Օրվա լրահոսը
«ՊԱՐԵՆԸ»՝ ՊԱՀԵՍՏ
Գիտահետազոտական լուրջ հիմնարկը վերածվել է սովորական պահեստի «Պարեն» գիտաարտադրական ընկերությունը, որն իր եզակի լաբորատորիաներով Հայաստանում սննդի միակ գիտահետազոտական ձեռնարկությունն էր, այսօր վերածվել է պահեստի եւ որոշ մարդկանց գերշահույթներ է բերում: Երեք տարի առաջ «Պարենը» չնչին գումարներով սեփականաշնորհվեց Ալբերտ Խաչատրյանին, որն էլ 3 տարվա ընթացքում պարտավոր էր տարեկան 10 միլիոն դրամի ներդրում կատարել եւ ապահովել կոլեկտիվի
ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը հրաժարվել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Panorama.am»-ին տեղեկացրել են, որ մերժումը հիմնավորվում է «Ընտրական օրենսգրքի» 65 եւ 72 հոդվածներով: Այդ հոդվածներով սահմանված են ՀՀ նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները. ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածի
ՄԱԿ-ը դեռ դիրքորոշում չունի
Գուրգեն Արսենյանը ողջունում է առաջին նախագահի վերադարձը «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը, ով արժանապատվորեն տանելով Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պարտությունը՝ անգամ ԱԺ ամբիոնից շնորհավորեց նորընտիր խորհրդարանականներին, այս ողջ ընթացքում մի տեսակ ընդհատակում էր գտնվում: ԱԺ ընտրություններից հետո ե՛ւ պարոն Արսենյանը, ե՛ւ նրա կուսակիցները մասնակցություն չունեցան ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր դաշտի ձեռնարկներին: Երեկ, սակայն, պարոն
ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Բայցեւ քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց ոչ թե իր, այլ գաղափարների շուրջ Երեկ ԱԺՄ 17-րդ արտահերթ համագումարի թվով 184 պատվիրակները միաձայն որոշեցին 2008թ.-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանելու մասին երեկ հայտարարեցին նաեւ նախկին ԱԺՄ-ականներ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ու ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը: «Առավոտի» տեղեկություններով,
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
Նրա ասելով, 1993-ին Սերժ Սարգսյանը համաձայնել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնել, որ Ղարաբաղին «թիկունքից չխփեն»: Երեկ ԱԺՄ արտահերթ համագումարին հյուրի կարգավիճակով ներկա էր նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ի պատասխան լրագրողների հարցերին, նա անդրադարձավ իր իսկ արած հայտարարությանը, թե 1993թ.-ին Սերժ Սարգսյանի՝ մի կարճ ժամանակահատվածում Ղարաբաղը լքելու փաստը կապված էր Հայաստանի այն ժամանակվա
ԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ
ԱԺՄ համագումարին երեկ ներկա էր նաեւ 1999-ին կուսակցությունը լքած եւ Ռ. Քոչարյանի իշխանության օրոք պաշտոններ զբաղեցրած Դավիթ Վարդանյանը: «Առավոտը» փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ ժամանակին բավականին ակտիվ քաղաքական այս գործչից: «Մի հատ լսենք, տեսնենք ինչ են ասում, կողմնորոշվենք՝ նոր»,- ասաց պարոն Վարդանյանը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթից հետո պարոն Վարդանյանը աննկատ լքեց նիստերի դահլիճը: Ավելի
Չարենցի մահը բացահայտող փաստաթղթեր կան
Երեկ Եղիշե Չարեցի հուշարձանի մոտ նշեցին նրա ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակները Չարենցը մահացել է 1937-ի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7.30, Երեւանի բանտում: Երեկ Երեւանում գտնվող նրա հուշարձանի մոտ մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ եւ քաղաքացիներ պոետի ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակների կապակցությամբ հիշեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրան: Չարենցագետ Դավիթ Գասպարյանը փաստեց. «Պահպանվել է նրա
«ԿԱՄ ԴՈՒ ՊԻՏԻ ՄՌՈՒԹ ՋԱՐԴԵՍ, ԿԱՄ՝ ՀԱԿԱՌԱԿԸ»
«Կամար Արտ» փառատոնի հիմնադիր Լեւոն Իվանյանը մշակույթի դաշտում գործելը համեմատում է ռինգի հետ: Նորաստեղծ «Կամար Արտ» հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը երեւանյան մշակութային օջախներում («Ա. Խաչատրյան» համերգասրահ, Կամերային երաժշտության տուն, «Ակադեմիա» պատկերասրահ, «Նարեկացի» արվեստի միություն) առաջին անգամ անցկացնում է «Կամար Արտ» խորագրով փառատոն: Հիմնադրամի տնօրենն ու փառատոնի կազմկոմիտեի նախագահն է հայաստանյան մշակութային դաշտում հայտնի անուն՝
