Օրվա լրահոսը
ՍՈՍՆՁԵԼ ԵՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆԸ
ԱՄՆ Վիսկոնսի նահանգի դատարանում լսվում է աղմկահարույց մի գործ: 37-ամյա տղամարդը խաբել է իր երեք սիրուհիներին եւ կնոջը, հաղորդում է mignews.com-ը: Սիրուհիներից երկուսը, որոնք նաեւ քույրեր են, ընդունել են իրենց մեղքը՝ տուժողի հետ անառակաբարո կապերի մեջ մտնելու համար: Երրորդ սիրուհին իրեն մեղավոր չի ճանաչում, նրա գործը հետաձգվել է: Սիրուհիները անծանոթուհու անունից տուժողին հրավիրել են մոթել,
«ԱՈՒԴԻՈՊԱՏԻԺՆԵՐԻ» ԴԵՄ
Ամերիկայի Արիզոնա նահանգի Մարիկոպայի շրջանի կալանավորները դժգոհ են տեղի շերիֆի կամայականություններից: Ճաղերից այն կողմում գտնվողների բոլոր դժվարություններին ավելացել է մեկ ծանր պարտականություն եւս՝ լսել Սուրբ ծնունդին նվիրված երաժշտություն: Շերիֆը կարգադրել է ողջ օրվա ընթացքում Ամանորի նախաշեմին բանտի ներքին ռադիոհանգույցով հնչեցնել համապատասխան երաժշտություն: Դա արվում է արդեն մի քանի տարի՝ Մարիկոպայի բոլոր բանտերում: Ընդ որում, շերիֆը
ՍՊԱՍԵԼ. ԻՆՉՔԱ՞Ն
Հավաքարարի ձայնը լսելի չէ 49-ամյա Լուսիկ Քեոչկանյանը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի նախկին ուսանողական հանրակացարանում: Նա աշխատել է Սպանդարյանի շրջանի (Կենտրոն վարչական շրջանի) սանմաքրման հիմնարկում՝ որպես հավաքարար: Լ. Քեոչկանյանն ունի 3 աղջիկ՝ 16,17 եւ 19 տարեկան: Վերջին երկուսը՝ Սիմա եւ Սիրարփի Հարությունյանները տառապում են երեւանյան հիվանդությամբ: Տիկին Լուսիկը, որը թոշակավորված էր հիվանդության համար, 2001թ.-ից
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴ ԳՈՐԾ Է
Այսօր Հայաստանում վաճառվող բազմաթիվ ներմուծված դեղամիջոցների ներդիր-թերթիկները ռուսերեն եւ անգլերեն են: Այսինքն՝ դեղի մասին ինֆորմացիան գրվում է ոչ թե հայերենով, այլ՝ օտար լեզուներով: Այս հանգամանքը առողջապահության նախարարությունից «Առավոտին» պատճառաբանեցին, որ ներմուծողների համար ձեռնտու չէ Հայաստանի նման փոքր շուկայի համար հավելյալ ծախս անել ու հայերեն էլ մակնշել, ուստի ներկրված դեղամիջոցների ներդիր-թերթիկները գրվում են հայերի համար հասկանալի՝
«Խոզի գրիպի» ախտորոշումն այլեւս անհրաժեշտ չէ
Քանի որ այն երկիր մտնելով՝ գրավում է բոլոր վիրուսների տեղը «Մինչեւ հիմա պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում հետազոտվել է 500-ից ավելի քաղաքացի, որոնց մոտ եղել են «խոզագրիպի» ախտանիշներ: Նրանցից 92-ի մոտ այս գրիպը հաստատվել է»,- այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նրա խոսքերով, այս թվերով հասարակության մեջ A գրիպի տարածվածության
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Պետպատվերով բուժսպասարկման իրավունք ունեցողներից աջ ու ձախ գումար են շորթում ՀՀ կառավարության՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ, որն ընդունվել է 2004 թ.-ին, մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը մեր երկրում պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում: Յուրաքանչյուր տարի պետությունն այդ ուղղությամբ գումար է հատկացնում, մանկական բուժհիմնարկներում պետպատվեր տեղադրում: Սակայն կառավարության
«Տվե՛ք որբերի նպաստները»
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայկական ավիաուղիներին» պատկանող՝ 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքի անդամները: Նրանք արդեն 23 ամիս չեն ստացել «Հայկական ավիաուղիների» կողմից վճարվող պարտքերը: «SOS. Տվեք մեր որբերի նպաստները, «Հայկական ավիաուղիների «ՅԱԿ-40»-ը», «Ինչքան կարելի է պայքարել մեր խնդրի լուծման համար» պաստառներով ցուցարարները պահանջում էին, որ վարչապետ
Մեր երկրի թույլ կողմերը
Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով, Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ճգնաժամն իր «պիկը» հաղթահարել է եւ անգամ արդեն կայունացման նշաններ են երեւում: Նրա կարծիքով, 2009-ի տնտեսական անկումը կկազմի 16-17%, իսկ ՀՆԱ-ի աճը հաջորդ տարի կլինի 1,5%: Անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, Ա. Վարուդակիսը նշել է. «ՀՀ պետական պարտքը, աճելով,
