Օրվա լրահոսը
ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԸ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ
Օրերս Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրի (ԿՄՄՀ) երաժշտական բաժնի դասատու Հասմիկ Խաչատրյանը ցերեկույթ էր կազմակերպել՝ նվիրված Կոմիտասի 140-ամյակին: Երաժշտական բաժնի սաների կատարմամբ եւ Սերգեյ Հարությունյանի նվագակցությամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից, երգահանի կյանքի ուշագրավ դեպքերից պատմեցին Հ. Խաչատրյանն ու Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Նելլի Պապանյանը: «Այն ժամանակ Քյոթահիայում (Քութինա) խստիվ արգելվում էր հայահնչությունը, ու լռության էր
«Հատիսը» տարին եզրափակեց հաղթանակով
Կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 6-րդ տուրի «Հատիս» (Երեւան)-«Բեշիկթաշ» (Ստամբուլ) հանդիպումը, որը երեկ կայացավ «Միկա» մարզական ակումբի դահլիճում, մեր թիմի համար մարզական առումով կարեւոր էր այնքանով, թե խմբից հաջորդ փուլ ո՞ր տեղով կանցնենք: Բայց խաղն ուներ նաեւ սկզբունքային այլ նշանակություն: Թասիբի խնդիր էր, որից մեր աղջիկները պատվով դուրս եկան՝ առավելության հասնելով 78:74 հաշվով:
ԵՐԵՔ ՏԱՐԻ՝ «ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ի ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԵՏ
«ՎիվաՍել ՄՏՍ»-ը, հավատարիմ մնալով սպորտի գործընկեր լինելու ռազմավարությանը եւ «Սպասեք ավելիին» իր նշանաբանին, շարունակում է անակնկալներ մատուցել հայաստանցի մարզասերներին: Բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատորն ստանձնեց «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի գլխավոր հովանավորի դերը: Եվ դրանով իսկ հաջողություն բերեց մեր թիմին. «Հատիսը», անկախ Թուրքիայի «Բեշիկթաշի» հետ երեկ կայացած հանդիպման ելքից, արդեն Եվրոպայի
Տանգո, ո՛չ երկուսի համար
Թուրք լրագրողի կարծիքով՝ քաղաքական «պարում» Հայաստանն ու Թուրքիան մենակ չեն «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Միլիեթ» օրաթերթի լրագրող Քադրի Գյուրսելը եւ թուրքական եւ հայկական մամուլում հայ-թուրքական հարաբերությունների թեմայի վերաբերյալ քննարկումներն ուսումնասիրող CNN Turk-ի թղթակից Ֆերհաթ Բորաթավը: Քադրի Գյուրսելը հիշեցնում է. «Երբ 2009թ. մայիսի սկզբին նախաստորագրված արձանագրությունների հիմքը դրվեց, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարեց՝ եթե Ղարաբաղի
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԴԱՌՆԱՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԱԶՈՆ
Երեք դրվագ նշանավոր բանաստեղծի կյանքիցՀրաչյա Հովհաննիսյանն (աջից) ու Էդվարդ Իսաբեկյանը 50-ականներին: Այս դեկտեմբերին լրացավ Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակը: Պատկառելի տարիք, բայց ստորեւ պատմությունները «ջահելական», երիտասարդ հոգու պատմություններ են, որովհետեւ, անգամ 77 տարեկանում, երբ կնքեց յուր մահկանացուն՝ առույգ էր, աշխույժ, լեցուն երիտասարդական եռանդով ու ավյունով: Ու, վստահ եմ՝ կապրեր մինչեւ 100 տարեկան, եթե ավտովթարի պատահական, անհեթեթ
ԳԱՅԴԱՐԸ ԿԹԱՂՎԻ ՆՈՎՈԴԵՎԻՉՅԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ
Երեկ ռուսական կայքերը հայտնում էին, որ ՌԴ հայտնի քաղաքական գործիչ Եգոր Գայդարը, որը մահացել է ինֆարկտից դեկտեմբերի 16-ին՝ 53 տարեկան հասակում, կհուղարկավորվի շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, Նովոդեւիչյե գերեզմանատանը: Սակայն երեկոյան տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Գայդարի հուղարկավորությունը հետաձգվում է: Օրը չէր նշվում:
ՆԱԶՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ճանապարհատրանսպորտային ծառայության պահակակետը: Արդյունքում, երեկվա դրությամբ, 23 մարդ զոհվել է:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է 18 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ
Պերմի «Կաղ ձի» ակումբում պատահածից հետո, երբ անվտանգության պայմանները չպահպանելու պատճառով տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվեց 149 մարդ, իսկ եւս 80-ը դեռ հիվանդանոցներում է, ողջ Մոսկվայում սկսվեցին լուրջ ստուգումներ: Արդյունքում, երեկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար կասեցվել է 18 ակումբի գործունեություն: Փակվածներից 7-ը Մոսկվայի կենտրոնում է, 7-ը՝ հարավում,
ՇԻՆԱՐԱՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ
Հարձակում է իրականացվել Հարավային Օսիայի մայրաքաղաքում գործող ռուսաստանյան շինարարական ընկերություններից մեկի գրասենյակի վրա: Ինչպես հաղորդում է «Ազատությունը», ինքնաձիգներով զինված դիմակավորված անձանց խումբը դիմահար կրակոցով սպանել է ընկերության աշխատակիցներից մեկին՝ Ռուսաստանի քաղաքացի՝ 50-ամյա Սամվել Սիրանյանին: Գրասենյակում գտնվող մյուս 5 աշխատակիցներին հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել, նրանցից առգրավելով անձնական իրերն ու գումարները՝ մոտ 8 հազար ռուսական ռուբլի
ՌԴ-Ն ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԸ
Ռուսաստանում, մինչեւ տարեվերջ, կոչնչացվի քիմիական զենքի պաշարների 45%-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ արդեն դեկտեմբերի 31-ին ՌԴ տարածքում մնացած կլինի Ռուսաստանի քիմիական զենքերի ընդամենը 55%-ը: Այդ մասին երեկ տեղեկացրել է տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Սավելեւը: Նրա խոսքերով՝ այդպիսով Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Քիմիական զենքերի արգելքի մասին Կոնվենցիայի երրորդ փուլի իրականացման գործում:
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐՈՒԿՆԵՐԸ…
Գերմանական Լյուդվիգսվախեն քաղաքի դատարանը մերժել է 83-ամյա թոշակառու Վերներ Դ.-ին, որը մտադիր էր 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել իր 67-ամյա կնոջից: Դատարանը որոշել է, որ Վերներ Դ.-ն չափց դուրս ծեր է եւ կասկածի է ենթարկել նրա՝ դատավարական ունակությունները: Թոշակառուի փաստաբանն այս վճիռը համարել է «նոնսենս», նշելով, որ իր պաշտպանյալին փաստացի մեղադրել են տարիքի պատճառով
Ադրբեջանը զենք կարտադրի
Ադրբեջանն այս տարի ավարտին է հասցրել մի շարք զինատեսակների մշակման աշխատանքը եւ սկսել դրանց արտադրությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Ըստ նրա՝ զենքի տեսականին ներառում է ինքնաձիգներ, «Զաֆար», «Զաֆար-Կ», «Ինամ» կարգի հրազեն, դիպուկահարի հրացան, ուսումնական ականներ, ռազմական տեխնիկա, որը թողարկվում է հարավաֆրիկյան Paramount Grope ընկերության հետ
«Սեւ խոռոչն» ավելի մոտ է, քան կարծում էինք
Պարզվեց, որ Երկրին ամենամոտ «սեւ խոռոչը»՝ V404 Cygni-ն կրկնակի մոտ է մեզ, քան գիտնականները կարծում էին մինչեւ հիմա. այն գտնվում է ընդամենը 7,8 հազար լուսնային տարի հեռավորության վրա: Այդպիսով, V404-ը հանդիսանում է Երկրագնդին ամենամոտ տիեզերական օբյեկտը, իհարկե, չհաշված Արեգակնային համակարգի մեր հարեւաններին: Համեմատության համար ասենք, որ Երկրագնդին ամենամոտ աստղը՝ Պրոքսիմա Կենտավրոսը՝ Ալֆա Կենտավրոսի աստղային համակարգից,
ՄԵԿԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԱՂԱՎԱՂՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Բունդեսվերի նախկին տեսուչ գեներալ Վոլֆգանգ Շնայդերանը (նկարում ձախից), որը նոյեմբերին պաշտոնաթող արվեց ԳԴՀ պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր Գուտենբերգերի (աջից) հրամանով՝ սեպտեմբերին աֆղանցիների վրա օդային հարձակման տվյալները թաքցնելու պատճառով, հայտարարել է, որ նախարարն ինքն է թաքցնում ճշմարտությունը: Zeit գործակալությանը տված հարցազրույցում Շնայդերանը ժխտել է Գուտենբերգերի պնդումները, թե ինքը, լինելով տեսուչ-գեներալ, թաքցրել է պաշտպանության նախարարից օդային հարձակման հանգամանքներին
ՄԵՐ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Հակոբյանն ու «Քվանտ» վարժարանի սան Հայկ Տեփանյանը նոյեմբերի 8-16-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացված աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ աշակերտական օլիմպիադայում արժանացել են ոսկե մեդալների: Այս մասին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ուսուցչուհի Մարիետա Գյուրզադյանը՝ հավելելով, որ ոսկե մեդալներ են նվաճել նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակիցները: «Նոյյան տապանի» փոխանցմամբ՝ Հ.
