Օրվա լրահոսը

«Լուսավոր հեռանկար»՝ ըստ Ահմադինեջադի

Երեկ Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը Երեւանում համատեղ հայտարարություն են ստորագրել: Հայկական եւ իրանական կողմերը ստորագրել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հուշագրեր: Բանակցություններից հետո երկու նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե տարեսկզբից սկսած արդեն երկրորդ անգամն է հանդիպում իրանցի իր գործընկերոջը: Նրա խոսքերով,

«Հոկտեմբերի 27-ի» մասի՞ն

Երեկ տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական հավաքը Երեկ տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու անհատների հավաքը: Հանդիպմանը մասնակցում էին այն բոլոր կազմակերպությունները, որոնք մեկ շաբաթ առաջ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Առաջին նախագահն այդ կազմակերպչական բնույթի հավաքին ներկա չէր: Մասնավորաբար, քննարկվել են 26-ին կայանալիք հանրահավաքին այդ

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Ակնհայտորեն ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ասում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: – «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ նիստում «դեմ» քվեարկեց «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» Ձեր նախաձեռնությունը 90 օրով հետաձգելուն: Սակայն ինչո՞ւ «Ժառանգության» անդամները չընդդիմացան, երբ Ձեր բացակայության պատճառով հոկտեմբերի 19-ին հետաձգման որոշում կայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: – Ստեփան Սաֆարյանը ներկա է եղել այդ նիստին եւ իր պատրաստակամությունը

ԳՆԵՐԻ ԱՃԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար-պատգամավոր Մանվել Բադեյանը վստահ է, որ իշխանություններին շատ ավելի ձեռնտու է, որ գները ցածր լինեն եւ ոչ թե հակառակը: – Գները անբնականորեն բարձրանում են, եւ դրա համար կարծես որեւէ մեկը պատասխանատվության կամ խիստ պատժի չի արժանանում: Դա քաղաքականություն չէ՞: – Ինքս չգիտեմ կոնկրետ այս գների բարձրացման պատճառները, բայց առհասարակ տնտեսագիտության մեջ գների

ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «ՉՈՒԶՈՂՆԵՐԻ» ԳՈ՞ՐԾՆ Է

Երեկ մայրաքաղաքում խուճապ էր: Խանութներում շաքարավազի մեծ դեֆիցիտ էր նկատվում, որոշ վաճառակետերում 1 կգ շաքարավազը վաճառվում էր կրկնակի թանկ՝ 600 դրամով, իսկ որոշ խանութներ էլ ընդհանրապես քվոտավորված էին վաճառում՝ 5 կգ-ից ոչ ավելի: Շաքարավազի ներկրման մենաշնորհատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ, թերեւս, կարագի ու ձեթի շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին խոշորամասշաբ տուգանքներն աչքի առաջ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանմեկերորդ ԼՈՂԱՑՈՂ ԳՐԱՖԻԿՈՎ Եվ երկրորդն ինձ թարս նայեց, այնուհետեւ նայեց առաջինին ու ասաց՝ «ոնց որ սխալ մտածում են, ըտենց սխալ էլ գրում են», եւ առաջինը երկրորդին հարցրեց՝ «ո՞վ», եւ երկրորդը պատասխանեց ու ասաց՝ «էս ժուռնալիստները», եւ առաջինն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ իսկականից վրեքս գրես, ձյաձՖ», եւ երկրորդն ասաց՝ «ի՞նչ ենք

ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին մեկնել է Չիկագո, որտեղ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ն անցկացվելու է աշխարհի առաջնությունը: Մարզիկները մոտ մեկ շաբաթ հավաք են անցկացնելու տեղում, իսկ այդ ժամանակը բավարար է նաեւ կլիմայափոխվելու համար (Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 10 ժամային գոտու տարբերություն կա): Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ մրցավայր է մեկնել ութ

Աբովյանցիներն ու երեւանցիները «փորձարկվեցին»

Մաթեմատիկայի միասնական քննության թեստերը ԳԹԿ-ի աշխատակիցներից, ուսուցիչներից հետո հասան աշակերտներին: Երեւանի եւ Կոտայքի մարզի հինգ հարյուր 11-րդ դասարանցի երեկ մասնակցեց մաթեմատիկայի միասնական թեստերի փորձարկմանը: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը շրջայց կատարեց այն դպրոցներում, որտեղ փորձարկում էր անցկացվում: Նախ այցելեց Երեւանի թիվ 62, այնուհետեւ Մ. Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցներ: «Փորձարկմանը մասնակցում է 50 աշակերտ:

