Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 8-ին դիմում է գրել ՀՀԿ շարքերն անցնելու համար: Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նախարար Դավիթ Հարությունյանը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով: Այսպիսով, բացի վարչապետից, ՀՀԿ ցուցակում իրենց ներկայության մասին պաշտոնապես հայտարարել են նախարարներ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ընտանեկան հոգսերը կանդրադառնան գործընկերների հետ շփումների վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Հնարավոր է որեւէ գործարք սկսեք ու որոշակի հաջողություն ունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօրվա սիրային կապերում ճակատագրական ինչ-որ բան կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջող կլինի հատկապես մտավոր աշխատանքի մարդկանց համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մասնագիտական ոլորտում ձեզանից հսկայական համբերատարություն կպահանջվի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հարմար օր է մեծ գործեր

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԿՌԻՎ» Է

Երեկ ինտերնետային կայքերից մեկում տեղեկատվություն էր հրապարակվել, իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել այս տարի Բաքվում կայանալիք հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Քանի որ ֆեդերացիայի պաշտոնական անձինք հատկապես վերջին օրերին անընդհատ հավաստիացնում էին, թե մեր ազգային հավաքականները մտադիր են անպայման մասնակցել այդ առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է օլիմպիական ութ ուղեգիր,

«Թերսնմամբ չենք տառապում»

Իր եւ գործընկերների անունից հավաստիացնում է ճանաչված հայ մոդել Անի Քոչարը Վերջին տարիներին աշխարհում շատ է խոսվում անորեքսիա (թերսնում) հիվանդության մասին, որով տառապում են հատկապես մոդելները: Ձգտելով մշտապես լավ «մարզավիճակում» լինել, նրանք գիտակցաբար սովահարության հասնող դիետաների ու պլաստիկ վիրահատությունների են դիմում, ինչը բացասաբար է անդրադառնում վերջիններիս նյարդային վիճակի վրա: Ներկայումս անորեքսիայով տառապում է Գերմանիայում՝ 2

ՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐՈՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Սրա մասին է երազում երգիչ Վարդան Սարգսյանը Արդեն պատրաստ է Վարդանի 5-րդ՝ «Կանգ առ» տեսահոլովակը (ռեժիսոր՝ Միհրան Ստեփանյան), որի պրեմիերան օրերս կայացել է «Ռուբիկոնով» եւ առաջիկայում այլ հեռուստաընկերությունների եթերում էլ կլինի: Երգչից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ տեւական ժամանակ նրա տեսահոլովակները չէին հայտնվում հեռուստաէկրաններին, արդյո՞ք ոմանց նման ինքն էլ «սեւ ցուցակում» է: Վարդանը հերքեց «սեւ ցուցակում» լինելու փաստը՝

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ օրեր առաջ ավարտվեց Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Ռուզաննա Բաղդասարյանի եւ Մայրանուշ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ կավատության եւ մարդկանց առեւտրի: Նախաքննության ժամանակ այս կանայք ընդունել էին իրենց մեղքը, իսկ դատարանում նրանք հրաժարվեցին նախնական ցուցմունքներից՝ ասելով, թե զոհերը կամավոր

Նվերներ ու գրավորներ՝ տոների առիթով

Հանրակրթական դպրոցներից յուրաքանչյուրն իր ցանկացած ձեւով է նշում հայկական տոները Փետրվարի 15-ին Սուրբ Վարդանանց տոնն է, իսկ 21-ին՝ Մայրենիինը: Վերջինս արդեն երեք տարի պաշտոնապես նշվում է Հայաստանում: Վարդան սպարապետի եւ իր քաջերի փառաբանման տոնով էլ երիտասարդներն են ոգեւորված, որովհետեւ այն այսօր ընկալվում է իբրեւ հայ տղամարդկանց տոն: «Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց համոզվել, արդյո՞ք այդ

Խոստանում են արյուն թափել

Կոզեռնցիները մեջք մեջքի տված պայքարում են քաղաքապետարանի ու կադաստրի դեմ Երեկ Կոզեռն թաղամասի բնակիչները կրկին բողոքի ցույց էին կազմակերպել: Այս անգամ նրանք հավաքվել էին բուլդոզերներից պաշտպանելու կոզեռնցիներից մեկի ավտոտնակը, որը քաղաքապետարանը մտադիր է քանդել: Այդ ավտոտնակը գտնվում է Պռոշյանի 1-ին փակուղում եւ, ինչպես քաղաքապետարանից պարզեցինք, այն ապամոնտաժելը բոլորովին էլ կապ չունի կոզեռնցիների բուն խնդրի հետ:

