Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՄՈՏ 1000 ԼԻՏՐ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ

Թաիլանդում զանգվածային ցույցերի հազարավոր մասնակիցները, այսպես կոչված՝ «կարմիրվերնաշապիկավորները», սկսել են արյուն հանձնելու զանգվածային ակցիա: «Կարմիրվերնաշապիկավորների» առաջնորդ Վեերա Մուսիկապոնգը, որն առաջին արյուն տվողն է եղել, հայտարարել է, թե դա անում է որպես «զոհաբերություն՝ ժողովրդին ցույց տալու համար իր սերն ու անկեղծությունը»: Ավելի ուշ հավաքված մոտ 1 000 լիտր արյունը ցուցարարները դույլերով լցրել են կառավարական հիմնարկների դռների

Լատվիայում «Էսէս»-ականների երթն անցել է առանց միջադեպերի

Լատվիայի մայրաքաղաքում ոստիկանության ուժերի հսկողությամբ տեղի է ունեցել «Էսէս»-ական լեգեոներների ավանդական երթը, որին մասնակցել է մոտ 300 մարդ: BBC-ի մատուցմամբ, միջոցառման ընթացքում Ռիգայի Ազատության հրապարակը փակվել է արգելափակոցներով եւ ոստիկանության կրկնակի օղակով: Երթը սկսվել է Դոմսկի տաճարում մատուցված պատարագով, որին, բացի լեգեոներներից, մասնակցել են նաեւ ազգայնական կազմակերպությունների եւ նախկին քաղհալածյալների Ռիգայի ընկերակցության ներկայացուցիչներ: Երթին մասնակցելու

Բախումներ՝ պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ

Երեքշաբթի օրը Երուսաղեմի արեւելյան հատվածում եւ դրան հարող մի քանի ավաններում պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ նոր բախումներ են տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ պաղեստինյան «Համաս» շարժումը Երուսաղեմի Հին քաղաքում, իր մեծությամբ թվով երրորդ մահմեդական սրբատեղի Ալ-Աքսի մզկիթից 700 մետր հեռավորության վրա հորդանանյան իշխանությունների կողմից 60 տարի առաջ

Իրանը «խրվել է դեսպոտիզմի» մեջ

Իրանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ընդդիմադիր «Մասնակցության իսլամական իրանական ճակատ» կուսակցության նկատմամբ: News.am-ի մատուցմամբ՝ երկրի ՆԳ նախարար Սաիդ Մորթազավին հայտարարել է, թե այդ միջոցառումներն իրականացվել են ընդդիմության բողոքի գործողությունները ճնշելու շրջանակներում: Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ արգելքը դրվել է միայն ամենամյա համագումարի վրա, որն այս տարի կայանալու էր մարտի 11-ին: Որեւէ այլ իրավական պատժամիջոց չի

Լ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական եւ Երեւանի պետական համալսարանների դասախոս Լեւոն Կիրակոսյանի՝ «Формулы журналистики, или журналистика для всех» գրքի շնորհանդեսը: Լ. Կիրակոսյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ “Черты времени”, “Концепция личности”, “Человек и подвиг” եւ այլն: Հետմահու տպագրված «Формулы журналистики, или журналистика для всех» գրքում Լ. Կիրակոսյանը ներկայացնում է ժուռնալիստիկայի տեսությունը,

Գոմաձորը՝ գրքում

Լույս է տեսել բազմափորձ մանկավարժ, բանասեր Համլետ Ահարոնյանի «Գոմաձոր-Հայրենագիտական» գիրքը: Այն Սեւանա ավազանի, տեղի բնակավայրերի դարավոր պատմության խճանկարի տեսապատկերի վրա ընթերցողին է ներկայացնում Գոմաձոր հայտնի գյուղը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հեղինակն ընթերցողին ուղղված խոսքում գրում է, որ աշխատանքն ամփոփում է 150-ից ավելի բառահոդված ու տերմին, որոնք վերաբերում են տեղանուններին, ազգանուններին, գերդաստաններին, պատմական անուններին: Օգտագործվել

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ Վանաձորում

«ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն օրերս այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: «Բաժանորդների գոհունակության ցուցանիշը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ հաճախորդամետության մեր որդեգրած մոտեցումները տալիս են ցանկալի արդյունք: Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար լինելը պայմանավորված է նորարարություններին հետեւելու եւ շուկայի տարբեր հատվածներին համապատասխան լուծումներ առաջարկելու փաստով, ինչպես նաեւ այդ հարցում ցուցաբերվող հետեւողականությամբ»,-