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՌՈՄԱՆՏԻԿ ԵՎ «ՊԼԱԿԱՏԱՅԻՆ»

Նաեւ՝ փոխնախարարական ու «բազեական» լուսանկարներով համեմված Վերջերս կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շնորհանդեսը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի երիտասարդությունը ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, որ ունի ազգային զեկույց: Վերջինիս պատրաստման համար տեղեկատվական հենք են հանդիսացել վիճակագրական, գիտական հրապարակումները, տարբեր թեմաներով սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Առաջինը, որ աչքի է ընկնում

Տղամարդկանց հավանել են

«Տղամարդիկ» ֆիլմի հերոսները «հանգրվանել» են Սարյանի պուրակում Օրերս Երեւանում՝ Սարյանի պուրակում բացվեց Էդմոնդ Քյոսայանի հանրահայտ «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանը, որի մտահղացումը պատկանում էր ռեժիսորի որդիներին՝ Դավիթին եւ Տիգրանին: Հուշարձանը արձանախումբ է, որ մարմնավորում է Մհեր Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Ավետիք Գեւորգյանին, Արմեն Այվազյանին: Հեղինակն էլ քանդակագործ Դավիթ Մինասյանն է: Մեկ շաբաթ է, ինչ Տղամարդիկ կանգնած են

«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է»

Հայտարարում է ճանաչված բալետմայստեր եւ բեմադրիչ Մարկ Մնացականյանը «Առավոտը» տեղեկացրել էր Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում հոկտեմբերի 6-ին բալետմայստեր, բեմադրիչ, Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՌԴ եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրելու մասին: Արվեստագետը դեռ հայրենիքում է: Երեկ հանդիպեցինք նրա հետ՝ զրուցելու այսօրվա հայկական բալետային արվեստի շուրջ, նաեւ

Ջավախքում հայերեն են կարդում

Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի բնակչությունը հայերեն ու Հայաստանի մասին հաղորդումներ ու հոդվածներ է նախընտրում: Վրացիները համոզված են, որ իրենց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի այլազգի բնակիչները քիչ են տեղեկատվություն ստանում, այդ պատճառով էլ չեն ինտեգրվում վրաց հասարակությանը: Այս տարածաշրջանում հիմնականում հայեր են ապրում, որոնք վրացերեն չգիտեն, եւ նրանցից քչերն են ցանկանում վրացիների հետ շփում ունենալ: Ուստի զարմանալի չէ, որ այս

ԴԱԴԻՎԱՆՔԸ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

ԼՂ Շահումյանի շրջանի այս գյուղը 1000 խնդիր ունի «Կուզեի, որ մեր դպրոցական դասագրքերը լավ վիճակում լինեն, որպեսզի դրանցով կարողանայինք դաս սովորե: Երազում եմ, որ մեր դպրոցի շենքը մեծանա ու բարեկարգվի, գյուղում շատ մարդիկ ապրեն: Մեր ունեցած ներկայիս մեկական վոլեյբոլի ու բասկետբոլի ցանցերից բացի, ֆիզկուլտուրայի մարզադահլիճ ունենանք»,- ԼՂ Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի 13-ամյա բնակիչ Գուրգեն Բադալյանն

Գյուղական մշակույթը՝ բլոտով ու նարդիով

Ըստ մարզպետարանների, այս վիճակի պատճառը գյուղապետերի անտարբերությունն է ու ֆինանսական միջոցների սղությունը: «Առավոտը» բազմիցս գրել է, որ մշակութային կյանքով շատ թե քիչ ապրում են միայն երեւանցիները, իսկ գյուղերում այն իսպառ բացակայում է: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղն ունի գրադարան, մշակույթի տուն, բայց վերջինս հիմնականում որպես խաղասենյակ

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԳՈՒՄԸ ՉԵՆՔ ՀԱԿԱԴՐՈՒՄ»

Ասում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ժամանակի» ներկայիս խմբագիր Արա Գոչունյանը, «Ժամանակի» հիմնադիրներ Սարգիս եւ Միսակ Գոչունյանները: Հոկտեմբերի 27-ին Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը կնշի հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ովքե՞ր են հիմնադրել «Ժամանակ» օրաթերթը եւ ի՞նչ ճանապարհ է անցել այն: – «Ժամանակը» հիմնադրվել է