ԵԿԱՎ, ՍՊԱՌՆԱՑ, ԳՆԱՑ

Թե ինչու էր բարկացել Հովիկ Աբրահամյանը՝ կարծիքները տարբեր են Օրերս տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այցելել էր Շիրակի մարզ: Դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Թեեւ պաշտոնապես նախարարի հանկարծակի այցն աշխատանքային բնույթ է կրում, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությամբ՝ այն ավելի շատ կապված է առաջիկա ընտրությունների հետ. Հովիկ Աբրահամյանը իշխանական մյուս կուսակցությանը՝ Դաշնակցությանը «տեղը նստեցնելու»

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՀԱՆԴԱՐՏ Է

Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ՀՀԿ խորհուրդը հրավիրել էր իր հերթական նիստը: Մեր դիտարկմանը՝ «Գիտենք, որ հիմա ասելու եք, թե չեք քննարկել կուսակցության համամասնական ցուցակին վերաբերող հարցեր»՝ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Իսկապես այդպես է եղել՝ չե՛նք քննարկել: Ասվել է, որ ցուցակի հարցը կքննարկվի խորհրդի հաջորդ նիստին, որը հավանաբար տեղի կունենա փետրվարի վերջին»: Ըստ

«Ցուպերը վերցնել եւ գնալ ընտրատեղամասեր»

Ընտրությունների արդարությանը հետեւելու համար գյուղերի տարեցներին առաջարկում է ապարանցի պատգամավոր Լեւոն Խաչատրյանը: – Առաջադրվելու եք մեծամասնականո՞վ եւ դարձյա՞լ Ապարանում: – Այդ հարցին կպատասխանեմ մայիսի վերջին՝ իմ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքների ժամանակ: – Այսինքն՝ վստա՞հ եք, որ ընտրվելու եք: – Այդ հարցին, ասացի, կպատասխանեմ մայիսի վերջին: – Ի՞նչն է պատճառը, որ ծառատունկի եւ շուրջպարի ժամանակ գլխավոր դատախազ

ՍԻՄ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Այս անգամ «խաչատրյանականներն» ու «բաբուխանյանականները» ընդհարվեցին Երեկ առավոտյան ժամը 12-ից Սահմանադրական իրավունք միության գրասենյակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Գրասենյակի ներսում փակվել էին Հայկ Բաբուխանյանի թիմակիցները, իսկ գրասենյակի միջանցքում հավաքվել էին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ու իր կողմնակիցները՝ լրագրողների ներկայությամբ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր մի շարք ՍԻՄ-ականների հայցը, ըստ որի, չեղյալ էին համարվել

ԽՈՒԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթին առավել ընդդիմանում էին ՄԱԿ-ն ու ՀՀԿ-ն Դեռ ամիսներ առաջ՝ ՀՀԿ ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի ընթացքում ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը հիշեցրեց, որ 1995-ին իր կուսակցությունը ՀՀԿ-ի հետ միասին էր հանդես գալիս ընդդեմ երկքաղաքացիության, եւ այդ իսկ պատճառով իրեն զարմացնում է Հանրապետականի ներկայիս դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Սակայն վաղ էր կարծել, թե

ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ-2

«Ինձ չհաջողվեց ապտակել հրապարակայնության պայմաններում, բայց իր համախոհների մոտ ես նրան (Հայկ Բաբուխանյանին.- խմբ.) ապտակեցի: Ոստիկանությունը ներկա էր այդ ամենին, ես բացատրեցի, թե դա ի՛նչ ապտակ էր: Հիմա սպասենք մյուս իրադարձություններին: Բայց, իմիջիայլոց, լավ էլ ստացվեց ապտակը: Կրկնել չեմ խոստանում, բայց հնարավոր է կրկնվի այդ ապտակը»,- երեկ լրագրողներին ասաց Հրանտ Խաչատրյանը, որը իր կողմնակիցների հետ`

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք այսօր գործընկերներին չքննադատել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ցանկանում եք աշխատավայրում առավելագույն ազատությո՞ւն ունենալ, ուրեմն խոսեք ճիշտ եւ կարողացեք լսել դիմացինին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հայտնագործությունների օր է: Այն հատկապես հաջող կլինի գրչի մարդկանց համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք կարեւոր գործերում մոլորությունների մեջ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անցյալում թույլ տված սխալները հուշում են, որ դրանք պետք է շտկել: ԿՈՒՅՍ

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է

Համաշխարհային սպորտի աստղերը մարզումների համար նախընտրում են Ծաղկաձորը Ժամանակին Ծաղկաձորում գտնվող նախկին ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական մարզաբազան, որ կառուցվել է Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերին եւ դրան հաջորդող բոլոր կարեւորագույն մեկնարկներին նախկին ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների նախապատրաստվելը կազմակերպելու նպատակով, շուրջ 15 տարվա մոռացումից հետո կրկին պատրաստվում է հյուրընկալել սպորտի ամառային եւ ձմեռային մարզաձեւերի համաշխարհային աստղերին: «Առավոտը» պարբերաբար անդրադարձել