«ԱՅԲԻ» ՆՎԵՐԸ «ԱՅԲԵՑԻՆԵՐԻՆ»
Երեկ «Այբ» կրթական հիմնադրամի բարեկամ աշակերտները եւ ուսանողները սկսեցին անգլերեն լեզվի բարելավման ինտենսիվ դասընթացները: Դասընթացների մասնակիցներն են 29 «այբեցիներ»՝ «Խորացված առարկայական դասընթացներ» ծրագրի շրջանավարտները, «Կենգուրու» մրցույթի հաղթողները, «Այբ-2009» քիմիայի թիմի անդամները, «Այբ»-ի գրադարանից ակտիվորեն օգտվող ուսանողները, կամավոր աջակիցներ: Դասընթացները կընթանան երկու խմբով՝ խոսակցական անգլերեն եւ նախապատրաստում TOEFL թեստին: Երկամսյա դասընթացները «Այբ»-ի նվերն են պատանի «այբեցիներին»:
ՃՇՏՈՒՄ
«Առավոտի» դեկտեմբերի 10-ի համարում տեղ գտած «70 տարի նույն ֆակուլտետում» նյութի մեջ տեղ են գտել որոշ անճշտություններ: Տեսական քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Գեորգ Սոլոյանը նշեց, որ այդ լուրիկի մեջ տեղ գտած եւ իրեն վերագրված խոսքերում վերջին նախադասությունը ներկայացված է աղավաղված: Նա ասել է միայն նախկին հնգամյա եւ այժմյան եռաստիճան կրթական համակարգերը միմյանց հետ
Ճի՞շտ էր բուհերում դասապրոցեսը չդադարեցնելը
Լուրը, որ գրիպից մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, շատ արագ տարածվեց: Սկսվեցին քննարկումներ՝ ո՞վ է մեղավոր: Տեսակետ հնչեց, որ եթե ԿԳ նախարարը հրամայեր փակել ոչ միայն նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունները, այլեւ՝ բուհերն ու միջին մասնագիտական հաստատությունները, նման բան չէր լինի: Այս մասին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Բուհերում
16. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Կիսակառույց տուն: Եռահարկ տուն: Հակոբը՝ երեխաների հետ: 50-րդ փողոցը հատող 7-րդ փողոցի սկզբին տուֆակերտ հետաքրքիր կիսակառույց առանձնատուն տեսա: Այն առանձնանում էր պատշգամբների ճարտարապետական տարօրինակ լուծումով: Երկրորդ հարկի աջ եւ ձախ պատշգամբները սյունաշարով եկեղեցիների զանգակատան ռոտոնդա էին հիշեցնում, իսկ մեջտեղինը իր երեք մուտքերով ավելի ընդարձակ էր: Առաջին հարկի կամարաձեւ մուտքն ու պատուհանները փակվել էին շարվածքով: Կցանկանայի
«Հայջրմուղկոյուղու» «վեջը» չէ՞
Կոտայքի մարզի՝ Երեւանին «կպած» Քասախ գյուղից ստացված ահազանգի համաձայն, դեկտեմբերի 15-ին գյուղի ջրատարներից մեկը վթարվել է, եւ երկու օր շարունակ ջուրը լցվել է գյուղի բնակիչներից մեկը տունը: «Եթե այսպես շարունակվի, այդ տունը կփլվի»,- նկատեց մեզ զանգած քաղաքացին: Ըստ մեզ զանգած, բայց ներկայանալուց հրաժարված քասախցու, գյուղացիները պատահարի մասին տեղյակ են պահել «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, սակայն որեւէ մեկը
Գազը՝ միայն մարզպետի լցակայանից
Դեկտեմբերի 11-ին Խաշթառակ գյուղի մատույցներում սողանքից վնասվել է Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանները սնուցող գազատարը: Գազազրկվել են այդ տարածաշրջանների բնակիչների տները, նաեւ՝ ավտոմեքենաների գազալցակայանները: Գործում է միայն Իջեւան քաղաքից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող գազալցակայանը: Այդ կայանի առաջ ամեն օր մեքենաների հսկայական հերթեր են գոյանում: Ինչո՞ւ միայն այս կայանը գազ ունի: Տավուշի գազամատակարման եւ գազիֆիկացման միավորման
«Բա դպրոցը կփակե՞ն… Ես դեռ ցույց կտա՜մ»
Վրաստանի դպրոցներից մեկի հայկական սեկցիան իշխանությունները դարձրել են ադրբեջանական «Բա դպրոցը կփակե՞ն… Ո՞ւր մնաց մեր բարեկամությունը… Բա մեր հայ մանուկները մեղք չե՞ն.. Գնան վրացանա՞ն… Ես դեռ ցույց կտա՜մ»,- սրանք էին 70-ամյա բոլնիսեցի Սերյոժա Մարտիրոսի Ափրամյանի վերջին խոսքերը, որից հետո ծանր հիվանդությամբ մի քանի օր տառապելուց հետո՝ կնքեց իր մահկանացուն։ Նրա մահով Բոլնիս քաղաքի հայկական զանգվածը