«Բոլորս մանթո ենք»

Հանրային խորհուրդը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման մասին «Քանի ուշ չի, պիտի հետողորմյա անեն»,- այս կարծիքին է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղը եկեղեցի կառուցելու կառավարության որոշման մասին: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնախմբի երեկվա նիստը նվիրված էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի «ճակատագրին»: Ինչպես տեղեկացրեց մշակույթի ենթահանձնախմբի խորհրդի նախագահ Գագիկ Մանասյանը, խորհրդի նախագահի՝

ԲՈԼՈՆԻԱՆ, ՄԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Հայաստանը կհամանախագահի Բոլոնյան գործընթացը, ԵՊՀ ռեկտորն էլ դեռ կպաշտոնավարի Երեկ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացի տասնամյակի ամփոփում. ձեռքբերումներ եւ հիմնախնդիրներ» թեմայով ասուլիս, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բուդապեշտում եւ Վիեննայում օրերս կայացած այդ խորհրդաժողովին մասնակցել են ԿԳ նախարարը, ԵՊՀ ռեկտորը, Ֆրանսիական եւ Բժշկական համալսարանների ուսանողական կառույցների ղեկավարներ:

ՓԱԿ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Որպեսզի սույն վերնագիրն արտառոց կամ անընդունելի չթվա՝ հարկ եմ համարում նախ այն բացատրել, հետո անցնել բուն նյութին: Վերջին մի քանի տարիների մամուլի հրապարակումներին հետեւելով, ակամայից գալիս ես եզրակացության, որ «բաց նամակներ» ժանրը մեզանում ամենատարածվածն է՝ ոչ  այն պատճառով, որ այդ վերարտառությամբ որեւիցե խնդրի շուրջը գրող քաղաքացի երազում է դրան հասարակական հնչողություն հաղորդել: Եվ ոչ էլ

Բացահայտման արդյունքում՝ նվազում

2009 թվականին Վանաձորում ընտանեկան նպաստ է ստացել 7062 ընտանիք, իսկ 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ՝ 6916 ընտանիք: Ինչպես նշում է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ  Կարեն Գրիգորյանը, գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը ընտանիքից դիմում ստանալուց հետո 25 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն՝ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով: Եթե նկատվել է, որ դիմողի կողմից՝ նպաստի իրավունք

Կրկին դատի են տվել ԴԳՄՔ-ին

Ընկերությունը փոխհատուցում կտա, իսկ տեղեկություններ տալ չի՞ ուզում «Առավոտը» այս տարվա հունվարի 15-ին՝ «Նախարարությանը դատի կտա՞ն» հրապարակմամբ տեղեկացրել է, որ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը արդեն երկար ժամանակ փորձում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից տեղեկատվություն ստանալ 2009 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ: Սակայն

Հիվանդանոցին տոնավաճառն էլ չօգնեց

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ՝ փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցված է 2332 աշխատանք փնտրող, որից 2192-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց՝ կախված աշխատանքային ստաժից, 6-12 ամիս ժամկետով, ամսական 18 հազար դրամ գործազուրկի նպաստ է տրվում: Աշխատանք փնտրողներից 174-ը անցյալ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել: 2009-ին պետբյուջեի միջոցներով 20 գործազուրկի համար իրականացվել է մասնագիտական

ԱՂԲ ԹԱՓԵԼԸ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Քաղաքապետարանը պնդում է, որ բնակիչները հոգատար չեն, բնակիչները հայտարարում են, որ վախենում են Լուսանկարը՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ Վանաձոր քաղաքում չկա մի թաղամաս, որտեղ աղբարկղերի մոտ թափառող կենդանիների չհանդիպեք: Վերջին շրջանում շներին ու կատուներին ավելացել են նաեւ ագռավները՝ իսկական խոչընդոտ ստեղծելով աղբ թափող քաղաքացիների համար: Իսկ քաղաքում շուրջ 500 աղբարկղ կա: Լինում են դեպքեր, երբ բնակիչները թափառող

ՊԱՐՏՔԸ «ՓԱԿԵՑ»

