Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ»

Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ այնտեղ ստուգումների արդյունքում հարկային ու մաքսային մարմիններին խորը հիասթափություն է սպասվում, քանի որ բանկն աշխատում է արդար, մաքուր ու թափանցիկ: Վերջին ամիսների ընթացքում հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի ցուցաբերած հատուկ ուշադրությունը Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունների հանդեպ չի նվազում: Հարկային պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները շարունակում են ստուգումներ անելու

«ԳԵԼԱՓԻ» ԵՌՅԱԿԸ

«Գելափ» ընկերության համակարգմամբ անցկացված հարցման այն տվյալները, որոնք վերաբերում են որոշակի քաղաքական ուժի կամ գործչի՝ տրամադրվում են միայն տվյալ ուժին կամ գործչին: Ուստի միայն նրանք կարող են հրապարակել, թե ինչպես են Հայաստանի հարցված 1200 քաղաքացիները վերաբերվում իրենց քաղաքական ուժին, քանի տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք երբեք չեն քվեարկի իրենց օգտին, եւ վերջապես՝ ինչպիսի վարկանիշ

Անհեթեթ մեղադրանքներն ահագնանում են

«Սփյուռքահայությունը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեության միջոցով աշխատում է խորտակել Թուրքիայի տնտեսությունը. PKK-ի ծախսերի մոտ 75%-ը հոգում են հենց հայերը»: Ըստ «Նոյյան տապանի», այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Պայքար ցեղասպանության անհիմն պնդումների դեմ» միության նախագահ, Աթաթուրքի անվան համալսարանի գրականագիտության ֆակուլտետի պատմության բաժնի պրոֆեսոր Սավաշ Էղիլմեզը: Ինչպես փոխանցում է «Ջիհան» գործակալությունը, թուրք գիտնականը, իր ելույթում

Բազեյանն էլ դարձավ ռամկավար

Դրանից բխող բոլոր հետեւանքներով «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը երեկ միաձայն որոշեց լուծարվել եւ միավորվել ՀՌԱԿ-ին: Իր ելույթում Ալբերտ Բազեյանն ասաց, որ հիմնադրելով ԱՎԿ-ն, իրենք գերագնահատել էին սեփական հնարավորությունները. «Հանրությունն առանձնապես չոգեւորվեց մեզանով, եւ մարդկանց հոսքը դեպի կուսակցություն ինտենսիվ բնույթ չկրեց»: Արդյունքում՝ դեռ 2006-ի գարնանը Բազեյանի համար պարզ է դառնում, որ իրենց ունեցած «խիստ սահմանափակ» հնարավորություններով

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ»

Վարչապետ Սերժ Սարգսյանը հպարտ է, որ նախագահական ընտրություններում իրեն պատրաստ են սատարել նաեւ ազգային փոքրամասնությունները: Կառավարությանն ուղղված այս տարվա վերջին հարցուպատասխանի ընթացքում կառավարության անդամներից ամենից ակտիվը վարչապետ Սերժ Սարգսյանն էր, քանի որ հենց նա էր պատասխանում պատգամավորների հարցերի մեծ մասին, իսկ դրանից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել երեկ Ֆրանսիայի դեսպանատանը

ՀԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ

Մոսկովյան թերթերից մեկին Սարգիս Ասատրյանը պատմել է իր հիշողությունները Սադամ Հուսեյնի եւ Միխայիլ Սահակաշվիլիի մասին: Ռուսական «Էքսպրես» պարբերականի նոյեմբերի 29-ի համարում հրապարակվել է Նիկիտա Սմիռնովի հոդվածը, որի գլխավոր հերոսը Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահ Սարգիս Ասատրյանն է: Հիշեցնենք, որ ժամանակին նա վարում էր «Երեւան» հեռուստաընկերության «Բուրգ» հաղորդաշարը: Հրապարակման առիթը Մոսկվայի քաղաքային գոլֆ ակումբում Պետդումայի պատգամավոր

«ԼՈՒՐԵՐԸ ՍՏԱՀՈԴ ԵՆ»

Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հստակորեն հայտարարեց, որ նախընտրական պայքարում լինելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային, մաքսային մարմինները եւ ոստիկանությունը լայնածավալ ստուգումներ են սկսել պատգամավորին պատկանող բոլոր կառույցներում: Վերջերս իշխանությունները կարծես թե գտել են այդ կառույցներից մեկը՝ «Հայէկոնոմբանկը» ներխուժելու պատրվակը, ինչի կապակցությամբ լուրեր են շրջանառվում, թե Խ. Սուքիասյանը ստիպված է

