Օրվա լրահոսը

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԳՆԱՑԱԾ Է

Սրանում Դավիթ Շահնազարյանը չի կասկածում – Փետրվարի 9-ին արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ հակառակ եղած ակնկալիքներին, ընդդիմադիր թեկնածուների միավորումներ, որոնց շուրջ բանակցություններ էին ընթանում, տեղի չունեցան: Բոլոր 9 թեկնածուները կմասնակցեն առաջիկա ընտրություններին: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: – Երբեք այն կարծիքին չեմ եղել, թե գրանցված ինը թեկնածուներից որեւէ մեկը ինքնաբացարկ կհայտնի, մանավանդ, որ հաղթանակի համար

«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ»

ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը վստահ է, որ եթե Սերժ Սարգսյանը իր կարգախոսը մի փոքր փոփոխության ենթարկի, ամեն ինչ կնստի իր տեղը: – Քարոզարշավի ընթացքում դուք որոշակի կոշտ գնահատականներ հնչեցրիք Վազգեն Սարգսյանի, նրա ընտանիքի հասցեին, հակադարձումը չուշացավ, եւ սպարապետի շրջապատից եղան կոշտ արձագանքներ: Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նաեւ «Երկրապահի» Շիրակի կառույցը

ԿԱՏԱՐԵԼ ՍԹԱՓ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

«Մեր բոլոր պրոբլեմները գալիս են վատ կառավարումից, մեր բոլոր պրոբլեմները գալիս են պետական համակարգի անկատարությունից, եւ այդ պրոբլեմները շատ խստանում են,երբ պետական համակարգում գտնվում են մարդիկ, ովքեր ծանոթ չեն կառավարման տարրական սկզբունքներին, ովքեր կյանքում մի քանի մարդ չէին ղեկավարել եւ միանգամից ստիպված էին ղեկավարել փոքր երկիր, ստիպված էին ղեկավարել միլիոններ: Բոլորիդ կոչ եմ անում փետրվարի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ ութերորդ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀՐԱՆՈՒՇ Ես ընդամենը վեց ամիս Թերլեմեզյանի ուսումնարանում սովորեցի եւ, բնականաբար, նկարիչ չդարձա, եւ սարիթաղցի Սամոն էլ՝ չնայած պոլիտեխնիկի ճարտարապետականը հինգերով ավարտեց, բայց ճարտարապետ չդարձավ, եւ չնայած մասնագիտությամբ ճարտարապետ է համարվում, բայց երբեւէ որեւէ շենք ու կառույց նախագծած չկա եւ էսօրվա դրությամբ ընդամենը ԾԻԳ-ի աշխատող է ու էսօրվա օրով

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՇՏԱՊՈՒՄ ԵՄ ԳՈՏԻՆԵՐՍ ԵՏ ԲԵՐԵԼ ՈՒ ԳԱԼ ԵՐԵՎԱՆ»

«Առավոտի» եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի միջեւ հաստատված մշտական կապը նրա ամեն մի հերթական մենամարտի մանրամասների մասին հայաստանցի մարզասերներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու հնարավորություն է տալիս: Ֆիլիպինցի Զեդ Գորրեսի հետ մենամարտից հետո էլ, երբ կազմակերպիչները, պարզապես, հաղթանակը գողացան հայ բռնցքամարտիկից, Վախթանգը զանգահարեց խմբագրություն ու կայացած զրույցի ընթացքում պատմեց, թե ինչն ինչպես է եղել: – Ֆիլիպիններում քեզ

«Որոշ մարդիկ արջի ծառայություն են մատուցում»

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Նոր Նորքում տեղի ունեցած նախորդ ծեծի կապակցությամբ նման կարծիք հայտնեց: Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ժամանակ պարզվեց, որ հանրապետականները չէին էլ կռահել, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակել ԱԺ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իրենց հայտարարությունները եւ կառավարությանը ուղղված հարցերը: Արդյո՞ք հանրապետականները փորձել են պարզել, թե ինչո՞ւ հանրայինը չի կատարել ԱԺ-կանոնակարգի պահանջը եւ պատգամավորների հարցուպատասխանները, նաեւ

ԵՐԿՐՈ՞ՐԴ ՓՈՒԼ

Երեւան քաղաքի բնակիչների կարծիքը  Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, ընտրողների 47 տոկոսն այն կարծիքին է, որ նախագահական ընտրությունները, այնուամենայնիվ, կանցնեն 2 փուլով, 41 տոկոսը բացառում է 2-րդ փուլը, 9 տոկոսը դժվարանում է պատասխանել: Մի փոքր վերապահումներով կարող ենք եզրակացնել, որ նման համոզմունքը պայմանավորված է փաստով, որ ՀՀ-ում անցկացված վերջին երկու