Հաղթեց սիրո լավագույն խոստովանությունը

Երիտասարդների ու սիրո հովանավոր Սբ. Սարգսի մրցույթի հաղթող Նելլի Խաչատրյանը իր կյանքի բարդ խնդիրները լուծում է սիրո բանաձեւով: Արարատյան հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպել էր «Լավագույն սիրո նամակ» խորագրով մրցույթ, որին մասնակցել են ոչ միայն երիտասարդներ, այլեւ սիրահարված ծերեր: Արդյունքներն ամփոփվեցին երեկ հրավիրված ասուլիսում: Շուրջ 1200 մասնակիցների նամակներից լավագույն ութ աշխատանքները ժյուրիի (Հանրային

«ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ԿՈՒՅՍԻ ԲԱՐԱԹ Է ՊԵՏՔ»

Ըստ ռեժիսոր Արմեն Մազմանյանի, իր հաշվին դատարանն ուզում է Տիգրան Կարապետյանին «սրբացնել» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) պետք է շարունակվեր քննվել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը Տիգրան Կարապետիչն է, որը ռեժիսորին դատի էր տվել «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության եթերից իր հասցեին արված արտահայտությունները վիրավորական գնահատելով: Երեկվա

«Այս սերունդը փչանում է»

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Ասատրյանը: «Փաստարկ» ակումբում այս անգամ հյուրընկալվել էին ՀՅԴ, ԱԺՄ եւ Հնչակյան կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, ովքեր իրենց կանխատեսումները ներկայացրին առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: ՀՅԴ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Ասատրյանը, ԱԺՄ-ականի ղեկավար Ադրինե Ավագյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանը միաբերան փաստեցին, որ

ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

«Առավոտի» տեղեկություններով, Երեւան քաղաքի դատախազությունում է գտնվում հանցագործության մասին մի արտառոց հաղորդում: Հաղորդման հեղինակը՝ Աշոտ Մարգարյանը եւ նրա ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը անդրադառնում են «Հիշողություն վերածնունդ» բարեգործական միության նախագահ Սուսաննա Մարգարյանի գործունեությանը: Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել բարեգործականի նախագահի նկատմամբ՝ փաստաթղթեր կեղծելու, կեղծված փաստաթղթերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից որդուն՝ Դավիթ Ղուկասյանին ազատելու, ինչպես

Իսկական «թայֆուն»՝ բնակելի շենքում

Դիսկո-ակումբի անվան տակ հասարակաց տո՞ւն է գործում Սայաթ-Նովայի 27 հասցեում մի պարսկահայ բնակելի շենքի նկուղային հարկում «Թայֆուն» անունով դիսկո-ակումբ է աշխատեցնում: Շենքի բնակիչների խոսքերով՝ այդ ակումբը ծառայում է որպես հասարակաց տուն, որի հիմնական այցելուները պարսիկներ են: Ցերեկվա ժամերին «Թայֆունը» չգործող, անշուք ու անշառ օբյեկտի տպավորություն է թողնում: Մեր այցելության պահին էլ՝ ժամը 17-ի դրությամբ, ակումբի

ՊԱՐՏՔ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈՄ» ԵՆ

Կուսակցությունները իրենց բուն գործը թողած՝ փողով կամ ընկերականով բնակիչների պարտքերն են փակում: Գյումրիում քաղաքական կուսակցություններն իրար հետ մրցման մեջ են. նրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրում է, թե որ թաղամասում բնակիչներն ինչ գլոբալ խնդիր ունեն, որպեսզի դրանք լուծեն, իհարկե՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձայներ ապահովելու պայմանով: Վերջերս լուծարված «Տաք ձմեռ» ՓԲԸ-ի ու Գյումրիի Անի թաղամասի բնակիչների հետ կապված խնդիրը

ԲՌՈՒՆՑՔ՝ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ

«Այս ընտրատարածքում որեւէ մեկի առաջադրման հարցը մենք պետք է որոշենք,- «Առավոտին» ասել էր Էրեբունու համայնքապետ, ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանը: – Մենք պետք է տեսնենք, թե ով է մեզ հարմար որպես պատգամավորի թեկնածու ու նրան էլ ընտրենք»: ՀՀԿ Կոտայքի մարզային կազմակերպության ղեկավար Կովալենկո Շահգալդյանն իր որդուն դարձրեց քաղաքապետ: Երեկ հիշեցնելով այս փաստերը՝ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ

«Էսօր ժողովուրդը ահավոր վիճակում է»

