Օրվա լրահոսը

Հրատապ քննարկեք Հայաստանի հարցը

Պահանջել են Հայաստանի 1623 քաղաքացիներ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուից եւ ԵԽԽՎ այլ ղեկավարներից: Հայաստանի 1623 քաղաքացիների ստորագրություններով հանդերձ՝ ԵԽԽՎ պատվիրակների էլեկտրոնային հասցեներին մարտի 15-ին ուղարկվել է դիմում, որը հասցեագրված է ԵԽԽՎ նախագահին ու բյուրոյին, մշտական կոմիտեին եւ Մոնիտորինգի հանձնաժողովների նախագահներին ու անդամներին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Նամակում ասված է. «Մենք՝ ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր բողոքի

ԻՆՉԻ՞ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են արտահերթ ընտրությունների, որոշներն էլ արտառոց ոչինչ չեն տեսնում «Իշխանությունը ճաքեր էր տվել, եւ դրանք օր օրի խորանալու են: Միանշանակ է, որ այս ամենն ավարտվելու է նրանով, որ կոալիցիան վերջնականապես փլուզվելու է: Իսկ Արթուր Բաղդասարյանն էլ, հավանաբար, զգալով իրավիճակի լրջությունը՝ որոշել է հերթական անգամ «հաջող բիզնես» անել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում

ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է

«Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը բավականին արագացել է. դրա պատճառը արտաքին խթանների լուրջ դերակատարությունն է»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նշելով, որ ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում այդպես էլ նոր մոտեցումներ չորդեգրեցին, նա պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են մեր իսկ պետական շահերին։ Անդրադառնալով ԵԱՀԿ

«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ»

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել. այժմ լուռ դիվանագիտության շրջան է»,- tert.am-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա քննադատել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը եւ հայտարարել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Միաժամանակ նշել է, որ չնայած

ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Հարավային Կովկասում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծումը ԱՄՆ-ն պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե՝ չի՞ անտեսում արդյոք ԱՄՆ-ը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ հանուն նավթային շահերի, շարունակելով համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է. «Մենք գիտենք, որ

Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել

Այսպես մեկնաբանեց իր երկու նախարարների փոփոխությունը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ՕԵԿ-ական երկու նախարարների փոփոխության անհրաժեշտությունը: Կուսակցության ղեկավարը երեկ ասաց, որ նախարարների ետ կանչելը պայմանավորված էր հետեւյալով. «Կուսակցությունում մեկնարկել է ներկուսակցական, քաղաքական բարեփոխումների մի լուրջ գործընթաց: Սա լրագրողների համար նորություն չէ, որովհետեւ այդ մասին

Ով պատասխան կտա տնտեսական անկման համար

ԲՀԿ-ՀՀԿ փոխադարձ մեղադրանքներ «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության նախագահն ու վարչապետը»,- երեկ «առյուծի սիրտ» կերածի պես հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ ի պատասխան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն գնահատականների, որ նախարարը տնտեսությունից ոչինչ չի հասկանում, իր

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ

Մասնավորապես առաջարկվում է նշանակել վերահսկող հատուկ դատախազ՝ ընդդիմության առաջադրմամբ, եւ ավելացնել պետբյուջեից կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին է ուղարկել «Ժառանգության» 3 էջանոց առաջարկները մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման եւ կատարվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մոնիտորինգի հանձնաժողովի այսօրվա

ԿՈՆԳՐԵՍՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Երեկ այն հանձնվեց Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը Այսօր Փարիզում տեղի է ունենալու ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ներկայացվելու է ՀՀ իշխանությունների կողմից «Մարտի 1-2»-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ՀՀ իշխանություններին ներկայացրած եւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը: Երեկ էլ ՀԱԿ-ը Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ բարեփոխումների իր առաջարկներն ու դրանց կատարման

ԱԿՆԱՐԿՆԵՐ՝ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

Կենտրոնական բանկը զարդարող քրքրված պետական դրոշը եւ ճանապարհային ոստիկանության «Համմերը»՝ ի՞նչն է կապում այս երկու լուսանկարները: Շատ կարեւոր մի բան. դրանք երկուսն էլ միտված են դեպի ապագան: Առաջինն ակնարկում է դրամի մոտակա վիճակը, իսկ երկրորդը՝ առանց այդ էլ ոչ վատ ապրող ճանապարհային ոստիկանների բարգավաճ կյանքը:

75-ԱՄՅԱ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Մարտի 15-ին կլրանար Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակը, տեղեկացնում է tert.am-ը: Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ.՝ Մոսկվայում։ Նրա հայրը «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում շեֆ խոհարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Նախքան կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է ուժերը մի քանի ոլորտներում՝ ձկնաբուծություն, պրոֆեսիոնալ բռնցքամարտ եւ այլն։ 1955թ. Կրկեսային արվեստի պետական վարժարանում բացվում է ծաղրածուների արվեստի բաժին, եւ Ենգիբարյանը որոշում

Մարտի 16

ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի,

«ԿԱՆԱՑԻ» ՏՈՆ՝ «ՀԻՆԱՄԱՑՈՒՐԻ»