«Մինի 27-ի գործը»
Խտրականությունը՝ դատավճռի հիմքում Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեց փաստաբան Կարեն Մեջլումյանը: Նա անդրադարձավ հանրապետական պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ իրականացված 2001թ. դեկտեմբերի 29-ի մահափորձի գործին, որը, Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի բնորոշմամբ, «մինի 27-ի գործն է հիշեցնում»: Փաստաբանն այդ քրեական գործով 1,5 տարի ընթացած դատաքննության ժամանակ եղել է
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ըստ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Հյուսիսային պողոտայի մասին բացասաբար արտահայտվողները գործում են երկակի չափանիշներով: Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակային խմբի ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքների ազգային շքանշանի ասպետ Նարեկ Սարգսյանը կարծում է, որ պողոտայի կառուցմամբ Հայաստանը լուրջ հայտ է ներկայացնում՝ տարածաշրջանում քաղաքաշինական եւ մշակութային կենտրոն դառնալու: «Պողոտայի բացումից հետո ես հազարավոր զանգեր եւ շնորհավորանքներ
«Մենք ձերն ենք, դուք՝ մերը»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս խոսքերով «փշի-փշի» արեց ցուցարարներին ու ուղարկեց տուն: Երեկ «ԱրմենՏելից» դժգոհ բաժանորդները, հ/կ ներկայացուցիչների մասնակցությամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել: Նրանք բողոքում էին, որ Հայաստանում ֆիքսված կապի միակ օպերատորը չի կարողանում իր բաժանորդների համար որակյալ կապ ապահովել, մշտապես խնդիրներ է առաջացնում եւ շարունակում
ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ ԴՈԼԱՐ ՄԻ ՄԱՆՐԵՔ
Ըստ Կենտրոնական բանկի՝ հանգստյան օրերին փոխանակման կետերն ինչ խաղեր ասես, որ չեն անում Վերջին շաբաթ-կիրակի օրերին դոլարի կուրսի կտրուկ իջեցումը հասարակության շրջանում շոկ է առաջացրել: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին 1 դոլարը փոխանակման կետերում արժեր մինչեւ 280 դրամ: Չնայած երեկ արդեն կուրսը նորից բարձրացել էր, ու դոլարը վաճառվում էր 295-300 դրամով, բայց մարդիկ շարունակում էին խուճապահար
ՄԻՋՆՈՐԴԵՑԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Ժառանգություն» խմբակցությունը երեկ երաշխավորություն էր նախապատրաստել՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին եւ «ՍԻԼ գրուպին» պատկանող տպարանի ղեկավար Մարտին Սուքիասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտ»-ին պատմեց, որ երաշխավորությանը միանալու համար «մոտեցա Խաչիկ Մանուկյանին եւ մի քանի այլ պատգամավորների՝ ոչ ոք չստորագրեց: Խմբակցություններին էլ գրավոր ուղարկեցի՝ սպասելով, թե ով կմիանա»:
«Միջմայրցամաքային հրթիռը» կառաջադրվի
Արտաշես Գեղամյանը տեղի տվեց իր կուսակիցների համառ պահանջներին եւ որոշեց մասնակցել նախագահական մրցավազքին: Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության ընդլայնված կազմով նախագահության նիստը միաձայն որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Նիստի ընթացքում, Գեղամյանի խնդրանքով, իր կուսակիցները գրավոր հիմնավորումներով ներկայացրել են, թե ինչու են համառորեն ցանկանում, որ Գեղամյանն առաջադրվի: Նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ
«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
Նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան պատերազմում դերակատարությունը, հայտարարում է Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նոյեմբերի 24-ին «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերթական անգամ հերքելով Սերժ Սարգսյանի՝ 1993թ.-ին Ղարաբաղից իր կողմից վտարված լինելու փաստը, նաեւ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կոնկրետ փաստերով կներկայացնի, թե իրականում որն է եղել Ս. Սարգսյանի գործուղման
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է
