Օրվա լրահոսը
Հայտերի լրացումը կապ չունի
«Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի իրականացման գործում ներգրավված են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը: Շուրջ մեկ ամիս առաջ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում այս կապակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հայտարարեց,
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱՃԱՌՎԻ, ՈՐ ՓՈՂ ՍՏԱՆԱՆ
Մոտ 3 տարի է՝ «Հայկական ավիաուղիների» պարտատերերը իրենց գումարը չեն ստանում Զոհված անձնակազմի անդամների հարազատները մինչ այսօր փոխհատուցման են սպասում: Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիների» պարտատերերը հույսները կորցրել են, որ մի օր կկարողանան իրենց պարտքերը ստանալ: 2004-ին ընկերությունը սնանկ ճանաչվեց եւ եղած գույքի վաճառքից գոյացած գումարների հաշվին պարտքերի որոշ մասը մարեց, սակայն 2007-ից հետո ընկերությունը պարտատերերին
ԻՐԵՆՔ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ
«Խոջալուի ադրբեջանցի փախստականներին գնդակահարել են իրենք՝ ադրբեջանցիները»,- երեկ «Արմինֆոյին» կարծիք է հայտնել ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի՝ այս առթիվ Թուրքիայում արած հայտարարություններին: «Այն, ինչի մասին ադրբեջանական քարոզչությունն աղաղակում է աշխարհով մեկ, մեղմ ասած, ընդամենը լեգենդ է, որ հնարել են ադրբեջանցիները սեփական ոճրագործությունները թաքցնելու համար, որոնք իրականություն են դարձել 1992 թվականին
ԲԱԺՆԻ ՊԵՏՆ ԷԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 1 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Երեկ ՀՔԾ-ից «Առավոտին» տեղեկացրին, որ «Ս. Արթենյանը հսկողություն չի
ՄԵՆՔ
Հայոց Երրորդ հանրապետությունը այսօր ապրում է իր նորօրյա պատմության թերեւս ամենածանր եւ բախտորոշ շրջանը: Վաղվա նկատմամբ հեռանկարի անորոշությունը թեւաթափ է արել ոչ միայն հացն հանապազօրյա հազիվհազ հայթայթող հազարավոր ընտանիքների, այլեւ տարիներ շարունակ քաղաքական պղտոր ջրերում ձուկ որսացող հարյուրավոր փողատերերի, ովքեր իրենց երեխաների ապագան տեսնում են անպայման Հայաստանից դուրս եւ գործուն քայլեր են իրականացնում այդ ապագան
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ՝ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐՍ
«ԱՄՆ-ը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր կլինեն»,- նախօրեին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը. տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը: Ըստ Գորդոնի, Լեռնային Ղարաբաղի հարցով ակտիվորեն զբաղվում են, ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն աշխատում է: «Հուսով եմ, որ մոտ ժամանակներս առաջընթաց ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար
ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԿԱԹՈԼԻ՞Կ
Երեկ «Հայացք» ակումբում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Հայաստանին առաջարկել է առաջինը վավերացնել արձանագրությունները՝ այդ գործընթացը չպայմանավորելով Թուրքիայի վավերացումով: Իր առաջարկը նա այսպես է հիմնավորել. «Մենք էինք նախաձեռնողը, գոնե աշխարհում դա տպավորվեց, բնական է, որ հետ կանգնելն անիմաստ է։ Ինչքան բարդանա իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում, այդքան դժգոհ կլինեն երեք կարեւորագույն սուբյեկտները՝ ԱՄՆ-ը,
«Երրորդ հանրապետության խարանը»
Ասում է նախկին քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանը՝ նկատի ունենալով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը: «Սա Երրորդ հանրապետության խարանն է, բոլորիս ամոթը՝ 1995-96-ին էլ, 1998-99-ին էլ, 2003-2004-ին էլ. սա չունի արդարացում։ Արտահայտվելու ազատության առումով մեր խնդիրն այսօր պիտի լիներ հայաստանցու ժառանգած ներքին գրաքննադատի (ցենզորի) հաղթահարումը»,- մարդու իրավունքների պաշտպանության առիթով «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում առկա 14 քաղբանտարկյալների փաստին՝ ասաց
«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ՕՐԵՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻՆ»
