Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԲԵՐՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Ազդակ» ակումբում, ըստ «7 օր»-ի, հայտարարել է, որ մարտի 1-ի դեպքերի հետ այնքան քաղաքական թատրոն խառնվեց, եւ զոհերի անունն այնքան շահարկվեց, որ այդ դեպքերի մասին լսելիս հայ հասարակությունն այլեւս չի արձագանքում։ Մարտի 1-ի զոհերի հարազատներն էլ, Ալվարդ Պետրոսյանը հնարավոր է համարում, որ գալիս են ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին,

Ապրիլի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն

«ԵՍ ԻՌԼԱՆԴԱՑԻ ԵՄ, ՈՉ ԹԵ ԲՐԻՏԱՆԱՑԻ»

Վանաձորում հատուկ նշեց «Արյունոտ կիրակի» օսկարակիր ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանը Օրերս Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի կինոսրահում Բրիտանական խորհրդի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ֆիլմերի դիտում եւ քննարկում: Ցուցադրվեցին «Արյունոտ կիրակի» եւ «Երկնային հինգ րոպեներ» ֆիլմերը, որոնք պատմում էին Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի դարավոր հակամարտության՝ արդի շրջանի

ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿԻ ՎԻՐՈՒՍԸ ՎԵՐԱԾՆՎԵ՞Լ Է

ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) մասնագետները սկսել են հետազոտել ւգանդայում հայտնաբերված 4 դեպք, որոնք կարող են լինել բնական ծաղիկ հիվանդություն: Այն վտանգավոր վիրուսային վարակ է, որը 1980 թ.-ից համարվում է ամբողջապես վերացած: Ինչպես հայտնեց ԱՀԿ մասնագետ Գրեգորի Հարտլը, Ուգանդայի արեւելքում՝ Բուդուդայում, բնական ծաղկի բռնկման մասին հայտնի է դարձել տեղական ԶԼՄ-ների միջոցով: Այդ տեղեկատվության հավաստիությունը հարցականի տակ

Ապրիլի 1-ին ուրախ է լինելու

Հումորի եւ երգիծանքի օրը բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Այսօր հումորի եւ երգիծանքի օրն է: Տոնը Հայաստանում արդեն 4-րդ տարին նշվում է պետականորեն: «Աշխարհի բոլոր ջրիկներ, միացեք», «Շնորհավոր ապրիլի 1- 2010» կարգախոսներով երեկվանից մեկնարկել են տոնական միջոցառումները: Արամ Խաչատրյանի արձանի մոտ էլ այդ առիթով կայացավ բացօթյա ասուլիս: Արտերկրից Երեւան են ժամանել «Կրիվոյե զերկալո» հեռուստաթատրոնի դերասան Կարեն

ՀՈՒՄՈՐԸ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

Իսկ ծիծաղը լիցքաթափում է մարդուն 2006 թվականին ՀՀ կառավարությունը ապրիլի 1-ը, որը ժողովրդի մեջ տարածված էր իբրեւ ստելու օր, պետականորեն հռչակեց Երգիծանքի եւ հումորի օր: Ծիծաղել սիրում են շատերը, սակայն ծիծաղեցնել՝ ոչ բոլորին է հաջողվում: «Կյանքում ամենաբարդ բանը մարդուն ծիծաղեցնելն է»,- մի անգամ երեւանյան հյուրախաղերի ժամանակ ասաց ռուս հայտնի երգիծաբան Գենադի Խազանովը: Ըստ բժիշկների՝ ծիծաղը

Մարադոնայի շունը կծել է նրա դեմքը

Երեկ իսկական ողբերգություն է տեղի ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ. Մարադոնայի մի քանի շներից մեկը կծել է նրա դեմքը։ Նրան տեղափոխել են Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը, որտեղ անմիջապես վիրահատել են: Առայժմ հայտնի չէ, թե որքանով են լուրջ Մարադոնայի վնասվածքները, եւ արդյո՞ք դրանց պատճառով Մարադոնան չի կարող շարունակել աշխատանքը Արգենտինայի հավաքականի

Եվրոպայի ամենաթանկ ազգային լիգաները

Օրերս Անգլիայի պրեմիեր լիգան միջազգային հեռուստահեռարձակման իրավունքները վաճառել է ռեկորդային՝ 1,5 միլիարդ եվրոյով: Ներկայացնում ենք Եվրոպայի լավագույն ազգային լիգաների՝ հեռուստահեռարձակումից ստացած եկամուտների ցուցակը: Երկիր գումարը  մրցաշրջան տարեկան գումարը Անգլիա 3538 մլն եվրո  երեք    1179 մլն եվրո Իտալիա 1822 մլն   երկու         911 մլն Ֆրանսիա 2672 մլն  չորս 668 մլն Գերմանիա 1648 մլն  չորս 412 մլն Թուրքիա 1041 մլն  չորս 260 մլն Հոլանդիա 300

