Օրվա լրահոսը
Էլեկտրոնայի՞նն է ծախսատար, թե՝ ձեռքովը
1999 թ. ընդունված «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր 10 տարին մեկ պետք է անցկացվի մարդահամար: Առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թվականին: Հաջորդ մարդահամարի անցկացման հստակ ժամկետը 2009 թվականի կառավարության համապատասխան որոշումով սահմանվել է 2011-ը: Նույն որոշմամբ նախատեսված էր, որ փորձնական մարդահամարի անցկացումը տեղի կունենա 2010 թվականի ապրիլին, սակայն ֆինանսական որոշ դժվարություններով
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻ՞Ք Է
Թույլ չտանք, որ ոչխարները մեզ ուտեն «Հայաստանի համար ոչխարաբուծությունը չարիք է եւ հողերի էրոզացման, երկրի անապատացման, վայրի, բուսական ու կենդանական աշխարհի աղքատացման հիմնական պատճառը, այն էապես խոչընդոտում է տավարաբուծության, մեղվաբուծության զարգացմանը, նպաստում է աղբյուրների ցամաքեցմանը եւ առուների սակավաջրությանը»,- հավատացնում է գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը: Երեկ Գրողների միությունում նրա նախաձեռնությամբ ոչխարաբուծության դրական ու բացասական հետեւանքների մասին
Եվս մի «Չուկոտկայի շաման»՝ ճապոնացի գիտնական
Հատուկ՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում իմ հիշատակումը, թե մայրենի լեզվի եւ մտածողության կապը հաստատված է նաեւ ճապոնացի գիտնականների կողմից, արժանացավ հաղորդման հյուրի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետեւյալ արձագանքին. «Հղումներ անել անհայտ գիտնականների կամ անգամ հայտնի գիտնականների ինչ-որ հետազոտությունների վրա… գիտեք, կարելի է հասնել Չուկոտկայի շամաններին
«ԱՎԱՐՏԵԼՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑ՝ ԵՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՌՈՒՍ ԷԻ, ՔԱՆ ՀԱՅ»
Սա հիմնավորումներից է այն բաց նամակին միացողներից մեկի, որով առաջարկվում է Ռուբեն Վարդանյանի բացելիք միջազգային դպրոցում հիմնական դասավանդումը կազմակերպել հայերեն: Համացանցում բազմաթիվ են ստորագրահավաքները եւ բաց նամակները ընդդեմ կառավարության նախաձեռնության՝ Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու վերաբերյալ: Դրանցից մեկը, որը տեղադրված է հատուկ ստեղծված https://nochangeinlanguagelaw.org/ կայքում եւ նախապատրաստել են տառաստեղծ Ռուբեն
ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԴԵՂԱԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը: Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը՝ առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով: «ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի: Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011
ԿՈՆԳՐԵՍԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների մի փոքրիկ պատվիրակություն մեկնել էր Սիսիան եւ Եղեգնաձոր՝ Կոնգրեսի ակտիվի հետ հանդիպելու նպատակով: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին ՀԱԿ գրասենյակից, պատվիրակների թվում են եղել Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նույն կուսակցության անդամ Արարատ Մկրտչյանը, ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, նույն
Վտանգավոր միտումներն առկա են
«Ցանկացած ժողովուրդ մեծագույն փորձության է ենթարկվում, երբ վճիռներ կայացնելուն խառնվում են ազգայնականները: Նրանք իրենց անսահման սնապարծությամբ, պոռոտախոսությամբ ու անպատասխանատվությամբ ցանկացած գործի վնաս են հասցնում»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ հայ-վրացական այդպես էլ չկարգավորված հարաբերություններում նորից լարումներ են նկատվում` Ջավախքի ՏԻՄ ընտրություններում հայերի ու հայկական կազմակերպությունների առաջադրման խոչընդոտումները, վրացական կողմն անհասկանալի պատճառներով չի վերականգնում
Հայաստանում քաղաքականությունը տնտեսական գործունեություն է
