Օրվա լրահոսը

Փոխհատուցում՝ ուսուցչին

Հուլիսի 24-ին Երեւանի թիվ 118 դպրոցի աշխատակազմից ահազանգ ստացանք դպրոցում կատարված անարդարության մասին: Եղանք տեղում եւ լսեցինք կոլեկտիվի բողոքը: Նրանք պատմեցին հետեւյալը: Տնօրենը՝ Լարիսա Ազիզյանը, 65 տարին լրանալուն պես անցել էր թոշակի։ Հուլիսի 21-ին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից եկել են դպրոց եւ ուսմասվար Աշոտ Գասպարյանին նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն հուլիսի 24-ին քաղաքապետարանից զանգել են

«ՍՐԱՆՔ ՀԱՐԻՖ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ»

Այդպես են մտածում «քցող» հայաստանցիները Ստրասբուրգի բնակիչների մասին Հայերը Ստրասբուրգի խանութներում հաց են ուտում ու դուրս գալիս առանց վճարելու: «Ուրիշ կերպ չես ապրի»,- Ստրասբուրգի արվարձանում ինձ ասում էր Հրաչ անունով մի տղա, որը շքեղ BMW էր վարում: Նա առանց հոնքը շարժելու ասում է, որ «քցող» է ու բնության գրկում ինձ ծանոթացնում է մի քանի «քցող»

Թոքախտով հիվանդին խնդրում են, որ բուժվի

Բացիլակիր թոքախտավորներն ազատ շրջում են մարդկանց մեջ, իսկ նրանց հասարակությունից պարտադիր մեկուսացնելու համար օրենք չկա: «Հիմա մենք ենք թոքախտով հիվանդներին խնդրում, աղաչում, որ գան բուժվեն, բացիլակիր հիվանդներին չենք կարում դիսպանսեր բերենք, միջազգային կառույցներից ասում են, թե բռնություն եք գործադրում հիվանդի վրա, խախտում եք նրա իրավունքները, բայց նույն վարակակիրն այդ դեպքում ինչ իրավունք ունի աշխատելու սննդի

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԻՆՉՆ Է ՇԱՏ՝ ԱՂԲԸ

Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզվել է, որ գյումրեցիները դժգոհ են օդի աղտոտվածությունից, աղբի առատությունից ու կանաչ գոտիների բացակայությունից: Իսկ ընդհանուր առմամբ՝ գյումրեցիները խեղդվում են բնապահպանական խնդիրների առկայությունից, նույնիսկ կարելի է ասել, որ այստեղ բնապահպանություն գոյություն չունի: Պատահական չէ, որ գյումրեցիներից շատերն իրենց քաղաքում գտնվող Շիրակի մարզի բնապահպանական տեսչության մասին անգամ չեն էլ լսել: Իսկ որ

«Իշխանությունն իր ներսում բանավեճ չունի»

Ասում է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի կարծիքով, հայաստանյան ներկա իշխանությունն «իր ներսում բանավեճ չունի ու այս իմաստով միաձույլ է»: Երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խորհրդարանի նախկին փոխխոսնակն ասել է, թե՝ «մյուս կողմից՝ այսօր իշխանությունը կարիքը չի զգում հասարակական աջակցության: Նա ուզում է զուտ ինքնահզորացման միջոցով, արհեստականորեն հզորանալով՝ առնական

ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ

ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ Ա-320 օդանավի կործանման հետաքննությունն ավարտվել է: Երեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ստացել է օդանավի աղետի հետաքննության արդյունքների մասին Ավիացիոն միջպետական կոմիտեի (ԱՄԿ) պաշտոնական հաղորդագրությունը: Եզրակացության համաձայն, Ա-320-ը կործանվել է անձնակազմի մեղքով: ՄԱԿ-ի փորձագետները պնդում են, որ օդանավի իջեցման պահին հրամանատարը կատարել է ոչ համարժեք գործողություններ, իսկ երկրորդ օդաչուի կողմից իջեցման պահին պարամետրերի

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ»

Նկատի ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը – Պարոն Քոչարյան, ինչո՞վ եք բացատրում Հայաստանի իշխանական ուժերի չափազանցված ակտիվությունը։ – Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն այսօր որակական փոփոխություններն են, որոնք կապված են եւ ԼՂ հարցի կարգավորման, եւ արտաքին քաղաքականության ու բազմաթիվ այլ հարցերի հետ։ ԼՂ հարցի հետ կապված ճնշումները ավելի

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՄԵՐ ՎՐԱ»