«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՌԱՀ նորընտիր անդամ Արմեն Մկրտչյանը – Դուք դարձել եք մի հանձնաժողովի անդամ, որը, մեղմ ասած, այնքան էլ անբասիր անուն չունի: Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքն այդ հանձնաժողովում: – Խորհրդարանում ընտրության ժամանակ ես մի քանի խոստումներ տվեցի, առաջինն այն մասին էր, որ չափորոշիչներ սահմանելու ժամանակ հանձնաժողովը ինքնուրույն չի վերցնի այդ բանն իր
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԵՂԾ ՉԷ»
Կարծում է Հայ կամավորականների համախմբման քաղաքական նախաձեռնության համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ըստ որի՝ մեր երկրում որեւէ ընդդիմադիր ուժ չի կարող սեփական հեռուստաընկերություն ունենալ: – Պարոն Սեֆիլյան, Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է հունվարի 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Հնարավո՞ր է, որ դուք եւս միանաք Դաշնակցությանը: – Ոչ, որովհետեւ մեր եւ
ՄԱԵՍՏՐՈՅԻ ԽՈՍՔԸ
Երեկ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը մեր թերթի միջոցով խնդրեց փոխանցել հետեւյալը. «Այն մարդիկ, ովքեր քաղաքական հայացքների համար դատապարտվածներին համարում են քրեական տարրեր, իրավունք չունեն մտավորական կոչվելու: Հայաստանի ամենամեծ ամոթը քաղաքական բանտարկյալներն են: Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Դեկտեմբերի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաքրքիր հանդիպում կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր գնացեք ներկայացում դիտելու: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր վատ տրամադրությամբ մի ազդեք շրջապատի մարդկանց նյարդերին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խուսափեք ավելորդ խոսակցություններից, կենտրոնացեք ձեր գործերի վրա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հակառակ սեռի հանդեպ հանդուրժող եղեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ավտոմեքենա վարելիս մի խախտեք երթեւեկության կանոնները: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Գումարային հարցեր լուծելիս խնայող եղեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր
ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԵՐՈՎ
Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ փորձում են հավատալ հրաշքներին, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում: Բոլորը սպասում են Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Օրինակ՝ Բուլղարիայում, ավանդույթի համաձայն, Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են
Ինքնասպանության մասին մտքերը վանել են Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ներքին անզգայացման համար նախատեսված կետամին պատրաստուկը արագ եւ արդյունավետ կերպով վանում է ընկճախտով հիվանդ մարդկանց մեջ առկա ինքնասպանության մասին մտքերը: Հոգեբուժության պրակտիկայի ընթացքում հաճախ են հանդիպում այնպիսի իրավիճակներ, երբ ընկճախտով հիվանդներին տանջում են ինքնասպանության մասին մտքերը: Քանի որ առկա հակադեպրեսանտ միջոցները սկսում են ազդել
ՆՎԵՐ՝ ՍԱՌԸ, ԲԱՅՑ ԱԶԴԵՑԻԿ
Սառցե քանդակները գնահատվում են ճաշակով մարդկանց կողմից «Սառցե քանդակները, արձանիկներն ու այլ պատկերները դարձել են հայերի կազմակերպած միջոցառումների զարդարանքը, այժմ շատերն իրենց միջոցառումներն առանց դրանց չեն պատկերացնում»,- ասում է «Ice deco» սառցե քանդակներ պատրաստող՝ Հայաստանում միակ կազմակերպության տնօրեն Հովհաննես Սինանյանը: Մեզ հետ զրույցում Հ. Սինանյանը պատմեց, որ ինքն առաջին անգամ սառցե քանդակներ տեսել է Ամերիկայում.
Մարզական քոլեջի՝ տարվա դափնեկիրները
Ավանդույթի համաձայն, անցնող մրցաշրջանում իր սաների մրցելույթների արդյունքներն ամփոփեց Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Մարզիկների «Լավագույն տասնյակ» անվանակարգում ուսումնական այս հաստատության ներկայացուցիչները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 1. Աղասի Աղասյան, ծանրամարտ 2. Կորյուն Սողոմոնյան, բռնցքամարտ 3. Ազատ Հովհաննիսյան, բռնցքամարտ 4. Հայկ Խաչատրյան, բռնցքամարտ 5. Գոռ Մարգարյան, բռնցքամարտ 6. Վոլոդյա Ֆրանգուլյան, ազատ ըմբշամարտ 7. Ռադիկ Գրիգորյան, բռնցքամարտ 8. Լյուդվիկ Քոչարյան, հ/հ ըմբշամարտ 9.