Գեներալն ու ազգային հերոսը՝ ԵՊՀ-ում

Երեկ ԵՊՀ ֆիզիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու հանդիպում՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընկերների հետ: Կոմանդոսը ուսանողներին ասաց. «Ռազմական գործի համար էլ է գիտություն պետք: Թշնամուն իմանալու համար նախ պիտի կեղծ հարձակման դիմես, ինչը առաջին անգամ կիրառել է մարշալ Բաղրամյանը»: Ուսանողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ խորհրդային

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՈՒՂՂՒԱԾ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ

Վեհափա՛ռ հայր: Տարիներ է, ինչ մտքումս մի հարց է ծագել եւ օր-օրի մարմնաւորւել մինչեւ այն աստիճան, որ այլեւս չպիտի միայն ինքս մտածեմ, այլ իմ մտածմունքը պիտի կիսեմ Ձեր ու մեր համայնքի ազնիւ ժողովրդի հետ, քանի որ դա մեր համայնքին առնչւող մի հարց է, որը խիստ քննարկման կարիք ունի: Ո՞րն է այդ հարցը: Ինչո՞ւ, ի՞նչն է

«Բոկան ավելի նախընտրելի է»

Երեկ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ակնարկելով որոշ թատերական ներկայացումների ցածր որակը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Հրանտ Թոխատյանն ու Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանն էին, թեման՝ թատերական կյանքում տիրող զարգացումներն ու խնդիրները: Հ. Թոխատյանը հայտնեց, որ ինքը 1982-ից Թատերական գործիչների միության անդամ է, սակայն դա մինչ այսօր իրեն ոչինչ չի տվել. «Ես

«ՄԵՆՔ ՊԱՐԱՑՐԻՆՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ»

Ահա թե ինչ է պատահել դաշնակահար Մադաթ Ավանեսովի եւ երգչուհի Իլոնայի իրանյան համերգին Դաշնակահար Մադաթ Ավանեսովին, որը արդեն քանի տարի հանդես է գալիս «Պապլավոկում», հեռուստադիտողը սկսեց ճանաչել նախ «Հայսուպերսթար», ապա «Երկու աստղ» հեռուստանախագծերից: «Երեւի ժամանակը եկել էր, պահը՝ հասունացել, դրա համար էլ աշխատանքս նկատելով՝ ինձ հրավիրեցին TV: Հեռուստանախագծերում ընդգրկված լինելը ունի ինչպես հաճելի, այնպես էլ

Իրավական անցուդարձ

Դեկտեմբերի 1-4-ը Հացադուլ՝ ԱԱԾ-ում «Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 28-ից արդարադատության նախարարության «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել 24-ամյա Արմեն Համբարձումյանը: Նա մեղադրվում է խարդախության, գործով: Մեկ տարի է՝ ինչ նստած է: Դատավարությունն ընթանում է Արաբկիր համայնքի դատարանում: Ա. Համբարձումյանը հացադուլը հիմնավորում է նրանով, որ «չի ցանկանում դատապարտվել սարքված խարդախության հոդվածով»: Գործակալությունը՝ զոհ Երեկ «Արմինֆո» գործակալությունը

«ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ԵՏ ԲԵՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

ԿԳՆ միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը կարծում է, որ արտասահմանում սովորող հայ ուսանողները ազատ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն աշխատանք գտնելով՝ չվերադառնալ հայրենիք: Հայաստանը միջպետական համաձայնագրերի միջոցով կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ՌԴ-ի, Չինաստանի, Հունաստանի, Չեխիայի, Եգիպտոսի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ այլ երկրների հետ: Մյուս տարվանից հայ ուսանողները պետպատվերով սովորելու կմեկնեն նաեւ Իրան

Հարսնացուն՝ հյուսիսից

Փեսայի կողմը համոզված է, որ Գրանդի հարսնացուն կրկեսում դաստիարակված, իսկական տան աղջիկ է: Վերջապես Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի վաղեմի երազանքը կատարվել է. նա արդեն գտել է իր երկրորդ կեսին եւ պատրաստվում է ամուսնանալ: Հարսնացուն՝ Մաշան, բերվել է Ռուսաստանից, թեեւ ծնունդով Հնդկաստանից է: Չնայած ընդամենը 4 օր է՝ ինչ Մաշան Հայաստանում է, բայց