Ասում է Բուզանդի փողոցի նախկին բնակիչը ՀՀ կառավարության հռչակած ու «պետական կարիքների համար» անվան տակ Երեւանի Կենտրոնում իրականացված կառուցապատման «զոհերը» հերթական հասարակական կազմակերպո ւթյունն են հիմնադրել՝ այս անգամ «Պետական կարիքների» զոհերն ի պաշտպանություն ժողովրդավարության» անվամբ: Այս մասին մեզ տեղեկացրեց Բուզանդի նախկին բնակիչ ու նորաստեղծ կազմակերպության ներկայացուցիչ Սեդրակ Բաղդասարյանը: Հիմա իրենց սեփականությունից, տուն ու տեղից զրկված

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Փորձեք ձեր ոճում նորություններ մտցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Արտաքին ազդեցությունները ձեզանից իմացության դրսեւորում կպահանջեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կենտրոնացեք գործնական խնդիրներ լուծելու վրա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր ձեր սիրելիին նոր կողմերով կճանաչեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եղեք ավելի համեստ ու ոչ ագրեսիվ: Դա շատ կօգնի ձեզ կյանքում: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր անձնական կյանքին ավելի շատ ուշադրություն նվիրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մարդկանց

ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ

Երեկ Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը: Մեկ շաբաթ 28 երկրների 176 (աղջիկներ՝ 67, տղաներ՝ 112) մարզիկներ պայքարելու են չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցավայր է գործուղել ութ ծանրորդի՝ երեք աղջիկ եւ հինգ տղա: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նրա հետ Լանդսկրոնա են մեկնել նաեւ պատանիների

«Անճաշակությունը հասել է գագաթնակետին»

Զրույց առաջին հայ մոդելներից Լիզա Մանուկյանի հետ «Առավոտը» քանիցս ներկայացրել է մեր օրերում նորաձեւության տարբեր մրցույթների մասնակից ու դափնի շահած ոլորտի երիտասարդ ստեղծագործողներին: Ցավոք, քչերին են հայտնի անցյալ դարի կեսերից նորաձեւության ոլորտում առաջին քայլերն անող հայաստանցիները: Նշենք, որ վերոնշյալ ոլորտում հայերն առաջին քայլերն արել են 50-ականների վերջերից: Երկար ժամանակ պահանջվեց որոնելու ու գտնելու այն հայուհիներին,

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ՝ ՄԻԱՅՆ-4

Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Այդ թվում՝ կուսակցական: Հատկապես՝ կուսակցական, եթե ընտրություններին մնացել է երկու-մեկ տարի: Համապետական ամեն ընտրությունից առաջ «հայտնագործվում են» տեխնոլոգիաներ, որոնք աշխարհի պատմության պես հին են ու ամեն անգամ հասարակությանը հրամցվելով իբրեւ «հայտնագործություն»՝ նաեւ գյուտարարի փառք ու պատիվ են

Մեկ ազգ, մեկ դատարան

Դատավորների համար սահմանվել են վարքագծի կանոններ, ըստ որոնց՝ դատավորն իրավունք չունի ստանալ «անթույլատրելի նվերներ»: Երեկ դատաիրավական ոլորտում օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ից ավարտվել է հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խմբի առաջին փուլը: Ըստ աշխատանքային խմբի առաջարկների՝ ստորին օղակը, կկազմեն մագիստրատների առաջին ատյանի դատարանները, որոնք քննելու են «ոչ

Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՏՈՒՆԸ

Նախկին դատախազ Հովսեփյանի՞ն, թե՞ Իրանի քաղաքացի Գարդաբադին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին դատախազ Համլետ Հովսեփյանը (որն այս տարվա մայիսի 20-ին պաշտոնանկ է արվել) մեղադրվում է «սեփականությանը տիրանալու» մեջ: Մեղադրողը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող Մայիս Ասլանի Յուսեֆփուր Գարդաբադն է: Այս առնչությամբ գոյություն ունի երկու՝ տրամագծորեն հակառակը պնդող փաստաթուղթ: Գարդաբադի շահերը ներկայացնող ՀՀ փաստաբանների

Ջրի խողովակից առնետներ են գալիս

Ոռոգման եւ խմելու ջրերի անկանոն մատակարարումները Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներին մեծ վնասներ են հասցնում: Ոռոգման ջրի բացակայությունը կամ ոչ ժամանակին ջուր հատկացնելը գյուղացիներին զրկում է բերքից ու դրանից ակնկալվող եկամտից: Իսկ խմելու ջուր չլինելու պատճառով մարդիկ ստիպված դույլը 100-200 դրամով գնում են: Մարզի Ազատավանը, Բաղրամյանը, Մրգավանը, Բերքանուշը տարիներով ջրի կարոտ գյուղեր են: Ջուր