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի համատեղ գործունեության արդյունքում տնակներից մեկից բաժին է տարվել 51-ամյա Մելանյա Հ.-ն: Նա իր քրոջ աղջկա 1000 դոլար պարտքը մարելու համար երկու աղջնակի՝ Անահիտ եւ Անժելա անուններով, ուղարկել էր Թուրքիա, որտեղ նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Աղջիկները վերադարձել էին Գյումրի, ուր շարունակել էին իրենց «պարտքերը» մարել:

ՌԵՍՏՈՐԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին Գեղարքունիքի մարզից ստացված ահազանգի մասին: Ըստ այդ ահազանգի, հրդեհ է բռնկվել Աղթամար թերակղզում գտնվող  «Կարասար» ռեստորանի տարածքում: Այրվել էին ռեստորանի առաստաղն ու տանիքը:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ 4-Ն ԵՆ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն ունի «Հետախուզում» բաժին, որն այցելելուց հետո հայտնվում ես ենթաբաժիններում՝ «Վտանգավոր հանցագործ», «Անհայտ կորած» եւ «Չճանաչված դիակ»: Պարզվում է, որ ներկայումս մեր հանրապետության վտանգավոր հանցագործները 4-ն են՝ Ալբերտ Ներսեսի Մաղաքյանը, Հայկ Վարդանի Կարապետյանը, Վարդան Արմենի Համբարձումյանը եւ Հալմետ Ֆելիքսի Ծատուրյանը: Նրանք հետախուզվում են 2006 թվականից: Այլ հետախուզվողների մասին այս բաժնում տեղեկություններ չկան:

Խմբագրության գողությունից 2 տարի անց

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ավարտվել է panorama.am ինտերնետային թերթի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության տվյալներով, գողությունը կատարել են 4 անձինք: Մասնավորապես՝ քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, շրջելով իր բնակության նախկին տարածքում՝ Խորենացու փողոցում, նկատել է, որ

ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵՑ, ՏՆՕՐԵՆՆ ԷԼ՝ ԶԻՆՂԵԿԻՆ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պեմզաշեն գյուղի դպրոցի 5 տարվա աշխատանքային ստաժով զինղեկ Երանոս Միքայելյանը դպրոցի նախկին տնօրեն, դաշնակցական Ժորա Նազարեթյանի դեմ հայց էր ներկայացրել՝ իրեն «անհիմն» աշխատանքից ազատելու ու 1 տարի հարկադիր պարապուրդի մատնելու համար: Միքայելյանի պատմելով, Նազարեթյանը թեեւ իրեն գործազուրկ է դարձրել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 4 կետի 1-ին մասով, այսինքն՝ պատճառ

ՆՈՐԻՑ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ

 Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ Աջափնյակ թաղամասի Մազմանյան 4 շենքի բակում մարտի 13-ին ծառեր են հատվել, տեղում էլ արդեն շինարարություն է սկսվել: Ինչպես պարզվել է հետագայում, այս գործողություններն անօրինական են եղել: Չնայած դրան, երեկվա դրությամբ այստեղի շինարարությունը շարունակվում էր:

ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ԱՇՆԱՆԸ

A/H1N1-ի վարակի դեմ պատվաստումները նախատեսված էին Հայաստանում իրականացնել դեռեւս հունվար ամսին, սակայն դրանք հետաձգվել են մինչեւ աշուն: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ իրենք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առաջարկել, որ պատվաստումները սկսվեն ոչ թե, ասենք, հիմա, քանի որ պատվաստանյութի ազդեցությունը մեկ տարի է, այլ աշնանը. «Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որովհետեւ այդ սեզոնին

«ՎՍՏՐԵՉԻ» ԿԱՄՈՒՐՋԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԼԻՆԻ

Գարեգին Նժդեհի փողոցի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 8 ամիս հետո: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Լեւոն Հակոբյանը՝ նշելով, որ վերջերս ամբողջական ուսումնասիրություն իրականացնելուց հետո պարզել են, որ կամուրջը վերանորոգելով՝ հարցը չի լուծվի եւ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել. «Այդ պատճառով դադարեցրինք նախկին կառուցապատողի հետ պայմանագիրը եւ նոր նախագիծ պատվիրելու