ՈՐՏԵ՜Ղ ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՍ ՏԵՍՆԻ

ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական պաստառները կարող են հայտնվել ամենաանսպասելի վայրերում Պաստառների առատության առումով՝ թերեւս բացահայտ առաջատարը ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է:   Սակայն նրա կողմնակիցները շատ անգամ բնավ չեն մտահոգվում, թե որտեղ են փակցնում նրա պաստառները: Ասենք, Ռյա Թազա գյուղում Սերժ Սարգսյանի պատկերը հայտնվել է «Մթերքներ» մակագրության ներքո: Եղեգնաձորում վարչապետն ակամա մասնակից է

Խոստումներից ձանձրացել են

Սյունիքի մարզում ճանապարհները քանդված են, հյուրանոցները՝ անմխիթար, կապի միջոցներն էլ բացակայում են: Սիսիանից Գորիս տանող ճանապարհն ամբողջությամբ քարուքանդ է: Այդ հատվածով երթեւեկող ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են հաղթահարում ճանապարհի փոսերը: «Առավոտի» հետ զրույցում վարորդները դժգոհեցին, որ Սիսիան-Գորիս ճանապարհը վտանգավոր է դառնում հատկապես ձմռանը: Սյունիք այցելության ժամանակ մարզի բնակիչներից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում

ՀԱՎ ՈՒՏԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն իրենց արտադրանքը «համեմում» են քիմիական հավելանյութերով, արհեստական խթանիչներով ու հորմոններով եւ սպառողների առողջության հաշվին իրենց համար հսկայական եկամուտներ են ապահովում: Տարիներ առաջ հայաստանյան շուկաներում հայտնվեցին այլ երկրների արտադրության, հիմնականում՝ պարսկական, բրազիլական ու հոլանդական հավեր, հավի ազդրեր ու հավի կիսաֆաբրիկատներ: Որպես մսամթերք՝ դրանք բավականին էժան էին ու ձեռնտու, այդ իսկ պատճառով այն անմիջապես

ԳԱՂՈՒԹԸ ԵՐԵԽԱՅԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ ԿՈՏՐՈՒՄ Է

Գաղութում գտնվող անչափահասներն ասում են, որ գաղութի պայմանները շատ լավն են, ու չնայած իրենք ոչ մի բանի կարիք չունեն, բայց ավելի լավ է օրերով սոված իրենց տանը նստեն, քան կուշտ փորով՝ ազատությունից զրկված ապրեն: «Ամենից շատ ամաչում եմ մորս աչքերին նայեմ: Մենակ էն, որ ես հիմա իմ ընտանիքի հետ չեմ, կամ փոքր եղբայր ունեմ, որին

Պատվաստված հղիներն աբորտ են արել

Այն կանայք, որոնք չիմանալով, որ հղի են եւ պատվաստվել են կարմրուկ-կարմրախտի դեմ, որոշ ժամանակ անց հղիությունն ընդհատել են: Նախորդ տարվա հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեմ զանգվածային պատվաստումներ իրականացվեցին: Չնայած առողջապահության պատասխանատուները պատվաստելիս կանանց նախազգուշացրել են, որ հղիներին հակացուցված է, սակայն եղել են կանայք, որոնք չիմանալով, որ հղի են, այնուամենայնիվ, պատվաստվել են: Որոշ ժամանակ

ՔԼՈՐՈՎ ՎԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ

Լողավազանների պատասխանատուները վստահեցնում են, որ հիվանդ մարդու այցելության դեպքո՛ւմ էլ վարակը չի տարածվի: Այսօր լողավազան աշխատեցնելը բավականին եկամտաբեր բիզնես է, այդ պատճառով էլ վերջին տարիներին, հատկապես մայրաքաղաքում, տասնյակ լողավազաններ են բացվել: Ու չնայած որոշ լողավազաններում լողալն այնքան էլ թանկ չէ, այդուհանդերձ, շատերը խուսափում են օգտվել դրանց ծառայություններից՝ մտավախություն ունենալով, որ որեւէ մաշկային հիվանդություն ձեռք կբերեն:

Գովեցին իրենց թեկնածուին, քննադատեցին ՄԻԱԿ-ին

ՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Հարությունյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության նախագահ Վահե Սարգսյանը գնահատեցին քարոզարշավը: «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերը ՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Հարությունյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանն էին, թեման՝ նախագահական ընտրությունները: Երիտասարդ կուսակցականներից յուրաքանչյուրը գովելով իրենց թեկնածուին՝ թվարկեց առավելությունները: Արմեն Հարությունյանը խոսելով քարոզարշավի ընթացքից, հայտնեց. «Մեր երիտասարդներն

