ճարտարապետական դպրոցի «Հետքեր» ստուդիայի 12 օտարազգի ուսանողների այս տարվա դիպլոմային աշխատանքների թեման եղել է Հայոց ցեղասպանության թանգարան նախագծելը: «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ եւ Հարվարդի համալսարանի հետ «Լույս»-ի համագործակցության շրջանակներում վերոնշյալ ուսանողներն այս տարվա փետրվարին մեր մշակույթին եւ պատմությանը ծանոթանալու նպատակով ժամանեցին Հայաստան: Ապրիլի 30-ին Հարվարդում տեղի է ունեցել նրանց դիպլոմային աշխատանքների

ԿԱՐԾԻՔԸ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ

Երեկ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ վարչապետին՝ կապված ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: Օմբուդսմենը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 42-րդ կետի, մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031