Երեկ Մամուլի ազգային ակումբում գնահատեց Աշոտ Մանուչարյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն օրեր առաջ մասնակցել էր «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժման» հավաքին եւ ելույթ ունեցել: Այս փաստը նկատի առնելով՝ երեկ ասուլիսում «Թերթ» կայքէջի թղթակիցը հետաքրքրվեց, թե այդ շարժման ստեղծման նպատակը ո՞րն է: Ի պատասխան՝ Աշոտ Մանուչարյանը խորհուրդ
ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԵՆ
Հայ ազգային կոնգրեսում շարունակում են պնդել, թե Սերժ Սարգսյանը ԼՂ շուրջ հինգ տարածքները սկուտեղի վրա հանձնելու է Ադրբեջանին՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու: 2010թ. ապրիլի 6-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ եւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արձանագրել էր, թե «հակառակ թվացյալ հրատապությանը»՝ անիմաստ ու ավելորդ է
ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ ՈՒՆԵՆ
Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կմեկնի Թուրքիա եւ մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրի ղեկավարների հետ: Այս այցելությունից օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շտապեց հայտարարել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումների ժամանակ կխոսվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Ըստ որոշ վերլուծությունների, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՀՅԴ-Ն
Այսօր աշխատանքային այցով Երեւան ժամանող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն վաղը հանդիպելու է ԱԺ խմբակցություններին: ՀՅԴ խմբակցությունը երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրավոր հայտնել է. «Տեղեկացանք, որ պրն Չավուշօղլուն հրաժարվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին: Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել
ՀԵՐՈՍԱՑԱՆ՝ «ՍԵՄՈՒՇԿԱ ՉՐԹԵԼՈՎ»
Էրեբունու երիտասարդները «պարտաճանաչ» գալիս են՝ վետերաններին «հարգելու» Էրեբունի վարչական շրջանի նախկին «Պիոներպալատում», այժմ՝ «Մանկապատանեկան մշակույթի կենտրոնում» Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար կազմակերպված միջոցառմանը, ցավոք, հայտնի երգիչներից եւ արվեստագետներից ոչ մեկը չկար, փոխարենը ներկա էին համայնքի «հայտնի սեմուշկա չրթողները», որոնք եկել էին, ինչպես իրենք էին ասում՝ «կայֆեր բռնելու»: «Տղերք, բռնվեք՝ չընկնեք, հեսա տեսեք՝ ինչ կայֆարիկ անուններ
Վարակիչ գաստրիտը
15-17 տարի առաջ ավստրալացի գիտնականներ Ուորենը եւ Մարշալն իրենց հետազոտություններով հանգեցին այն եզրակացության, որ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի հիվանդությունների մեծ մասն ունի վարակիչ բնույթ եւ առաջանում է մանրէներից, որոնք կոչվում են հելիկոբակտերիաներ: Սրանք առաջացնում են ստամոքսի բորբոքում (գաստրիտ), 12-մատնյա աղիի բորբոքում (դուոդենիտ), խոցեր: Վարակի աղբյուր են հանդիսանում մարդիկ: Վարակը փոխանցվում է հպումից (տարբեր առարկաների, կեղտոտ
Մայիսի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը Ռուսաստանի Դաշնության բուհերում ուսանելու համար Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /77 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են
Տիեզերքը մարմնավորողը
Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին «Մի անգամ Վիլյամ Սարոյանը ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին հարցնում է՝ ի՞նչ է մարդը: Նա պատասխանում է՝ տիեզերական մարմին: Վ. Սարոյանը շարունակում է՝ այդ դեպքում տիեզերքից բան կպակսի՞, եթե մարդը վերանա: Գիտնականը երկար մտորումից հետո ասում է՝ կպակսի, շատ մեծ բան՝ տիեզերքը մարմնավորողը, որովհետեւ ոչ մի տիեզերական մարմին չի կարող ստեղծել
Ո՞ւմ նյարդերն ամուր կգտնվեն
Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտում խաղացված 11 տուրից հետո հաշիվը հավասար է՝ 5,5:5,5 եւ ամեն բան կարող է որոշվել այսօր կայանալիք վերջին տուրում: Իհարկե, եթե մրցակիցներից մեկը հաղթական միավոր վաստակի: Ամբողջ մրցամարտն ընթանում է անչափ լարված, բայց հավասար պայքարում: Թե գործող չեմպիոն Վիշին եւ թե հավակնորդը տարել են երկուական
Կարլ Ֆրոչին դեռ ժամանակ է պետք
Գերմիջին քաշային կարգի «Super Six Boxing Classic» մրցաշարի շրջանակներում օգոստոսի 21-ին նշանակված Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտը հետաձգվել է սեպտեմբեր: Լրատվամիջոցները դրա պատճառ համարում են նախորդ մենամարտում բրիտանացի Միգել Կեսլերից ստացած դեմքի բազմաթիվ բացվածքները, աչքի եւ ականջի վնասվածքները, որոնք լիովին բուժելու համար նախապես սահմանված ժամանակը Ֆրոչին չի բավականացնում: Սակայն «Արքա Արթուրի» եւ WBC վարկածով աշխարհի նախկին
Նպատակը անհատական ցուցանիշները բարելավելն է
Երեկ Աստրախանում մեկնարկեց շախմատի տղամարդկանց «Grand Prix»-ի վերջին՝ վեցերորդ փուլը, որտեղ որոշվելու է 2010/11 թթ. հավակնորդների մրցաշարի երկրորդ մասնակցի անունը: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը մասնակցելով այս մրցաշարի երեք փուլերի՝ Սոչիում (2008 թ.), Նալչիկում (2009) եւ Ջերմուկում (2009), վաստակել է 500 միավոր եւ ժամկետից շուտ տիրել առաջին ուղեգրին: Ավելացնենք նաեւ, «Grand Prix»-ի ընդհանուր ցուցակում երկրորդ եւ
Չստացվեց
Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ավարտված ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի վեցերորդ փուլում Լիլիթ Մկրտչյանի խաղը կարելի է համարել ինչ-որ չափով չստացված, իսկ Էլինա Դանիելյանի մրցելույթը՝ ձախողված: Եզրափակիչ տուրում մեր երկու աղջիկներն էլ անհաջողության մատնվեցին: Լիլիթը պարտվեց մրցաշարի ավարտից արդեն մեկ տուր առաջ հաղթողի կոչումն ապահոված ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւային, իսկ Էլինան՝ նրա հայրենակից Բաիրա Կովանովային: Վերջնահաշվարկում Մկրտչյանը Չժաո
Սերժի ֆիլմը լավագույններից է
Սերժ Ավետիքյանի «Chienne d\’histoire» ֆիլմը, «Արմինֆոյի» փոխանցմամբ, հավակնում է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1910 թվականին՝ Կոստանդնուպոլսում: Փողոցները հեղեղված են թափառական շներով, եւ նոր կառավարությունը որոշում է դրանց դուրս հանել քաղաքի սահմաններից՝ անմարդաբնակ կղզի: Կաննի կինոփառատոնը կընթանա մայիսի 12-13-ը: 15-րոպեանոց «Chienne d\’histoire»-ից բացի, «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե արմավենու» է հավակնում
4-ամյա «ԵՍ YES!»
2006թ. մայիսին կրպակներում հայտնվեցին իր տեսակի մեջ եզակի «Ես YES!» ամսագրի հազարավոր օրինակներ: Հանդեսը արդեն ընթերցողի ընկերն է, խորհրդատուն ու սպասված հյուրը: Այժմ ամսագիրը 4 տարեկան է, ունի 16 հազար տպաքանակ: Ինչո՞ւ «Ես Yes»: Քանի որ պատանեկությունն ու երիտասարդությունը այն շրջանն է, երբ ձեւավորվում է մարդու ԵՍ-ը, շատ կարեւոր է, որ այն ամուր ու առողջ
Թաքուն եւ կասկածելի
Անցյալ ուրբաթ՝ ինչպես ձեւակերպված է ՀՀ մշակույթի նախարարության mincult.am կայքում՝ մայիսյան հաղթանակների նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայ կինոարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, ինչպես նաեւ ծննդյան հոբելյանների առթիվ՝ ռեժիսորներ Գուրգեն Գադաչիկին, Հրանտ Հակոբյանին, օպերատոր Շավարշ Վարդանյանին, նկարիչ-բեմադրող Լիդա Գեւորգյանին, ֆիլմերի դիմահարդար Նելլի Խաչատրյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ հայրենական կինոարվեստում Հայկ Վարդանյանի
Նվիրված՝ հաղթանակի օրվան
