Օրվա լրահոսը

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԵԼ

Երեւանից Էջմիածին գնալու ճանապարհին՝ ճանապարհային ոստիկանության նախկին անցակետի մոտ տեղադրված այս ցուցատախտակ-քարտեզի վրա Հայաստանի քաղաքներից մի քանիսի անունները խորհրդային տարիներից են մնացել: Ներկայիս Արմավիր քաղաքի անունը ցուցատախտակի վրա նշված է Հոկտեմբերյան, իսկ Գյումրիինը՝ Լենինական: Եթե հայաստանցի վարորդներին սխալ տեղեկատվությունն առանձնապես չի մոլորեցնում, ապա օտարերկրյա հյուրերին այն շփոթության մեջ է գցում: Նշենք, որ այդ տեղանուններն արդեն

«Նաիրիտում»՝ պայթյունավտանգ իրավիճակ

Նախօրեին էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքի պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասամբ հոսանքազրկել է «Նաիրիտ» քիմիական գործարանը: Ըստ ՀԷՑ-ի՝ պարտքը կազմում է 829 միլիոն դրամ: Երեկ ժամը 17-ի դրությամբ ձեռնարկության հոսանքի մատակարարումը դեռեւս վերականգնված չէր: «Առավոտի» հարցին, թե այդ օրերի ընթացքում գործարանն ինչքա՞ն վնասներ է կրել, «Նաիրիտից» որեւէ մեկնաբանություն չտվեցին, միայն ասացին, որ հաշվարկ է կատարվում եւ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ

Շիրակցի բժիշկների կանխատեսմամբ, թանկացումներն այսպես կարող են ազդել բուժհաստատությունների գործունեության վրա: Օրերս Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ պետական որոշ հիմնարկներում, մասնավորապես՝ հիվանդանոցներում ու դպրոցներում, տնօրենները հարկադրված որոշել են մոտ 20%-ով կրճատել աշխատավարձերը: Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ այս ոլորտներին հատկացվող գումարները մնացել են նույնը, նույնիսկ նվազեցվել են, սակայն փոխարենն ավելացել են պահպանման

Երեւանը միայն ասում է

Այդպես է թուրք պատգամավորը գնահատել ՀՀ իշխանությունների «սպառնալիքը»՝ հետ կանչել իր ստորագրությունը: «Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մասնավորապես նախօրեին Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ու ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը»,- ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ-Ռոութ» համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: Վերջինիս կարծիքով՝ նման

ՄԻԱՅՆ ՉԱՍԵՔ՝ ՃԱՆԱՉԻՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ստատուս քվոյի ցանկացած այլ փոփոխություն ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել, երեկ վստահեցրեց Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը: «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում, մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոութ» համաժողովի մասնակիցները երեկ վաղ առավոտյան լսեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական կողմի համանախագահ Բեռնար Ֆասիեի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին: Պարոն Ֆասիեն իր խոսքում բազմիցս հնչեցնում

ՕԲԱՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ

Ուրբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցության հրավերը՝ հույս հայտնելով, որ

ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/09 ընտրատեղամասում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց՝ Պետրոս եւ Կարեն Մակեյաններին, նաեւ Սուրեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրգործի քննությունը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձանց չհայտնաբերելու հիմքով: Երեկ Պետրոս Մակեյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե մարտի 11-ին

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Մարտի 10-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որին հետեւեցին թուրք պաշտոնյաների դատապարտող հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, օրինակ, հայտարարեց, թե «բանաձեւին կողմ քվեարկողները վախենում են պատմությունից»: ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտի» հետ զրույցում իր հերթին հակադարձեց այս մտքին. «Իմ խորին համոզմամբ՝ Էրդողանի մեջ խոսում է իրենց պատմության

ՀԿԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի

«Ես չեմ պատկերացնում, թե ՆԱՏՕ-ի սեմինարում ինչ խորհուրդներ պիտի տան Հայաստանին: Այդ ռազմական բլոկը միայն կարող է խորհուրդ տալ, թե ինչպես խաղաղ բնակչություն ոչնչացնել, եւ օրինակներն էլ, հավանաբար, կբերի Աֆղանստանի, Իրաքի, Կոսովոյի իր գործունեությունից»,- Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Ռոուզ-ռոութ» եռօրյա սեմինարի առիթով երեկ «Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «ՆԱՏՕ-ն իր կազմավորման

ԳՈՒՑԵ ԱՆՁՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ՞Ն Է ԱՎԵԼԱՑԵԼ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրում անդրադարձավ հիմնականում տնտեսական խնդիրների եւ, պատասխանելով հարցին՝ որպես խոշոր գործարար՝ համամի՞տ է, որ տնտեսական ճգնաժամը փայլուն կերպով հաղթահարված է մեր երկրում (հիշեցնենք, որ նման կարծիք էր հայտնել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը), բավականին թափանցիկ քննադատեց նման կարծիք ունեցողներին: Ի պատասխան Նվեր Մնացականյանի հարցի, ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ նման