Բա որ ուրիշի՞ վրա լացեն

«Կյանքն անհնար է գնել, այն անգին է, բայց միշտ էլ կարելի է պահպանել այն տեղը, որտեղ թաղված է ձեզ հարազատ մարդը, եւ դրանով իսկ երկարացնել նրա կյանքը ժառանգների հիշողության մեջ: Եթե դուք ժամանակ չունեք, եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, բայց ձեր սիրտը լցված է անսահման սիրով այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ձեր կողքին չեն,

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ ԵՆ

Որոշ տնտեսվարողներ որոշել են մեր կյանքի հաշվին դաշտում մոնոպոլիստի կարգավիճակ ձեռք բերել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում նախորդ տարի մի մեծ պայթյուն եղավ, որի հետեւանքով մի քանի մարդ զոհվեց: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ գազի թույլատրելի ճնշումը գերազանցվել էր, եւ լիցքավորվող «Գազ 31-10» մակնիշի մեքենայի գազի բալոնը ճնշմանը չէր դիմացել: Մի քանի օր առաջ էլ Երեւան-Երասխավան

ԳԴՀ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին «ԳԴՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2009-10թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչեւ 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ՝ հետեւյալ ծրագրերի իրականացման համար. ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի եւ Լոռվա

ԱՄՆ-ՈՒՄ Է՞Լ ԵՆ «ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ»

«Պիկ Ռիելթի» ընկերությունը, որը պատկանում է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին», երեկ ներկայացրել էր 2009թ. բնակելի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը: Քանի որ երեկվա համարում «Առավոտն» արդեն անդրադարձել է բնակարանային շուկայի շարժին («Վիճակները լավացե՞լ է»), մեջբերենք միայն հետեւյալ ինֆորմացիան. «ԱՄՆ անշարժ գույքի շուկան, որի փլուզումը ամերիկյան տնտեսության անկման եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ, սկսել է վերականգնվել: Գնաճի

«ՄԻԱՅՆ ԻՄ ԲԻԶՆԵՍՆ Է»

«Ես եւ Ռոբերտ Քոչարյանը միասնական բիզնես չունենք»,- երեկ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունը, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փայատեր է «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններում, որոնք պատկանում են Քուշկյանին: «Ես արդեն 7-8 տարի է՝ այդ հիվանդանոցների սեփականատերն եմ, իսկ սեփականատիրության մասին իրավունքները ձեւակերպվել են համաձայն օրենքի»,-

ԼԱՐՎԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐ

Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունների տնօրենների մոտ կեսից ավելին (56%) զգում են, որ իրենց լարվածության մակարդակը ավելացել է՝ 2009-ի համեմատ: Համաձայն «Գրանթ Թորնթոնի», որի Միջազգային գործարար զեկույցի հետազոտություններին մասնակցում է 36 երկրի ավելի քան 7400 ընկերություն, Չինաստանը, որտեղ գործատուների լարվածության մակարդակը նախորդ տարվանից աճել է 76%-ով, գլխավորում է այդ ցուցակը: Ցուցակի վերեւում են հայտնվել նաեւ Մեքսիկան

Շա՜տ ամուր է կանգնած

«Իմ կուսակցությունը գոհ է իմ աշխատանքից, եւ հերյուրանքներ են՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա, ես ունեմ համապատասխան ծրագրեր, աշխատում եմ, իսկ 2009-ին միակ ոլորտը, որ 0,1% տնտեսական անկում ունեցավ, դա գյուղատնտեսության ոլորտն էր, մնացած ոլորտները, ինչպես գիտեք, մոտ 15% անկում ունեցան»,- երեկ ասաց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ հերքելով, որ

«ՈՉ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱ, ՈՉ ԷԼ ՎԵՐԱՀՍԿՈՂ»

Հայաստանյան գովազդի վերաբերյալ մասնագետի կարծիքը Այսօր Հայաստանում ով չի ալարում՝ գովազդ է պատրաստում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ շատ հաճախ պատվիրատուները ծուղակն են ընկնում: Այսինքն՝ ակնկալում են մի բան, ստանում՝ մեկ այլ բան: Բացի այդ, ոլորտի մասնագետներն էլ կարծում են, որ դաշտում գործող գրեթե բոլոր ընկերությունները խախտում են օրենքները: Իսկ սրա պատճառը վերահսկող մարմնի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031