Օրվա լրահոսը

Արոնյանի երրորդ փորձը

Այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկում է «կույր» եւ արագ շախմատի «Amber Blindfold and Rapid Tournament» 19-րդ ավանդական գերմրցաշարը, որի կազմակերպիչը հոլանդացի մեկենաս Օստրեմն է: Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներին երկու դեպքերում էլ տրվում է 25 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար ավելացվելով 10 վայրկյան՝ արագ շախմատում եւ 20 վայրկյան՝ «կույր» շախմատում: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 216 հազար եվրո

Վեց մասնակից

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ գտնվում են Չեխիայում, որտեղ վաղվանից մեկնարկում է միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշար: Մեր հանրապետությունից ռինգ կմտնեն հետեւյալ բռնցքամարտիկները: 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան, 60 կգ՝ Արա Պուլուզյան, 64 կգ՝ Հրաչյա Ջավախյան, 69 կգ՝ Արմեն Եփրեմյան, 75 կգ. Անդրանիկ Հակոբյան, 91 կգ՝ Ցոլակ Անանիկյան:   

Սեքսն օգնում է սպորտում հաղթելուն

Պրոֆեսիոնալ մարզիչները սպորտում սեքսին տարբեր տեսանկյունից են նայում: Մոտ երկու-երեք տասնամյակ առաջ թիմերի մեծ մասի համար մրցման նախորդ գիշերը  սեքսով զբաղվել կտրականապես արգելված էր: Իբրեւ թե, ֆիզիկական եւ էմոցիոնալ էներգիան պետք չէ հենց այնպես վատնել: Օրինակ, Մուհամեդ Ալին մարտին նախորդող երկու շաբաթներին դադարեցնում էր կանանց հետ բոլոր տեսակի շփումները: Այժմ մարզիչները բաժանվել են երկու բանակի՝

ՄԵԴԱԼԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

Ռիեկայում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Հայաստանցի շախմատասերներին շարունակում է ուրախացնել կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Վեցերորդ տուրում հայ շախմատիստուհին սեւ խաղաքարերով անչափ կարեւոր հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինայի նկատմամբ եւ 5,0 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակի համեմատաբար բարձր տեղերում ընթացող մեր աղջիկներից Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը

Արմավիրում մշակութային կյանքը ծաղկում է

Արձագանքում է թատերական խմբակը Կարդալով «Առավոտ» օրաթերթի 2010 թ. փետրվարի 27-ի համարը՝ հանդիպեցի մի նյութի: «Հոգեւոր սնունդով ընտանիք չես պահի» հոդվածում հեղինակը ներկայացնում է Արմավիր քաղաքի «տխուր» իրականությունը: «Արմավիր քաղաքում ոչ թատրոն կա, ոչ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երեւում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերգներ

Սերմանել ոգի եւ արժանապատվություն

Արձագանքում է տատիկը Սիրով եմ արձագանքում «Առավոտ» օրաթերթում «Հայկական մազոխի՞զմ, թե՞ սադիզմ» հոդվածին: Կրթական այս քննարկումներին էլ վերաբերվում եմ «Ջուրը մինչեւ չպղտորի, չի զուլալի» ասույթով: Զուր չէ ասված՝ «Ազգի փրկությունը մեր հայ մայրերի ձեռքում է»: Թոռնիկս սովորում է Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Անչափ հպարտանում եմ նրա բարեկիրթ ու դաստիարակված որակով: Ինչ ուզում եք ասեք,

Ինչո՞ւ է պետությունը կողքի քաշվել

Արձագանքում է բանասերը Լեզվի զարգացման արդի փուլում անժխտելի է մամուլի եւ հեռուստատեսության դերը ժողովրդի խոսքի մշակույթի զարգացման գործում: Սակայն, դժբախտաբար, սրանց բնորոշ է դարձել մեր մայրենիին ոչ հարիր անգույն ու գորշ մի լեզու: Ո՞վ է թույլ տալիս ոմն Գեւո վարի «փողոցային» բառերով ու գռեհկաբանություններով հեղեղված իր հումորային ծրագիրը: «32 ատամ ակումբ» ծրագրի երիտասարդները ծռմռված բերաններով

ԻԶՈՒՐ Է ԲՈՂՈՔՈՒՄ

Արձագանքում է քաղաքապետարանը «Առավոտ» օրաթերթի մարտի 12-ի համարում տպագրված «Նախագահի մեքենայի առաջը կտրել է» հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք, որ հոդվածում տեղ գտած փաստերը, որոնցով քաղաքացին փորձում է հիմնավորել իր բողոքը, չեն համապատասխանում իրականությանը: Վալենտինա Զաքարյանը մինչեւ 2004թ. նոյեմբեր ամիսը ընտանիքի 3 անձով՝ ինքը, տղան, աղջիկը, բնակվել են Ֆուչիկի փողոցի թիվ 10 քանդման ենթակա վթարային շենքի

ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 4 ԲՐԱԶԻԼԱՑԻ Է ԶՈՀՎԵԼ

Բրազիլացի չորս զինծառայող է զոհվել Մատու-Գրոսսու-դու-Սուլ նահանգի եւ Բոլիվիայի սահմանի մոտ տեղի ունեցած ուղղաթիռի՝ վթարի ենթարկվելու արդյունքում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել են Բրազիլիայի պաշտպանության նախարարությունից: «HB350 Esquilo» ընդհանուր նշանակության բանակային ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Ըստ որոշ տեղեկությունների, ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել է գետնին, թեեւ երկրի ռազմաօդային ուժերի մասնագետները հատուկ

ԲԱՂԴԱԴՈՒՄ ԷԼԻ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Բաղդադի արեւմուտքում զինվորականները, որոնք ենթադրաբար ամերիկացիներ են եղել, գնդակոծել են երկու իրաքցի տեղափոխող մի ավտոմեքենա: Արդյունքում զոհվել է «Ջիջլիա» հեռուստաալիքի լրագրող Ասիլ ալ-Օբեյդին եւ նրա ամուսինը: Այդ մասին «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ին ասել է Բաղդադի ոստիկանության ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է գնդակոծվել քաղաքացիական ավտոմեքենան: ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը սկսել է հետաքննել միջադեպը, բայց նաեւ ո՛չ հերքել, ո՛չ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 45 ՄԱՐԴ

Առնվազն 45 մարդ է զոհվել եւ ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել Պակիստանի Լախոր քաղաքում երկու մահապարտ-գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչական ակտի արդյունքում: «Reuters»-ի մատուցմամբ, ռումբը, որը գործի է դրվել ահաբեկիչների կողմից, տեղադրված է եղել ռազմական օբյեկտներից մեկի մոտ՝ զինվորական ավտոմեքենա պայթեցնելու նպատակով: Երկրորդ պայթուցիկը պայթեցվել է, երբ առաջին պայթյունի վայր է ժամանել բանակային մի

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Երեկ Բրյուսելում քննարկվել է ՆԱՏՕ-ի հետ 2010թ. համագործակցության Վրաստանի ազգային ծրագիրը: Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակում, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում այդ նպատակով գումարվել է Դաշինքի խորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է news.am-ը, նախատեսվում էր, որ վրացական կողմը ներկայացնելու էին եվրաատլանտյան ինտեգրման հարցերի պետնախարար Գեորգի Բարամիձեն եւ ռեինտեգրացիայի պետնախարար Թեմուր Յակոբիշվիլին: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ղեկավարելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ՀԵՏ

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյին, Ուկրաինայի կենտրոնական բանկին, նաեւ վարչապետ Նիկոլայ Ազարովին հանձնարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ Ուկրաինայի համագործակցությունը շարունակելու ծրագիր մշակել: BBC-ի մատուցմամբ, Յանուկովիչը հայտարարել է, թե «այդ հարցերով պետք է անհապաղ զբաղվել, որպեսզի մենք զգանք՝ երբ, որքան եւ ինչ պայմաններում կարող ենք այդ կառույցներից

«Ալ-Քաիդայի» ներկայացուցիչն աշխատել է ԱՄՆ-ի ատոմակայաններում

«Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցած 26-ամյա ամերիկացի Շարիֆ Մոբլին, որն աշխատանքի էր տեղավորվել ԱՄՆ-ի ատոմակայաններում, կարող էր այդ կայաններում ահաբեկչական ակտեր կազմակերպել: «Newsru»-ի մատուցմամբ, նման մտահոգություն ունեն Մոբլիին Եմենում ձերբակալած ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք իրենց վարած հետաքննության ընթացքում պարզել էին, որ վերջինս աշխատել է Նյու Ջերսիի երեք ատոմակայաններում՝ մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ոլորտներում: Մոբլին ձերբակալվել

Իտալիա. բարեհաճ վերաբերմունք՝ սեքսուալ ծառայությունների դիմաց

Իտալացի պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել 2009 թվականին Աքվիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի նախապատրաստման համար, հնարավորություն էին ստացել որպես շինարարական շահավետ պայմանագրեր կնքելու փոխհատուցում՝ օգտվել մարմնավաճառների ծառայությունից: Կոռուպցիոն այս սխեմային մասնակցել է 350 կին: «The Times»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են փաստի առիթով հետաքննություն անցկացրած քննիչները: Վերջիններս նախապես համարել էին, որ այս գործում ներգրավված է ընդամենը