Նահանջը շարունակվում է

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը, որում մեր ընտրանին մարտի սկզբի համեմատությամբ նահանջել է երեք հորիզոնական եւ հանգրվանել 106-րդ տեղում: Իսկ առաջին տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Բրազիլիա, 3. Հոլանդիա, 4. Պորտուգալիա, 5. Իտալիա, 6. Գերմանիա, 7. Անգլիա, 8. Ֆրանսիա, 9. Արգենտինա, 10. Խորվաթիա: Ֆուտբոլի 2012 թվականի

Մարզասերները գերադասում են Աբրահամին

Ռուսական Fightnews.ru կայքէջը մի հետաքրքիր հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որի բովանդակությունը հետեւյալն է: Եթե Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել ռեւանշ մրցամարտ կայանար («Super Six»-ի շրջանակներում, որքան տեղյակ ենք, նման բան չի նախատեսվում: Ա. Հ), ինչպե՞ս կավարտվեր: Հարցմանը պատասխանել է 123 հոգի եւ արդյունքում ստացվել է այսպիսի պատկեր: Դիրրելը կհաղթեր միավորներով՝ 35%, Դիրրելը կհաղթեր նոկաուտով՝ 5%,

Հաստատվել է 1-ին խմբի խաղացանկը

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի խաղացանկը: Առաջնությանը մասնակցելու են ինը թիմեր՝ «Շենգավիթ», «Փյունիկ 2», «Փյունիկ 3», «Գանձասար 2», «Շիրակ 2», «Բանանց 2», «Միկա 2», «Իմպուլս 2»: Մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 9-ին եւ եզրագիծը հատելու է նոյեմբերի 13-ին: Մեկնարկային տուրում միմյանց հանդիպելու են. «Միկա 2»-«Արարատ», «Շիրակ 2»-«Շենգավիթ», «Փյունիկ

ՏԱՍԸ ԵՐԿԻՐ ԿՊԱՅՔԱՐԻ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլի 6-11-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի սիրողական բռնցքամարտի միջազգային մրցաշար, որում առաջին անգամ խաղարկվելու են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակները: Մրցաշարը տեղ է գտել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տարեկան միջոցառումների ծրագրում եւ, ամենայն հավանականությամբ, կդառնա ավանդական: Երեկվա դրությամբ կազմկոմիտեն մասնակցության հայտ էր ստացել Ռուսաստանից, Ուկրաինայից (երկուական թիմերի), Վրաստանից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից,

ԴԻՄԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Առավոտը» ստացել է ՀՀ ճարտարապետների միության ընդհանուր ժողովի արձանագրությունը: Մտահոգություններով  ելույթ ունեցան  ՀՃՄ անդամ ճարտարապետները: Ելույթ ունեցողները՝ ՀՀ գործող օրենսդրական դրույթների, կառավարության որոշման կայացման համար հիմք հանդիսացած միջնորդագրի, պետական լիազոր մարմնի կողմից որոշման նախագիծն ուղեկցող հիմնավորման գրության  փաստարկման ու վերլուծման միջոցով հերթական անգամ եզրահանգեցրին, որ  «Մոսկվա» ամառային կինոսրահը 20-րդ դարի 60-ական թվականների  մեր ազգային ճարտարապետության

Գրողը, չարչին, թագավորը

Լույս է տեսել Լեւոն Ջավախյանի «Արծաթագիր» պատմվածքների ժողովածուն կամ, ինչպես հեղինակն է ասում՝ «ինքնակենսագրական արձակը, որտեղ գրողը ծնել է ժամանակը, իսկ ժամանակը՝ գրողին»: Ի դեպ, գրքում զետեղված «Քիրվա» պատմվածքը արժանացել է տարածաշրջանային ամենամյա մրցանակի՝ «Հարավային Կովկասում հանդուրժողականություն եւ համերաշխություն քարոզելու համար», հասցրել նաեւ անհարկի շահարկումների տեղիք տալ: Մրցանակը Լ. Ջավախյանին կհանձնվի մայիս ամսին՝ Թբիլիսիում: Հավելենք,

Կարայանը՝ ապրիլի 1-ին

Ճանաչված գրող, հրապարակախոս, բանաստեղծ Ռոբերտ Կարայանին հարկ չկա ներկայացնելու: Նրա գրական վաստակին շատերն են անդրադարձել: Կբերենք միայն ակադեմիկոս, գրականագետ Սեւակ Արզումանյանի խոսքը. «Եթե Ռոբերտ Կարայանի ստեղծածը գրականություն բերեր մեկ ուրիշը եւ ոչ թե` ըմբոստ ու մեր չարագույժ ժամանակները եւ պետական բարձրաստիճան այրերին անողոք քննադատող, կրակոտ հրապարակախոս Ռոբերտ Կարայանը, ապա նա վաղուց արժանացել էր բազում մրցանակների,