Օրերս Ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ներկայացում՝ «Նվիրված Հաղթանակի օրվան» խորագրով: Օրվա խորհուրդը ոգեւորել էր թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանին, ով այս անգամ ոչ միայն ներկայացման հերոսուհիներից մեկն էր, այլ նաեւ սցենարի հեղինակն ու ներկայացման բեմադրիչը: Մոտ մեկուկես ժամ հանդիսականը մտովի տեղափոխվեց ռազմի դաշտ ու խրամատներ: Դերասանների հետ հավասար երգեց ու ասմունքեց: Ներկայացման մեջ ընդգրկված էին թատրոնի
ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԻՆ ԹՌՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Կամ բրիտանացիների «Մի փոքր քայլ» ներկայացումը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը մայիսի 8-ին եւ 9-ին ներկայացրին «Մի փոքր քայլ» բեմադրությունը (սցենարի հեղինակ՝ Դեյվիդ Հասթինգս, ռեժիսոր՝ Թոբի Հասըլ)՝ «Օքսֆորդ փլեյհաուս» ստեղծագործական խմբի մատուցմամբ: «Մի փոքր քայլը» հումորային ներկայացում էր, որն առաջին անգամ բեմադրվել է 2008թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնի համար: Այն
ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ ՍԻՐԻԱ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ
Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եռօրյա այցով մեկնեց արեւելյան երկրներ՝ Սիրիա եւ Թուրքիա: Այցերի օրակարգում տնտեսության եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերն են, տուրիզմի ու միջազգային հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ինչպես հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, Մեդվեդեւը Դամասկոս էր ժամանելու երկուշաբթի երեկոյան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները քննարկելու են նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը,
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ
Մայիսի 10-ին Կիեւում ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել «Ուկրաինայի պաշտպանության կոմիտե» ստեղծելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, ալյանսի մասնակիցները մտադիր են միասին պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը: Փաստաթղթի տակ ստորագրել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվիշչինան», «Ուկրաինայի ժողովրդական ռուխը», «Ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունը, որը գլխավորում է Յուրի Լուցենկոն, «Ազատություն»
ՔՐԴԵՐԸ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ
Իրանի իշխանությունները, BBC-ի մատուցմամբ, հայտարարել են «ահաբեկչական ակտեր իրականացնելու մեջ մեղադրվող» հինգ կալանավորների մահապատժի ենթարկելու մասին: Մահապատժի ենթարկված բոլոր հինգ կալանավորները «Կուսակցություն՝ հանուն Քուրդիստանի ազատ կյանքի»՝ PJAK, քրդական խմբավորման անդամներ են: Չորս տղամարդու եւ մեկ կնոջ նկատմամբ մահապատիժը՝ կախաղանի միջոցով, իրականացվել է Թեհրանի բանտերից մեկում: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը, որը համագործակցում է Քուրդիստանի բանվորական կուսակցության
Ահաբեկչական 20 ակտ՝ Իրաքում
Իրաքի տարբեր քաղաքներում գրոհայինների կազմակերպած երկու տասնյակ ահաբեկչական ակտերի արդյունքում սպանվել է 58 եւ վիրավորել ավելի քան 200 մարդ: Տուժածների թվում կան ե՛ւ խաղաղ բնակիչներ, ե՛ւ ոստիկաններ: Ամենաարյունալի ահաբեկչական ակտն իրականացվել է Էլ-Խիլլա քաղաքում, որտեղ երկու ավտոմեքենայի պայթյունի արդյունքում միանգամից 23 մարդ է զոհվել եւ 100 մարդ վիրավորվել է: Ահաբեկչական ակտերը բավականին լավ կազմակերպված եւ
Հանքահորում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ
Ռուսաստանում Կեմերովի մարզի «Ռասպադսկայա» հանքահորում տեղի ունեցած երկու պայթյունի արդյունքում զոհվածների թիվը շարունակում է աճել: Առայժմ նրանց թիվը հասել է ամենաքիչը 31-ի, որոնց թվում կան նաեւ 18 փրկարար, եւս 60 հոգու ճակատագիրը դեռեւս անհայտ է: Հայտնի չեն նաեւ վթարի պատճառները, թեեւ լուրջ կասկածներ կան, որ պատճառը մեթանի պայթյունն է: Հանքում փլուզումները շատ չեն, իսկ դա,


















































