Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները՝ դրսում

Բրազիլահայ միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, ով օրերս Բրազիլիայի Ուվա քաղաքում 205 շախմատիստների մասնակցությամբ անցկացված բաց առաջնությունում 7,5 միավորով բաժանել էր 3-5-րդ տեղերը, հաղթանակով է սկսել մրցելույթը Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում մեկնարկած օփենում: Իսկ ահա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում ընթացող մեկ այլ բաց մրցաշարում չորս հնարավորից վաստակել է 3,0 միավոր: Նա մեկ միավոր է

«Փյունիկը» եւ «Ուլիսը» կրկին հաղթեցին

Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնության երկրորդ տուրի երկու հանդիպում: Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով պարտության մատնեց «Միկային», իսկ «Ուլիսը» մրցակցի դաշտում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Գանձասարի» դարպասը: Այսօր «Կիլիկիան» հյուրընկալելու է «Շիրակին», իսկ «Բանանցն» ընդունելու է «Իմպուլսին»:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Ո՜ՆՑ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Վրաստանում պետական հաստատությունների մեջ ամենաբարձր վստահությունն ունի ուղղափառ եկեղեցին: Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտություններով, ըստ tert.am-ի, եկեղեցու նկատմամբ իր բարեհաճությունն է հայտնել հարցվածների 90%-ը: Եկեղեցու նկատմամբ բացասական են տրամադրված հարցվածների 2%-ը, իսկ 8%-ը պատասխան չի տվել: Վստահության առումով երկրորդ տեղում բանակն է՝ 84%, երրորդում՝ ոստիկանությունը՝ 81%: Ըստ հարցման արդյունքների՝ լրատվամիջոցներին վստահում են հարցվածների 61%-ը, նախագահի աշխատակազմին՝

Ֆիլմ՝ Սվազլյանների մասին

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Սվազլյան գերդաստանի հավատամքը» ֆիլմի ցուցադրությունը: Այն նվիրված է XX-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի իրարհաջորդ երեք սերունդների ազգանպաստ եւ հայրենանպաստ  գործունեությանը՝ ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան: Ֆիլմում հիշատակվում է նախ՝ արեւմտահայ հայտնի ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, հրապարակախոս, գրող Միհրան Սվազլյանի (Սվազլը) գործունեությունը (1863, Զմյուռնիա – 1935,

Հրաչօ-ի հարցերն ու Հայաստանը

Լույս է տեսել գրող-հրապարակախոս, Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու անդամ ՀՐԱՉՕ-ի (Հրաչյա Մաթեւոսյանի) «Հայերի երկիր Հայաստանս» գիրքը: «Ես գրող եմ, իմն եմ համարում երկրի, հողի, ժողովրդի ցավերը: Հարցերը ո՞ւմ դարդին են դարման արել, որ ինձ-ձեզ դարմանեն: Ո՞ւր եք պապանձվել, հարցերի ճիշտ պատասխաններ…… Հենց պատասխանողներ: Ժողովրդի էսօրվա նկարագիր-ճակատագիրը  երեւում է գալիք պատմության հայելու մեջ: Մաքուր պահենք հայելին

Ահա՛ թե ով է Զավեն Վարդանյանը

Կոմպոզիտորների պատասխանը՝ «Առավոտի» «Ով է Զավեն Վարդանյանը» հոդվածին Վերջին ամիսներին Երեւանի Ալ. Ապենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ մամուլում ծավալված մի շարք հրապարակումների մեջ, որոնցում մասնավորապես արծարծվում էին օպերային ներկայացումների բեմադրական, գեղարվեստական, ստեղծագործական, կազմակերպական բնույթի մի շարք հուզող խնդիրներ, իր մասնագիտական խոր վերլուծությամբ եւ ծրագրային նպատակադրությամբ աչքի ընկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

«ՉԱՐԺԵ «ՊԱԽԱՐՈՆՆԻ ՄԱՐՇ» ՆՎԱԳԵԼԸ»