Աբովյանի վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկները 2008-ի պետբյուջեում ներառվել են, իսկ Գյումրիի վերաբերյալ ՕԵԿ-ի առաջարկները՝ մերժվել: ԱԺ արտահերթ նիստում երեկ շարունակվեց «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ըստ հիմնական զեկուցող՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ կառավարությունը ստացել է 331 առաջարկություն, այդ թվում 225-ը՝ ԱԺ խմբակցություններից, 13-ը՝ մշտական հանձնաժողովներից
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»
Երեկ լրագրողների հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հաստատեց մամուլում տպագրված այն լուրերը, որ օրերս տեղի է ունեցել իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ վարչապետի «խնամու օջախում»՝ Արա Մինասյանի մոտ: Արտաշես Մամիկոնիչը բացատրեց, որ ինքը կառավարություն չէր գնա, ուստի իր ուսանողական ընկերոջ տանն են հանդիպել, ապա վրդովվեց. «Երբ Արարքցյան Բաբկենի օջախում հանդիպում էի
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքի վայրում շատ բան անկազմակերպ է: Կարող եք որեւէ իր կորցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր մեջ շրջապատին իշխելու ցանկություն է նկատվում: Իզուր մի չարչարվեք՝ չի ստացվի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանեկան հարցեր լուծելու համար այսօր լավագույն օրը չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մի մոռացեք զբաղվել նաեւ սեփական առողջությամբ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սա այն օրն է, երբ դուք ինքներդ եք
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ՉԳՏՆՎԵՑ
Դուրբան քաղաքում (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն) կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության վիճակահանությունը: Ըստ զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, արարողությանը ներկա են եղել 213 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հայաստանից Դուրբան մեկնել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Նա վերադառնալու է նոյեմբերի 30-ին եւ այդ ժամանակ վիճակահանությունից որոշ մանրամասներ կիմանանք: Եվրոպական գոտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու է 53 ազգային
Երիտասարդական նվագախումբը Միրզոյան հնչեցրեց
Կոմպոզիտորի՝ 1961 թվականին գրված Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար, չի կորցրել իր թարմությունը: Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) առաջին բեմելից հետո (2006թ. հունվարի 26) «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նոր կոլեկտիվի ստեղծումը համարեցին լուրջ հայտ: Ավելի ուշ (28.04.06)՝ զրույցում պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ս. Սարաջյանն ու դիրիժոր, պրոֆեսոր Յու. Դավթյանը նշեցին,
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը բոլորի համար բարօրություն է երազում Դեկտեմբերի 4-ին լրանում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: «Ըդիկ կարեւոր չէ, թե որերորդն է»,- ժպիտով ասաց սիրված դերասանուհին: Կինոյում՝ տասնյակ, իսկ թատրոնում ավելի շատ դերեր խաղացած արվեստագետը պնդում է, որ դժվար է լավ դերասան լինելը. «Մարդ պիտի նախ ներքուստ անկեղծ լինի,
Վտարման վճիռ է կայացրել
Արդարադատության համակարգի նախկին աշխատակիցը՝ արդարադատության դեմ Ասյա Սարգսյանը 50-ից ավելի տարիներ աշխատել է արդարադատության համակարգում՝ Լենինականի ժողդատարանում, ապա ՀԽՍՀ Գերագույն դատարանի դատական գործերով քրեական կոլեգիայում՝ որպես պատասխանատու քարտուղար: Այժմ թոշակառու, 81-ամյա հաշմանդամ կնոջ մտքով իսկ չէր անցնի, որ երբեւէ անձնական խնդրով կառնչվի դատական մարմինների հետ, իր եւ արդարադատության մարմինների միջեւ կծագեն խնդիրներ: 34 տարի առաջ
«ՊԻՏԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՆՔ»
