Օրվա լրահոսը
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ «ՈՂՋՈՒՅՆ»
Ահա այդպես էր երեկ երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին «ողջունում» Նոր Նորք համայնքը:
«ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ»
Հայ մեծ բանաստեղծ Զահրատի այս խոսքերը թերեւս ամենից հարմարն են գալիք նախագահական մրցապայքարով սկսվող տարվա համար: Քանի որ ողջ տարին միմյանց հետ հակասությունների, հեռակա վեճերի, անհամաձայնությունների, կռիվ-ղալմաղալների, տհաճ խոսակցությունների, փոխադարձ մեղադրանքների մեջ են եղել հիմնականում երկու մասնագիտությունների տերերը՝ լրագրողները եւ քաղաքական գործիչները, որոշեցինք տարին ամփոփել համատեղ: Մեր գործընկերներին եւ քաղաքական գործիչներին «Առավոտը» երկու հարցով էր
«Հայաստանում գտել եմ սերս»
Կրկեսի ուկրաինացի արտիստուհի Յուլյա Լադովան ոչ միայն կյանքը կապում է հայի հետ, այլեւ ուզում է դառնալ հայաստանյան Յուլյա Տիմոշենկո: Երեւանյան կրկեսում 1985թ. գեղարվեստական ղեկավարի, 2003-ից էլ, նաեւ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո, կրկեսի ճանաչված արտիստ Սոս Պետրոսյանի անձնական կապերի շնորհիվ Հայաստանում պայմանագրային հիմունքներով հանդես են գալիս արտերկրի ճանաչված արտիստներ: Այս տարվա կրկեսային շրջանի մեկնարկից՝ հոկտեմբերի 1-ից
ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
«Արդար տնտեսական մրցակցությունը երկրի զարգացման նախապայմանն է»,- ասում է «Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանը: Արդեն քանի տարի՝ Հայաստանի տնտեսության մեջ իր առանձնահատուկ դերակատարումն ունի «Արզնի» ՏԹԽԸ-ն, որը գյուղատնտեսության բնագավառ բերեց նոր խոսք ու մոտեցումներ։ Ընկերությանը վիճակված է եղել եւ այսօր էլ շարունակում է վերականգնել, հսկայական ներդրումներ կատարելով վերակառուցել ու տեխնիկապես վերազինել նախկին ՀՍՍՀ-ի
Ի՞նչ տվեց 2007-ը
Ամփոփում են կուսակցությունները «Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական գործիչների մեր սերունդն իր ներդրումը կունենա Հայաստանի Հանրապետության՝ պատմությամբ պայմանավորված բնականոն զարգացման մեջ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մաղթեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Ամփոփելով 2007-ը՝ ՔԴՄ նախագահը տնտեսական ոլորտում Հայաստանի համար կարեւոր է
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՎԱՆ
Ամանորն ավանդաբար հետաքրքիր էր անցնում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Շնորհիվ դատապարտյալների, տարիներ առաջ զարդարվում էին խցերը, խմորից պատրաստված տոնածառերին դատապարտյալները կախում էին իրենց հարազատների, երեխաների լուսանկարները: Երբեմն բարեգործներ էին այցելում ազատազրկման վայրեր, ռադիոներ, հեռուստացույցներ նվիրում հիմնարկներին: Իսկ դա նշանակում էր, որ դահլիճներում տեղադրված հեռուստացույցների միջոցով հնարավոր էր հեռակա ուրախանալ ազատության մեջ Ամանորը նշողների համար էլ:
Գյումրին՝ տարվա սկանդալային քաղա՞ք
Գյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում: Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները վստահ են, որ, օրինակ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու շնորհիվ՝ դարեր հետո էլ սերունդները կհիշեն 2007-ի մայիսին, օրը ցերեկով քաղաքի կենտրոնում տեղի ունեցած «Քաջ Սպարտակի ու Ռուստամի մենամարտը»: Այն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ եւ, ամենայն
… ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը: «Մենք պիտի կարողանանք գնահատել մեր ազգային առավելությունները»,- մինչ ներկայացնելն իրենց երկարատեւ ու համատեղ աշխատանքի պտուղը՝ ասաց Մեսրոպ Հարությունյանը: Իսկ Ավետիք Իշխանյանը նշեց. «Կարծում եմ, որ դրա համար պիտի աշխատեն հատուկ պետական ինստիտուտներ»: Մեսրոպ
«Չենք ներքաշվելու»