Ղազախստանում զոհեր կան

Հինգշաբթի գիշերը Ղազախստանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղը դարձել է բազմաթիվ ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, փրկարարները երկրի գյուղերից միայն մեկում հայտնաբերել են 20 զոհի, մեկ այլ գյուղում շարունակվում են ջրի հոսանքի տակ հայտնված երկու մարդու որոնումները: Ալմա-Աթայում քանդվել է մի քանի ամբարտակ, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են, մեծապես դժվարացել, տեղ-տեղ նույնիսկ խաթարվել է ավտոճանապարհային

Ֆիլմ՝ Չարենցի մասին

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 113-ամյակը: Այս առթիվ երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա լրագրողների եւ դասախոսների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ: Շուրջ 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ գրողը պատմեց Չարենցի՝ միայն 1919-1920 թթ. ժամանակաշրջանի մասին: Նա Չարենցին նվիրված ֆիլմի համար սցենար է գրել: «Առավոտի» հետ զրույցում Վ. Մարտիրոսյանը

Բազմազավակ ընտանիքի կորուստները

Սոցիալական վատ պայմանների արդյունքում 7 օրական նորածինը մահացել է, ընտանիքը շարունակում է ապրել նույն պայմաններում: Ստեփանյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի վերջնամասում՝ մի փոքրիկ, փայտաշեն տնակում: Տնակը, որպես ապավեն եւ ապաստան, խիստ անհուսալի է՝ պատերի միջով ազատ ելումուտ են անում քամին ու ձյունը: Տանիքն էլ մի լավ օրի չի ու անձրեւային եղանակներին

ՍՊԱՆՎԱԾԻ ՄԱՅՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Որդեկորույս Սեդա Վարդումյանը պնդում է, որ որդուն սպանողներից ոմանք ազատության մեջ են եւ սպառնում են վկաներին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 27-ամյա բնակիչ Դավիթ Վարդումյանը սպանվել է ՀՀ վերջին նախագահական ընտրությունների օրը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին: Սպանվածի մայրը՝ Սեդա Վարդումյանն ասում է, որ որդուն Աչաջուրի  գյուղամեջում սպանել են նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբոր որդիները եւ եղբոր

Երբեք չեմ սայթաքի

Դատապարտյալները «Առավոտի» միջոցով դիմում են Մեծարգո նախագահ, այս տարվա փետրվարի 11-ին «Առավոտում» «Դեռ չէի հասցրել ամուր կանգնել՝ հայտնվեցի կալանավայրում» հրապարակմամբ խնդրել էի Ձեզ ներում շնորհել: Մինչ այսօր խնդրանքս անպատասխան է մնացել: Երեւի չեք հասցրել կարդալ նամակ-հրապարակումս կամ չեն զեկուցել Ձեզ, հետեւաբար, հուսահատությունից դրդված, նորից եմ դիմում՝ այս անգամ հույս փայփայելով, որ անհետեւանք չի մնա խնդրանքս,

Ինձ հասնում է ազատում

Ես՝ Մկրտիչ Մնացականի Մարգարյանս, ծնվել եմ 1973թ., նախկինում 6 անգամ դատապարտվել եմ: Ներկայումս դատապարտվել եմ ազատազրկման 8 տարի ժամկետով: Կալանքի տակ եմ 2005թ. հունվարի 21-ից: Այս նամակը թվով երրորդն է, որը գրում եմ «Առավոտին»: Ինչո՞ւ չեք պատասխանում, մի՞թե կարելի է այդպես վարվել հիվանդ դատապարտյալի հետ: Ուզում եմ տեղեկացնել, որ տառապում եմ տուբերկուլյոզ (թոքախտ) հիվանդությամբ, իսկ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՐՑՈՒՄԸ ՍՏԱՑԵԼ Է

Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի նախնական քննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային նամակով հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարանին, տեղեկանալու, թե ՀՀ պետական բյուջեով՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացված 20 միլիոն դրամը ի՞նչ նպատակով է ծախսվել, եւ այդպես էլ պատասխան չի

«Դրածո տերերը» հայտնաբերվեցին

Երեկ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացանք, որ օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս հայտնաբերել է չորս օրինազանցների, որոնք կալանավորված են: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում կեղծ ձեռնարկատիրական գործունեության համար դատապարտված Լյովա Մկրտչյանը եւ Ռուբեն Վարդանյանը, իրենց համաքաղաքացի Արթուր Մարտիրոսյանին դրդել են զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Յուրաքանչյուր գործարքի դիմաց վերջինիս