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏԱՐԱԾՔԸ ԿԻՐԱՑՆԻ

Պուշկինի ու Տերյանի փողոցների բնակիչներին հերթական վտարո՞ւմն է սպասվում Պետական կարիքների համար իրացված տարածքների բնակիչների՝ տներից վտարվելու դառը փորձն աչքի առաջ ունենալով եւ մտավախություն ունենալով, որ կհայտնվեն Բուզանդի, Հյուսիսային պողոտայի, Կոզեռնի եւ Կոնդի բնակիչների կարգավիճակում, Տերյան 11, 13 եւ Պուշկինի 23 շենքերի մի խումբ բնակիչներ ապօրինություններից իրենց ապահովագրելու համար աղմուկ են բարձրացրել: Պարզվում է՝ գլխավոր

ՀՄԱՅԱԿԸ ԹԻՐԱԽՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

ՀՄԱՅԱԿԸ ԹԻՐԱԽՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀՀ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի համար, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր բոլոր «այիբներն» ի ցույց դնում ամենքին՝ ՀՀԿ կազմում իր շուրջը համախմբելով վարչաօլիգարխիկ ռեսուրսը: «Գիտեք, որ ժողովուրդն ատում է այդ դեմքերին: Բոլորին, մեկ առ մեկ, նրանց անունները սատանայական, այսպես ասած, նշան ունեն ժողովրդի համար,

Վախենո՞ւմ են հարյուր տոկոսանոց համամասնականից

Երեկ ԱԺ նախագահի մոտ ավարտվեցին «Ընտրական օրենսգրքի» քննարկումները Դրանք կշարունակվեն օգոստոսի վերջերին, երբ Հայաստան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եւ իրենց «տղամարդու» խոսքը կասեն հայ օրենսդիրների տքնաջան աշխատանքի մասին: Երեկ պատգամավորները ՀՀԿ խմբակցության եւ «Ժողպատգամավոր» խմբի թեթեւ ձեռքով չեն քննարկել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու «Արդարություն» խմբակցության առաջարկը` այն դեպքում, երբ դրան կողմ են եւ ՀՅԴ-ն,

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԳԱԶՊՐՈՄՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԿԱՇԽԱՏԻ

Այսպիսի կանխատեսում է անում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, որի հետ մեր այս զրույցը բացառապես վերաբերում է ներիշխանական զարգացումներին: – Անցյալ շաբաթ ՀՀԿ-ն համալրած ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ խորհրդի նախագահ: Ինչո՞վ էր պայմանավորված նրա ընտրությունը, եւ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրա ու Ռ. Քոչարյանի միջեւ, իրոք, որոշակի հակասություններ կան, քանի

«ՄԵՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է»

Ասում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը – Պարոն Արսենյան, դուք եւս հրավիրված էիք Հանրապետական կուսակցության արտահերթ 10-րդ համագումարին, սակայն ներկա չէիք. արդյոք լուրջ պատճա՞ռ կար այդ բացակայության համար: – Պատճառը զուտ տեխնիկական էր: – Ինչո՞վ եք բացատրում Հանրապետականի ակտիվացումը եւ պաշտպանության նախարարի՝ Հանրապետականի ղեկավարներից մեկը դառնալը: – Այդ բացատրությունները Գուրգեն Արսենյանը չպիտի տա, այդ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Առատաձեռն աստղերը ձեզ բարձր տրամադրություն են խոստանում: ՑՈՒԼ 21.04-21.05: Անսովոր ու արտասովոր լուրերի օր է ձեզ համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ֆինանսական ծախսերն այսօր բաշխելն ավելորդ չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր հարցերն այսօր այս կամ այն կերպ կապված են դրամի հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան ձեր հույզերն այնքան էլ տեղին չեն լինի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Լավ կլինի օրն

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ՄԵԿ «ԲՐՈՆԶ»

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում միջազգային մրցաշարերի հաղթող Հրաչիկ Ջավախյանը կիսաեզրափակիչում միավորների 25:16 տարբերությամբ առավելության հասավ Բելառուսը ներկայացնող իր հայրենակից Վազգեն Սաֆարանյանցի նկատմամբ ու մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու էր ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի հետ: Ցավոք, վճռորոշ այդ մենամարտում հաջողությունն

Նորույթ՝ մշակութային դաշտում

Այսուհետեւ մշակութային բացը կլրացնեն «նախկին կալանավորները» Օրերս Մայր թատրոնում կայացած երգի եւ հումորի երեկոն առաջին հայացքից կարող էր սովորական թվալ մեր մշակութային կյանքում տեղի ունեցող միջոցառումների շարքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Միջոցառումը 2004-ին ստեղծված Մետաղյա ճաղերից այս կողմ «Նախկին կալանավորների» բարեգործական հ/կ-ի նախաձեռնությամբ առաջին մշակութային ակցիան էր: «Առավոտին» հ/կ-ի տնօրեն, նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկարյանը

«ՄԵՂԱՎՈՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«Հաշվիչ-դրամարկղային մեքենաների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թանգարաններում, թատրոններում ՀԴՄ-ների տեղադրումը խուճապ է առաջացրել մշակութային օջախների ղեկավարների շրջանում: Տեղեկացնենք, որ ՀԴՄ-ների գները սկսում են 75.000 դրամից: Գաղտնիք չէ, որ թանգարանները հաստատ օգուտով աշխատող հիմնարկներ չեն, իսկ հայաստանյան թատրոններում էլ եզակի է անշլագ լինում: Հիշեցնենք նաեւ, որ մշակութային նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանը ժամանակին

Հնարավոր է՝ հոսպիտալի բժշկուհուն վտարեն

Բնակարան ունենալը դառնում է դժվարին 2001թ. մայիսի 30-ի «Գալակտիկա» ՓԲԸ նախագահ-տնօրեն, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի թիվ 41 հրամանով Գառնի-Բանավանի բուժքույր Գ. Առաքելյանին հատկացվել է 2 սենյականոց բնակարան, 42 քմ մակերեսով: Տրվել է օրդեր՝ «բնակարան-հանրակացարանը» զբաղեցնելու համար: Սակայն երեւանաբնակ Կարլոս Գրիգորյանը դիմել է դատարան, հայտնելով, թե իրեն 1980թ. հատկացվել է վիճարկվող ծառայողական բնակարանը, որը «զբաղեցրել է առայսօր»:

ԲԱՐԲԱՌԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

Երեկ լրագրողներս ԿԳ նախարարի ուղեկցությամբ այցելեցինք մաթեմատիկայի հանձնաժողովի անդամներին, ովքեր քննությունից հետո արդեն գրավորների ստուգմանն էին ձեռնամուխ եղել: Նախարար Լեւոն Մկրտչյանը դիմորդների ծնողների հետ իր ամենօրյա հանդիպումներում վստահեցնում է, որ գնահատման չափանիշները պահպանվելու են ողջ քննաշրջանում, եւ քննությունների վերջում անակնկալ բարձր մրցույթ չի գրանցվի: Երեկ նա այս մասին ասաց նաեւ լրագրողներին՝ ավելացնելով, որ եթե այս

Հիմա էլ մորեխներն են «գրոհել»

Միջատները Սասունիկ գյուղի ցանքատարածությունները ոչնչացրել են, հերթը՝ խաղողի այգիներինն է: Այս տարի հորդառատ տեղումների ու երաշտի պատճառով Հայաստանի գրեթե բոլոր մարզերը հսկայական վնասներ կրեցին: Գյուղացիները դեռ չեն հասցրել ուշքի գալ ու կորուստները հաշվել, հիմա էլ վերջիններիս քիչ թե շատ փրկված բերքին մի նոր վտանգ է պատուհասել: Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր ենթարկվել են վնասատու մորեխների

ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԶԱՏՈՒՄ Է, ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Քաղծառայության խորհրդի պահանջով աշխատանքից ազատված պաշտոնյան ավելի բարձր պաշտոն է ստացել: Վերջերս Քաղաքացիական ծառայության խորհուրդը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատելու Գրիգոր Պապոյանին, քանի որ վերջինս բաժնի պետի թափուր պաշտոնի սահմանված մրցույթին մասնակցելու համար խաբել էր հենց քաղծառայության խորհրդին՝ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ ներկայացնելով կեղծված փաստաթղթեր: Մեր տեղեկություններով, օրերս Շիրակի

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԿԱՍԸ

Ճիշտն ասած, արդեն մի քանի տարի է՝ ուզում եմ գրել Վարդավառի մասին: Բանն այն է, որ ես խիստ կասկածում եմ, թե դա գեղեցիկ ժողովրդական ավանդույթ է: Ավելի ճիշտ, այն հովվերգական պատկերները, որոնք նկարագրված են գրքերում, իսկապես գեղեցիկ են: Բայց այն, ինչ ես տարեցտարի տեսնում եմ Երեւանի փողոցներում, շատ հեռու է այդ գրքային իդիլիայից: Դույլերով զինված

Սեմնեբին, չգիտես ինչու, ակնկալում է…

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հուլիսի 29-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում մտադիր չէ ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկներ բերել: Այս մասին երեկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ մատուցած համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Մեր ակնկալիքները ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի այցից կապված են այն բանի հետ, որ նա կկարողանա

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031