– Դուք հանդուրժո՞ղ մարդ եք, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ընդդիմախոսներին: – Կարծում եմ՝ հանդուրժող եմ: Համենայնդեպս, ի տարբերություն երկիրը կազմաքանդելու, ապամոնտաժելու եւ հասարակությունը պառակտելու կոչերի, որ հնչում են ընդդիմադիր որոշ ճամբարներից, վստահ եմ, չեք ժխտի, որ ես, որպես նախընտրական շտաբի պետ, հնարավորինս կոռեկտ եմ մեր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ: Ոչ թե այն պատճառով, որ պատասխանելու եւ
«Քաղաքացիական շարժում՝ հանուն Հայաստանի»
Այս նախաձեռնության մասին երեկ ազդարարեց «Օրինաց երկրի» կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը: Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց իր մտահոգությունները նախագահական ընտրություններից առաջ հեռուստաեթերի տրամադրման ակնհայտ անհավասարության կապակցությամբ, երբ իշխանության թեկնածուի հասցեին արվում է «միակողմանի եւ ներբողային քարոզչություն: Խոսքը մի քանի հազար անգամ, երեւացո՛ղ, տարբերության մասին է: Մենք նույնպես իրականացնում ենք դիտարկում,
«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Սերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը – 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման առանցքային ուժի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ շարժման համար նախընտրական առաջին փուլը: – Նախ՝ արձանագրեմ, որ այն, ինչ ծրագրավորել էինք անել,
«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ»
Խոստանում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը – Պարոն Աբրահամյան, հունվարից պաշտոնապես մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դուք արդեն որոշե՞լ եք, թե քանի օր եք հանգստանալու, եւ հունվարի քանիսի՞ց եք վերադառնալու նախընտրական հոգսերին: – Ձեր հարցին, թերեւս, պատասխանեմ հայտնի մի խոսքով՝ հանգիստը լրացուցիչ հնարավորություն է ընթացիկ խնդիրների մասին մտածելու համար: Այնպես որ,
ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ 2008-ԻՆ
«Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում. մեզ պետք է նոր սկիզբ, նոր մոտեցումներ, նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն՝ հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»,- երեկ ասուլիսում ասաց «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե իր կուսակցությունը գնալու է այդ ճանապարհով. «Եվ մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կարող է միանալ մեր քաղաքացիական շարժմանը»: Սակայն նկատեցինք, թե նախագահի թեկնածուների «ծաղկեփնջում» միայն
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այն գնահատականին, թե 1996թ.-ին իր գլխավորությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը «բոլշեւիկյան-հեղափոխականության» դրսեւորում են եղել: Դա հերքելու համար ԱԺՄ նախագահն իր տեսանկյունից ներկայացրեց այդ ընտրություններից առաջ երկրում ստեղծված իրավիճակը. գործող իշխանությունների դեմ առկա դժգոհության մեծ ալիք, մինչ այդ՝ 95-ի ԱԺ ընտրությունների ժամանակ
«ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԵՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ»
Հարցազրույց ադրբեջանցի գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանի հետ Դեկտեմբերի 17-20-ը Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օրեր» խորագրով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քննարկվեցին իրավապաշտպանության եւ լրագրության հետ առնչվող մի շարք հարցեր։ Ամփոփվեց նաեւ դպրոցում հայտարարված շարադրությունների մրցույթը՝ «Բաց նամակ իմ Ադրբեջանի հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան՝ ո՞րն է մեր ապագան» եւ «Ադրբեջան» խորագրերով։ Սեյմուր Բայջանը նույնպես պատվիրակության կազմում
Ահա թե ինչու էր գիրանում Վարդան Այվազյանը