Սուտասանի հեքիաթը

Ապրիլմեկյան կատակ Լինում է, չի լինում՝ մի երկիր: Էս եղած-չեղած երկիրն էլ մի թագավոր՝ «Նախագահ» մականունով: Սա մի հանաքչի, ուտող-խմող, ծխող մարդ է լինում, ուշքն ու միտքը միայն մարտի մեկերն ու ապրիլի մեկերը: Մարտի մեկը, որ որպես գարնան առաջին օր թարխունով, ձվով, արաղով ու ընկերներով նշի, ապրիլի մեկն էլ, որ ընկերներով սուտ-մուտ ասեն, ուրախանան: Հերթական

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ ԷԼ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը պատրաստ է ներկայացնել վոկալ-սիմֆոնիկ կտավի գործեր Հայ երաժշտասերը կարոտել է վոկալ-սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործությունների համերգային կատարումներին, որոնք պահանջում են առնվազն երկու-երեք կոլեկտիվների համախմբում: Նման կարոտի ու ցանկության ունկնդիրը եղանք օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանում առաջին անգամ կատարվեց 20-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի հանճարեղ կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի STABAT MATER կանտատը: Այն

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՅՔ՝ ՍԻԴՆԵՅՈՒՄ

Սիդնեյի առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին արդեն կայք ունի՝ https://armenianchurchsydney.org.au: Այնտեղ կարելի է  կարդալ հոգեւոր հայրերի, եկեղեցական տոների, երիտասարդական կազմակերպության ու անգամ ավստրալահայ համայնքի պատմության մասին: Կայքից տեղեկանում ենք, որ այցելուները աղոթքի խնդրանքով կարող են օնլայն դիմել ու իրենց խնդրանքի մասին հիշվի եկեղեցական արարողությունների ժամանակ հնչող աղոթքներում:

ԷԼԻ ԲՈՂՈՔԵՑԻՆ

Մարտի 6-ին «Գոլոս Արմենիի» թերթում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտներ Արշակ Կարապետյանն ու Լուսինե Գեւորգյանը «բաց նամակ» էին հղել ՀՀ նախագահին, որտեղ քննադատում էին նույն ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին: Մի «բաց նամակ» էլ երեկ նրանք «Առավոտին» են ուղարկել, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահին օրերս մամուլում հասցեագրած «բաց նամակը» մնացել է անարձագանք: Ավելին, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի

ՖԻԼՄ՝ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

«ՀայART» մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին կկայանա ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին նվիրված երեկո. առաջին անգամ կցուցադրվի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը՝ ներկայացնելով մեծ գիտնական-աստղաֆիզիկոսի, փիլիսոփայի, գրողի, նկարչի մտածողության եւ էության բազմաշերտ աշխարհը: Այդ երեկո ներկայացվելու է նաեւ Գուրզադյան-նկարչի շուրջ 60 ստեղծագործություն (ի դեպ, նա ուսանել է նաեւ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, լինելով Մարիամ Ասլամազյանի): Իսկ գրող Գուրզադյանի գեղագիտական-

Դպրոց՝ հայի անունով

Օրերս Սանկտ Պետերբուրգի հայկական թիվ 259 դպրոցում անցկացվեց աշակերտական գիտաժողով, որի ընթացքում բարձրդասարանցիները ներկայացնում էին ռուսական կայսրության պատմությունը եւ շեշտում հայազգի Լորիս Մելիքովի անունը: «Ռուսաստանը հայտնվեց ծանր վիճակում: Այդ իրավիճակից դուրս գալու համար ստեղծվեց գերագույն հետաքննական հանձնաժողով, որն էլ Ալեքսանդր 2-րդը վստահեց Լորիս Մելիքովին»,- ասվում էր զեկուցման մեջ: «Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը ծնվել է 1825թ.

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»

Կամ՝ ինչպես վերընկալել բառերի «մթագնված» իմաստները Օրերս Հայաստանի ազգային գրադարանում կայացավ լեզվաբան Լալիկ Խաչատրյանի «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը պարունակում է հետաքրքրաշարժ լեզվական իրողություններ՝ իմաստաբանության, փոխառությունների եւ հատկանունների բնագավառներից: Մասնավորապես՝ «Իմաստաբանություն» բաժնում վերլուծվում են իմաստափոխությունը, ձայնդարձը, բառաձեւերի բառական եւ քերականական իմաստների մթագնումը, ստուգաբանությունը, տարահիմքությունը, արմատի տարբերակները եւ այլն: Փոխառությունների բաժնում մատուցվում են բառային փոխառությունները, բացահայտվում