Գործադուլը արդյունք տվեց
Թիվ 41 երթուղու վարորդների գործադուլից հետո, գծատերը 2 հազար դրամով իջեցրեց «գծի պլանը» Վերջին 2 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ է, ինչ մայրաքաղաքի թիվ 41 երթուղայինի վարորդները գործադուլ են հայտարարում: Նախօրեին դարձյալ այս երթուղու ուղեւորները մնացել էին կանգառներում կանգնած, քանի որ վարորդները հրաժարվել են գիծ դուրս գալ: Պատճառը գծատիրոջ հետ ունեցած տարաձայնությունն է: Նշենք, որ
ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՏՈՒԺԵ՞Ն
Եթե ուժի մեջ մտնի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրինագիծը, շատ բիզնեսմեններ ստիպված պիտի լինեն փոխել իրենց ապրանքանշանները, գովազդներն ու ֆիրմային անվանումները: Շատ գործարարներ իրենց ապրանքը լավ վաճառելու համար Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի նկարները դարձնում են ապրանքանշան, եկեղեցու պատկերն էլ զետեղում իրենց ապրանքի սպասարկման նիշերում եւ ֆիրմային անվանումներում: Երբ Հայ առաքելական եկեղեցին միջամտում
«Նույն կաթսայից ճաշ ենք կերել»
«Հանրապետականը 2009-ին հասարակության մոտ գլուխ գովելու տեղ չունի: Ըստ էության, 2009-ը իր կենսամակարդակը չբարձրացրեց»,- երեկ մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ պարոն Սահակյանի. «Ակտիվ քաղաքական տարում գնահատականի արժանի միակ գործընթացը հայ-թուրքականն է»: Խոսելով Սասուն Միքայելյանի եւ նրա ազատման օգտին ստորագրած իր գործընկերների մասին՝ պարոն Սահակյանն ասել է. «Վեց-յոթ օր հետո Սասուն Միքայելյանի
Հրաժեշտ չտալով այս կանաչ-կարմիր աշխարհին…
Երբ իմ իշխանուհի մայրը պատրաստվում էր հեռանալ այս աշխարհից, իսկ նա գիտեր, որ հեռանում է, մի օր իր վեց զավակների ավագիս, այսինքն՝ ինձ, հրավիրեց դուրս, որ երկուսով նստենք մեր բակում: Հուլիս հրաշք ամիսն էր, աշխարհը ջահել էր ու ծաղկած, նույնիսկ փարթամորեն տերեւակալվել էին սիբիրյան աքսորից հետո Անապայում ապրող իր տարագիր հոր, իմ Արտաշես Սարյան պապիս
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՈՄԱԶՈԽԻԶՄ»
Այդ ե՞րբ «Ժառանգությունը» որդեգրեց սոցիալիստական ուղղություն Նախապես հայտարարված ՍԴՀԿ արտակարգ համագումարի փոխարեն՝ նախորդ օրերին Ծաղկաձորում տեղի է ունեցել արտահերթ համագումար: Այն հռչակել է կուսակցության նոր կազմ, նույնիսկ նոր ատենապետ՝ Գեւորգ Պերկուպեկյան: Նոր վարչությունում են նաեւ վերջերս «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանը, ՍԴՀԿ հիմնադիր անդամ Հրանտ Ամիրյանը, «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը, ովքեր երեկ «Հայացք»
ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԼՐԱՑԵԼ ԵՆ
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման բոլոր խելամիտ ժամկետներն արդեն լրացել են»,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Կարապետյանը: Միաժամանակ խորհրդարանականը չի բացառել, որ արձանագրությունները կվավերացվեն ապրիլի 24-ի նախաշեմին: «Թուրքական կողմը մտահոգված է, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակի հետ կապված՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին
«ՇՈՒՏԻ ՎՍԵԳԴԱ ՊՐԱՎԻ»
«Իրենց միակ սփոփանքն ածականներ շպրտելն է, գիտական պատասխանների փոխարեն՝ հաճախ հոգու մաղձը ՀՀՇ-ն թափում է՝ «շուտ, անլուրջ մարդ» ածականներով»,- երեկ «Առավոտին» փոխանցեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ պատասխանելով ՀԱԿ-ից իր կուսակցության դուրս գալու առիթով հնչած հեգնական արտահայտություններին: «Իրականությունում, ինչպես Անաստաս Միկոյանն էր ասում Խրուշչովին՝ «Նիկիտուշկա, շուտի վսեգդա պրավի»: Մոռացե՞լ ես, ինչպե՞ս էր Իոսիֆ Իլարիոնովիչը ճակատդ շոյում՝ խնդրելով