«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԻՉ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է»

Հարցազրույց դերասան Արմեն Մարգարյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը՝ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի առաջատար դերասան, ամենամյա «Արտիստ» մրցանակաբաշխության մրցանակակիր Արմեն Մարգարյանի հետ՝ պայմանավորված էր մեծ թվով ներկայացումներում նրա զբաղվածությամբ: Դեռ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում ուսանելիս, Ա. Մարգարյանը 1991թ. Մայր թատրոնում խաղացել է Քլեոնթ՝ Մոլիերի «Քաղքենին՝ ազնվական» բեմադրությունում: Տարիների ընթացքում նրան

Մուրադ Բոջոլյանի ընտանիքը բոյկոտում է

Հայտնի թուրքագետ, թարգմանիչ, լրագրող Մուրադ Բոջոլյանն արդեն 6-րդ տարին է, ինչ իր պատիժն է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ հայրենիքի դավաճանության համար: Երեկ լրացավ պատիժը կրելու նրա 2/3-րդը, եւ, մեր տեղեկություններով, Մուրադ Բոջոլյանը պատրաստվում է դիմում գրել ՀՀ նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

«ԴԵՍԱՆՏՆԵՐ»՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏՎԻ՞Ն

ՀՀՇ-ականների հավաստիացմամբ, մայրաքաղաքային վերնախավը «բարձր մակարդակով» է պատրաստվում առաջիկա կիրակի օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզ կատարելիք այցին: Եւ որպեսզի շիրակցիները թեկնածուի ելույթով չգայթակղվեն, «ազարտի» մեջ չընկնեն ու ձեռքի հետ մեկ-երկու «քաղցր» խոսք նետեն իշխանությունների հասցեին, մայրաքաղաքային վերնախավը որոշել է կանխավ դեմն առնել: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի «հավաստի տեղեկություններով»,

Տանիքը փլված է, զուգարանը՝ սառցակալած

Էրեբունի համայնքի բնակիչները ստիպված են զուգարան գնալ իրենց ծանոթների բնակարաններում կամ կարիքները հոգալ տաշտերի մեջ: «Մեր ապրելու տեղն անգամ ձիանոցի էլ նման չի: Ոչ նորմալ զուգարան կա, ոչ էլ բաղնիք: Էլ չենք ասում, որ շենքը կամաց-կամաց փլվում է: 1999-ից տարբեր պաշտոնյաների դռներն ենք ծեծում, ոչ մեկի պետքը չի, ում դիմում ենք, ասում են՝ մեր գործը

ՄԻ ԿԵՐՊ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ

Մեր երկրում ե՛ւ հյուրանոցային, ե՛ւ հիվանդանոցային բիզնեսը իբր թե «մեռած» է. բիզնեսմենները ցույց են տալիս, թե աշխատողները քիչ են, եղածներին էլ չնչին աշխատավարձ են տալիս: Մեր գործարարներից շատերն իրենց բիզնեսից եկամուտ չեն ստանում, ոմանք նույնիսկ վնասով են աշխատում: Համենայնդեպս, այդպես է երեւում Հարկային պետական ծառայության հրապարակած խոշոր ապահովադիրների ցանկից: Հայաստանում իրական գործազուրկների թիվն այդպես էլ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

1997-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նամակը շոշափում է մեր ժողովրդի եւ պետության համար կարեւորագույն խնդիրներ, որոնք այսօր էլ խիստ արդիական են եւ բացահայտում են մերօրյա փարիսեցիների դեմքերը: «Ես դեմ եմ առաջին հերթին իրավիճակի քաղաքական, ավելի ճիշտ՝ գաղափարական մեկնաբանմանը. – «Հանուն ժողովրդի» կարգախոսով նույն ժողովրդից ուզում ենք խլել

1-2 օր քնիր

Խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին «Գործընթացը իրականում բավական դրական եմ գնահատում, բացառությամբ մեկ հանգամանքի՝ անձնական վիրավորանքների առատության, որը բերում է որոշակի լարվածության»,- երեկ լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ «եթե այդ գործոնը հանենք քարոզարշավից, երեւի, լավագույն, քաղաքակիրթ ընտրությունները կլինեին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»: Նաեւ կարծիք հայտնեց. «Երեւի ամենից կոռեկտ քարոզարշավներից մեկը