Փիրսինգը նորաձեւությա՞ն, թե՞ այլասերության խորհրդանիշ

Մեր հայրենակիցների կարծիքները Փիրսինգի արվեստը ծանոթ է եղել հնագույն ազգերին: Օրինակ, հին հույները մեծ հաճույքով իրենց մարմինը զարդարում էին թանկարժեք մետաղներից պատրաստված օղերով: Ժամանակակից երիտասարդներից ոմանք մյուսներից տարբերվելու համար եւս դիմում են փիրսինգի «օգնությանը»: Այդպիսի երիտասարդների կարելի է հանդիպել նաեւ Հայաստանում, հիմնականում՝ Երեւանում: Նրանք օղեր են կրում քթին, կզակին, հոնքին, ականջներին, լեզվին եւ անգամ ամենաանհավանական

ԵՐԵՎԱՆԸ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ Է, ՀԱՅԵՐԸ՝ ՍԻՐԱԼԻՐ

Ղազախական «Արտ եւ շոկ» փորձարարական թատրոնի արտիստների տպավորությունները «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել ղազախստանյան «Արտ եւ շոկ» փորձարարական թատրոնը՝ «Գագարին» դրամայով (բեմադրությունը՝ Գալինա Պյանովայի): Թատրոնը ստեղծվել է 2001-ին՝ Ալմաթիում: Դերասանները կիրառում են թատերարվեստի տարբեր արտահայտչամիջոցներ՝ իմպրովիզացիա, մնջախաղ, ձայնանմանակում: «Արտ եւ շոկի» «Գագարին» ներկայացումը նոր տեսակետ է՝ տիեզերագնացության փաստի վերաբերյալ: Թատերախմբի արտիստները սիրով զրուցեցին

Իրավական խճանկար

Հոկտեմբերի 17, 18, 19 Լրագրողի ներկայացուցիչը Երեկվանից «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի ներկայացուցիչը լինելու է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեջլումյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ժ.14-ի սահմաններում, մի խումբ անձինք ներխուժել էին խմբագրություն՝ լրագրողի աշխատասենյակ, փորձել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ նույն օրը տպագրված հոդվածի կապակցությամբ: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի

ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՉԵՆ ԾԵԾԵԼ

Ասում է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Ենոք Ազարյանը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով սեպտեմբերի 6-ից կալանավորված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին՝ 23-ամյա Արման Դարբինյանը: Նրա պաշտպանությունը սեպտեմբերի 7-ից ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ենոք Ազարյանը: Արման Դարբինյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Հայտնի է, որ այս գործի շրջանակներում Դարբինյանի «Կրայսլեր»

Չի կարողանում վարկ վերցնել, որ տուն գնի

20 տարվա ընթացքում հասցրել է 10 համայնքի բնակիչ լինել Երեւան քաղաքի 52-ամյա բնակիչ, մանկավարժ Մարիամ Ստեփանյանը 20 տարվա ընթացքում հասցրել է մայրաքաղաքի բոլոր համայնքների բնակիչ լինել, սակայն որեւէ համայնքում գրանցված չէ: Տիկին Ստեփանյանը քսան տարի ապրում է վարձով: «Արդեն վարձով տասներորդ բնակարանն եմ փոխում: Ինչքա՞ն կարելի է այսպես ճնշված ու կարիքի մեջ, առանց սեփական անկյունն

«ՀԱՅԷԼՑԱՆՑԵՐԸ» ԾՐԱԳԻՐԸ ԳՈՂԱՑԵ՞Լ Է

Ընկերությունը տարիներ շարունակ, առանց հեղինակի թույլտվության, օգտագործում է Հրայր Ավանեսյանի հեղինակած համակարգչային ծրագիրը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը երկար տարիներ օգտագործում է էլեկտրաէներգիայի ֆինանսային հոսքերի հաշվառման համակարգչային GOLD ծրագիրը, որի հեղինակը ՀԷՑ-ի նախկին աշխատակից Հրայր Ավանեսյանն է: Այդ ծրագիրը նախատեսված է սպառողների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի գումարները եւ կորուստները հաշվելու համար, որի շնորհիվ է նաեւ, որ

Կարագն ու ձեթն անհիմն են թանկացրել

Այդ երկու շուկաների տնտեսվարողները միմյանց հետ պայմանավորվել են ու գինը միաժամանակ բարձրացրել: Վերջին շրջանում ալյուրի, հացի գների հետ մեկտեղ՝ կտրուկ բարձրացան նաեւ կարագի եւ բուսական յուղի գները: Հաց արտադրողները կարողացան Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հիմնավորել, թե ինչու են թանկացրել հացը, իսկ կարագի եւ ձեթի իրացման շուկայի գործարարներին երեկ դա չհաջողվեց: Պարզվում է՝ այդ շուկաներում գործող

«ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՆ ԽԱԽՏԵԼ»