«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»

Ըստ Երեւանի մասին օրինագծի՝ քաղաքապետը կդառնա ավագանու մեծամասնության առաջնորդը «Երեւանի մասին» օրենքի քննարկումները երեկ խորհրդարանում ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում, քննարկումների ընթացքում 131 պատգամավորներից ներկա էր 15-ը: Մինչդեռ այս օրենքը, ինչպես նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, «փոքրիկ հեղափոխություն է իրականացնելու մեր քաղաքական կյանքի մշակույթում»: Օրենքը, ըստ ամենայնի, ամբողջությամբ կընդունվի արդեն նախագահական

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

 Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության՝ ՀՀ-ում տասը տարի բնակության մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ: Իբրեւ հիմք ընդունվեց դեռեւս 2003-ին այս առիթով կայացված վճիռը, չնայած այն տեւական ժամանակ վիճարկվեց դատարանում, եւ ՆԺԿ ղեկավարը ներկայացրեց նոր ի հայտ եկած

Բազեյանի անունից փողե՞ր են վերցվել

«Հակաբազեյանականներն» արձագանքում են մեղադրանքին Երեկ «Առավոտում» Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, թե ԱՎ-ի «հակաբազեյանական» թեւում գտնվող «ոմն Հովիկ Մուրադյանն» ու Վաղարշակ Հարությունյանը տարիուկես առաջ կապված են եղել «մի տխրահռչակ սեւ ֆինանսական գործարքում»: Ըստ այդմ, Հ. Մուրադյանը Վաղարշակ Հարությունյանի դրդմամբ եւ Հունան Մազմանյանի հետ միասին յուրացրել էր $10 հազար:

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»

Սա Սուրեն Աբրահամյանի դիտարկումն է 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում համախմբման որոշակի քայլեր են արվում: Ու եթե մինչեւ վերջերս խոսվում էր առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված բեւեռների մասին, ապա քաղաքական ուժերի՝ իրար հաջորդած համագումարներում ոմանք, ի դեմս ԱԺՄ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի,

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ այս տվյալն է արձանագրել «Գելափի» նոր հարցումը Կուսակցություններին են փոխանցվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, համակարգել, արդյունքներն էլ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup»-ը: Հետազոտությունը պատվիրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, ֆինանսավորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին: Հարցման են ենթարկվել Հայաստանի 1200 չափահաս բնակիչներ: Եվ պարզվել է,

«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ վստահեցրեց, թե ՀՀ առաջին նախագահի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումը նոր թափ է հավաքելու այս ամսվա երկրորդ կեսից, եւ դրա դեմ իշխանությունը ոչինչ անել չի կարող: «Իշխանությունները սկզբում փորձում էին անձամբ՝ երկրի առաջին դեմքերով հակադարձել Տեր-Պետրոսյանի ելույթներին, բայց կտրուկ բարձրանում էր հե՛նց Տեր-Պետրոսյանի վարկանիշը, որովհետեւ իշխանությունը դա

Մասիսից մինչեւ «Փոքրիկ իշխան»

Երեխաներին սպասվում են Ամանորի տարաբնույթ ներկայացումներ «Առավոտը» հանրապետության թատրոնների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչ կարող են ակնկալել մեր մանուկները՝ Ամանորի տոներին: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ասաց, որ իրենք այս տարի Ամանորի ներկայացում չեն ունենալու՝ լուսային, ձայնային եւ բեմի տեխնիկան ահավոր վիճակում է, թատրոնը՝ հիմնանորոգման: «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Ինչու էր կրակել «Մուլտի գրուպի» թիկնապահը Այս տարվա օգոստոսի 6-ին, 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի պաշտպանության տակ գտնվող տարածքում սպանվեց ռուս զինծառայող Դիմիտրի Երմոլովը: Օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցեց քրեական գործ՝ «Մուլտի գրուպի» թիկնապահներ Արտեմ Անդրեասյանի եւ Գոռ Բալյանի նկատմամբ, որոնց պաշտպանությունը մինչ օրս իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր

«Հունդայիները» սեփականաշնորհե՞լ են»