«ԱՌԿԱ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանցից 9-ի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ իրավահաջորդների բողոքների կապակցությամբ Գլխավոր դատախազությունը որեւէ պատասխան չի տվել։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պարոն Զեյնալյանը մանրամասնել է. «Բողոքը ներկայացվել է Գլխավոր դատախազին։ Դա ուղարկվել է փոստով, եւ բողոքները դատախազությունում մուտքագրվել են 2009 թվականի դեկտեմբերի 10-ին։ Համաձայն
ՎԻՐՈՒՍԱԿԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Երեկվա դրությամբ, մեր երկրում 92 մարդ վարակված է «խոզի գրիպով»: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, մահացության նոր դեպքեր չկան: Նախարարի օգնական Շուշան Հունանյանի՝ լրատվամիջոցներին փոխանցած տեղեկատվության համաձայն, հիմնականում վարակվում են երիտասարդները, քանի որ նրանք ավելի շատ են շփվում հասարակության հետ: Ըստ նույն աղբյուրի, ամենօրյա միջոցառումների, դպրոցները եւ մանկապարտեզները փակելու արդյունքում շտապօգնության կանչերը շուրջ 50%-ով նվազել
ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ԱՅԼ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
«Ես չգիտեմ, թե որն է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի մեղքը, եւ չգիտեմ, թե ինչի համար եւ այդ ինչի հիման վրա են նրան պահում կալանքի տակ»,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցին ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): «Մեզ՝ ձեզ հետ միասին, ցուցադրեցին ֆիլմ, որում Սասուն Միքայելյանն ինչ-որ զենք է փոխադրում, բայց այսօր մենք բոլորս պետք
ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻՆ
Նախիջեւանում կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս բռնության է ենթարկվել ադրբեջանցի իրավապաշտպան, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախիջեւանի համալսարանում աշխատանքների իրականացման ժամանակ դասախոսները խնդրել են լրագրողին եւ նրա գործընկերոջը լքել բուհը: Նրանք հեռացել են, սակայն, ըստ Նասիբովի, տան ճանապարհին մոտ չորս տասնյակ ուսանողներ ծեծել են իրենց:
Պահը՝ անորոշ
ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի հարցի կարգավորման այս պահը: – Շատ անորոշ: – Ի՞նչ տրամադրություններ ունեն այսօր ղարաբաղցիները: Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ ճիշտ կլինի Ղարաբաղը միջամտի, ասի իր խոսքը, մասնակցի բանակցությունների։ – Ղարաբաղի բոլոր քաղաքական շրջանակների համար ղարաբաղյան
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՉԷԻ՞Ն ԿԱՐԵՎՈՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում երեկ չքննարկվեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, թեպետ այդ մասին հայտարարված էր վաղօրոք: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում պետք է քննարկեր մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Հայաստանյան պատվիրակության անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը մեկնել էին Փարիզ՝ Մոնիտորինգի հանձնաժողովի այդ
«ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտի» հետ զրույցում փորձեց ամփոփել անցնող տարին: – Անցնող տարվա գնահատականը խիստ իրարամերժ է՝ ոմանք խոսում են հաջողություններից, ուրիշները ոչ մի հաջողություն չեն տեսնում: – 2009-ը բավականին հագեցած տարի էր, հագեցած էր առաջին հերթին արտաքին քաղաքականության ոլորտում, որովհետեւ նախագահի նախաձեռնող քաղաքականության արդյունքում բավականին լուրջ ձեռքբերումներ ունեցանք:
ՊՐԵՍԿՈՏՆ ՈՒ ԿՈԼՈՄԲԻԵՆ «ԹՌԵԼ ԷԻՆ»
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ այդպես էլ չքննարկեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած՝ ՀՀ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Պատճառը, ինչպես մեզ փոխանցեցին Փարիզում գտնվող ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զբաղվածությունն էր: Մեկն ավելի կարեւոր էր համարել գլոբալ տաքացումը եւ շրջակա միջավայրի