Նմանակելու արվեստի վերանալու մասին կարծիքին այսպես է պատասխանում երիտասարդ հումորիստ Սեւակ Սարգսյանը Ժամանակակից էստրադայում նմանակումը աստիճանաբար կարծես դուրս է մղվում՝ իր տեղը զիջելով սոցիալական երգիծանքին: Նմանակման ժանրում կարող ենք նշել ընդամենը մի քանի անուն՝ Աշոտ Ղազարյան, Սամվել Բաղդասարյան, Արմեն Ավետյան, Սեւակ Սարգսյան: «Առավոտը» զրույցի հրավիրեց հումորիստ, նմանակող Սեւակ Սարգսյանին, որը ուսանում է Երեւանի թատրոնի եւ

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորը խայտառակությամբ հրաժարական է տվել, քանի որ մերկացվել է քվեարկության ժամանակ իր գործընկերոջ կոճակը սեղմելու մեջ: «Շփոթվել եմ»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, իր արարքն այսպես է պատճառաբանել այդ երկրի Լիբերալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, Հողագործության, անտառտնտեսության եւ ձկնորսության հարցերով նախկին նախարար Մասատոսի Բակաբայասին: Նա ստիպված է եղել հրաժարվել իր մանդատից այն բանից հետո, երբ

ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ

Իսրայելի իշխանությունները զգուշացրել են՝ հրեական պետության տարածքների հրթիռակոծման, ի պատասխան Գազայի հատվածում նոր խոշորամասշտաբ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորության մասին: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է. «Եթե Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծումը չդադարեցվի, մենք մոտ ապագայում, թերեւս, ստիպված կլինենք ակտիվացնել մեր գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ: Մենք կարող ենք ստիպված լինել եւս մեկ պատերազմական գործողություն իրականացնել: Հույս ունեմ,

ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵՑ ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Ուրբաթ օրը մեկօրյա այցով Վենեսուելա է այցելել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: BBC-ի մատուցմամբ, սա Պուտինի առաջին այցն է այդ երկիր, թեեւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը արդեն ութ անգամ եղել է Մոսկվայում: Աղբյուրի փոխանցմամբ, Չավեսն ու Պուտինը իրար «դու»-ով են դիմել: Այցը պայմանավորված է միանգամից մի քանի պատճառներով. երկկողմ հարաբերությունների հաստատման 65-ամյակով, Իսպանիայից անկախանալու պայքարի 200-ամյակով

Հիլարի Քլինթոնին չի հաջողվել համոզել Օտտավային

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին չի հաջողվել Կանադա կատարած իր այցի ընթացքում պայմանավորվել Աֆղանստանում կանադական համակազմի ներկայությունը երկարաձգելու շուրջ: Վկայակոչելով «Կոմերսանտին»՝ APA-ն փոխանցում է, որ կանադական կողմը մերժել է 2011թ.-ից հետո եւս իր դաշնակցային պարտավորությունները կատարելու Վաշինգտոնի կոչերը: Այդուհանդերձ, Սպիտակ տանը հույս ունեն հարցին անդրադառնալ հաջորդ տարեսկզբին՝ Կանադայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Քլինթոնի՝ Օտտավա կատարած երկօրյա

Չավուշօղլուն կայցելի Ադրբեջան

Ապրիլի 13-16-ը ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Արիֆ Մամեդովին: Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ Միլի մեջլիսի նախագահ Օքտաեմ Ասադովի հետ: Բաքվում Չավուշօղլուն կհանդիպի նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության

Էրդողանը կմեկնի՞… չի՞ մեկնի… կմեկնի՛

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնական որոշում է կայացրել եւ մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին: «Վաշինգտոնից ետ վերադարձած դեսպան Նամըք Թանը ինձնից առաջ կմեկնի ԱՄՆ: ԱՄՆ-ում կարեւոր քննարկումներ կան»,- news.am-ի մատուցմամբ, նշել է Էրդողանը: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել էր, որ եթե Էրդողանը մեկնի ԱՄՆ՝ ինքը եւս

ՀՊՃՀ ռեկտորը՝ ակադեմիայի իսկական անդամ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն ընտրվել է Միջազգային ինժեներական ակադեմիայի (Մոսկվա) իսկական անդամ: Ըստ ՀՊՃՀ-ից ստացված հաղորդագրության, 2006թ. մինչ այժմ Ո. Մարուխյանը Միջազգային ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ էր: 2003թ.-ից ի վեր հանդիսանում է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) իսկական անդամ, 2006թ.-ից՝ էկոլոգիական եւ կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (Սանկտ Պետերբուրգ): ՀՊՃՀ