ՕՊՏԻՄԱԼԱՑՈ՞ՒՄ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Հավանաբար շուտով մանկապարտեզներում կրճատումներ կսկսվեն «Մանկապարտեզների առումով քաղաքապետարանը ծանր ժառանգություն ստացավ»,-վերջերս նման կարծիք էր հայտնել Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության նորանշանակ պետ Գայանե Սողոմոնյանը՝ նկատի ունենալով, որ նախադպրոցական հաստատությունները, որոնք գտնվում էին համայնքապետարանների ենթակայության տակ, քաղաքապետարանին են հանձնվել շատ տխուր վիճակով: Նրա այս խոսքերը հարուցել են մի շարք մանկապարտեզների տնօրենների դժգոհությունը. վերջիններիս համոզմամբ՝ քաղաքապետ Գագիկ
«ՏԻՄ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՉԷ»
Համայնքները դեմ են խոշորացմանը, բայց ծրագիրը իրականացվելու է զգուշությամբ եւ առանց շտապողականության Առաջին տարին չէ, որ ՀՀ-ում խոսում են համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման մասին: Բայց միայն այս տարի ընտրվեց խոշորացման երեք փորձնական խումբ: ՀՀ կառավարությունը մտադիր է խոշորացնել Գեղարքունիքի մարզի Վերին, Ներքին Շորժաներ ու Այրք, Շիրակի մարզի Հոռոմ ու Հովտաշեն եւ Սյունիքի մարզի
ՊԱՐԶՎԵՑ
երեկ «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Բայանդուր-Գյումրի հատվածում գնացքի տակ է ընկել անձը չպարզված մի քաղաքացի: Պարզվեց, որ մահացածը Գյումրիի 48-ամյա բնակիչ Սոս Վարդանյանն էր:
ՀԱՐԿԱՅԻՆԸ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐԵԼ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է կատարել «Կարախանյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակում: Արդյունքում արգելանք է դրվել գրասենյակի հաշիվների վրա: Ըստ փաստաբան Ա. Զոհրաբյանի, հարկային մարմինները կարող էին արգելանք դնել միայն այն դեպքում, երբ դիմեին դատարան եւ 30 օրվա ընթացքում ստանային վճիռ: Ըստ փաստաբանների,
ԶՐԿՎԵՑԻՆ, ՀԱՄԱՆԵՐՎԵՑԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտվեց ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում երեք քաղաքացիների՝ բռնությամբ բաժին տեղափոխելու, ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար: Ոստիկանները դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման: Ինչպես հայտնի է, մինչեւ 5 տարվա ազատազրկվածի
«ՏՂԱՅԻՍ ՍՊԱՆԵՑԻՆ».
ասել է բռնցքամարտիկի հայրը Ռուսական LifeNews կայքէջի տեղեկացմամբ, դեկտեմբերի 14-ի երեկոյան Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքի մանկական հիվանդանոցում մահացել է 15-ամյա բռնցքամարտիկ Նորայր Արայիկի Մուրադյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին, անմիջապես պարապմունքից հետո, քանի որ գլխին ստացած հարվածից կորցրել էր գիտակցությունը եւ վայր ընկել: Ն. Մուրադյանը երկու անգամ գանգուղեղի վիրահատության էր ենթարկվել, սակայն նեյրովիրաբույժների բոլոր ջանքերն
«ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐՆ» ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Մեծ Բրիտանիայի բնակիչներին խոստանում են մոտ $800 պարգեւատրում, հարեւանների մասին տեղեկություններ հայտնելու համար: Միմյանցից բողոքել հնարավոր է հեռախոսով եւ ինտերնետ կապով: Միացյալ թագավորությունում գործի է դրվել հատուկ ծրագիր, որի օգնությամբ «կարգազանցներին» հայտնաբերելու գործում ակտիվ մասնակցում է հասարակությունը, հաղորդում է pravda.ru-ն:
«ՊԱՏՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԵՄ
Հորդանանի թագուհի Ռանիան կոչ է արել ավելի կոշտ պատիժներ կիրառել, այսպես կոչված, «պատվի սպանություններ» իրագործողների դեմ: Որպես կանոն, այս սպանությունների թիրախ են դառնում այն կանայք, ովքեր պատվազրկում են իրենց ընտանիքները: Ըստ թագուհու, կործանարար այս ավանդույթը տարածվել է երկրում: Ավելին, այս կարգի հանցագործություններն արդեն նորություն չեն Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքներն առաջնահերթ են: Միայն Հորդանանում տարվա մեջ


















