Պետդեպը քննադատել է ՀՀ իշխանություններին

Հրապարակվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը: Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որի՝ Հայաստանին վերաբերող գլխում շեշտված է, թե էական խախտումներով անցկացված 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում: «Ազատություն»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ ԵՆ

Հայոց ցեղասպանության ճանաչման ամեն մի դեպքին նրանց արձագանքն այս է՝ չարից-փորձանքից հեռու մնալ, պրոբլեմների մեջ չհայտնվել եւ այդ ալիքն էլ հաղթահարել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու երկկողմ արձանագրությունների վավերացման հեռանկարը, որն առանց այն էլ մշուշոտ էր, առավել եւս մեծ հարցականի տակ դրվեց, երբ անցած հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԳՈՐԾԻՔԻՑ ՉԵՆՔ ՕԳՏՎԵԼ

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանին «տշում են գնդակի պես» Չնայած Սարգսյան-Սարկոզի հանդիպումից առաջ տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ հանդիպման վերջում նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով, այնուհանդերձ, որեւէ հայտարարություն չհնչեց: Դարձյալ պաշտոնական տեղեկատվությունից իմացանք, որ «մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին»: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երկու

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՎԱՃԱՌԵ՞Լ ԵՆ

Երեկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում կռիվ է բռնկվել ոստիկանների, այդ մանկապարտեզի ղեկավարների եւ հարեւանությամբ բնակվող քաղաքացիների մասնակցությամբ: Տարածքի բնակիչների ասելով, մանկապարտեզի շենքը բոլորից թաքուն վաճառվել է 5 անհայտ քաղաքացու: Ըստ տեղացիների, գործարքը կատարվել է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ: «Այս մանկապարտեզը հիմա էլ գործում է, մեր երեխաներն այնտեղ

Մարտի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ

(Սկիզբը՝ նախորդ համարում) Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի եւ սպանում է նրան ու հրավեր ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող ուրիշ կնոջ ամուսնուն, դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ

Քնե՞լ իրար հետ, թե՝ ոչ…

Մինչամուսնական սեռական հարաբերությունները շարունակում են մնալ քննարկման թեմա «Էրեխեք, երեկ գիշերը ֆորումներից մեկում կռիվ եմ արել մի տղայի հետ, որն ասում էր՝ ես երբեք չեմ ամուսնանա այն աղջկա հետ, ով մինչեւ ամուսնությունը իմ կամ ուրիշ մեկի հետ սեռական հարաբերություն ունեցած լինի: Լրիվ նահապետական հայկական մտածելակերպ ուներ: Հիմա այստեղ տղաներով շատ եք, խնդրում եմ ասեք, էլ

«ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈ՞ՒՅԹ», ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Կան աղջիկներ, որոնք չեն ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը «Գրականության մեջ բացակայում է «կուսության բարդույթ» տերմինը,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը, ում պրակտիկայում ավելի հաճախ հանդիպող տերմինը «մանկության բարդույթն» է, որն ինքնին մոտ է «կուսության բարդույթ» ասվածին: Ա. Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ շատ աղջիկներ նույնիսկ կուսությունը կորցնելուց հետո շարունակում են իրենց կույս զգալ, պարզաբանեց,

ԲՈԼՈՐ ՈՒԹ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ «ԱՐՏՈՆԱԳՐՎԵՑԻՆ»

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի՝ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստի օրակարգում քննարկվել է, թե հայկական ո՞ր ակումբները կստանան «ազգային» արտոնագիր՝ արժանանալով ՀՀ բարձրագույն խմբի 2010 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքին: Ակումբները 2009/10 թթ. դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում ՀՖՖ արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերել են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի ոչ ֆինանսական

Ֆուտբոլային դիվանագիտություն՝ թուրքական ձեւով

Արտասահմանյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Azerisport»-ը, տեղեկացնում են, որ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականը կարող է հրաժարվել նախապես հունիսին Ամերիկայում պլանավորած հավաքներից: Պատճառն ավելի քան պարզ է: Այն կապված է ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստով:

17 տարեկանները մեկնեցին Իրան

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ (Թեհրանում, մարտի 12-ին եւ 14-ին) ընկերական երկու հանդիպում է ունենալու այդ երկրի իր հասակակիցների ընտրանու հետ: Հարեւան երկիր մեկնել է 20 ֆուտբոլիստ:

Տիտղոսները նշանակություն չունեն

Ապրիլի 2-11-ը Բելառուսում կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնությունները: Մեծահասակների այդ մրցումներում Հայաստանը ներկայացնելու է ինը ծանրորդ (7 տղա եւ 2 աղջիկ): Մինսկի մրցահարթակում իրենց բազկի ուժը ցույց կտան: Տղաներ: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 77 կգ՝ Առաքել Միրզոյան, Տիգրան Մարտիրոսյան, 85 կգ՝ Գեւորգ Պողոսյան, Էդգար Գեւորգյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան, +105