Ազգային ծրագրով մեքենաներ են գնում ու սեփականի պես օգտագործում Առողջապահության նախարարության մի քանի վարչության պետեր վերջերս երթեւեկում են «Հունդայի» մակնիշի նոր «ջիփերով»: Մասնավորապես՝ բուժվարչության պետ Վահան Պողոսյանը եւ նախարարության տնտեսական բաժնի ղեկավար Արմեն Կարապետյանը: Մեր տեղեկություններով, վերջերս առողջապահության նախարարությունը 3 թանկարժեք՝ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Ընդ որում, դրանք, մեր աղբյուրի հավաստմամբ, գնվել են

«Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»

Շատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում: «Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե մի քանի վայրկյան զգան այն անկարող ու հոգեպես ճնշված վիճակը, որ ապրում ենք մշտապես, թող ներկաները փորձեն անվասայլակով մի քանի աստիճան բարձրանալ»,- երեկ Հաշմանդամների միջազգային օրվա առիթով կազմակերպված

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺՄ XVII ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Փետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում: Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման 20-ամյակը: Մի Շարժում, որի ժամանակները հիշում եմ հպարտությամբ, պայծառ զգացումներով, ոգեւորությամբ, ժամանակներ, երբ բոլորս համերաշխ էինք, նույն զգացմունքներով էինք համակված, նույն նպատակներով էինք տոգորված, կարողանում էինք

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԵՎ ԴԻՄԱՆԱԼ»

Ասաց Արթուր Բաղդասարյանը, որին երեկ ՕԵԿ համագումարը բաց քվեարկությամբ եւ միաձայն առաջադրեց նախագահի թեկնածու: «Քիչ են Հայաստանում կուսակցությունները, որոնք անցել են ճանապարհ թե՛ ընդդիմադիր դաշտում գործունեության եւ թե՛ իշխանության մեջ: Եվ ՀՅԴ-ի համար քիչ են այնպիսի դաշնակից կուսակցությունները, որոնց հետ մենք համագործակցել ենք թե՛ որպես իշխանության, կոալիցիայի մաս, ու նաեւ այսօր, երբ որ մենք կարծես

ԸՆԴԳԾՎԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԿԱ

ՀՅԴ Գերագույն ժողովից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրվում»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը երեկ «Փաստարկ» ակումբում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս եւ ՀՅԴ-ի հասցեին արված այլ դիտարկումներին՝ ասաց. «Շատ բնական եմ ընկալում, երբ մեր մրցակիցները

Ի՞նչ կա Արամ Կարապետյանի «փալասի տակ»

«Նոր ժամանակների» նախագահը սպառնում է նոր բացահայտումներով «Այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունեմ՝ Աստծու առաջից սկսած, մինչեւ օրենք: Ես աշխատել եմ եւ եղել եմ այստեղ. «դեմ» որոշում կայացնելը կլինի քաղաքական, որը կլինի ընտրությունների թաղելը մեր երկրում: Անկախ ընտրություններին իմ մասնակցությունից, ես համոզված եմ, որ դրանք հիմք են հանդիսանալու այս

«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ»

«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը բացահայտում է իր նախկին կուսակիցների մեղքերը: – Ձեր՝ արդեն նախկին կուսակիցները կամ կուսակցության մյուս թեւը պնդում է, որ դեկտեմբերի 5-ին հրավիրվելիք «ԱՎ» համագումարն ապօրինի համագումար է եւ դուք ոչ մի իրավունք չունեք այն անցկացնելու: – Այդ համագումարը լիովին օրինական համագումար է, եւ ցավում եմ, որ այս լուրջ իրադարձությունների

ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԲԱՅՑ ԲՌՆԱՊԵՏ ՉԷ

Երեկ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը պարտություն կրեց իր իսկ կողմից նախաձեռնած հանրաքվեում, որով առաջարկվում էր մի շարք փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Մասնավորապես, նախատեսվում էր հնարավորություն տալ Չավեսին՝ մասնակցել նախագահական ընտրություններին առանց սահմանափակումների, կառավարության վերահսկողության տակ հանձնել Կենտրոնական բանկը, անհրաժեշտության դեպքում սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը: Քվեարկողների 51 տոկոսը դեմ արտահայտվեց այդ փոփոխություններին: Չնայած «սոցիալիզմ կառուցելու» Չավեսի առաջարկները

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031