300-ամյա տոնը նշվեց Հայաստանում Ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնը կիրակի օրը առաջին անգամ նշեցին նաեւ Երեւանում: Նախաձեռնությունը Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի սաներինն էր: Ստուդիայի գեղարվեստի խմբի գեղարվեստական ղեկավար Կարինե Փիլիպոսյանի պատմելով՝ տոնը ունի 300 տարվա պատմություն եւ նշվում է ամեն երրորդ ամսվա երրորդ լուսնի օրը. «Հինամացուրին փոքրիկ աղջիկների տոն է: Միաժամանակ այն

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «ԱՐԿԱԾՆԵՐԸ»՝ «ՄԵՑՑՈՅՈՒՄ»

«Առավոտը» տեղեկացրել է, որ վերջերս կրկին  Հայաստանում էին իտալացի ճանաչված ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին եւ կիթառահար Լուկա Լուչինին: Բացի «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը կայացած համերգներից,  անվանի երաժիշտները  մի համերգ էլ մարտի 4-ին «Mezzo Classic House»-ում  են ունեցել, որին ներկա են եղել ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը, տարբեր բնագավառների հայտնի դեմքեր: «Առավոտի»

Սեռական խանգարումներ բոլորի մոտ էլ լինում են

Սեռավարակների աճ՝ անգրագետ սեռական վարքագծի դրսեւորման արդյունքում Մարմնավաճառության ամենավատ հետեւանքներից է սեռավարակների տարածումը, բայց երեւույթը հոգեբանական առումով եւս իր բացասական ազդեցությունն է ունենում: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանն ասաց, որ Հայաստանում սեռավարակների աճի միտում է նկատվում, որը մեզ մոտ ավելի բարձր տոկոս է կազմում, քան Եվրոպայում: Ըստ մասնագետի՝

ՀԱՅԿԱԿԱՆ SEX SHOP-Ը՝ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Սեքսուալ գնումներ online տարբերակով Ուղիղ 5 տարի առաջ Երեւանում հանդիսավոր բացվեց Հայաստանի միակ Sex-shop-ը, որը կոչվում էր «Սեքս եւ կյանք»: Այն ժամանակ խանութի սեփականատերերը հույս ունեին, որ սեքսը հարգող ու սիրող հայերի շրջանում իրենց ապրանքները մեծ պահանջարկ կունենան ու ձեռքից ձեռք կխլվեն, սակայն կյանքը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհում մեծ մասսայականություն վայելող այդ խանութը երեւանցիների

Հեռու՝ տափակախոսությունից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այլ աշխատաոճ են ընտրել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Ե. Չարենցի ծննդյան 113-ամյակի կապակցությամբ՝ մարտի 13-ից մինչեւ ապրիլի 6-ը, անցկացնում է «Չարենցյան օրեր» բաց ստուգատես: Գրողի ծննդյան օրը մեկնարկած միջոցառումների շարքը բացվեց կրթահամալիրում, որտեղ հնչեցին գրողի ստեղծագործությունները, ապա չարենցասերները ծաղիկներ դրեցին նրա հուշարձանին, այցելեցին Երեւանում գտնվող տուն-թանգարան: Ստուգատեսը աշակերտներին հնարավորություն է ընձեռել իրականացնել

Կոչումներ՝ լոռեցիներին

Օրերս «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Թեքեյան մշակութային կենտրոնում մեծարման հանդիսույթ էր կազմակերպել: Ծնունդով լոռեցիներ՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին եւ պատմաբան Վարշամ Ավետյանին հանձնվեցին «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ», իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանին ու ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանին` «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումները: Ճանաչված վիրաբույժ, Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի

Նախապատրաստվում են, բայց կմեկնե՞ն Բաքու

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԱԻԲԱ-ն ու Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան վավերացրել են համապատասխան պայմանագրի ստորագրումով: Այդ առիթով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կոու Վուն ԶԼՄ-ներին հայտարարել է, թե Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանան նաեւ WSB-ի մրցաշարերը, որ աշխարհի այս պատանեկան առաջնությունը կարեւոր դեր ունի կատարելու, քանի

ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է

Չնայած դրան՝ այս ոլորտում մրցումներ են անցկացվում, ու հաշմանդամ մարզիկները չեմպիոններ են դառնում Օրերս Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Ծաղկաձորում անցկացրեց լեռնադահուկային սպորտի եւ լողի մրցումներ։ Լեռնադահուկային սպորտի մրցումներին մասնացում էր ֆեդերացիայի՝ հաշմանդամություն ունեցող տասներեք մարզիկ: Նրանք մրցում էին երկու խմբերում. առաջինում ընդգրկված էին տեսողության հետ խնդիրներ ունեցող հինգ, իսկ երկրորդում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող ութ

«Պետք չէ համեմատել բեմադրությունները»