Գաղտնիքը բնապահպանության նախարար լինելն է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամանորը նշելու է քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում, ընտանիքի եւ մոր հետ: Այս մասին նա ասաց «Առավոտի» հետ զրույցում տարին ամփոփելու կապակցությամբ հրավիրված միջոցառմանը. «Ես չէի ուզենա տանը մնալ, քանի որ այդ գնալ-գալու մեխանիզմը շատ ծանր է: Բացի այդ, ուզում եմ նաեւ մյուսներին դրանից ազատել, որովհետեւ երբ իմանան,
ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
«Առավոտի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը կայացած սատարող ուժերի կոնգրեսում ելույթի առավել ուշագրավ հատվածները: – «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին: Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998-1999
Ոստիկանները շարունակում են բողոքել
Ետընտրական զարգացումներ՝ Իջեւանում Դեկտեմբերի 16-ին Իջեւանում կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցներն էին ՀՀԿ-ական Կամո Մարկոսյանը եւ անկուսակցական Հայկազ Ալավերդյանը։ ՀՀԿ-ական թեկնածուին անթաքույց սատարում էր մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը, որի հարաբերությունները գործող քաղաքապետի հետ, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն։ Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը» (18.12.07), ընտրության
«Նոր դեմքե՞ր»
Առաջին նախագահի նոր թիմի համառոտ տեսություն Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության կազմակերպիչները ճիշտ են անում, որ իրենց ղեկավարի ելույթները բաժանում են DVD-ներով՝ քաղաքականությամբ հետաքրքրվող շրջանակներին։ Որովհետեւ նրանք, ովքեր հանրահավաքների չեն գնում, եթե չբաժանվեին այդ DVD-ները, այդպես էլ չէին իմանա, թե իրականում ովքե՞ր են Տեր-Պետրոսյանի հետ հավակնում իշխանության, ի՞նչ ծրագրերով ու նպատակներով։ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, ուսանողների հետ
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»
Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին, խորագիրն անպայման կփոխեր: Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. «Արդեն ունենք մի համակարգ, որտեղ շենքը կարող ենք կառուցել՝ ամեն տարի ավելացնելով քարերը, եւ այլեւս խոսք չի կարող լինել ինչ-որ բան քանդելու մասին»: Նախարարը հույս ունի, որ մինչեւ 2015-2020թթ. Հայաստանը
ԵՂԵՎՆԻՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ստիպված են Ամանորը դիմավորել առանց տոնածառի Նախատոնական այս օրերին մայրաքաղաքում ամենուրեք բնական եւ արհեստական եղեւնիների մինի շուկաներ են բացվել: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եղեւնիները շատ ավելի թանկ են վաճառվում: Չնայած նրան, որ առեւտրականները եղեւնիները ձեռք են բերել դոլարով եւ նույն գնով, ինչ նախորդ տարիներին, սակայն ոչ մի դրամ
«Մարդ-կուսակցությունների» սատարումները սկսվա՞ծ են
Ինչպես բաժանել 74 կուսակցությունները 9 թեկնածուների մեջ Պաշտոնապես գրանցված 74 կուսակցությունների անունները նախագահական ընտրությունների առիթով դեռ շատ են շահարկելու, եւ նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուները մրցելու են, թե ո՞ւմ են ավելի շատ թվով կուսակցություններ կամ կազմակերպություններ սատարելու: Քաղաքական գործիչների հետ զրույցում փորձեցինք հստակեցնել, թե կուսակցությունների երկար-բարակ թվարկումների ետեւում իրականում քանի՞ մարդ է կանգնած: Անկախ պատգամավոր Վիկտոր
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔԸ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետեւություններն ԱԺ-ում իրենց 6 ամսվա գործունեությունից: – Սահմանադրական փոփոխություններով մեծացվեց խորհրդարանի դերակատարությունը, նաեւ վերահսկողական գործառույթները: Ձեր գնահատմամբ՝ այդ դերակատարությունն իրականացնո՞ւմ է այս ԱԺ-ն: – Ո՛չ: Մենք արձանագրում ենք, որ խորհրդարանն աշխատում է կանոնակարգի կոպիտ խախտումներով եւ դառնում երկրի օրենքները ոտնահարելու օրինակ: ԱԺ-ն այսօր էլ ավելի շատ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ-ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՈՐԱԿՄԱՆԸ
Դեկտեմբերի 20-ին «Առավոտն» իր «Հայելանման սիմետրիա» վերտառությամբ խմբագրականում անդրադարձել էր դեկտեմբերի 15-ին «ՀԺ»-ում հրապարակված այն ձեռագրին, որը վերագրվել էր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին: «Պատմության տեսակետից այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ է մարդը ասել կամ գրել, այլ՝ ինչպես է նա գործել: Եվ այս առումով պետք է արձանագրել, որ պարոն Մանուկյանը եւ նրա կողմնակիցները 1996-ի սեպտեմբերին
Էկվադորից վերադարձավ ու անսամբլ հիմնեց
Դիրիժոր Զավեն Վարդանյանն այլեւս ղեկավարելու է Մենակատարների պետական կամերային անսամբլը Հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ 2008թ. հունվարի վերջերին դասական երաժշտության երկրպագուներին կներկայանա նորաստեղծ Մենակատարների պետական կամերային անսամբլը՝ այս ոլորտում ճանաչված դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Նա Էկվադորում շուրջ 4 տարի գործունեություն ծավալելուց հետո վերջերս է վերադարձել, հետեւաբար հարկ ենք համարում հիշեցնել, որ Զ. Վարդանյանը դեռեւս 1975թ.
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Հարցազրույց Արթուր Աբրահամի հետ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին անգլիացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց եւ վեցերորդ անգամ անընդմեջ չեմպիոնական գոտին պաշտպանելուց հետո հայտարարել էր, թե մտադիր է Ամանորը դիմավորել Երեւանում: Չեմպիոնն արդեն Հայաստանում է: «Առավոտը» կիրակի օրը նրան հանդիպեց Ծաղկաձորում: – Արթուր: Հայաստանցի քո բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք հերթական
Դատախազի տեղակալի բողոքը բավարարվել է
Պայմանականով ազատվածները կրկին մեկուսարանում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատին՝ դատապարտյալներ Վարդան Մուխսիխաչոյանի եւ Արամայիս Միրիբյանի պայմանական վաղակետ ազատման հետ կապված: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզի առաջին ատյանի եւ քրեական վերաքննիչ դատարանների դատավճիռների տարօրինակ մարդասիրությանը: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մինչ այդ իրենց պատիժը կրած
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Որովհետեւ, իրենց համոզմամբ, վարչապետն արիական ծագում ունի Շաբաթ օրը լրագրողների մի խումբ այցելեց Կապան՝ լուսաբանելու «Սյունյաց արծիվներ» երիտասարդական-հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնակատարությունը: «Սյունյաց արծիվների» հիմնադիր նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ԶԼՄ ներկայացուցիչներին դիմավորեց ազգային տարազ հագած աղջիկներով ու աղուհացով: Կիրակի օրն էլ Կապանի «Արծվատուն» դահլիճում կայացավ միջոցառումը,
Զինվորներն ու դպրոցականները ջրծաղիկ են
Չնայած դրան, թե՛ կրթության, թե՛ բանակի պատասխանատուները հերքում են հիվանդության առկայությունը: Այս օրերին մայրաքաղաքի դպրոցներում շատ երեխաներ դասերից բացակայում են: Պատճառն այն է, որ մի շարք դպրոցներում աշակերտները հիվանդացել են ջրծաղիկով: Եվ քանի որ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի օր օրի ջրծաղիկով վարակված երեխաների թիվն ավելանում է: Նշենք, որ վերջին տարիներին, հատկապես ձմռան սեզոնին
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ 2007-Ը
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեւանցիներին՝ համբերատարության համար, բոլոր ժամանակավոր անհարմարությունները տարան պատվով»,- երեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ցանկացավ, որ 2008-ին երեւանցիների հոգսերն ավելի քիչ լինեն: Քաղաքապետն ընդհանրապես դրական գնահատեց 2007-ն այն առումով, որ Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված 83717.4 մլն դրամի աշխատանքների փոխարեն փաստացի կատարվել են