Նազիկ Ավդալյանը՝ Հայաստանի 2009 թվականի լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվեցին մրցաշրջան-2009-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 52 լրագրողներ, որոնք միահամուռ երկրի լավագույն մարզիկ են ճանաչել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին: Լավագույն տասնյակի վերջնական տարբերակն այսպիսի տեսք ունի: 1. Նազիկ Ավդալյան, ծանրամարտ, 520 միավոր: 2. Առաքել Միրզոյան, ծանրամարտ, 420: 3. Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 355: 4. Տիգրան
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը «ՀԱՏԻՍ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում կայացավ հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց. «Մենք այսօր այստեղ հավաքվել ենք հայտարարելու, որ 2010 թվականի ընթացքում, ինչպես միշտ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, իր հիմնական գործունեությանը զուգահեռ, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում տանում է այլ աշխատանքներ, մյուս տարվա ուղղություններից մեկն ընտրել է սպորտն ու մարմնամարզանքը: Եվ
Օպերան՝ Գոհարին
Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակի առիթով, որը լրացավ նախօրեին, «Առավոտը» Ազգային օպերային թատրոնից չէր կարող չհետաքրքրվել, թե ի՞նչ միջոցառում է նախատեսված այն հզոր անհատականության պատվին, ում համար թատրոնը հարազատ տուն էր, որի ճանաչման ու հեղինակության բարձրացման գործում հսկայական ավանդ է ներդրել երգչուհին: Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին կկայանա Գոհարին նվիրված հոբելյանական
Դեսպանի ցուցահանդեսը
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից «Առավոտին» տեղեկացրին, որ այսօր Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի՝ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի Հուսո տանը կբացվի Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի՝ «Հայաստանը պարոն Բարթելսի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը։ Բացմանը ներկա կլինի Գերմանիայի ներկայիս դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Հավելենք, որ լուսանկարչի ցանկությամբ ցուցահանդեսում ներգրավել են լրացուցիչ մի քանի լուսանկար, ինչի շնորհիվ այցելուները նրա
ՋՈՒՂԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է «Ծիրանի» հ/կ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Շուրջ հինգ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Ջուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային եւ հոգեւոր մեծ նշանակություն: Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռեւս իր արդար եւ պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21-րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը
«Ամենեն վախեցնողը պոլիտիկ մարդիկ են»
Արթո Թունչբոյաջյանը աշխարհի, հայի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ երկուշաբթի երեկոյան երիտասարդ առաջնորդների դպրոցում երիտասարդների հետ հանդիպեց սիրված երաժիշտ Արթո Թունչբոյաջյանը: Շուրջ երեք ժամ տեւած հանդիպմանը Արթոն ջերմ, մտերմիկ մթնոլորտում խոսեց մշակույթի, կյանքի, հայերի, քաղաքականության ու այլ թեմաներից: Խոսելով Հայաստանը՝ աշխարհին ներկայանալի դարձնելու իր ծրագրերից, երգիչը հարցնում է. «Գերմանացին, եվրոպացին
ՈՉ ԹԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ, ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Նարեկ Սարգսյանը արձագանքել է «Առավոտի» դեկտեմբերի 12-ի համարում տպագրված «ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի» հրապարակմանն արձագանքել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. նրա համոզմամբ՝ հոդվածում տեղ են գտել իր գործունեության վերաբերյալ եւ իր համար անընդունելի գնահատականներ: Ն. Սարգսյանը համաձայն չէ հատկապես հոդվածում արտահայտված այն մտքին, թե ժառանգության ոլորտի պրոֆեսիոնալների կողմից ինքն ընկալվում է իբրեւ Երեւանի
ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 1/7-Ն ԱՂՔԱՏ Է
Գրեթե յուրաքանչյուր յոթերորդ գերմանացին ապրում է աղքատության եզրին մոտ: 2008թ. աղքատության շեմին գտնվող գերմանացիները կազմում էին բնակչության 15%-ը կամ 12 միլիոն մարդ: Եթե այդ թվին ավելացնենք ամբողջությամբ պետական նպաստներից կախվածության մեջ գտնվողներին, ապա աղքատների տեսակարար կշիռը կկազմի 24%: Ամենախոցելի խմբերն են անտուններն ու միայնակ ծնողները: Ընդ որում, Գերմանիայի արեւելյան մասում՝ նախկին ԳԴՀ տարածքում, վիճակն ավելի
ՄԵԿԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ Է ԱՐԳԵԼՈՒՄ, ՄԵԿԸ՝ ԹԱԼԻԲՆԵՐԻՆ
ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Ուոթերբերի քաղաքի տարրական դպրոցներից մեկի տնօրենն արգելել է դպրոցում որեւէ ձեւով նշել Սուրբ Ծնունդը: Դրա փոխարեն, տնօրեն Էրիկ Բրաունի որոշմամբ կանցկացվի «ձմեռնամուտի տոնակատարություն»՝ առանց Ծննդյան տոների որեւէ խորհրդանիշի: Ինչպես հաղորդում է NBC Connecticut-ը՝ Բրաունը որոշել է, որ անընդունելի է կրոնական բնույթի որեւէ տոնակատարությունը Ուոլշի տարրական դպրոցում, որտեղ սովորում են տարբեր կրոնների հետեւորդ
Փախստականները գնացք են զավթել
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, մոտ երկու հարյուր փախստական Վրաստանից եւ Ռուսաստանից՝ հիմնականում Չեչնիայից եւ Ինգուշեթիայից, լեհական Լեգնիցա քաղաքի երկաթուղային կայարանում գնացք են զավթել: Այդ մասին տեղեկացրել է Radio Wroclaw-ը: Գնացքը զավթածների մտադրությունը մեկն է՝ առանց ուղետոմսի հասնել Ստրասբուրգ եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փախստականների համար նախատեսված լեհական կենտրոններում մարդկանց համար ստեղծված վատ պայմաններից բողոքով:
Աբխազիայի անկախությունը ճանաչել է Նաուրուի Հանրապետությունը
Դեկտեմբերի 15-ին աշխարհի ամենափոքրիկ անկախ հանրապետության՝ Նաուրուի Հանրապետության եւ Աբխազիայի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Նաուրուում նման որոշում են կայացրել Ռուսաստանի Դաշնության հետ ֆինանսական օգնություն ստանալու խնդրով բանակցությունների արդյունքում: Նաուրուն փոքրիկ կղզի-պետություն է Խաղաղ օվկիանոսում՝ 14 հազար բնակչությամբ: Նաուրուի իշխանությունները դեռ աշնան սկզբին էին պատրաստ ճանաչել Աբխազիայի անկախությունը: Պայմանը մեկն էր՝ «Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Նաուրուի
Պետդուման խորտակվո՞ւմ է…
Մոսկվայում ուժեղ սառնամանիքների (-25օC) արդյունքում պայթել են Պետդումայի ջեռուցման խողովակները, եւ շենքն ամբողջությամբ լցվել է ջրով: Երեկ առավոտյան այս կերպ էին հնչում տեղեկությունները Պետդումայում պատահած վթարի մասին: Սակայն կեսօրից հետո գնահատականները մեղմացան: «Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ վթարը պատահել է Գեորգիեւյան անցուղում գտնվող Պետդումայի նոր շենքի 5-րդ հարկում: Այն բանից հետո, երբ խողովակներից մեկի փականը դուրս է թռել,
ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԻ
Հենվելով analitika.at.ua կայքի տարածած տեղեկությունների վրա՝ դեկտեմբերի 9-ի «Առավոտում» տեղեկացրել ենք, որ Ղրիմի հայ համայնքը նամակ է ուղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյին՝ կապված հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Գրիշչենկոն ավելի վաղ էր հայտարարել, որ 2009 թվականի դեկտեմբերի 1-ից Սուրբ Խաչ հայկական վանքը կդառնա Ղրիմի ազգագրական կենտրոնի մասնաճյուղ:
Տնօրենը օրինազա՞նց է
Ըստ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հանրակրթական դպրոցում սովորող աշակերտի ծնողի, 1 տարուց ավելի է, ինչ այս դպրոցի աշակերտների ուսումնական պրոցեսը բնականոն չի ընթանում։ Դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Աշոտ Հոխիկյանն անընդհատ զբաղված է ոչ թե երեխաներին կրթելով, այլ ուսուցիչների գլխին գործ սարքելով։ Այս բովանդակությամբ «Առավոտին» նամակ էր գրել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, որը խնդրել էր իր անունը


















