Ըստ ճանաչված դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի՝ անկախ ժամանակաշրջանից, նույն բեմադրությունը համարվում է ժամանակակից: Է. Դյադյուրան եւ Մ. Դեինյանը՝ ներկայացումից հետո: Երեւանի ազգային օպերային թատրոնում 2000թ.  գարնանը հանրահայտ տենոր եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան տարաբնույթ կարծիքների առիթ տվեց: Սակայն, անկախ քննադատական հոդվածներից, «Տրավիատան» «հանգրվանեց» թատրոնի խաղացանկում: Օրերս հիշյալ օպերան ղեկավարեց ուկրաինացի դիրիժոր Էդուարդ Դյադյուրան:

ԳՈՒԵՐԱՅԻ «ՄԵՂՐՆ» ՈՒ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ

Հավակնություններն ու տաղանդը միշտ չէ, որ ուղիղ համեմատական են Մարտի 12-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արմեն Մազմանյանի բեմադրած «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացման պրեմիերան՝ ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի: Ավելի վաղ Մազմանյանը «Արմինֆոյին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե Գուերան շատ է պնդել, որ ինքն այդ գործը բեմադրի ու ասել է. «Բաստա: Դու պետք

Օջալանը քրդերին համախմբման կոչ է արել Իմրալ կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանը քրդերի Նովրուզ տոնի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ News.am-ը, վկայակոչելով «Firat» գործակալությանը, փոխանցում է, թե Օջալանը զգուշացրել է քրդերին, որ հարձակման ենթարկվելու մեծ վտանգ կա, եւ հայ ու հույն ժողովրդի օրը չընկնելու համար կոչ է արել համախմբվել։ «Անհրաժեշտ է ստեղծել քրդական

ՆՈՐԻՑ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը` նվիրված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնին, որը նպատակ ունի նպաստել Սփյուռքում հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այս տարվա մարտի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ»

Աղանդավորները շատացել են

Իսկ նրանց հնարավոր չէ օրենքով ճնշել Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի համոզմամբ, Հայաստանում հնարավոր չէ կրոնական կազմակերպություններին ճնշել. «Հնարավոր չէ այն իմաստով, որ չկա համապատասխան օրենք, կրոնական կառույցները պետություն են պետության մեջ, կրոնի մասին օրենքում ոչ մի խոսք չկա կրոնական կառույցների մասին, նույնիսկ իրավապահ մարմինները իրավունք չունեն մուտք գործել. կրոնական

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱԿԱՍՈՐԴՈ՞Վ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Պատճառը չտարբերակված ֆինանսավորումն է Օրերս Երեւանի թիվ 118 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ 48 ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց մի հաշվարկ, որի համաձայն, ամենահամեստ ծախսերով հանդերձ, ավագ դպրոցը եթե ֆինանսավորվի ներկայիս ձեւով, տարեվերջին ունենալու է մոտ 11 մլն 896 հազար դրամի պակասորդ. «Քանի որ ավագ դպրոցի դեպքում տարրական եւ միջին

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ՞

Ի՞նչ է սպասում Թեղուտի հուշարձաններին Ղարաքոթուկի հողեր»-այս տարածքում հնագետները պեղել են 2 հնձան՝ լավ պահպանված 7 կարասով եւ 12 դամբարանով: Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը պեղումների ժամանակ: Հայաստանի պատմական եւ մշակութային տարբեր ժամանակաշրջանների մասին վկայող 18 հուշարձանախումբ հայտնվել է ապագա հանքի տարածքում՝ իր պատմական տեղն ու նշանակությունը զիջելով հանքարդյունաբերությանը:

Տարածքը համայնքինն էր

Մանկապարտեզի ցանկապատը իրական տարածքից ավելի առաջ էր դրված Մասիսի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցներն ու հարեւանությամբ բնակվողները երեկ էլ շարունակում էին ըմբոստանալ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն որոշման դեմ, որով մանկապարտեզի բակի ավելի քան 2000 քմ տարածքը վաճառվել է իրենց քաղաքի բնակիչներից 5 հոգու: Նրանք չափազանց վիրավորված էին, որ

ՎՐԱԵՐԹԵՐ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Մարտի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ՝ 1981 թվականին ծնված Արեն Ասլանի Գաբրիելյանը անձնական օգտագործման «Opel vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել վանաձորցի՝ 1949 թվականին ծնված Վլադիմիր Սասունիկի Ավետիսյանին, որից անմիջապես հետո մեքենան կայանել է դեպքի վայրից 30 մետր հեռավորության վրա եւ 15 րոպե անց մեղայականով ներկայացել ճանապարհային ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին, որին տեղեկացանք

ՀԻՄԱ ԷԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

«Առավոտը» մարտի 4-ին «Կոթիում ադրբեջանցի է սպանվել» լուրով տեղեկացրել է, որ մեր բանակի ծառայողները ոչնչացրել են հարեւան հանրապետությունից անասնագողության նպատակով Հայաստան թափանցած խմբին: Անասնագողությամբ զբաղվող ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները թեթեւացած շունչ քաշեցին, հուսալով, որ անասուններն այլեւս չեն հայտնվի Ադրբեջանի տարածքում: Սակայն այս անգամ էլ այլ խնդիր առաջ եկավ: Անցած շաբաթավերջին սահմանամերձ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031