Ֆուտբոլային ֆան-մշակույթը՝ Հայաստանում

Օրերս Երեւանի ֆուտբոլային սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ տոնում էին Մադրիդի «Ռեալի» 108-ամյակը՝ արքայական ակումբի ֆանատներն էին: Նրանց բոլորին այսօր միավորում է ոչ միայն սերը արքայական ակումբի հանդեպ, այլեւ՝ «Ռեալի» հայալեզու կայքը, որ երիտասարդները սեփական ուժերով են ստեղծել ու պարբերաբար թարմացնում են: Իսկ արդեն կայքային, ֆորումային շփումն էլ բերել էր «Ռեալի» հայկական ֆան-ակումբի ստեղծման գաղափարին:

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԸ ԵՏԵՎՈՒՄ ՄՆԱՑ

Ռիեկայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մասնակիցները խաղալու են 11 տուր: Հինգերորդ տուրում տղամարդկանց պայքարին մասնակցող մեր հանրապետության ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին, համապատասխանաբար, Զազա Մարտինովիչին (Խորվաթիա) եւ Միհալ Կրասենկովին (Լեհաստան) եւ 4,0-ական միավորով (նույն ցուցանիշն ունեն եւս 21 շախմատիստներ) ընդհուպ մոտեցան առաջատարների

Կապրենք՝ կտեսնենք

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն ասել է, թե Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվելու է. «Մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ մանրամասն քննարկել Սուրբ Գեւորգ եկեղեցու հարցը»։ Ըստ tert.am-ի՝ Գրիգոլ Տաբատաձեն հայտնել է, որ երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։ «Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է։

Հայ-ադրբեջանական ֆիլմ

«Իմ թշնամին՝ իմ ընկերը» ֆիլմը հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համատեղ աշխատանքն է, որը «Կինոերկխոսություններ» ծրագրի 2-րդ շարքի վավերագրական ֆիլմերի շրջանակում երեկ առաջին անգամ հանձնվեց հայ հանդիսատեսի դատին: Ֆիլմը պատերազմի հետեւանքների, ռազմագերիների ու նրանց փոխանակմամբ զբաղվող մարդկանց մասին է: Նրանց միջոցով փոխանակվել է ավելի քան 500 գերի: Ֆիլմի գլխավոր մեսիջը, ըստ Ծրագրի համակարգող Հարություն Մանսուրյանի, մարդկանց

Թուրքիան ու Ադրբեջանը չեն փոխվել

Համոզված է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունումը մեկ անգամ եւս փաստում է, որ Միացյալ Նահանգներում գիտական եւ պետական մակարդակով ոչ ոք չի կասկածում, թե իսկապես եղել է Հայոց ցեղասպանություն: Երեկվա ասուլիսում նման կարծիք է հայտնել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մասնավորապես ընդգծելով. «Իսկ

ԿՈՐԵԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀՊՖՆ-ն կմեկնի նաեւ Կորեա Էդուարդ Թոփչյանը (աջից)՝ Սոնյա Շտայնդըլի եւ երիտասարդ երաժիշտների հետ: «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կայանալիք համերգին հայաստանցի ունկնդրին առաջին անգամ կներկայանան կորեացի երիտասարդ արվեստագետներ, դաշնակահարուհի Հյո-Ջու Լին եւ դիրիժոր Յունգ-Մին Փարքը: «Առավոտին» հետաքրքրեց երաժիշտների հետ ժամանած պրոդյուսերական գործակալության ներկայացուցիչ Սոնյա Շտայնդըլի ներկայությունը: Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա

ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՆԱԿՑԵԼ

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ բանակցություններին մասնակցել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին Աբբասը հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ամր Մուսայի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Միջարաբական այդ խոշոր կազմակերպության գլխավոր քարտուղարի ասելով, Պաղեստինի ղեկավարը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Իսրայելի ՆԳ նախարարը հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԻԿՈԼԱՅ ԱԶԱՐՈՎՆ Է

Հինգշաբթի օրը երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերջապես հաջողվել է Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր՝ «Կայունություն եւ բարեփոխումներ» կոալիցիա ձեւավորել: Վերջինը՝ անհրաժեշտ 226 պատգամավորների փոխարեն, ունի արդեն 235 անդամ: Այդ մասին, ըստ «Newsru»-ի, երեկ հայտարարել է Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Կոալիցիայի ձեւավորումից անմիջապես հետո վերջինի անդամներն առաջարկել եւ քվեարկությամբ Ուկրաինայի նոր վարչապետ են ընտրել «Ռեգիոնների կուսակցության»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031