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ

23-ամյա Էդգար Մակարյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի դատավճռով օրեր առաջ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մարտի 3-ից՝ Մակարյանի կալանքի տակ գտնվելու պահից: Է. Մակարյանը իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Երեւանի

Գայլերի հարձակում

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ Արմեն Ներսիսյանի ընտանիքն արդեն տասնմեկ տարի ապրում է գյուղի թաղամասերից զատված՝ Շաղ-վարդի ձորապռնկին կառուցված սեփական տանը: Չնայած անդնդախոր երկու՝ Շաղ-վարդ եւ Քասախ կիրճերի մոտիկությանը, անցած տարիներին այս կողմերում, բացի հատուկենտ հանդիպող աղվեսներից, այլ գիշատիչ կենդանիների հետքեր չեն երեւացել: Ինչպես ամեն գարնան առաջին օրերից մինչեւ ուշ աշուն, այս տարի նույնպես մարտ

«Անառողջ» իրավիճակ

Շահումյան համայնքի ամբուլատորիան նույնիսկ ժամանակավոր կացարանից է զրկվել Լոռու մարզի Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) խնդիրն առաջացել է դեռեւս 2009 թ. ամռանը: Հորդառատ անձրեւները գյուղում մի շարք ավերածությունների պատճառ էին դարձել: Տեղատարափների հետեւանքով Տանձուտ գետը դուրս էր եկել ափերից եւ մեծ վնաս հասցրել ափամերձ բնակելի տներին, անասնագոմերին, հողամասերին: Գետի վարարման հետեւանքով փլուզվել էր

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ

Պետական միջոցներով վերականգնված Հալիձորի բերդն ու Վահանավանքը այժմ այլ խնդրի առաջ են կանգնած 2009 թվականին պետբյուջեից հատկացված 36,5 միլիոն դրամով շարունակվել եւ, ըստ նախատեսվածի, ավարտին են հասցվել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում գտնվող «Վահանավանք» վանքային համալիրի (10-րդ դար) եւ Հալիձորի բերդի (17-րդ դար) նորոգման, վերականգնման եւ տարածքների բարեկարգման աշխատանքները: 11-դարյա Վահանավանքում վերականգնողական  աշխատանքները մեկնարկել էին դեռեւս

ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ

Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդները կարող են օգտվել ավելի էժան ինտերնետ փաթեթներից: Սա վերաբերում է մասնավորապես հետվճարային բաժանորդների, ինչպես նաեւ «Մեր մեջ», «Բիզնես ֆլեքսի» փաթեթների ու «Բիզնես գործընկերներ» փաթեթի «Գործընկեր Ա», «Գործընկեր Բ», «Գործընկեր Գ», «Գործընկեր Դ», «Գործընկեր Ե», «Գործընկեր Զ» եւ «Հատուկ գործընկեր», «Կլասիկ», «Կլասիկ սոլո» ու «Կլասիկ ֆլեքսի» փաթեթների բաժանորդներին: Այս բաժանորդները ամսվա ընթացքում

ՀԱՄ ԷԼ ԲՅՈՒՋԵՆ ԿԼՑՎԻ

Մեկ տարի առաջ Երեւանի մետրոպոլիտենում սկսեցին կիրառել բազմակի օգտագործման լիցքավորվող քարտեր: Փորձը ցույց տվեց, որ նախաձեռնությունը հաջողություն ունեցավ: Այսօր հասունացել է նման աշխատաոճի կիրառումը քաղաքային մյուս փոխադրամիջոցների՝ երթուղային տաքսիների եւ ավտոբուսների պարագայում եւս: Դեռ խորհրդային տարիներին քաղաքային փոխադրամիջոցներում գործում էին, այսպես ասած, «մշտականները»: Այսօր այդ վերգետնյա փոխադրամիջոցներից առավել դինամիկ գործում են երթուղային տաքսիները եւ ավտոբուսները,

ՄԵԶՆԻՑ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ ԿԸՆԴՕՐԻՆԱԿԵՆ

Երեկ կառավարությունում տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ այսուհետեւ Հայաստանի եւ Լեհաստանի տնտեսական հարաբերությունները պետք է ավելի խորանան: Համաձայնագիրը ստորագրելու նպատակով մեր երկիր էր այցելել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Նրա խոսքերով՝ ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանի հետ զրույցի ժամանակ բացահայտվել են համատեղ շահավետ  մի քանի տնտեսական համագործակցության դաշտեր. «Ոչ միայն հանձնաժողով կստեղծվի, այլ նաեւ կսկսենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031