Երեկ ԺԿ համագումարին ինքն իր մասին հայտարարեց Տիգրան Կարապետյանը Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) 14-րդ համագումարը, որի ընթացքում միաձայն հաստատվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի առաջադրումը ՀՀ նախագահական ընտրություններին: Կարապետիչը անչափ հուզական ելույթ ունենալով ու իր անձը կարեւորելով՝ նշեց. «Այսօր շատ են միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, այս պայմաններում մենք պե՛տք է վճռական քայլ
Կգնա՞ն Բազեյանի հետեւից
«Ազգային վերածնունդի» որոշ անդամներ դեմ են Ալբերտ Բազեյանի՝ կուսակցությունը լուծարելու ու ՀՌԱԿ-ի հետ միավորվելու ծրագրին: «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Մուրադյանը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է իրենց կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ՀՌԱԿ-ի պոչը բռնել: «Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Մուրադյանն ասաց. «Մենք կուսակցություն չենք ստեղծել, որ լուծարենք, այդ մասին ոչ
ՈՒԺԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ՞ Է ՊԱՏՈՒՄ
Եթե հարկայինը ստուգումներ անելու փոխարեն միայն իր հրապարակած ցանկն ուսումնասիրի՝ կհայտնաբերի, թե, բացի Սուքիասյաններից, մյուս պատգամավորներն ինչպես են հարկային պարտավորությունները կատարում: Հարկային պետական ծառայությունը վերջերս հայտարարել էր, որ իրենք այս ընթացքում ստուգումներ են իրականացնում նաեւ հանրապետական պատգամավորներին պատկանող ընկերություններում՝ օրինակ, Սամվել Ալեքսանյանի «Սալեքսում», Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառում, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերությունում: Ինչպես հարկայինից «Առավոտին»
«ԴԱՇԻՆՔԸ»՝ ԱՅԼԵՎՍ ՀՌԱԿ
Նոյեմբերի 24-ին կայացած համագումարում «Դաշինք» կուսակցությունը միաձայն որոշումով վերակազմակերպվեց եւ 20 հազար անդամով միացավ մոտ 10 հազար անդամ ունեցող Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը (թվերն, ըստ կուսակցությունների ղեկավարների): ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ խոսելով այդ մասին, Սամվել Բաբայանը հայտարարեց, որ «մեր պարտությունները ոչ ոքի վրա չեմ բարդելու, հրապարակներ դուրս չեմ գալու, չեմ գոռգոռալու»: Գնահատականներ բաժին հասան
Ինքներդ ձեզ հեգնեք
ԵՄ-ն աջակցում է արդեն գործող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններին եւ դեմ է այնպիսի նոր՝ զուգահեռ ուղիների ստեղծմանը, ինչպիսին Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծն է: Այդ մասին հայտարարել է ԵՄ Եվրահարեւանության քաղաքականության արտաքին կապերի եւ հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդեսի հարցմանը: Ինչպես «Պանարմենիան.նեթ»-ին հաղորդել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից, Բենիտա Ֆերերո-Վալդները, մասնավորապես, նշել է.
«Ես «բոբո» չեմ»
Հայտարարում է Սամվել Բաբայանը եւ մտնում է նախընտրական պայքարի մեջ որպես իշխանության համախոհ: «Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը՝ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ 1993 թվականին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ լուրջ հակասությունների արդյունքում, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը «աքսորվել» էր
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
Եվ զղջում է իր որոշ արարքների համար Առաջին՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր կազմած «սեւ ցուցակում» գործող երկու «տխրահռչակ» թաղապետեր եւս հավակնում են հայտնվել: Գրեթե մի ամիս անց այդ հայտարարությանը որոշեց արձագանքել Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը: «Առավոտի» զարմանքին՝ ինչո՞ւ եք որոշել, որ խոսքը ձեր մասին է, թաղապետն այսպես արձագանքեց. «Ես հաստատ
ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր հայտարարել իր առաջադրման մասին Վերջին շրջանում սաստկացած քաղաքական բանավեճը ստիպեց վերհիշել ընդամենը մի քանի ամիս առաջ տրվող այն գնահատականները, որոնք հնչում էին Հայաստանի առաջին նախագահի հասցեին: Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կենսագրական տվյալներ բացահայտել խոստացող ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն էր անգամ հուլիսի 10-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել. «Չեմ ուզում ուրանալ, որ