Հեղափոխական իրավիճակ չկա

Այս կարծիքին է Վազգեն Մանուկյանը «Զարմանալի է, նույնիսկ երիտասարդները՝ միջազգային կրթություն ստացած եւ այլն, նույնպես խարսխվում են անձի վրա: Կարեւոր չէ՝ լինեմ դա ես, Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե… Ուրիշ, որ ասեն, թե այս անձի միջոցով են ամենալավը տեսնում. բայց այդ սիրահարվածությունը, թերություններ չտեսնելը, թույնն ու կեղտոտությունը ներելը՝ ես չեմ հասկանում»,- երեկ Քաղաքացիական հասարակության ինստիտուտում երիտասարդների հետ

«ԲԱՑԱՌԵՆՔ ՆԱԽԿԻՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ՓՈԽԵՆՔ ՆԵՐԿԱՆ»

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ձեւակերպած այս բանաձեւն էր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի երեկվա նախընտրական հանրահավաքի առանցքը: Օպերայի մերձակա տարածքներում երեկ կանգնած էին այն ավտոբուսները, որոնցով ՀՅԴ-ն իր կողմնակիցներին մարզերից տեղափոխել էր հանրահավաքի: Ըստ ամենայնի՝ կոալիցիայի հետ դեռեւս համագործակցող դաշնակցության առջեւ չէին հարուցվել խոչընդոտներ: Այսուհանդերձ՝ Ազատության հրապարակում հավաքվածները նույնքան էին, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ

Նա խնդրել է անհաղթահարելի ճանաչել ընտրական գործընթացներում իր համար առաջացած խոչընդոտները ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, իրենց թեկնածուի՝ ՍԴ-ին ուղղված դիմումում շեշտված է, որ «մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական

ՄԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ

«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից եւ լրագրող Գագիկ Շամշյանը երեկ, մինչ Ազատության հրապարակում կսկսվեր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական հանրահավաքը՝ ականատես եղավ հետեւյալ միջադեպին: Մի քաղաքացի մոտեցավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ասաց. «Մի ավտոբուս նաֆար եմ բերել՝ մի քիչ փող տուր»: Հրանտ Մարգարյանը այդ քաղաքացուն մեկնեց 10 հազար դրամ, բայց

Արմենի արկածները շարունակվում են

Շուշիում բնակվող ֆրանսահայ Արմենի (Օլիվեր Ռակեդջյան) մասին նյութը տպագրվել է «Առավոտում» (10.01.08թ.)։ Արմենի պատմությունը մեծ արձագանք է ունեցել եւ՛ LՂ-ում, եւ՛ նրա սահմաններից դուրս: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2004-ին Արմենը Փարիզից տեղափոխվել է Շուշի, որտեղ շրջանի վարչակազմի եւ քաղաքապետարանի թույլտվությամբ երեք տարածք է գնել եւ բացել համակարգչային ծառայությունների կենտրոն, անշարժ գույքի գործակալություն եւ հուշանվերների խանութ:

«ՀՀ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳԻՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

Գտնում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը – Երեկ մեկնարկել է Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցը Հայաստան: Ո՞րն է այդ այցի հիմնական նպատակը: – Նպատակը հասկանալի է. Հայաստանում նախընտրական քարոզարշավ է ընթանում, փետրվարի 19-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ ընտրություններում Ռուսաստանը ցանկանում է ընդգծել, որ հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական, գործընկերական

Մտավորականները կայունություն են ուզում եւ դժգոհում ներկա վիճակից

Երեկ Թեքեյան կենտրոնում՝ «Կայունություն» հասարակական շարժման կազմակերպած խորհրդաժողովին մասնակցում էին մտավորականներ, գիտության, արվեստի, մշակույթի գործիչներ: Ելույթներով հանդես եկան «Կայունություն» հասարակական շարժման համակարգող Սուրեն Մամիկոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ այլք, մտահոգված՝ երկրի կայունության պահպանմամբ: Ս. Մամիկոնյանը իր ելույթում նշեց, որ

«ԿՈՆՖԼԻԿՏԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»

Երեկ Հայաստանում կայացած միջազգային գիտաժողովին հայտարարեց ադրբեջանցի լրագրող Զուլֆուգար Ֆարզալիեւը: Երեկ մեկնարկեց Հայերի համաշխարհային կոնգրեսի կազմակերպած «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Մասնակցում էին ներկայացուցիչներ Ավստրիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլ երկրներից: Փորձագետները զեկուցումներ կարդացին եւ բանավիճեցին «Ազգային էլիտաների նոր սերունդը գլոբալացման ճանապարհին», «Միջպետական

Իրավական խճանկար

Իրավունքի վերականգնում՝ վարչականում ՀՀ դատական դեպարտամենտը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հայցադիմումները ներկայացվելու են ՀՀ վարչական դատարան: Հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել օրացուցային 3 օրվա ընթացքում՝ այն օրվանից, երբ հայցվորը/քաղաքացին/ իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին: Վարչական դատարանի

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031