ՈՉ ՄԻԱՅՆ ԴԻՊԼՈՄ, ԱՅԼԵՎ՝ ՈՐԱԿ

Բուհերը պիտի բարեփոխվեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն-հիմնադրամը (ՈԱԱԿ) կրթական համակարգի բարեփոխման իր առաջարկներով փաթեթը վարչապետին ներկայացնելուց առաջ՝ երեկ ներկայացրեց մասնավոր բուհերի ղեկավարներին: ՈԱԱԿ-ի առաջարկները մասնավորապես վերաբերում էին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրմանը՝ նոր չափանիշներին համապատասխան: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով. «Մեր կենտրոնի առաջարկն է սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում կարելի է բացերը լրացնել, բայց

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՓԱՐԱՋԱ ԿՐԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԵԼ

Բելգիայի իշխանությունները կարող են օրինականացնել այդ երկրում մահմեդական կանանց կողմից ավանդական վերնահագուստի՝ փարաջա կրելու արգելքը: Ինչպես հաղորդում է AFP-ին, Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի ներքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել հասարակական վայրերում փարաջայով, դեմքը ծածկող այլ տարրերով կանանց հայտնվելն արգելող օրինագծին: Այդպիսի հագուստ կրելու համար, օրինագծի համաձայն, կինը կարող է նույնիսկ ազատազրկվել մինչեւ մեկ տարի ժամկետով:

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Պակիստանի հյուսիս-արեւելքում գտնվող Խայբեր շրջանում տեղակայված ռազմական ճամբարի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է այդ երկրի բանակի ամենաքիչը հինգ զինծառայող, 15-ը վիրավորվել է: BBC-ի մատուցմամբ, զինվորական հրամանատարությունը հայտարարել է, թե հարձակմանը մասնակցել է մինչեւ 60 գրոհային, որոնք զորամասի պատը քանդել են պայթուցիկներով լեցուն ավտոմեքենան պայթեցնելու ճանապարհով: Պակիստանի զինվորականները նաեւ պնդում են, որ պայթյունից հետո ամբողջ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ Yahoo-Ի ԷԼՓՈՍՏԵՐԸ

Չինաստանում եւ Թայվանում օտարերկրյա թղթակիցների՝ Yahoo-ում ունեցած էլեկտրոնային փոստերի հասցեները չին հակերների կողմից ենթարկվել են հարձակման: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Պեկինում օտարերկրյա թղթակիցների ակումբը, որի տվյալներով, միայն վերջին շաբաթների ընթացքում կոտրվել է ութ էլեկտրոնային հասցե: Նման հարձակումներ նախկինում էլ են եղել. վերջերս հարձակման էին ենթարկվել նաեւ Google-ին պատկանող Gmail-ի էլ. փոստային հասցեները: Հենց

Օբաման պատրաստ չէ ամիսներով սպասել ՄԱԿ-ի որոշմանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուզում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմը մտցվի արդեն մոտակա շաբաթներին: «Ես չեմ պատրաստվում ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմանմանը ամիսներով սպասել»,- հայտարարել է Օբաման իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ հայտարարության հետ համաձայնել է նաեւ Սարկոզին՝ պնդելով, թե կոշտ որոշումներ ընդունելու ժամանակն է: ԱՄՆ նախագահը միաժամանակ

Էրդողանը որոշեց մեկնել ԱՄՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փոխել է իր որոշումը եւ ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Sky Turk-ը: Աղբյուրի մատուցմամբ, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ չի մեկնելու ԱՄՆ՝ ապրիլի 12-13-ին կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու, եւ որ իր

Ռուսաստանում տեղի է ունեցել եւս մեկ ահաբեկչական ակտ

Երեկ Հյուսիսային Կովկասում, Դաղստանի Կիզլյար քաղաքում, 35 րոպեի տարբերությամբ, երկու պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ, եւս 27-ը վիրավորվել են: Զույգ պայթյունները իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Դաղստանի ՆԳՆ-ի մատուցմամբ, առաջին պայթյունը իրականացրել է ականապատված ավտոմեքենայի վարորդը, երկրորդը՝ ոստիկանության համազգեստ հագած ահաբեկիչը, որը հայտնվել է առաջին պայթյունի վայրում հավաքված ոստիկանների մեջ: Երկրորդ

ԵՎՐՈՊԱՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՐԱՋԱՅԻ

Բելգիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել հասարակական վայրերում փարաջա եւ դեմքը ծածկող այլ հագուստներ կրելն արգելող օրինագիծը։ Օրենքը խախտելու դեպքում սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում։ Այս մասին տեղեկացնում է «Lragir.am»-ը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես»-ը: Եթե օրինագիծն ընդունվի, Բելգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը նման օրենք է ընդունում։ Այն կարող է նաեւ նախադեպ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031