Ասում է «Ազգային միաբանության» ցուցակում ընդգրկված կոմունիստ Խորեն Սարգսյանը Օրերս «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց իր կուսակիցների անունները, ովքեր պատրաստվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել խորհրդարանական ընտրություններում: Թվարկածների մեջ կար նաեւ կոմունիստ Խորեն Սարգսյանի անունը: Ասվում էր, որ վերջինս «Ազգային միաբանության» կողմից կառաջադրվի իր հարազատ Մարտունու տարածաշրջանում: Քանի որ արդեն կա նախադեպը, երբ կոմունիստը

«ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼԸ»՝ ԿՐԻՄԻՆԱԼԻ ԴԵՄ

Ընդդիմության առաջնորդները պարտավոր են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ՀՀ բոլոր 41 ընտրատարածքներում: Անցյալ տարի ձեւավորված «Հակակրիմինալ շարժումը», որի հասարակական ու քաղաքական գործընթացների վրա ունեցած մեծ նշանակության մասին անգամ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն էր հոլովել՝ իբրեւ Գուրգեն Եղիազարյանի կողմից իր դեմ սանձազերծած արշավի կազմակերպիչ, այսօր, այս տարվա ընթացքում առաջին անգամ, նիստ կգումարի: Ինչպես շարժման նախաձեռնող անդամ, «Հայրենիք

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԳՆԱՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՊԵՍ

Առանձին-առանձին՝ մի քանի բեւեռներով, բայց համագործակցելով «Այսօր Հայաստանում կան մի շարք կուսակցություններ, որոնք ցանկանում են «Օրինաց երկրի» հետ կազմել դաշինք»,- «Առավոտին» հունվարի 25-ին տված հարցազրույցում ասել էր ՕԵԿ նախագահը: Երեկ Մամուլի ազգային ակումբում Արթուր Բաղդասարյանին հիշեցրինք իր այս արտահայտությունը եւ խնդրեցինք ներկայացնել, թե ի՞նչ փաստարկներով ՕԵԿ վարչության փետրվարի 6-ի ընդլայնված նիստում որոշվեց չընդառաջել այդ ցանկություններին

Ե՞ՎՍ ՄԻ «ՕՐԵՆՍԴԻՐ»

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի պաշտպանության բանակի 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Սեյրան Սարոյանը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նա զորացրվելու խնդրանքով դիմում է գրել պաշտպանության նախարարին: Մեր աղբյուրի պնդմամբ, Ս. Սարոյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելու է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, իսկ իր բնակատեղիում էլ՝ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում, կառաջադրվի գեներալի հայրը: Սակայն ըստ «Ռեգնումի», Ս.

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր փորձեք ստանձնել առաջատարի դերը: ՑՈՒԼ 21.04-21.05: Զվարճանքները թարմություն կտան ձեր տեսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակասլաց եւ համառ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր սեքսի պահանջը ձեզանում կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողության հասնելու ամենակարճ ուղին ազնիվ լինելն է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ղեկավարության հետ հարաբերություններն ավելի կլավանան: ԿԱՐԻՃ 24.10-22.11:

ԱՅՍ ՏԱՐԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ

2007 թվականը Հայաստանի շախմատիստների համար սկսվել է միջազգային ամենաբարձր մակարդակի մրցաշարերում տարած հաղթանակներով: 2007 թվականը մեկնարկեց միջազգային խոշոր մրցաշարերում հայաստանցի շախմատիստների հաղթարշավներով: Լեւոն Արոնյանը հաղթեց Վեյկ ան Զեեի էլիտարների պայքարում, Գաբրիել Սարգսյանը 2-րդ տեղն զբաղեցրեց նույն մրցաշարի վարպետների «B» խմբի պայքարում, իսկ Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տոնեց «Gibtelecom» ավանդական ներկայացուցչական մրցաշարում: «Առավոտի» մարզական մեկնաբան Աշոտ

Հայերը նախընտրում են մռայլ գույները

Մոդելյոր-դիզայներ Արեւիկ Սիմոնյանը փորձում է հայաստանցիներին վառ գույներին «վարժեցնել» Վերջին տարիներին Երեւանում անցկացվում են նորաձեւության շաբաթներ, «պրետ ա պորտեներ» (առօրյա զգեստների ցուցադրություն), որոնք հնարավորություն են տալիս հայ մոդելյոր-դիզայներներին ինքնարտահայտվելու: Նորաձեւության շաբաթների ընթացքում, ի տարբերություն Արեւմուտքում անցկացվող նման միջոցառումների, մեզ մոտ ոչ թե 10-15, այլ օրական 2-3 դիզայների աշխատանք է ցուցադրվում: Երեւանյան ֆիրմային կամ էլիտար համարվող

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031