«Հայփոստի» նոր ղեկավարների հետ պայմանագիր կնքած մարմինը գտնում է, որ հոլանդացիները, կադրեր կրճատելով՝ պայմանագրից չեն շեղվում: ՀՀ կառավարության եւ հոլանդական «Հայփոստ Թրաստ մենեջմենթ» ընկերության միջեւ դեռեւս մի քանի ամիս առաջ կնքվել է պայմանագիր, ըստ որի, հոլանդացիները ստանձնել են «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարումը: Այս մի քանի ամիսների ընթացքում արդեն լուրջ տարաձայնություններ կան ընկերության նոր ղեկավարության եւ

«106»-ը՝ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ

ԱՄՆ կոնգրեսում քննարկումների փուլ անցնող 106-րդ բանաձեւի վերջնական արդյունքում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու: Այս կարծիքին է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը, ուստի նա խորհուրդ է տալիս ոչ գլխապտույտ ոգեւորությունների գիրկն ընկնել, ոչ էլ անհատակ հուսահատության: Գործընթացին Թուրքիայի վերաբերմունքը բնական որակելով, մեր զրուցակիցը, այնուհանդերձ, արձանագրում է, որ թուրք հասարակությունը եւ քաղաքական միտքն այսօր ավելի

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓԱՅՏԻԿԸ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ՝ ՖՌՌԱՑՆՈՒՄ ԵՆ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա քննարկումները ավելորդ անգամ ապացուցեցին, որ պատգամավորներն առաջին հերթին վարորդ են: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձ նաժողովում երեկ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել էր հանձնաժողովի անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Պարոն Մարգարյանն իր կողմից արված առաջարկությունների

ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ՆԱԽԱՆՁԻ ԱՌԱՐԿԱ»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն օրերս բացահայտել էր. «Պետությունների ժողովրդավարության կատարյալ մոդելը հիմա Արցախում քննարկվում է, ես առաջիկայում հրավիրվելու եմ, որպեսզի դա Արցախում կյանքի կոչվի, եթե Արցախի քաղաքական գործիչները, պետական այրերը համաձայնությունը տան, եթե դա ընդունեն: Այդ ձեւով Արցախը կդառնա աշխարհի այն պետությունը, որի ժողովրդավարականությունն օրինակելի կդառնա աշխարհի համար»: Ստեփանակերտում լույս տեսնող «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր

«Ձիթենու ճյուղ» պարզողը

Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում, որում ամերիկացի կոնգրեսականներին կոչ է անում չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են վիթխարի բեռնվածություն պահել եւ դիմանալ մեծ ճնշման:

Իմ համերգը քո միտինգին վնաս չի

Հոկտեմբերի 26-ին՝ ե՛ւ «Ոսկե աշուն», ե՛ւ հանրահավաք Հոկտեմբերի 26-ին՝ ճիշտ այն օրը, երբ ընդդիմությունն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու եւ խոսելու է նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ու դրա հետեւանքների մասին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ՀՀԿ-ի աջակցությամբ տեղի է ունենալու «Ոսկե աշուն» կոչվող անվճար համերգային ծրագիր: Ընդդիմադիր որոշ գործիչներ նկատի

«ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄԱՔՈՒՐ ԲԵՆԶԻՆ Է»

Այդպես էին 90-ականների սկզբին «սալյարկա» վաճառողները ներկայացնում իրենց ապրանքը: Ըստ Ալբերտ Բաղդասարյանի, այդպես են նաեւ այսօր հասարակությանը ներկայանում ՀՀ նախագահի թեկնածուները: «Որեւէ մեկի առաջարկով չէ, որ ես երբեւէ որեւէ մեկի թիմում կհայտնվեմ: Գոնե իմ կյանքի ինքնուրույնությունը պետք է, որ համոզի շատերին: Ինչի՞ համար ենք պայքարում: Ընդամենն իշխանափոխությա՞ն, մի կլանը մյուսով փոխելո՞ւ: Եթե դա է սկզբունքը՝

ԱՍՈՒԼԻՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Էս ի՞նչ «դուլ» է: Պիտի հասկանանք, թե ինչի՞ն է դեմ այս «դուլը»,- երեկ տարակուսեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Մամուլի ակումբների նկատմամբ հեռուստաընկերությունների հրահանգված բոյկոտը ունի նաեւ ծիծաղելի կողմեր: Ասենք, «TV 5»-ը հոկտեմբերի 17-ին ներկա չէր ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի ասուլիսին, որի հիմնական թեման 106 բանաձեւն էր:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031