Դեկտեմբերի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բիզնեսով զբաղվելու համար արդյունավետ օր է: Ֆինանսական հարցերը կարգավորելիս շահույթը ձերը կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր
Չինացիների թիվը պակասում է
Միացյալ Նահանգներում կարծում են, որ մինչեւ 2026թ. Չինաստանի բնակչության թիվը կսկսի նվազել։ Ըստ Մարդահամարի դաշնային բյուրոյի հրապարակած տվյալների՝ 2025թ. աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը կլինի Հնդկաստանը։ Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ դինամիկայի փոփոխությունը, նախեւառաջ, բացատրվում է, այսպես ասած, «բեղմնավորության գործակցի» նվազմամբ։ 1990թ. Չինաստանում այդ ցուցանիշը գնահատվում էր 2,2, իսկ 2000-ից հետո չի գերազանցում 1,6-ը։ Հնդկաստանում այն այժմ կազմում
Երեկո՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին
Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը օրերս կազմակերպել էր գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Երեկոն բացեց եւ Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին խոսեց միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ Բելգիայի հայկական կազմակերպությունների նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերը Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ, ինչպես նաեւ իր հրաշալի ձայնով ներկաներին հիացրեց
Հայկական կազմակերպությունների ֆեդերացիա՝ Բելգիայում
Օրերս Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացավ Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների, միությունների եւ այլ կառույցների ղեկավարների հիմնադիր ժողովը, որը քննարկեց Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության առաջարկը՝ Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիա ստեղծելու մասին: Խոսելով հարցի հրատապության մասին, «Նուարդ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանը հիմնավորեց ֆեդերացիայի ստեղծման անհրաժեշտությունը, խոսեց առկա խնդիրների մասին, կարեւորեց Հայրենիք – Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հարցը
ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
Արդեն 3-ամյա Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը երեկվա ասուլիսում ամփոփեց տարին: Լրագրողներին տրված մամուլի հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում էր, թե որ նախագծի վրա ինչքան գումար է ծախսվել, որ ֆիլմը ինչ մրցանակ է ստացել «դրսի» փառատոներում եւ այլն: Այդ ամենի վրա չենք ծանրանա, քանի որ արդեն անդրադարձել ենք «Առավոտի» շաբաթօրյա համարում՝ «Կինոկենտրոնը փող բաժանող կառույց
Ածխաջրային սննդակարգը օգնում է նիհարել եւ երջանիկ լինել
Սրտաբանության ազգային ֆոնդի եւ Ավստրալիայի ազգային առողջապահության գիտական կենտրոնի մասնագետների պնդմամբ՝ այն մարդիկ, ովքեր ածխաջրային սննդակարգի են անցնում եւ կրճատել են մսային ու կաթնային մթերքների օգտագործումը, ոչ միայն կնիհարեն, այլ նաեւ ավելի երջանիկ կզգան: Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշից տառապող 24-64 տարեկան 106 կամավոր: Նրանց բաժանել են 2 խմբի՝ մի խումբը պետք է ածխաջրային սննդակարգի
Հաճույք՝ ինքնացուցադրվելուց
Էքսհիբիցիոնիզմ՝ նշանակում է ցուցադրել։ Առաջին անգամ էքսհիբիցիոնիզմի ախտորոշիչ ցուցանիշները հստակեցվել են Կրաֆտ-Էբինգի կողմից: Այն ունի սեռային բացարձակ պատկանելություն, քանի որ բնորոշ է միայն տղամարդկանց։ Չնայած, ըստ որոշ հեղինակների, այն հանդիպում է նաեւ կանանց մոտ, ինչպես նաեւ առավել հատկանշական է մտավոր հետամնացներին եւ շիզոֆրենիայով հիվանդներին։ Էքսհիբիցիոնիզմը հասարակական վայրերում անծանոթ մարդկանց (հաճախ հակառակ սեռի ներկայացուցիչներին) սեփական սեռական


















