Հավուր պատշաճի կազմակերպելու համար

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն՝ 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն եւ

Ցածրորակ կրթության համար բուհերը կպատժվեն

Հայտարարում է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը Առաջիկա տարիներին կրթական ցածր որակի համար պետական բուհերը կզրկվեն հավատարմագրման իրավունքից եւ առնվազն երկու տարով ընդունելություն իրականացնելու հնարավորություն չեն ունենա: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)՝ կրթական բարեփոխումների փաթեթում այս կետը առաջարկների առանցքում է: Երեկվա ասուլիսում կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը չբացառեց, որ, ի տարբերություն պետական բուհերի, ոչ պետական

ԱԶԱՏՎԵԼ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԻՑ

Ոլորտի մասնագետները մտահոգված են «ՀՀ հանրակրթական դպրոցներում գործածվող դասագրքերի որակի խնդիրը ձեռք է բերել աննախադեպ հասարակական հնչեղություն: Դասագրքերի վերաբերյալ հրապարակային քննադատական ելույթները դարձել են խիստ հաճախադեպ, իսկ այդ քննարկումները երբեմն արվում են ոչ մասնագիտական ամբիոններում, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունենում դպրոց-դասագիրք-ուսուցիչ-հեղինակ արժեքների ընկալման վրա»,- այս կարծիքին է «Տաթեւ» գիտահամալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: «Զանգակ-97»

ԿԱԴԱՍՏՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը, անդրադառնալով մարտի 30-ի «Առավոտում» տպագրված ՀՀ նախագահին ուղղված «Դատական վճիռ կեղծ փաստաթղթի հիման վրա՞» բաց նամակին, տեղեկացնում է, որ  նշված դատաքննությանը կադաստրի ներկայացուցիչը մասնակցել է որպես պատասխանող: Ինչ վերաբերում է դատաքննությանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Հրազդանի տարածքային ստորաբաժանման

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ կտրած-ծակած վնասվածքներով Երեւանի թիվ 3 հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա Վահագն Դ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեկ Հյուսիսային պողոտայի եւ Տերյան փողոցի խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, ոմն Լիպո, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է տղային: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողը ի վիճակի չէ հաղորդում տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լիպոն 1992 թ. ծնված Լիպարիտ

ՑՄԱՀ ՏՎԻՆ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ալֆրեդ եւ Ժուլվեր Հովհաննիսյաններին, որոնք անցյալ տարի հունիսի 3-ին Նոր գյուղ համայնքում առանձնակի դաժանությամբ սպանել էին Հասոյանին, նրա կնոջը, աղջկան, թոռանը:

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՍԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 1-ին՝ ժամը 13.45-ին, ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նաիրյան փողոցում մի քանի քաղաքացիներ ծեծում են իրար եւ կրակում: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում Ծովագյուղի բնակիչներ՝ 1966 թ. ծնված Ալեքսան Թովմասյանը, 1970 թ. ծնված Մարտիրոս Սարգսյանը, 1987 թ. ծնված Սպարտակ Թովմասյանը, Ծովագյուղի

Վերջին հրաժեշտը ծնողին՝ չկայացավ

Դատապարտյալների կյանքն ընդհանրապես լեփ-լեցուն է բազմաթիվ անակնկալներով՝ կապված ընտանեկան, սոցիալ-հոգեբանական, անազատության խնդիրների հետ: Բայց եւ այնպես՝ նրանք լրջախոհությամբ են տանում ամեն ինչ, չկորցնելով վաղվա օրվա նկատմամբ իրենց հույսն ու հավատը: Վերջերս մահացավ մեր բախտակից ընկերներից մեկի՝ Աշոտ Մաճկալյանի հայրը: Դատապարտյալը երկու դիմում էր ուղարկել արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ պետին, որպեսզի հնարավորություն տան իրեն հորը վերջին

ԺՊՏԱԼՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ

Սկիզբը՝ երեկվա «Առավոտում» ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածով զրպարտությունը քրեորեն հետապնդելի արարք է: Եթե ես Վ. Կույումջյանին, Ա. Թումանյանին, Է. Բաղդասարյանին եւ Վ. Գեւորգյանին զրպարտում եմ, իմ նկատմամբ հարուցեք քրեական գործ եւ ենթարկեք քրեական պատասխանատվության, իսկ եթե ոչ, քրեական պատասխանատվության ենթարկեք նախ նրանց հովանավորներին, նոր միայն հանցագործություն կատարած Վ. Կույումջյանին եւ նրա խարդախ խմբին: Ես,

Արձագանք՝ «Առավոտին»

«Առավոտի» մարտի 30-ի համարում «Միջպետական ճանապարհը քանդվել է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Մ4 միջպետական մայրուղու Տավուշի մարզի Հովք գյուղի մատույցներով անցնող հատվածում սողանք կա եւ ծավալվում է: Նյութին արձագանքել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՏԿՆ մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացրել է.«Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ 114+ 850 եւ կմ 115+ 300 հատվածը, որը

Գանձասար-770

Այս տարի լրանում է Արցախի հռչակավոր Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Տարեդարձը նշվելու է բարձր մակարդակով։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից ստացված տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարությունը նախատեսում է անցկացնել համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում՝ տարբեր ծրագրեր, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գիտաժողով, ուխտագնացություններ: Նախատեսվում

Մեծամորի ընտրությունն ու վախեցած ուսուցիչները

21-րդ դարի Հայաստանում՝ վաղվա սերնդի համար պատասխանատու ուսուցիչը վախենում է կարծիք հայտնել Մարտի 28-ին Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում համայնքապետի ընտրություն էր (1999 թվականից գյուղապետ՝ հանրապետական Ֆելիքս Մինասյանը մահացել է): Առաջադրված չորս թեկնածուներից համայնքի ղեկավար է ընտրվել գյուղապետի տեղակալ, հանրապետական Էդվարդ Միրզոյանը: Երեք ձայնի առավելությամբ վերջինս հաղթել է գործազուրկ մանկավարժ, անկուսակցական Հակոբ Ավագյանին: Հետընտրական անդրադարձը գյուղական

«ԱՐԵՎ»-Ի ՇՈՂ ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Լոռու մարզային գրադարանից կօգտվեն նաեւ կույրերը 2009 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Խնդիրները դեռ շատ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզային գրադարանում առաջիկայում կյանքի կկոչվի կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը: Այսօր արդեն որոշակի արդյունքներ կան: «Ես շատ ուրախ եմ, որ մեզ համար նման հնարավորություն է ստեղծված, ավելի շատ շոյված եմ, որ թեկուզ երկարատեւ մոռացությունից հետո, մեր

ԿՀԱՆՁՆՎԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ

Ապրիլի 3-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմին կհանձնվի 2009թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիեւ Էլդար Հեյդար օղլին: Ըստ «Նոյյան տապանի», ադրբեջանական կողմին կհանձնվեն նաեւ մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետեւանքով հայկական տարածքում գտնվող 2 ադրբեջանցիների դիակները:

«ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՆԱԿԱՆ»

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը: Ինքնասպասարկման օնլայն հնարավորությունը հաճախորդներին թույլ է տալիս վերալիցքավորել հաշիվը, ստուգել հաշվեկշիռը, կատարել վճարումներ, տեսնել մանրամասն հաշիվը, կառավարել սակագնային պլանները եւ տրամադրվող ծառայությունները: Ակտիվացնել եւ ապաակտիվացնել դրանք, 1 սակագնային պլանից անցնել մյուսին, վերահասցեավորել զանգերը, «Իմ աշխարհը» սակագնային պլանի ցանկում ավելացնել կամ փոխել հեռախոսահամարներ, հաշվեկշռի վրա առկա գումարը

Ծառերը բուժեցին

Լենինգրադյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում  առողջ ծառեր էին կեղեւազրկել Նախաձեռնողը հարեւանությամբ գործող խանութի տերն է՝ Խաչատուր Հայրապետյանը: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում երեկ նա ասաց, որ ծառերը ինքը չի կեղեւազրկել. «Կեղեւը ես չեմ պոկել, չեմ հիշում՝ ով ա արել, անողն արել ա, ես ոնց կարամ անեմ, մանուկ ժամանակ էս ծառերը ես եմ տնկել»: Ավելի ուշ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031